User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Մեդիտացիա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում insider-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե իրոք լարվածությունը թուլացնում է, սրտխփոցից ազատում է, անհանգստացնող կպչուն մտքերից մի պահ կտրում է, կուզեի փորձել:
    Ու քանի որ գաղափար չունեմ, թե դա ինչպես ա կատարվում, եթե ժամանակ ունեք, խնդրում եմ ասեք էտ մեդիտացիան ոնց են անում էլի: Այսինքն, մանրամասն, քայլերի հերթական հաջորդականությունը: Ի՞նչ դիրքով, փակ, թե՞ բաց աչքերով, և այլն սենց բաներ ... Երևի իմ պես շատերը չեն պատկերացնում բուն պրոցեսը:

    Հ.Գ. Հարցս լրիվ լուրջ եմ տալիս, հոգեբույժի մոտ էլ, խնդրում եմ, չուղարկել
    Այո, խորհրդածումն այդ ամենն անում է, Ինսայդեր ջան, իսկ ասածդ "կպչուն մտքերից" էլ` ոչ թե կտրում է "մի պահ", այլ սովորեցնում է կամաց-կամսց դրանցից ընդհանրապես ազատվել, որովհետև իրենց ճնշող մեծամասնությամբ այդ կպչուն մտքերը մեզ հեչ պետք չեն մեր կյանքում:

    Խորհրդածել կարելի է ցանկացած դիրքով ու ցանկացած վիճակում, որը նպաստում է քեզ` քեզ հարմարավետ զգալուն, որպեսզի անընդհատ չկտրվես պրոցեսից, մտածելով. ախ, ոտքս թմրեց, ախ, ականջս քոր եկավ և նման բաներ: Որովհետև, երբ արդեն գտնվում ես խորհրդածման պրոցեսում, մարմնիդ մասին հիմնականում պետք է որ մոռացած լինես: Իսկ ինչպե՞ս կարող ես մոռանալ այն այն դեպքում, երբ այն քեզ անհանգստություն է պատճառում...

    Խորհրդածում են հիմնականում փակ աչքերով, բայց կարելի է նաև բաց աչքերով էլ: Ու դրա մի քանի ձևեր կան: Շատ տարիներ առաջ մի շատ սիրելի ընկերս սովորեցրեց ինձ դրանց: Հիմա չեմ էլ հիշում արդեն, թե կոնկրետ ինչի համար էր դա մեզ պետք, բայց հաստատ կարող եմ ասել, որ այն ժամանակ թե ես, և թե նա, տեղյակ էլ չէինք անգամ, թե ինչ ասել է մեդիտացիա...

    Կարելի է ասել, դա խորհրդածման եգիպտական ձևն է (կամ ձևերից մեկը):
    Ես և ընկերս նստում էինք աթոռին Զաքարի ասած դիրքով կամ` փարավոնի դիրքով, - բոլորդ էլ հավանաբար տեսել եք եգիպտական հսկայական արձանների լուսանկարները: Պետք է նստել ուղիղ, և ոչ միայն մեջքը. մարմինը երկու տեղում պետք է 90 աստիճանի անկյուն կազմի: Ասեմ, որ ես երբեք դրանից ավելի դժվար վարժություն կատարած երևի չկամ... Էստեղ Բյուրը երևի կհամաձայնվի ինձ հետ, որ ահավոր դժվար է գոնե երկու-երեք րոպե մարմինը պահել ուղիղ, ձիգ վիճակում (դե, լոտոսի դիրքն էլ, չէ՞ որ նույն բանն է պահանջում): Փորձեք, և անմիջապես կհամոզվեք դրանում:

    Իսկ ամբողջ գաղտնիքը գիտե՞ք որն է... Որովհետև ամբողջ մտքով կենտրոնացած եք ձեր մարմինն այդ վիճակում պահելու վրա, այսինքն, չեք անջատել ձեր միտքը:
    Երբ նայում եք լոտոսի դիրքով նստած ու Մոնա Լիզայի ժպիտը դեմքին խորհրդածող Բուդդային, ու մի բան էլ գիտեք, որ նա վեց տարի նստած է եղել անտառում ծառի տակ ու պատկերացնում եք, որ այդ վեց տարին նա հենց այդ դիրքով էլ նստած է եղել (ինչը շատ էլ հնարավոր է), - մտածում եք. ահա՜, ամբողջ խնդիրը լոտոսի դիրքով նստելն է:
    Բայց ամբողջ խնդիրը` մտքերից ազատվելն է:

    Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչի մասին է մտածում Մոնա Լիզան... Փորձողներ շատ են եղել, բայց այդպես էլ ոչ ոք չկարողացավ ասել, թե ի՞նչ է թաքցնում Մոնա Լիզայի հայացքը, կամ ու՞ր են ուղղված նրա աչքերը: Նույն բանը կարելի է ասել Բուդդայի հայացքի մասին էլ, ու նաև` փարավոնների...
    Եվ գիտե՞ք, թե ուր են ուղղված նրանց բոլորի հայացքնեը...
    Ներս:

    Շեղվեցի թեմայից...
    Նստում էինք դեմ-դիմաց, փարավոնի դիրքով, աչքերը բաց, և փորձում էինք նայել մեկմեկու աչքերի մեջ: Չէ, ավելի ճիշտ է ասել` մեկմեկու աչքի մեջ: Երկու աչքդ էլ բաց է, բայց պետք է աշխատես տեսնել միայն ձախ աչքով: Առաջին հայացքից անկարելի է թվում, որ նայես երկու բաց աչքով, բաց տեսնես մեկով միայն... Բայց դրան սովորելն ավելի հեշտ է, քան ուղիղ նստելը, սեփական փորձից գիտեմ: Եվ ամենակարևորը. աչքերը չթարթել:
    Ահավոր դժվար է: Այնքան է դժվար, որ մոռանում ես մտքերդ, մոռանում ես մարմինդ էլ և ամբողջովին կենտրոնացած ես աչքերդ չթարթելու և դիմացինիդ դեմքին նայելու վրա:

    (Զաքար ջան, քեզ համար եմ սևացրել "կենտրոնացած" բառը: Նմա՞ն է սա, թե՞ տարբեր միտքը կենտրոնացնելուց: Խորհարդածման հաջորդ անունն է. կենտրոնացում առանց մտքերի

    Սկզբում կարող է սևանալ աչքերիդ առջև` կամ դիմացիդ դեմքը կամ ընդհանրապես ամեն ինչ մթով պատվել: Հետո կսկսի մթի մեջ նշմարվել դիմացինիդ դեմքը, հետո այն կսկսի ծռմռվել, ինչպես ծուռ հայելու մեջ: Հետո կարող են նույնիսկ աչքերը սկսել ծորալ, ինչպես Սալվադոր Դալիի "Հիշողության մշտականություն" կտավի վրայի ծառին փռած ժամացույցը... Մի խոսքով, հազար ու մի բան, իսկ վերջում կարող եք նոյնիսկ հասնել նրան, որ տեսնեք դիմացինի աուրան...

    Եվ պատկերացնու՞մ եք, որ այդքան ապրումների հետ միասին, դեռևս հիշեք ձեր մարմինն ու մտքերը... Կարծում եմ, որ նման ապրումների մեջ բոլորն էլ բնականաբար կմոռանան դրանք...

    Այստեղ հասանք ամենակարևորին.
    Երբ մոռանում ես մարմնիդ մասին,նա ձեռք է բերում իր բնական, կամ` աստվածային վիճակը: Ահա թե որն է լոտոսի և փարավոնների դիրքի հանգստության գաղտնիքը` աստվածային են այդ վիճակները:
    Եվ ահա թե որն է Մոնա Լիզայի հայացքի գաղտնիքը.
    Աստվածային դատարկություն մտքերից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (11.06.2014), Ripsim (13.06.2014), Զաքար (11.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տրանսցենդենտալ մտավարժանք (մեդիտացիա)
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 03.08.2008, 01:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •