Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
Են, որ յոգայով եք զբաղվում արդեն նկատել էի ուղղակի ճշտվում էի,
Ասում եք տագնապի դեպքում օգնում է մեդիտացիան, համամիտ եմ, բայց գրեթե անկատ քանակի տագնապների դեպքում,
Անքնության դեպքում սև պղպեղն էլ է օգնում բա ինչի դա այդպիսի համբավ չունի ինչպես մեդիտացիան, երևի դա նրանից է, որ սև պղպեղի դեպում չի լինի մարդկային մտածողությունը փոխել/շեղել:

Լավ դուք յոգայով զբաղվող մարդ եք, իսկ ես ոչ, կարդում եմ ձեր գիտական գովասանքները մեդիտացիայի մասին ու ցանկություն է առաջանում մոտս յոգայով զբաղվելու, դե բնականաբար նախ կուզեմ իմանալ թե ինչպես հասկանամ ինչ է նշանակում մեդիտացված վիճակը, դուք բնականաբար կասեք դա անբացատրելի է, իսկ ինչ եք կարծում ինչ պետք է անեմ ես այդ պահին ? Ծիծաղեմ սուր հումորի վրա թե փորձեմ մեդիտացիա անել?

Հա են գիժ կամ նմանատիպ բառերիս կամ բառակապակցություններիս վրա պետք չէ կենտրոնանալ, ուղղակի ժողովրդական բառբառով եմ գրել
Աննկա՞տ քանակի տագնապ: Սա էլ հոդված ընդհանրապես բոլոր տեսակի տագնապային խանգարումների դեպքում էֆեկտիվության մասին:
Մի ճշտում. ես գիտական գովասանք չեմ անում, ես գիտական փաստ եմ ներկայացնում: Համաձայն չեք, հակափաստարկ ներկայացրեք, ոչ թե ծիծաղող սմայլիկ դրեք:

Կոնկրետ այս հետազոտությունները mindfulness կոչվող մեդիտացիայի մասին են, որի ամբողջ իմաստն ընդամենը մի հանգիստ տեղում նստել, աչքերը փակել ու շնչառությունը կարգավորելն ա: Պետք չի մեդիտացիա ասելով եսիմինչ վերին անհասկանալի գաղափարների մասին մտածել ու ղժժալ վրան: Իսկ ես ընդհանրապես չեմ էլ առաջարկում ո՛չ մեդիտացիա անել, ո՛չ յոգայով զբաղվել: Դա ամեն մարդու անձնական գործն ա: