Կյանքից փախնել, թաքնվել խաղում...
Կյանքը խաղալ...
Քեզ համարել խաղացող, հայտնաբերել, որ խաղաթուղթ ես:
Հասնել հակառակորդի սկզբնակետ, դառնալ թագուհի, բայց շարունակել մնալ խաղաքար:
Ես խաղաքար չեմ, ես խաղացող եմ... ինքնաներշնչանք:

Կյանքից փախնել, թաքնվել խաղում...
Կյանքը խաղալ...
Քեզ համարել խաղացող, հայտնաբերել, որ խաղաթուղթ ես:
Հասնել հակառակորդի սկզբնակետ, դառնալ թագուհի, բայց շարունակել մնալ խաղաքար:
Ես խաղաքար չեմ, ես խաղացող եմ... ինքնաներշնչանք:
Սովորաբար իրար համբերություն մաղթելիս ասում են.
-Հոգեբանորեն մոտեցի:
Մի քանի օր առաջ նամակ եմ ստանում.
-Անասնաբուժորեն մոտեցի հարցին....
Հազիվ հասցրի ծիծաղս զսպեմ: Այ թե կծիծաղեի՜... Էլ ոչ հոգեբանորենը կփրկեր, ոչ էլ անասնաբուժորենը:![]()

Էս Դանիայում եքա քաղաքական սկանդալ ա. կուսակցություններից մեկի լիդերը համարձակվել ա կուսակցության բյուջեից (որը գոյանում ա անդամավճարներից ու պետության տվածից) փող վերցնել ու ընտանիքով հանգստանալու գնալ, մեկ էլ իր համար շորեր առնել, որ քարոզարշավներին հագնի: Էհ, երկիրը սենց պիտի լինի... Ինչու՞ մենք էլ սենց չենք![]()
Էսօր հայտնաբերեցի, որ կյանքում ինձ խանգարող ու տրամադրությունս փչացնող ամենասարսափելի իրը, որ անբաժանելի ա ինձանից անգամ քնած ժամանակ դա հեռախոսն ա, սովորական բջջային հեռախոսը, էսօր մի տխմար էր զանգում գործի համար, էնպիսի մի տխմար, որ կարծում ա, թե ես իմ աբողջ գործս ու ժամանակս պիտի թողնեմ ու նվիրվեմ իրան, ես էլ շատ լուրջ բան էի խոսում էդ ժամանակ, դա էլ վրա-վրա զանգում ու ներվայնացնում. խփեցի պատին ու ջարդեցի հեռախոսս: Մոտ մի քանի ժամ, առանց հեռախոս էի, կայֆ էր, էդ լուրջ խոսակցության երկրորդ փուլն էր սկսվել, ես էլ քարտս դրել էի ուրիշ հեռախոսի մեջ, էս անասունը էլի զանգեց, էլ չներվայնացա, վերցրի հեռախոսն ու իջեցրի ջրով լի բաժակի մեջ, մի քանի դռոցից հետո ամեն ինչ հանդարտվեց ու լուռ էր...
Էսօրվանից առանց հեռախոս, հեռախոս միայն աշխատավայրում ու միայն տանեցիների համար: Ես գտել եմ իմ հանգստության բանալին:
Հեռախոսով տրվող հարցերի աբսուրդությունը.
1. ուր ե՞ս, հարցը տալիս ա նենց մարդ, որին սկի թամամ չես էլ ճանաչում
2. զանգում եմ, անհասնելի ես- ոնց որ ես հորս արև երդվել էի, որ պիտի 24/7/30/365 հասանելի լինեմ
3. մեռա զանգելով, խի չես վերցնում- ոնց որ ես հորս արև երդվել էի, որ հենց ինքը զանգեր, պտի զգաստ կանգնեի ու պատասխանեի
էս ցանկը հա կշարունակեմ, բայց կամաց-կամաց ներվայնանում եմ:
Վերջին խմբագրող՝ keyboard: 14.06.2014, 21:45:
Alphaone (15.06.2014), Ariadna (17.06.2014), Cassiopeia (22.06.2014), GriFFin (15.06.2014), John (14.06.2014), My World My Space (14.06.2014), Smokie (17.06.2014), V!k (14.06.2014), Աթեիստ (14.06.2014), Արամ (14.06.2014), Արևհատիկ (20.06.2014), Ձայնալար (14.06.2014), Մինա (18.06.2014), Մուշու (17.06.2014), Յոհաննես (14.06.2014), Նաիրուհի (15.06.2014), Նիկեա (15.06.2014), Ուլուանա (19.06.2014)
Երեկ զանգ ա գալիս հեռախոսիս, վերցնում եմ,բա թե ալո, ասում եմ ալո,էլի ասում ա ալո, ես էլ եմ ասում ալո, ասում ա ալո, ես էլ եմ ասում ու սենց մի տաս անգամ, վերջը եսիմ ով գլխի ա քցում ու էս մեր հերոսը հիշում ա, որ իրան Արամն էր պետք, բայց դե իմ կողքին ոչ մի Արամ էլ չկար ու ներողություն խնդրելով անծանոթն ազատում լսափողը իր ներկայությունից:
Լավ, ինձ էնքան է հետքարքրում եթե իրան գլխի չքցեին մինչև երբ էր պատրաստվում ալո-ալո երգել:Դե ես «անսպառ» համբերությամբ եմ օժտված ու հարցն են չի, որ եթե իմանամ ինչ-որ «մոտիկի» ձեռի գործ ա, գլուխը ջարդեմ, ուղղակի հետաքրքիր ա...![]()
Երեկ տաքսու վարորդը հարցնում ա.«Քույրիկ ջան մի հարց տամ էլի,էս ճղճղած ջինսերը մոդայա,ի՞նչ արժեն: Քո կարծիքով սիրուն են,հիմա որ մեկի հագինն ա սիրուն,քեզ շատ ճղածն ա դուր գալիս,թե քիչ»: Ու Հարցերի անվերջ շարան:
Ուզում էր նվիրել քրոջ թոռնուհուն.ուզում էր լավ բան առներ:
Վերջին խմբագրող՝ Lílium: 15.06.2014, 13:47:
Մեր մոտ վարկանիշավորման գործընթացա ա սկսվել, էսօր նայում եմ վարկանիշով առաջին եռյակում եմ /տարբեր ցուցանիշներով տարբեր տեղեր` 1-3/
անկախ ինձնից բարձր-բարձր ասեցի.
- ստեղ էլ եմ ծիծիկավոր...
դուք պիտի կողքիններիս դեմքի արտահայտությունը տենայիք.... :
![]()
Վերջին խմբագրող՝ My World My Space: 17.06.2014, 14:35:
Alphaone (17.06.2014), Ariadna (18.06.2014), Cassiopeia (22.06.2014), Chuk (17.06.2014), John (17.06.2014), Lílium (17.06.2014), Ruby Rue (17.06.2014), Smokie (17.06.2014), Tiger29 (17.06.2014), Vardik! (17.06.2014), Աթեիստ (17.06.2014), Արևհատիկ (20.06.2014), Մինա (18.06.2014), Յոհաննես (17.06.2014), Շինարար (17.06.2014), Ուլուանա (19.06.2014)
Էսօր շատ վատ իրավիճակի մեջ եմ ընկել: Հիմա ոնց որ վրաս բեռ լինի:
Մեզ մոտ եկող ամեն այցելուի տրանսպորտի վճարը հետ է վերադարձվում ամսվա վերջին:
Դե էդ մարդիկ տեղից էլ վատ են ապրում ու գալիս են մեզ մոտ, որ «ոտքի կանգնեն», հո չենք կարող իրենցից պահանջել, որ սեփական գրպանից վճարեն տրանսպորտի ծախսը:
Ամեն մեկս մեր այցելուների համար տվյալների բազա ունենք SAP ծրագրով, որտեղ գրանցում ենք նաև նրանց հասցեն և էն, թե ինչ հեռավորության վրա է գտնվում իրենց տունը մեր կենտրոնից: Դրան միանում է այցելությունների թիվը, ու ըստ դրա, ամսվա վերջում հաշվարկվում է տրանսպորտի ծախսը: Էդ թուղթը տպում ենք, տանում հաշվապահություն:
