User Tag List

Էջ 592 686-ից ԱռաջինԱռաջին ... 92492542582588589590591592593594595596602642 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,866 համարից մինչև 8,880 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #8866
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեպք դեղատանը։
    Պատկերացրեք մայրիկի կռիվ-ղալմաղալը, երբ տեղատան աշխատողն իր տասնամյա տղային անմեղ «Վիզին» դեղամիջոցի փոխարեն «Վիզիտ XXL» պահպանակ ա վաճառել…
    Ռժունիմագու…
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (26.06.2014), Smokie (27.06.2014), Մինա (26.06.2014), Մուշու (28.06.2014), Յոհաննես (26.06.2014)

  3. #8867
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ կիսատ թողեցի Օսկար Ուայլդի ամենահաջող գործերից մեկը և որոշեցի ավելի լավ գործ սկսել, հասկացա, որ իմ՝գրքեր չկարողանալ կարդալը ոչ թե գրքից ու գրքի բովանդակությունից է, այլ գրքի թարգմանությունից: Ռուսերեն թարգմանությունները կարդալուց հետո չեմ կարողանում հայերեն գրքեր կարդալ: Ճոռոմ բառերով ու արհեստականորեն թարգմանված նախադասությունները գիրքը դարձնում են անշուք ու ծանր: Մի քանի նախադասությունից հետո չեմ կարողանում շարունակել: Մի պահ մտածում եմ ,գուցե հենց դա է պատճառը, որ հիմա իմ տարիքակից շատ քիչ մարդիկ են գիրք կարդում: Մյուս կողմից մտքիս են գալիս հայերենի գովերգությունները, է՛լ չնաշխարհիկ, է՛լ հնարավորություններով լեցուն: Եթե գովերգությունները ճիշտ են, ուրեմն գրքի թարգմանիչները չեն կարողանում ճիշտ օգտագործել հնարավորությունները կամ էլ ամենը , ինչպես միշտ, միայն գովազդի արդյունք է:
    Ինչի՞ եմ զարմանում ,երբ հայտնաբերում եմ, որ հայերի գովաբանած հայկական ինչ-որ բանը իրականում հեչ էլ գովելու չի ու երբ հայերը թուք ու մուր են թափում եվրոպական արժեքների վրա, իրենք ավելի այլանդակ են դառնում էդ ընթացքում, երբ գովում են իրենց լեզուն, իսկ լեզուն շարունակում են պղծել: Զարմանում եմ , որովհետև ամեն հայի մեջ կա հայ լինելու հպարտությունը, չէ, ավելի ճիշտ փուչ մեծամտությունը, որը չհաղթահարելու դեպքում վերջում լավ կործանում է կյանքդ:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (27.06.2014), Vardik! (27.06.2014), _Հրաչ_ (26.06.2014), Աթեիստ (27.06.2014)

  5. #8868
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոնսերվատորիայի այգում վեր ընկածն գիրք եմ կարդում: Մեկ էլ մի ջահել է մոտենում` վերնաշապիկի կոճակներն արձակած, մի քանի օր առաջ թրաշած փրչոտ դոշը բացած, վզին` ուսկե ջնջիլ, ձեռքին էլ մի ճմրթված բուկլետ.
    - Կներեք, ձեր ժամանակից մի քանի րոպե կարելի՞ է խլել:
    - Ահամ, ասեք:
    - Մենք դեպի Քոբուլետի ուղևորություններ ենք առաջարկում,- նայում է վրաս ու ավելի ճմրթում բուկլետը:
    - Շնորհակալ եմ, բայց չեմ ուզում: Կարող եք գնալ:
    - Դե... Գիտե՞ք ինչ, իրականում Քոբուլետին խոսելը սկսելու առիթ էր: Ես «Շանթ» հեռուստաընկերությունից եմ, մեզ սիրուն աղջիկներ են պետք նկարահանումների համար, կցանկանայի՞ք գալ:
    - Կներեք, բայց սխալ աղջիկ եք կպցնում: Հլը նայեք փողոցում ձեր ու Շանթի ճաշակով ինչքա՜ն աղջիկ կա: Գնացեք իրենց խոսացրեք:
    - Բայց դուք հայտնի կդառնաք: Ձեր նման սիրուն աղջիկները քիչ են. հլը ձեզ նայեք ու մնացածին:
    - Ուզու՞մ եք ինձ խայտառակ անել: Ես ու՞ր, Շանթն ու՞ր: Զզվում եմ էս բոլոր ցածրաճաշակ հեռուստաընկերություններից,- մուննաթս կապում եմ:
    - Մի քիչ կամաց հա՞ խոսեք: Մեկ էլ ձեր անունը կասե՞ք:
    Անունս չասելու պահին նստարանին է մոտենում մի մե՜ծ շուն: Ես էլ «վույ ամանս» կապած մոտենում եմ շունիկին սիրելու, երբ լսում եմ, որ էս քյառթս ասում է.
    - Վախ հո՜րս արև, էս ի՞նչ էր,- ու մի վայրկյանում անհետանում է կողքիցս` մոռանալով և՛ սիրունությունս, և՛ շանթի կարիերաս:


    Հ.Գ. Իսկ մինչ ինձ կպցնում էին, ակումբցիք հանդիպում էին անում, չնայած թեմայում գրել էին, որ մինչև 17:00-ն են լինելու: Ու տենց խմում են, տորթ ու գիլաս են ուտում, հանդիպման շարունակականության մասին էլ չէի իմանա, եթե Ռամշը չասեր:

    Հ.Հ.Գ. Իսկ Ռուֆուսը չէր հասկանում, թե ինչի եմ մուննաթ: Մի խոսքով` դուք ինձ չեք սիրում:

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.06.2014), Chuk (27.06.2014), enna (27.06.2014), Lílium (27.06.2014), Rammstein (27.06.2014), Smokie (27.06.2014), Աթեիստ (27.06.2014), Արևհատիկ (28.06.2014), մարդագայլուկ (27.06.2014), Մուշու (28.06.2014), Յոհաննես (27.06.2014), Նաիրուհի (27.06.2014), Շինարար (27.06.2014), Ռեյ սամա (27.06.2014), Ռուֆուս (27.06.2014)

  7. #8869
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արա, ասըմ եմ էս գրառումները դուբլելու տեղը վարկանիշերը դուբլեր էլի...
    Ակումբում պարբերաբար վարկանիշացավ ա սկսվում, նադո պրիդումած տաբլետկի

    #պռածիվազաչատնշնի վարկանիշնի տաբլետկի

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (27.06.2014)

  9. #8870
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,058
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ-մեկ ինձ թվում է՝ ես էս մարդկանց բոլոր պրոբլեմները հավաքել եմ վրաս ու ծանրությունից չեմ կարողանում շնչել: Ու շնչելու միակ ելքը դրանք լուծելն է: Երեկ վատ էի ֆիզիկապես:
    Գնացի աշխատանքի, իրիկունը՝ մյուսին, գիշերը մնացի, առավոտը վեր կացա վազեցի առաջին աշխատանքին, արանքում մենակ հասցրեցի լվացվել, օրվա երկրորդ կեսին էլի եկա մյուս աշխատանքին, նորից կմնամ գիշերը, վաղը կեսօրին տուն կգնամ:
    Չգիտեմ՝ ինչի եմ էսպես անում, բայց ինձ թվում է, սա է իմ կյանքը:

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.06.2014), CactuSoul (28.06.2014), enna (28.06.2014), insider (28.06.2014), Smokie (28.06.2014), Vardik! (28.06.2014), Աթեիստ (28.06.2014), Արամ (28.06.2014), մարիօ (28.06.2014), Նաիրուհի (28.06.2014), Շինարար (28.06.2014), Ուլուանա (28.06.2014), Ռուֆուս (28.06.2014)

  11. #8871
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբում համարյա ամեն ինչ փոխվել ա, բայց կան նաև հաստատուն արժեքներ , օրինակ Տրիբունը էլի Լիոնին չախում ա

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (28.06.2014), մարդագայլուկ (28.06.2014), Յոհաննես (28.06.2014)

  13. #8872
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զարմանում եմ, որ տենց էլ sms ուղարկելը չի մտնում լայն կիրառության մեջ...
    Զանգում ես, չի պատասխանում, շտապ հարց կա՞, SMS գրի)
    Զանգում ես նենց համարից, որ գրանցած չի՞ իր մոտ, չի՞ պատասխանում, SMS գրի)
    Զանգում ես որ ասես երկու-երեք բառ, բայց մտածում ես երկար կձգվի խոսակցությունը, դու էլ զբաղված ես էդ պահին... SMS գրի, եղբա՛յր)

    Ու էլի հազար ու մի իրավիճակներ կան, որտեղ իմ կարծիքով անհրաժեշտ է SMS գրելը, բայց արի ու տես, որ բջջ.օպերատորների հիմնականում անպետք SMSները չհաշված, բան չի մնում տակը էդ 350 SMSից... էն դեպքում, երբ ունես մի քանի տասնյակ չպատասխանած զանգեր չգրանցված համարներից + հազար ու մի պարզաբանում «զանգում էի ասեի..., չվերցրեցիր հեռախոսը» տիպի... տենց կարևո՞ր էր, SMS գրեիր

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (28.06.2014), Freeman (28.06.2014), Lílium (28.06.2014), Smokie (28.06.2014), Vardik! (28.06.2014), Աթեիստ (28.06.2014), Արէա (28.06.2014), Արևհատիկ (28.06.2014), Մ Մ (30.06.2014), Մուշու (28.06.2014), Նաիրուհի (29.06.2014), Ուլուանա (28.06.2014)

  15. #8873
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երազ:
    Աշխատանքի ընդունվելու հարցազրույցի եմ գնացել, ասում են` անակնկալ ունենք, քեզ հարցազրույցով տանջելու փոխարեն ուղարկում ենք դրակոնին սպանելու. հենց սպանեցիր, կընդունվես աշխատանքի:
    Սենյակից ինձ մի քարանձավ են նետում, իսկ ես նույնիսկ զենք չեմ ունենում. միայն իմ պատմական Թորի մուրճ-բրելոկը: Էս դրակոնն էլ մի հատ կայֆ դեմք ա լինում. մե՜ծ, կանաչ մարմնով, մուգ կանաչ բեղերով ու գետի մեջ պառկած ծխամորճ ա ծխում: Դրակոնի կողքին կանգնած ա լինում սիրածս անիմեներից մեկի հերոս Լելուշը, որը միանգամից հարձակվում է վրաս ու մուրճս գողանում` ասելով, որ ինքը պետք է սպանի դրակոնին ու հերոս դառնա:
    Էս դրակոնս էլ հարցնում ա.
    -Բալիկ ջան, բա դու ինչի՞ ես ուզում ինձ սպանել:
    -Դրակոն ձյաձյա, աշխատանք ա պետք, արդեն չափահաս եմ, հո տնեցիքի տված փողով չե՞մ ապրելու: Գնացի հարցազրույցի, ասեցին դրակոնին սպանի, որ աշխատանքի ընդունենք: Ձյաձ, կասե՞ս ոնց են քեզ սպանում, որ ոչ ես տանջվեմ, ոչ Լելուշը:
    Ու հետո թռնում եմ դրակոնի վզի վրա ու սկսում եմ կծել ու ճմկտել իրեն, որ ասի իրեն սպանելու ձևը:

    Մեկ էլ էս խեղճ դրակոն պապին վեր է կենում, մի բացովի սև գունդ է տալիս ձեռքս.
    - Ես հիմա կմտնեմ սրա մեջ, ինձ կտանես կգցես օվկիանոսը: Իմ համար ռեստորան կբացեմ, հանգիստ կապրեմ ձեր պես հիստերիկներից հեռու,- ասում է ու մտնում գնդի մեջ:

  16. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.06.2014), CactuSoul (29.06.2014), enna (01.07.2014), Freeman (28.06.2014), impression (29.06.2014), John (29.06.2014), Lílium (28.06.2014), Quyr Qery (30.06.2014), Rammstein (29.06.2014), Rhayader (28.06.2014), Sagittarius (28.06.2014), Sambitbaba (30.06.2014), Smokie (28.06.2014), Աթեիստ (28.06.2014), Այբ (28.06.2014), Արամ (28.06.2014), մարդագայլուկ (28.06.2014), Մուշու (28.06.2014), Ուլուանա (28.06.2014), Ռեյ սամա (28.06.2014), Ռուֆուս (28.06.2014)

  17. #8874
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գնացել եմ քննության, պատասխանել եմ, տեղիցս վեր կացա, որ ստուգման գրքույկս տամ, մեկ էլ դասախոսս թե՝ հլը սեղանի հետևից արի էս կողմ, նայեմ: Մի կողմ եմ գնացել, ուղիղ շալվարիս ա նայում: Մտածում եմ՝ երևի էլի փնթիություն եմ արել բան-ման եմ թափել վրաս, մեկ էլ էս դասախոսս ասում ա.
    -Ես փող չե՞ս ունեցել նորմալ շալվար առնելու, էս ի՞նչ անցքեր են:
    -Դե հիմա էդքանին հերիքեց փողս, շտապում եմ, նշանակեք գնամ էլի,- իրականում հեչ հավեսը չունեմ տափակ հումորների:
    -Էդ ու՞ր ես շտապում:
    -Դե աշխատանքի:
    -Գնալու ես աշխատանքի, որ տղամարդիկ շալվարիդ անցքերին նայե՞ն:
    - ,-ստեղ ես էշանում եմ,-չէ՛, աշխպտանքիս են նայում ընդհանրապես:
    -Բայց էս վերևում անցքերը մի քիչ մեծ չե՞ն, 10 չեմ նշանակում քեզ, 9 կդնեմ, որ էլ սենց շալվարներ չհագնես, ամոթ է, հայ աղջկան չի սազում:
    -Իրականում եթե նույնիսկ 0 նշանակեք էլի հագնելու եմ շալվարներս, բայց ես պատասխանել եմ:
    Խլում եմ ստուգման գրքույկս ու հազիվ դուրս գալիս, ընթացքում էլ վայելում կուրսիս ղզիԳ աղջիկների թունոտ ժպիտները:
    i wanted to destroy something beautiful

  18. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.07.2014), enna (01.07.2014), Freeman (29.06.2014), John (29.06.2014), Quyr Qery (30.06.2014), Ruby Rue (28.06.2014), Sambitbaba (30.06.2014), Smokie (28.06.2014), Այբ (28.06.2014), Դատարկություն (28.06.2014), մարդագայլուկ (28.06.2014), Մուշու (28.06.2014), Ուլուանա (29.06.2014)

  19. #8875
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանգնած եմ բաց ծովում, դեմս ոչ մի բան չի երևում: Անընդհատ հետ եմ նայում, տեսնում հեռվում փոքրացող այսբերգներն ու լեռները, հետո էլի առաջ եմ նայում, մաքուր ծով մինչև հորիզոն: Եթե ղեկին քնեմ, խաբուսիկ հանգստությունը անախորժություններ կբերի: Հորիզոնը մոտ ա: Ինչ ա սպասվում տարվա երկրորդ կեսին, Աստված գիտի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.06.2014), E-la Via (01.07.2014), enna (01.07.2014), John (29.06.2014), Sambitbaba (30.06.2014), Smokie (30.06.2014)

