Դրա կարիքը չկա էլ, Ալֆ ջան... Ավելի ճիշտ, լոտոսի դիրքով նստել ու մեդիտացիայից ինչ-որ բան սպասել կարող է միայն նա, ով մանուկ հասակում գարշոկի վրա արդեն լոտոսի դիրքով է նստել...
Ուրեմն, եթե լոտոսի դիքով նստելը մարդու իր մանկությանդ այդ երանելի պահը չի հիշեցնում, լրիվ անիմաստ է, և նույնիսկ հակառակը, չի թողնի, որ մեդիտացիայից ինչ-որ բան ստանաս: Քանզի, ինչպես ինքդ էլ շատ լավ գիտես, մեդիտացիայի առաջին պայմանը մարմնի հանգստությունն է: Էնպես որ, բոլորովին կարիք չկա, որ մարդ աջ ոտքով ձախ ուսը կսմթի, կծի իր պոչուկը և այլ նման բաներ: Պետք է ուղղակի ընտրել մարմնին առավել հաճելի վիճակ և... вперед!
Ինձ թվում է, որ հենց սա է գայթաքարը: Կենտրոնացվածությունը:Բայց էն կենտրոնացվածությանը, որ մեդիտացիան ա ենթադրում երբեք չեմ հասել
Ինչու՞ են բոլորը համարում, որ մեդիտացիայի ժամանակ պետք է կենտրոնացած լինել: Ըստ իս, գիտե՞ք, թե ինչ է մեդիտացիան... Ապակենտրոնացում:
Մենք առանց մեդիտացիայի էլ կենտրոնացած ենք մեր ամբողջ կյանքում: Կենտրոնացած ենք մեր պրոբլեմների վրա, մեր գիտելիքների վրա, մեր կարևորության վրա, մեր մոտիկների, ավելի շատ` մեր թշնամիների վրա... Իսկ մեր գերագույն կենտրոնացվածությունը` մեր էգոն է, որից ոչ մի կերպ չենք կարողանում ազատվել:
Մեդիտացիան նրա համար է, որպեսզի մարդ մոռանա այդ ամենը, վերանա այդ ամենից, կտրվի այդ ամենից և մնա ինքն իր հետ: Երկուսով. ինքն ու ԻՆՔԸ:
Էջանիշներ