Ու էդ հաշվարկները շատ զգույշ ու ուշադիր է պետք անել, որովհետև էդ մարդիկ ամեն կոպեկի վրա դողում են:
Էսօր մոտս է գալիս այցելուներիցս մեկը իր բանկային հաշվով, որտեղ երևում է, որ ամեն ամիս շատ ավելի պակաս գումար է ստանում, քան ծախսում է տոմսի վրա: Ապրիլից մեզ մոտ է, նոր է նկատել: Բացում եմ համակարգը ու տեսնում, որ իր տնից մեզ մոտ ընկած հեռավորությունը սխալ եմ հաշվարկել, դրա պատճառով սխալ տոմսի անուն եմ գրել՝ շատ ավելի էժան:
Սխալն ուղղեցի, ու էս ամսվանից արդեն ճիշտ կստանա գումարը, բայց անցած ամիսների հարցը մնում է բաց. հետին թվով փոխանցումների համար մեզ մոտ մեծ կռիվներ են լինում: Ու հաշվապահության հետ գլուխ դնելը մեծ պատմություն է, և մեծ մասամբ՝ անիմաստ:
Իսկ տարբերությունն էդ հաճախորդի համար քիչ չի. ընդհանուր վերցրած, հիսուն եվրո պակաս է ստացել: Իմ սխալի պատճառով:
Ամբողջ օրը գլուխս ուռած էր դրանից:
Միակ հնարավոր ելքը էն էի տեսնում, որ էդ հիսուն եվրոն ես իրեն տամ: Իմ գրպանից: Գիտեմ, դա ամենաոչպրոֆեսիոնալ ու սխալ լուծումն է: Եթե որևէ գերմանացի իմանա, էդպիսի բան է մտքովս անցել, չգիտեմ ինչ կլինի:
Կարելի էր իհակե հույս փայփայել, որ հաշվապահությունում հարցը կլուծվի: Բայց հաշվի առնելով մեր հաշվապահին՝ համարյա անհավանական տարբերակ է, ու մենակ կռվի բուն:
Նաև կարելի էր մի պստիկ խորամանկությամբ «ջրել հարցը». տեղից էլ կիսամոլորված, էս կյանքից գլուխ չհանող մարդիկ են, նրանց ֆռռացնելը երկու րոպեի գործ է:
Օրվա վերջում նորից հանդիպեցինք, մի անգամ էլ ներողություն խնդրեցի սխալիս համար, ու ասեցի, որ ես իրեն ինքս էդ գումարը կտամ, որովհետև ուրիշ տարբերակ չեմ տեսնում դա հետ ստանալու:
Ու հիմա շարունակում եմ տանջվել, որովհետև եթե էդ կինը մի տեղ պատմի, որ իր խորհրդատուն իրեն սեփական գրպանից փող է տվել, հեչ լավ բան չի լինի:
Ինքս էլ եմ հասկանում, որ սխալ բան եմ անում: Բայց չգիտեմ հարցը ուրիշ ոնց լուծել:
Նոր պատահաբար հիշեցի, որ մոտ չորս տարի առաջ փողոցում հիսուն եվրո էի գտել. իր համար հանգիստ ընկած էր գետնին: Ես էլ վերցրեցի: Կարգապահ գերմանացին դա կտաներ մոտակա ոստիկանությունում կհանձներ՝ հայտնելով, թե որտեղ ու որ ժամին է գտել:
Բայց ես որ օրվա գերմանացին եմ. սուսուփուս ինձ պահեցի:
Մտածում եմ՝ երևի հիմա ժամանակն է էդ փողը հետ հանձնելու: Այսինքն՝ հետ չէ, այլ առաջ:
Չգիտեմ:
Alphaone (18.06.2014), Ariadna (18.06.2014), Arpine (17.06.2014), CactuSoul (17.06.2014), Cassiopeia (22.06.2014), Chilly (18.06.2014), Chuk (17.06.2014), E-la Via (19.06.2014), enna (17.06.2014), erexa (17.06.2014), insider (17.06.2014), Jarre (18.06.2014), John (17.06.2014), Lílium (18.06.2014), murmushka (18.06.2014), Nihil (17.06.2014), Ruby Rue (17.06.2014), Sambitbaba (19.06.2014), Skeptic (17.06.2014), Smokie (17.06.2014), Srtik (21.06.2014), Vardik! (17.06.2014), Աթեիստ (17.06.2014), Այբ (20.06.2014), Արամ (19.06.2014), Արևհատիկ (20.06.2014), մարիօ (17.06.2014), Մինա (17.06.2014), Նաիրուհի (17.06.2014), Նարե91 (18.06.2014), Շինարար (17.06.2014), Ուլուանա (19.06.2014), Ռուֆուս (17.06.2014)
Քննության էի: Ամեն ինչ հրաշալի էր մինչ հարցերը թերթելը: Հարցերը թերթելուց մի խնդիր աչքիս առաջ հայտնվեց, որի բաժնից մենք խնդիր չենք գրել, խառնվեցի իրար,արգելակվեցի ու էդ րոպեից սկսած ոչինչ չգրեցի: Իհարկե վերջին տասնհինգ րոպեներում ես այդ խնդիրը գրեցի, դրան հակառակ մնացած խնդիրները չհասցրի, որոնք, ի դեպ, մի քանի անգամ լավ գիտեի:
Ամեն ինչ սկսվեց երկու տարի առաջ, երբ ես նոր սկսեցի պարապմունքի գնալ:Հաջորդ տարին ես հասկացա, որ չնայած խելք սովորելուն, ես բարձր գնահատական չեմ ստանա, որովհետև ինձ հետ եկողները չափազանց թույլ են , ստիպված էի մի խնդիրը հիսուներորդ անգամ գրել`բաց թողնելով ավելի բարդերն ու պարտադիրնետը: Ավելին ուսուցչից չէի կարող պահանջել, որովհետև ինքը թույլ էր, շատ ժամանակ մի կերպ էր ոտքի վրա կանգնում, գունատ էր համարյա միշտ, իսկ վերջին ժամանակներում շատ ավելի ակնհայտ էր նրա հիվանդություն. մինչեւ վերջին մազը ճաղատացել էր:Հասկանում էի, բայց չէի կարող թողնել եւ գնալ: 15 օրը մեկ պարապմունքում իր նյարդերի վաճառքից ստացված գումարը տալիս է բժիշկներին` կյանքը մի քանի տարի երկարաձգելու նպատակով: Եթե ես թողնեի պարապմունքը եւ դուրս գայի,.ինձնից հետո առնվազն չորս աշակերտ դուրս կգային, դրանից բացի ես կտապալեի հեղինակավոր դասախոսի անունը, դե չարժե ասել ամենագլխավորը`փողը` տվյալ դեպքում կյանքի աղբյուրը: Մարդիկ անընդհատ բամբասում են, բոլորը ինձնից ամենաբարձր գնահատականն էին սպասում, ինչ խոսք,.ինձ համար էլ սկզբում ծանր էր, բայց հետո հասկացա, որ մի քանի բալ կորցնելով ավելին եմ վերցրել, ավելի մեծ արժեքներ եմ ստեղծել քան մի քանի բալը, որը պահից հետո կորչում է գրողի ծոցը: Ես ինձ չեմ արդարացնում ,ամենեւին: Ընդհակառակ. ուզու՞մ եք` ասեմ, որ ես էի մեղավոր: Ես կարող էի դուրս գալ, ի՞նչ կարեւոր է էս պահին դասատուն ու մնացած բաները:Հա', ես էի մեղավոր, ես կարող էի նստել ու անգիր անել խնդիրները, բայց ինձ պետք չէր: Երբ ես փորձում էի էտպիսի մի բան անել, ինձ թվում էր կյանքիս մեջ մի մեծ բան եմ կորցնում: Ինքս էլ մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ինչ, բայց կորցնում էի...
Alphaone (18.06.2014), Cassiopeia (22.06.2014), erexa (17.06.2014), Freeman (19.06.2014), lampone (22.06.2014), Nihil (17.06.2014), Ruby Rue (17.06.2014), Sambitbaba (19.06.2014), Smokie (18.06.2014), Vardik! (18.06.2014), Այբ (20.06.2014), Մ Մ (19.06.2014), մարիօ (18.06.2014), Նարե91 (17.06.2014), Ուլուանա (19.06.2014)
Ես հաճախ գլուխ չեմ հանում իմ ներքին ձայնից։
Ինքը շատ զարգացած ա, իր բառապաշարը իմ բառապաշարից հազար անգամ ավելի մեծ ու ինտելլեկտուալ է։ Ինչքան էլ լայն ես մտածեմ, խոսելիս օգտագորխում եմ մինիմալ բառեր։
Բայց այդ լայն բառապաշարը ներառում է նաև լիքը հայհոյանքներ, որոնք ես բարձրաձայն չեմ ասում։ Հետաքրքիր է՝ որտեղի՞ց է սովորել էդքան բառ։
Մեկ-մեկ էլ ներքին ձայնս ջղայնանում է ինձ վրա, օրինակ աուդիոգրքեր լսելիս։ Ուզում է ինքը կարդա ինձ համար գրքեր։
Ich hab' keine Lust.
- Ի՞նչ տեսակի հաշմանդամություն ուներ ձեր վերջին հաշմանդամություն ունեցող հիվանդը։
- Ֆինանսական։
Ֆինանսապես հաշմանդամ լինեմ, բայց սա լրացրել է ինչ-որ հիվանդանոցի գլխավոր բժիշկ։![]()
Ծիծաղում եմ, բայց լացելու բան ա։
Alphaone (18.06.2014), Cassiopeia (22.06.2014), E-la Via (19.06.2014), Lílium (18.06.2014), Rhayader (20.06.2014), Sambitbaba (19.06.2014), Skeptic (18.06.2014), Smokie (18.06.2014), Vardik! (18.06.2014), Մ Մ (19.06.2014), մարդագայլուկ (20.06.2014), մարիօ (18.06.2014), Նաիրուհի (18.06.2014), Ուլուանա (19.06.2014), Ռուֆուս (18.06.2014)
Վերջ առաջին կուրսինՈւռա ընկերներ, ուռա
Մեկ հիշում եմ, որ ընդունվեցի, մեկ էլ հիշում եմ, որ տարին պրծավ
Արագ թռավ:
CactuSoul (18.06.2014), Cassiopeia (22.06.2014), Sambitbaba (19.06.2014), Smokie (23.06.2014), Vardik! (18.06.2014), Մ Մ (19.06.2014), մարդագայլուկ (20.06.2014), Շինարար (18.06.2014)
հարավային ամերիկան մտամոլոր ինձ ա սպասում, աֆրիկան հույսը կտրել ա վաղուց, անտարկտիդան էն սկզբից էլ հետս չուներ, իսկ ավստրալիայի աչքից դեռ պալեոզոյում եմ ընկել... հա, բոլորով ինձ են ման գալիս, էլ չգիտեն որ կապի լեռների էն պստլիկ ծակում խցկված երգ եմ լսում ու չեմ էլ ուզում հիշել իրենց գոյության մասին.
Blessed the poison which brings the end
Alphaone (18.06.2014), Cassiopeia (22.06.2014), E-la Via (19.06.2014), Jarre (18.06.2014), Rhayader (20.06.2014), Sambitbaba (19.06.2014), Smokie (18.06.2014)

Էսօր էս մեր յոգայի դասատուն շատ ուշ տեղ հասավ: Շնչակտուր մտավ դահլիճ, սաղս մեր գորգիկների վրա նստած էինք: Ինքն էլ շորտերով ու վերնաշապիկով էր: Մտածեցի՝ ո՞նց ա ինքը սենց յոգա անելու:
Դասի սկիզբը միշտ պառկացնում ա սաղին, թեթևակի շնչառական ենք անում (երևի, չգիտեմ, դանիերեն ա, չեմ հասկանում ինչ ենք անում): Էսօր էլ տենց պառկացրեց: Հետո որ նստեցինք, որ սկսենք ասանաներն անել, տեսնեմ՝ փոխված ա արդեն: Մարդը առիթից օգտվել էր, որ սաղս աչքերը փակ պառկած էինք
Վերջում, որ հանգստանում էինք, մի աչքս թաքուն բաց պահեցի: Տեսնեմ՝ նստած խաչբառ ա լուծում![]()
CactuSoul (19.06.2014), Cassiopeia (22.06.2014), Sambitbaba (19.06.2014), Smokie (19.06.2014), Srtik (21.06.2014), Vardik! (19.06.2014), Աթեիստ (19.06.2014), մարդագայլուկ (20.06.2014), մարիօ (20.06.2014), Նաիրուհի (19.06.2014), Նարե91 (19.06.2014), Վոլտերա (18.06.2014)
444 Էջն էր, գոլդ թիվ էր, ասի մի հատ անկապ գրառում անեմ, մնամ պատմության մեջ:
Անկապ գրռում![]()
Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)
Էջանիշներ