  21. #8876
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,663
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մի 2 տող էսօրվա դեպքից ու էս երկու օրվա երազներիս մասին գրեմ:
    Էսօր ինձ համար մեր երկրորդ հարկում կոմպի դեմը նստած Breaking the Waves-ն եմ նայում:Մեկ էլ ներքևից բարձր գոռոցներ եմ լսում,ահավոր անհանգստացա ու վազելով ցած իջա:Մեկ էլ տեսնեմ քուրս կանգնել է աթոռի վրա ու ասում է,որ դրան տնից դուրս անեմ:Սկզբից չհասկացա թե էդ դա-ն ով էր,հետո նայեմ դռոն մոտ մի հատ մեծ մողես կա դե ինչ մեղքս թաքցնեմ մողեսների նկատմամբ անտարբեր չեմ,քրոջս ասեցի,որ ամեն ինչ իմ հսկողության տակ է Բայց մի տեսակ սովորականից մեծ էր,դրա հմար ինձ ապահովագրելու համար սեռնոց հագա:խեղճ մողեսը ահավոր վախեցել էր,էնքան արագ էր շնչում,որ սրտի ձայնը լսում էի:Սկզբից որ բռնեցի ուզում էր դուրս պրծներ ձեռքիցս,բայց դե ես իրանց հետ ահագին աշխատել եմ ու իրան հանգստացրեցի:Հետո արդեն ձեռնոցս հանեցի ու էդ հրաշք մողեսը իրեն շատ լավ էր զգում:Էդպես մի 15 րոպե իրար հետ կյանքն էինք վայելում,բայց արդեն երկավ որոշում կայացնելու պահը:Կամ պետք է իրան ինձ մոտ պահեի,կամ էլ բաց թողնեի բնության գրկում:Դե էդ պահին իմ էգոիզմը մի կողմ թողեցի ու իրան տարա բնության գիրկ:Էլի բարձրացա երկրորդ հարկ,մի 20 րոպե մտածեցի,հետո եկա էն եզարակածությանը,որ էդ մողեսը հատուկ ինձ համար էր եկել ու իրան պիտի ինձ մոտ պահեի ու իրա համար էլ էդ լավ կլիներ,քանի որ ես իրան համ լավ թև ու թիկունք կլինեի,կամ լավ կկերակրեի,համ էլ իդեալան ընկեր կլինեի:Մի խոսքով գնացի էնտեղ,որտեղ որ իրան բաց էի թողել,բայց էդ սրիկա մողեսը ինձ 20 րոպե չէր սպասել:Հիմա ընկած էդ դավաճանին եմ ման գալիս,որ կաշին քերթեմ....
    Հ.Գ. Իրա պատճառով հեռախոսս ջարդել եմ ու իրա նկարները մեջն են մնացել,հենց նկարները ընկան համակարգչի մեջ դուք էլ իրան կտեսնեք
    Մոռացա երազներիս մասին
    2 օր է երբ քնում եմ ակումբցիներին եմ տեսնում ու ամեն անգամ պարտադիր էդ ակումբցիների մեջ Մեֆը կա ու ամենահավեսը էն է,որ Մեֆին հենց որպես Ջոն Լենոն եմ տեսնում
    Վերջին խմբագրող՝ Յոհաննես: 29.06.2014, 01:11:

  22. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.06.2014), CactuSoul (29.06.2014), E-la Via (01.07.2014), enna (01.07.2014), Freeman (29.06.2014), insider (29.06.2014), John (29.06.2014), Lílium (29.06.2014), Sambitbaba (30.06.2014), Smokie (30.06.2014), Արամ (29.06.2014), մարդագայլուկ (29.06.2014), Նաիրուհի (29.06.2014), Շինարար (29.06.2014), Ուլուանա (29.06.2014), Ռեյ սամա (29.06.2014), Ռուֆուս (29.06.2014), տեսիլք (30.06.2014)

  23. #8877
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դասընկերուհուս 85 -ամյա պապիկը մոտ երկու ամիս առաջ էր մահացել: Մի ուրիշ դասընկերուհուս հետ որոշեցինք գնալ ժողովրդական խոսքով ասած՝ սգահան:
    Դասընկերուհուս տատիկը սկսեց արցունքները սրբելով հիշել ու պատմել իր ջահելությունը (ոնց է պսակվել և այլն), և կյանքը պատմելու զուգահեռ էլ անընդհատ կրկնում էր.
    -Է՜հ, մարդս ջահել էր...դեռ շուտ էր...
    Պառավ կինը նաև շոյվել էր իմ ու ընկերուհուս այցից: Դեռ դպրոցական տարիքից նրանց տանը շատ էինք եղել.
    -Ապրեք, բալեք ջան, որ եկաք... գնահատում եմ ձեր ուշադրությունը:

    Աչքերիցս արցունքները թափվում էին: Չէի կարողանում թաքցնել: Բնականաբար, ծեր կինը նկատեց ու մտածեց, թե իր ամուսնու համար եմ լաց լինում.
    -Վա՜յ, բալա ջան...մեծ մարդ էր, բան չկա:
    Իսկ դրանից առաջ ասում էր, որ դեռ «ջահել» էր:

    Ինձ ահավոր վատ զգացի: Սխալ կլիներ էդ պահին և՛ ասել, թե իրականում...և՛ հաստատել, թե իբր իր ամուսնու համար եմ լաց լինում:

    Ախր լաց չէի լինում. աչքերիս հետ մի քիչ խնդիրներ ունեմ (հաճախ է արցունքոտվում):

    Հ.Գ. Անհարմար բան ստացվեց:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 29.06.2014, 19:43:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (01.07.2014), Smokie (30.06.2014)

  25. #8878
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս անանուն հարցումները նենց հետաքրքիր բան են: Իրականում էնքան էլ անանուն չեն: Մի բան պատմեմ իմ ուսանողական տարիներից, հետո անցնեմ ստեղի անանուններին:

    Ամեն կիսամյակից հետո բժշկականում հարցաթերթիկներ էին բաժանում, որտեղ տպված էին նախորդ կիսամյակի առարկաների անունները, իսկ մենք պիտի դիմացը դասավանդած դասախոսի ազգանունը գրեինք, ըստ տարբեր չափանիշների գնահատեինք: Հարցումն անանուն էր: Բայց արի ու տես, որ պատմություններ էին պտտվում, թե մի դասախոս ահավոր ցածր գնահատականներ էր ստացել, ըստ մյուս առարկաների դասախոսների համադրության կարողացել էին փնտրել ու գտնել, թե որ խումբն է էդպես գնահատել ու ամբողջ խմբի մաման լացացրել էին:

    Եվրոպաներում անանուն մնալու հարցն ավելի բարդ է: Ասենք, Արևելյան Ֆինլանդիայի համալսարանից հարցաթերթիկ են ուղարկում, ու պիտի կրթության որակին գնահատականներ տամ, ձեռի հետ էլ էնպիսի հարցեր են, ինչպիսիք են՝ ազգություն, որ թվականներին ես սովորել և այլն: Էդ բոլորը որ միացնես իրար, մենակ իմ անուն-ազգանունը կստանաս: Ու միշտ է էդպես: Բայց ես ինձնից գոհ-գոհ լրացնում եմ, բոլոր տվյալներն էլ տալիս եմ: Ուղղակի գիտեմ, որ եթե ուզենան ինձ նեղել, ես հանգիստ կկանգնեմ, կասեմ՝ բա անանուն էր: Ավելին՝ էս հարցումներն իրոք տեղ հասնում են, որակի վրա ազդում են:

    Խնդրեմ, անցյալ շաբաթ դանիերենի դասերի մասին էր հարցում: Գրած էր, թե ինչ թեմա կուզեիք անցնել, որ չեք անցել: Գրեցի՝ խանութ-մանութ: Հաջորդ դասին դասախոսն էկավ, ասեց՝ էսօրվա թեման շոփինգն ա:

  26. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.06.2014), enna (01.07.2014), Freeman (30.06.2014), John (30.06.2014), Quyr Qery (30.06.2014), Sambitbaba (30.06.2014), Smokie (30.06.2014), Աթեիստ (30.06.2014), Արևհատիկ (30.06.2014), Յոհաննես (30.06.2014), Նաիրուհի (30.06.2014), Շինարար (30.06.2014), Ուլուանա (30.06.2014)

  27. #8879
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    728
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև հեռուստացույց, ես քեզ սպասում էի: Արդեն երեք տարի դու չկայիր իմ կյանքում:
    Առավոտ արթնանաում եմ Զիգիի մլավոցից, որը տեմպով իր թաթով խփում է դեմքիս տարբեր հատվածների: Մի կերպ ինձ գցում եմ անկողնուց, նայում ժամացույցին, անիծում աշխատանք ստեղծողին, ինձ, Զիգգիին: Կատվիս համար հաց եմ սարքում, իսկ ինձ համար՝ ալարում եմ:
    Աշխատանք՝ քո շնորհիվ զբաղված եմ, ինչքան էլ քեզ ատեմ, մերսի:
    Արդեն ժամը յոթն է, դուրս չեմ գալու էսօր տանից, ում հետ դուրս գամ, արդեն երրորդ օրն է, որ ինքս ինձ հետ եմ խոսում, երրորդ օրն է, նույնիսկ ինետ չկա, երրորդ օրն է՝ բարև հեռուստացույց... ինչ լավ է գրքեր կան:
    Դուրս եմ ուզում, մի քիչ ցրվել, խոսել մեկի հետ, հիշում եմ, որ ես մենակ եմ արդեն երեք օր:
    -Մաշ (Քանոն), չես գտնում, որ սանրվածքս փոխելու ժամանակն է: Մաշ դե ասա էլի: Մաշ քեզ ոչ մի անգամ չի հետաքրքում իմ արտաքինը: Վսյո տակի սև ներկեմ պրծնեմ,-նայում եմ Մաշի անկողնուն, Մաշի անկողնուն Զիգին քնած է, Մաշը արդեն երեք օր է չկա:
    -Ալո, Ռեյ(Ռեյ սամա), կգաս չէ էսօր մեզ, իրար հետ քնենք, կամ չքնենք, ես էլ կատվիս պես չեմ սիրում գիշերները մենակ մնալ:
    -Հաս պապային ու ախպորս պիտի հաց սարքեմ:
    -Սարքի արի, կսպասեմ, հեսա փողերս... տուտ-տուտ-տուտ:
    Արդեն ժամը մեկն է, ծխելը չեմ կարող թողնել:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  28. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (01.07.2014), enna (01.07.2014), Freeman (30.06.2014), Ruby Rue (30.06.2014), Sambitbaba (30.06.2014), Smokie (30.06.2014), Աթեիստ (30.06.2014), Մ Մ (02.07.2014), մարիօ (30.06.2014), Մուշու (06.07.2014), Ռեյ սամա (30.06.2014), Ռուֆուս (30.06.2014)

  29. #8880
    plancton Ռեյ սամա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    293
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
    -Հաս պապային ու ախպորս պիտի հաց սարքեմ:
    -Ավ, հլա փորձի, տես համո՞վ ա,-գդալը մեկնում եմ եղբորս: Գդալի մեջ փոքրիկ կտոր կարտոֆիլ է, սոուսով, մսով:
    -Չէ, յա սնաչալա պռոբոված նի բուդու:
    -Ավ լավ յա, մի հատ փորձի՛,-համառորեն պարզում եմ գդալը:
    -Когда на стол поставишь, тогда и попробую. Я предпочитаю умирать сразу, не постепенно.
    սըվոլիշ...դե արի, ու վաղն էլ հազար հավեսով համով ուտելու բան սարքի...ՃՃՃՃ
    La tristesse durera toujours...

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (01.07.2014), Freeman (30.06.2014), Quyr Qery (01.07.2014), Sambitbaba (01.07.2014), Smokie (30.06.2014), Նաիրուհի (30.06.2014)

Էջ 592 686-ից ԱռաջինԱռաջին ... 92492542582588589590591592593594595596602642 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •