[QUOTE=Alphaone;2482870]Բյուր, բայց ես մի օրինաչափություն եմ գտել՝ ինչքան հանգիստ ես լինում, էնքան արագ ու որակով ես գործդ անում: Կարող ա միայն իմ դեպքում ա էդպես,
Խոսքն ինչ հանգստության մասին է, ներքնուստ? թե ֆիզիկապես?
[QUOTE=Alphaone;2482870]Բյուր, բայց ես մի օրինաչափություն եմ գտել՝ ինչքան հանգիստ ես լինում, էնքան արագ ու որակով ես գործդ անում: Կարող ա միայն իմ դեպքում ա էդպես,
Խոսքն ինչ հանգստության մասին է, ներքնուստ? թե ֆիզիկապես?
Հիմնականում ներքուստ, քանի որ եթե անգամ ահավոր հոգնած լինեմ ֆիզիկապես, եթե ինձ «հավաքեմ» ամեն բան ի վիճակի եմ անել: Աա չեմ չափազանցնում, քանի որ 2-3 տարի առաջ մի ամիս աշխատել եմ օրեկան հազիվ չորս ժամ գնելով, գերլարված ու ահռելի քանակի աշխատանք եմ կատարել, հիմա որ ետ եմ նայում, անգամ չեմ հավատում, որ կարողացել եմ: Իրականում լոտոսի դիրքով չեմ նստել, բայց պահեր եղել են, որ ուղղակի ամեն ինչից կտրվել, կենտրոնացել, ինձ խելքի եմ բերել, շնչառությունս կարգավորել եմ (բնազդաբար, էն ժամանակ գիտական մեթոդներին չէի տիրապետում) ու շարունակել եմ աշխատել: Բայց էն կենտրոնացվածությանը, որ մեդիտացիան ա ենթադրում երբեք չեմ հասել![]()
Հա, բայց իմ ասածը դրան հակասու՞մ ա: Ուղղակի ասում եմ, որ հանգիստ լինել չի նշանակում, որ խնդիրը վերացել ա:
Զաքար, մեդիտացիան սուտ չի, մեդիտացիան չափազանցված ա որոշ վիճակների համար: Ավելին՝ մեդիտացիան նույնիսկ ցուցված ա որպես օժանդակ բուժական միջամտություն, մասնավորապես եթե գործ ունենք սթրեսով պայմանավորված հոգեկան և ֆիզիկական խնդիրների հետ: Մեդիտացիան մեծերի խաղ չի, որովհետև իրոք լուրջ ֆունկցիոնալ փոփոխություններ ա առաջացնում ուղեղում, բարձրացնում ա աշխատանքի արդյունավետությունը (հենց թեկուզ խաղաղության հասնելու միջոցով): Ի՞նչ ա նշանակում մեդիտացիան չունի բացատրություն: Տոննաններով գիտական հետազոտություններ կան ու ապացույցներ, թե ոնց ա մարմնականի ու հոգեկանի վրա ազդում ու ինչ մեխանիզմներով: Ի դեպ, ես խոսում եմ մեդիտացիայի այն ձևերի մասին, որոնք ընդունված են արևմուտքում՝ ամենևին նկատի չունենալով զանազան կրոնափիլիսոփայական ուսմունքներ, որոնք եսիմուր են տանում մարդուն:
Յոգայի վարժություններն էլ մենակ ճկունացնող չեն: Նորից, տոննաներով հետազոտություններ կան, թե որ խանգարման ժամանակ որ դիրքը կարող է օգնել: Յոգայի ցանկացած դիրք կատարելիս մարմնի արյան շրջանառությունը որոշակիորեն փոխվում է, ու դրանից կախված որոշ օրգաններ շատ կամ քիչ արյուն են ստանում, դրանից էլ կախված որոշակի ֆունկցիոնալ խանգարումներ կարող են այս կամ այն չափով կարգավորվել:
Alphaone (10.06.2014), Sambitbaba (10.06.2014), Ուլուանա (10.06.2014)
Որ բժշկության մեջ է մեդիտացիան ընդունված որպես օժանդակ բուժման միջոց?
Այն, որ գործառական փոփոխություններ է առաջացնում ուղեղում դա նորմալ է և բնական ցանկացած համոզմունքների դաշտում, իսկ այն գիտնականերն, որոնք դիզել են տոնայանոց փասթաթղթերի կույտ դա էլ նորմալ է վերջերս ակտիվացած բրիտանացի գիտնականների մակարդակի դաշտում, ես չեմ հասկանում ինչպես կարող են գիտնակաները հստակ պատկերացումներ կազմել զգացողությունների մասին, եթե դրանք ծնվում են մտքերից, իսկ միտքն որքան էլ լինի համամարդկային մեկ է այն յուրովի է ընկալվում ու ըսդ այդմ էլ ազդում մարդու վրա, գիտեմ, որ մեդիտացիան որպես բժշկական օժանդակ միջոց կիրառվում է հոգեբանական բժշկության մեջ, իսկ դա բժշկության այն ճյուղ է, որը դեռ կոպիտ ասած ոչ մի 《գիժ》 չի բուժել: Կարծում եմ այս ամենը լոկ հավատամքի մի ձև է StrangeLittleGirl ջան: Համամիտ եմ ձեր հետ թե յոգայի վարժությունները կարող են օգտակար լինել մեր ֆիզիկականնին և որոշ չափով էլ ներքին աշխարհին: Ես հին պատկերացումները հարգում եմ, բայց ոչ որպես ճշմարտություն, և հարգում եմ նաև արդի գիտության ձեռքբերումները, սակայն կրկին ոչ որպես ճշմարտություն, որովհետև ախր գիտեմ, որ գրեթե բոլոր գիտության ձեռքբերումներն ընկալվում են որոշակի կրոնական հայացքների շուրջ, մի բան էլ հարցնեմ չլինի դուք յոգայով եք զբաղվում?![]()
Զաքար, լավ էլի![]()
Նախ, բժշկության մեջ չկա «գիժ» հասկացություն, կա «հոգեկան հիվանդ»:
Չկա «հոգեբանական բժշկություն», կա «բժշկական հոգեբանություն» (հոգեբանության հիմունքներ բժիշկների համար) և «հոգեբուժություն» (բժշկության ճյուղ, որը զբաղվում է հոգեկան հիվանդներին բուժելով):
Հետո, ի՞նչ է նշանակում «բուժել»: Բժշկության մեջ «բուժել» չի նշանակում հիվանդությունը վերացնել, չի նշանակում ապաքինել, այլ նշանակում է՝ կանտրոլի տակ պահել հիվանդությունը: Այսպիսով, գրեթե չկա էնպիսի հիվանդություն, որն ապաքինվում է, բայց գրեթե չկա հիվանդություն, որը չի բուժվում:
Հետո, օժանդակ միջոց ասելով բնավ նկատի չունեմ դեղերը թողնել մի կողմ, անցնել մեդիտացիայի, այլ մեդիտացիա անել դեղերին զուգահեռ, այն էլ՝ ոչ բոլոր դեպքերում: Ու ընդհանրապես, ես ավելի շուտ առողջ մարդկանց մասին էի, որոնք ունեն սահմանային, հիվանդության չհասնող խնդիրներ (օրինակ՝ տագնապ, անհանգստություն, թեթևակի անքնություն):
Հաջորդը, գիտության ձեռքբերումները բացարձակապես կապ չունեն կրոնական հայացքների հետ: Դրանք իրարից անկախ երևույթներ են:
Եվ վերջում, Զաքար ջան, կլինի ու կլինի, յոգայով էլ եմ զբաղվում, բայց թարսի պես գիտությամբ ու բժշկությամբ էլ![]()
հենց բանն այդ է, որ յոգայի ես չեմ տիրապետում ու որևէ կոնկրետ դիրքում չէի, սովորական բազկաթոռին թիկնած էի, բայց եթե գիտական մոտենանք, էն դիրքերից մեկն է, որում մարմինը կարող է լրիվ ռելաքսացիայի ենթարկվել...
Պետք չի բողոքել, որ մեդիտացիա անել չի ստացվում: Պետք ա ուղղակի հետևողականորեն պարապել, զբաղվել, գրականություն կարդալ: Ոնց որ գնաս բալետի մի երկու սիրողական պարապմունքների ու բողոքես, որ չես կարողանում Մայա Պլիսեցկայայի նման հեզաճկուն պարես: Բայց դե, էդ պարապմունքներին ու չստացվելուն պետք ա շաաաատ հանգիստ մոտենալ, էն մտքով, որ դիմացդ դեռ հարյուր տարի ունես կատարելության հասնելու համար)) Ի տարբերություն բալետի՝ կարիերայի խոստումները դիմացից ձեռքով չեն անում: Ինչ անում ես, մենակ քեզ հետ, քո համար ես անում:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Sambitbaba (11.06.2014)
Էս էլ մի հատ չալաղաջ գիտական հոդված մեդիտացիան ցավի բուժման մեջ կիրառելու մասին:
Alphaone (10.06.2014)
Են, որ յոգայով եք զբաղվում արդեն նկատել էի ուղղակի ճշտվում էի,
Ասում եք տագնապի դեպքում օգնում է մեդիտացիան, համամիտ եմ, բայց գրեթե անկատ քանակի տագնապների դեպքում,
Անքնության դեպքում սև պղպեղն էլ է օգնում բա ինչի դա այդպիսի համբավ չունի ինչպես մեդիտացիան, երևի դա նրանից է, որ սև պղպեղի դեպում չի լինի մարդկային մտածողությունը փոխել/շեղել:
Լավ դուք յոգայով զբաղվող մարդ եք, իսկ ես ոչ, կարդում եմ ձեր գիտական գովասանքները մեդիտացիայի մասին ու ցանկություն է առաջանում մոտս յոգայով զբաղվելու, դե բնականաբար նախ կուզեմ իմանալ թե ինչպես հասկանամ ինչ է նշանակում մեդիտացված վիճակը, դուք բնականաբար կասեք դա անբացատրելի է, իսկ ինչ եք կարծում ինչ պետք է անեմ ես այդ պահին ? Ծիծաղեմ սուր հումորի վրա թե փորձեմ մեդիտացիա անել?
Հա են գիժ կամ նմանատիպ բառերիս կամ բառակապակցություններիս վրա պետք չէ կենտրոնանալ, ուղղակի ժողովրդական բառբառով եմ գրել![]()
Ապրես, որ բացեցիր այս թեման, Նոյեմ ջան:
Իրոք, կարևոր թեմա է, եթե, իհարկե, վերջիվերջո ջրիկության չվերածվի:
Ճիշտն ասած, առաջին բանը, որ կցանկանայի` մինչև թեման քննարկելը, - եկեք փորձենք սրան մի հայերեն անուն տալ...
Ես ինքս տարիներ շարունակ փորձել եմ այդ անել ու հիմա չեմ հիշում. վերջիվերջո հանդիպեցի՞ մի տեղ, թե՞ այդքան փնտրտուքներից հետո ինքս եկա եզրկացության, որ մեդիտացիան կարելի է հայերեն անվանել` խորհրդածում: Ի՞նչ եք մտածում այս մասին: Շատ կուզենայի լսել գրագետ հայերեն կարծիք, քանզի ինքս բավական անգրագետ եմ...
Բայց ինձ թվում է, թե "խորհուրդ" բառը շատ է համապատասխանում այդ մեդիտատիվ վիճակին, ես դա հասկանում եմ որպես այն վիճակը, երբ դու խորհրդի ես նստում ինքդ քեզ հետ: Եվ, Նոյեմ ջան, քո ասած "մտքերի բացակայությունն" էլ հենց դա է նշանակում. քեզ կտրում ես, ազատվում ես արտաքին աշարհից ու մնում ես ինքդ քեզ հետ, դու ես և քո բարձրագույն "Ես"-ը, ուրիշ ոչինչ և ոչ ոք:
Եվ այսպես` Խորհրդածում: Ո՞վ ինչ առաջարկ ունի: Կամ ի՞նչ կասեք իմ առաջարկի մասին:
Ցավոք, պետք է գնամ ու ժամանակ չունեմ երկար գրելու` կշարունակեմ հետո, որովհետև ահագին բան ունեմ ասելու:
Իսկ հիմա մի փոքրիկ հատված կառաջարկեմ ձեզ իմ թարգմանած "Կիրաէլ. Մեծ Անցում" գրքից, որտեղ Կիրաէլը տալիս է մեդիտացիայի(խորհրդածման) իր բացատրությունը.
"Թե ինչպես է աշխատում խորհրդածումը, հաճախ սխալ են հասկանում: Խորհրդածումը` ձեր միակ իսկական կապն է ձեր չորս մարմինների համակարգում: Այդ կապը սկսվում է ձեր ֆիզիկական մարմնից, որը կապնվում է ձեր հուզական (էմոցիոնալ) մարմնի հետ: Այնտեղից այն անցնում է մտավոր (մենթալ) մարմին և ավարտում է կապը հոգևոր մարմնի հետ: Ամեն մի մարմին եզակի դեր է խաղում ձեր աճի համար, այնուամենայնիվ, լիովին բարեշրջվելու համար դուք պետք է սովորեք օրգանական ամբողջության մեջ համախմբել ձեր բոլոր համակարգերը: Հենց խորհրդածման միջոցով եք դուք սկսում իսկապես հասկանալ կյանքի իմաստը":
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Զաքար (10.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