Փաստորեն 90-ականներին որ պոչտայով նամակ էինք ստանում «այս նամակն ուղարկիր 10 հոգու, այլապես…» բովանդակությամբ, էդ սփա՞մն էր, հա՞…![]()
Sent from my HTC One X using Tapatalk 2
Փաստորեն 90-ականներին որ պոչտայով նամակ էինք ստանում «այս նամակն ուղարկիր 10 հոգու, այլապես…» բովանդակությամբ, էդ սփա՞մն էր, հա՞…![]()
Sent from my HTC One X using Tapatalk 2
Նորից գիշեր,խավար,լռություն...Միայն քամու շշուկ ,սրտի քայլք ու շնչառություն,որի ձայնը լռության մեջ խորհրդավոր է...Լիալուսին,մռայլ լույս ,երկու ստվեր ուրիշ ոչինչ...Մի քիչ սարսափ,ծանոթ դեմքեր հետո և վերջ լույսը բացվեց,ես քնեցի...
էս վերջերս էս երգը շատ եմ սիրում…
Որոշեցի էստեղ գրել, քանի որ ավելի շատ օրագրային գրառում ա, քան ժամանցային:
Էսօր առաջին անգամ շնագայլ եմ տեսել: Ժամը 3-ն անց էր, երբ բնության կանչով վեր կացա, վրանից դուրս գալով' քայլեցի մոտակա թփերի մոտ ու մի քանի վայրկյան անց տեսա ինձ նայող մի զույգ փայլատակող աչքեր, որոնց տերը սպառնալից գռմռում էր վրաս. փոքր, բայց սարսափազդու արարած:Քանի որ, ի տարբերություն գայլերի, սրանք ոհմակներով որսի դուրս չեն գալիս, հետևաբար առավելագույն վնասը, որ կարող էր հասցնել, կծելն էր: Անցյալ տարի մեր մարտկոցի տղերքից մեկը մառախուղի մեջ իրան աննկատ մոտեցած ու ոտքը կծած շնագայլին վախեցրել էր դրա աչքերին լույս գցելով, բայց էսօրվա գիշերը լուսնյակ էր, ու ես թարսի պես ֆանարիկս չէի վերցրել: Որոշեցի գոռալով վախացնել, բայց մի քանի քայլ նահանջելուց հետո շնագայլը դեռ գռմռում էր: Էդ ժամանակ ինձ օգնության հասավ ամբողջ ճամբարի կողմից արհամարհված փոքրիկ ու ահավոր տգեղ սև շունը, որի հաչոցների ուղեկցությամբ շնագայլը փախավ:
Տենց բաներ:![]()
Agni (27.04.2013), Alphaone (27.04.2013), Arpine (27.04.2013), Chilly (27.04.2013), Chuk (27.04.2013), einnA (27.04.2013), erexa (27.04.2013), Freeman (27.04.2013), impression (27.04.2013), Moonwalker (27.04.2013), Ripsim (27.04.2013), Smokie (27.04.2013), Stranger_Friend (27.04.2013), Tig (27.04.2013), Two-Face (27.04.2013), Valentina (27.04.2013), ԱնԱիդա (27.04.2013), Արևհատիկ (28.04.2013), Հայկօ (27.04.2013), Մարկիզ (27.04.2013), Մինա (27.04.2013), Նաիրուհի (27.04.2013), Ներսես_AM (27.04.2013), Նիկեա (27.04.2013), Շինարար (27.04.2013), Ուլուանա (27.04.2013), Ռուֆուս (27.04.2013), Վահե-91 (27.04.2013)
մեր կողքի հարևանի տան դուռը կախարդական ա, բա՜
ինքը տաքսիստ ա աշխատում, ապրում ա մենակ, ու տուն ա գալիս գիշերը շատ ուշ, հետո մի ամբողջ օր մնում ա տանը մինչև երեկո
ու երբ ինքը բարձրանում ա աստիճաններով՝ հոգնած, ոտները հազիվ քարշ տալով, սիգարետը բերանին, հոնքերի մեջտեղը՝ դարդի գիծը պարզորոշ գծած, մենակ խղճում ես նրան
սակայն, նա հենց մտնում ա տուն ու կախարդական դուռը փակվում ա հետևից, ինքը դառնում ա միմոս
կերպարանափոխությունը կես րոպեից ավել չի տևում
լուրջ մարդը սկսում ա բառաչել, հիստերիկ ղժժալ, հայհոյել իր հետ ապրող ու գոյություն չունեցող մարդկանց, անասուն ձեներ հանել, ինքն իրեն տալ պատերով, հռհռալ, հազալ նենց, որ քեզ թվում ա էսա թոքերը պատը կծակեն կընկնեն քո սենյակ ու էլի տենց հիստերիկ բաներ
ես որոշել եմ, որ էլ տաքսիներից չեմ օգտվելու, ինչ իմանաս, դրանցից էլ ով կախարդական դուռ ունի
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Alphaone (27.04.2013), Arpine (27.04.2013), CactuSoul (04.05.2013), Chuk (27.04.2013), Claudia Mori (27.04.2013), ivy (27.04.2013), keyboard (27.04.2013), Moonwalker (27.04.2013), Skeptic (27.04.2013), Smokie (27.04.2013), StrangeLittleGirl (27.04.2013), ԱնԱիդա (27.04.2013), Անվերնագիր (27.04.2013), Հայկօ (27.04.2013), Մինա (27.04.2013), Նիկեա (27.04.2013), Շինարար (27.04.2013), Ռուֆուս (27.04.2013), Վահե-91 (27.04.2013)
Բաբոս էսօր հայտարարեց, որ Սերժը, տոբիշ երկրի նախագահը, խոստացել ա թոշակները բարձրացնել, ու էդ ինֆորմացիայի մեջ ավելի շատ իմ ուշադրությունը գրավեց կիսառուսերեն, կիասահայերեն բառերը
-Катюша, Серж обещал, что наши թոշակներ станут շոշափելի:
- А как это?, что значит շոշափելի: Գիտեմ, որ չգիտի
-Ну...
Մամաս մեջ է մտնում՝
- Սերժի ասածներին մի հավատա:
-Нет почему же, я этими своими քառ ушами слышала и верю միտեսակ:
Հետոն էր կարևոր:
-Катерина, так-как Серж еще не сдерживает свои обещания, мне нужны деньги и карта для телефона.
- Да, бабуль, конечно, без проблем. А знаешь, что означает շոշափելի:
-Да не важно. Кнар (էդ մյուս՝ ամերիկաբնակ թոռնուհին ա) через месяц тоже на мой счет денег отправит.![]()
Alphaone (27.04.2013), CactuSoul (04.05.2013), Chuk (27.04.2013), einnA (27.04.2013), enna (28.04.2013), impression (27.04.2013), ivy (27.04.2013), Jarre (28.04.2013), John (28.04.2013), Moonwalker (27.04.2013), My World My Space (28.04.2013), Sambitbaba (28.04.2013), Skeptic (27.04.2013), Smokie (27.04.2013), unknown (27.04.2013), Valentina (27.04.2013), ԱնԱիդա (27.04.2013), Արէա (27.04.2013), Արևհատիկ (28.04.2013), Գալաթեա (27.04.2013), Հայկօ (27.04.2013), Մարկիզ (27.04.2013), Նաիրուհի (27.04.2013), Ներսես_AM (27.04.2013), Նիկեա (27.04.2013), Շինարար (27.04.2013), Ուլուանա (27.04.2013)
Մի ընտանիք էլ հեռացավ Հայաստանից,ընդմիշտ փակեց հայրական տան դռներն ու հեռացավ:Մի ընտանիքով էլ մեր երկիրը աղքատացավ:Եթե էս տեմպերով շարունակվի,շատ շուտով Հայաստանը կդառնա աշխարհի ամենաաղքատ երկիրը:![]()
Մարդիկ կան չէ,որ ամեն օր նույն տեղը հանդիպում ես,բառ էլ չեք փոխանակում բայց,որ մի օր էլ տեղով անցնելիս չես տեսնում սկսում ես անհանգստանալ:
Arpine (27.04.2013), CactuSoul (04.05.2013), einnA (27.04.2013), ivy (27.04.2013), John (28.04.2013), Meme (28.04.2013), Moonwalker (27.04.2013), Skeptic (27.04.2013), Smokie (27.04.2013), Stranger_Friend (27.04.2013), unknown (27.04.2013), Valentina (27.04.2013), Այբ (27.04.2013), ԱնԱիդա (27.04.2013), Ժունդիայի (28.04.2013), Լեդի Վարդ (27.04.2013), Մարկիզ (27.04.2013), Նաիրուհի (27.04.2013), Նիկեա (27.04.2013), Ուլուանա (27.04.2013)
Ժամանակակից կյանքում ձանձրույթի դեղատոմսը երևի համացանցն է:
Իսկ երբեմն էլ այդ դեղատոմսն էլ չի օգնում![]()
Չէ, ես ալկոհոլիկ եմ դառնում, սառնարանում գարեջուր տեսա, ուշաթափվեցի, մի կերպ եմ ինձ զսպել, որ չխմեմ...![]()
Երևի մենակ իմ հետ կարողեր սենց բան լինել...երեկ գիշերը 1-ի կողմերը հեռախոսս զանգումա երկար աչքերս բացում եմ անծանոթ համարա,չեմ պատասխանում ասում եմ հաստատ սխալվել են...նորից փորձում եմ քնել էլի զանգումա ենել երկար,պատասխանում եմ քնաթաթախ "ալո" մյուս կողմում մի տղայա "ետ ում հետես ետքան խոսում" միանգամից աչքերս բացվեցին որովհետև քնած էի ու հաստատ շփոթելա ու անջատվումա մինչև կասեմ շփոթել եք...նորից եմ փորձում քնել էլի զանգ չեմ պատասխանում դե հասկացա սխալվելա բայց շատա զանգում ու քնելել վիբրացյայի տակ չի ստացվում նորից պատասխանում եմ մինչև բառ խոսեմ համարյա գոռալով "ասում եմ ետ ում հետես տենց խոսում մի ժամա" ու ակամայից ասում եմ "ի՞նչչ" նոր երևի տեղ հասավ իրան որ շփոթելա ու մի բանել ժպտալով ասումա "վայ կներեք աչքիս շփոթվել եմ"...փաստորեն իրոք սենց դեպքերելա լինում գիշերվա կեսին![]()
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
Meme (27.04.2013), Smokie (27.04.2013), Stranger_Friend (27.04.2013), Այբ (28.04.2013), Նիկեա (28.04.2013)
Աջ ականջս վառվում ա էս մի ժամ ու կես ա![]()
Վատ է, երբ անծանոթ տեղում հին ծանոթների ես հանդիպում: Հատկապես նրանց, ում սպասում էիր.
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
մտածում եմ, եթե Երկրի բնակչությունը, բոլորը միասին միաժամանակ սկսեն վազել նույն ուղղությամբ, ապա շատ հնարավոր ա, որ երկիրը սկսի ավելի արագ պտտվել, օրն ու գիշերն ավելի արագ իրար հաջորդեն, արևի շուրջ պտույտն էլ արագանա, ամեն ինչ խառնվի իրար, էդ երկրի պտտվելու արագությունից ձգողությունն էլ պակասի, մարդիկ սկսեն թռնել ցաքուցրիվ, երկիրն իր ուղեծրից դուրս գա, մի խոսքով, կայֆեր կայծեր, պետք ա տենց մի ֆլեշմոբ կազմակերպել,տեսնենք ինչ կստացվի
Find what you love and let it kill you. (c) Bukowski
CactuSoul (04.05.2013), Chuk (28.04.2013), Claudia Mori (27.04.2013), einnA (27.04.2013), ivy (27.04.2013), John (28.04.2013), Katka (28.04.2013), keyboard (27.04.2013), Moonwalker (27.04.2013), Skeptic (27.04.2013), Smokie (27.04.2013), Stranger_Friend (27.04.2013), Անվերնագիր (28.04.2013), Մինա (28.04.2013), Ռուֆուս (28.04.2013)
Ինձ համար իհարկե չկային լավ կամ վատ հիվանդներ, բայց այս մեկին շատ էի սիրում ու հարգում, որովհետև որպես մարդ շատ պատվախնդիր էր ու բավականին բարձր ինքնագիտակցություն տեր: Իսկ այդպիսի մարդկանց հետ իմ մասնագիտությունն ունեցող բժիշկների համար բավականին հեշտ է: Բացի այդ նա այսպես կոչված «քրեական հեղինակություն» էր: «Զոնա նայող էր» եղել, բավականին հայտնի էր քրեական աշխարհում: Իսկ նման կարգավիճակ ունեցող մարդիկ չեն կարող խելացի չլինել:
Մենք լավ էինք բուժում մարդկանց: Դե բնական է, որ մարդիկ ուզում են մեզնից իրենց գոհունակությունը հայտնել: Վերջը, 2010 թիվն էր այդ տղան ու իր հայրը ինձ հրավիրում են Երևանի կոլորիտային թաղամասերից մեկում գտնվող իրենց «օբյեկտում» հաց ուտելու: Մի քանի անգամ մերժեցի շատ սիրալիր ձևով, բայց չստացվեց չգնալ, որովհետև գրեթե ամեն օր մարդիկ խնդրում էին, որ գնամ: Ես էլ որոշեցի գնալ, չնայած դա ճիշտ չէ:
Սեղանին իր բարեկամներն էին, բնականաբար նաև հայրը, իր ընկերներից մի քանի հոգի: Այս տիպի մարդկանց դեպքում «ընկերներ» ասելն այնքան էլ ճիշտ չէ: Կարելի է ասել՝ «նազիր-վեզիր»: Իրենք խմում էին, ես երկու բաժակով սահմանափակվեցի, որովհետև, բացի այն, որ «անթույլտրելի արարք» էի կատարել, գնալով հիվանդիս հետ իր քեֆին, դեռ մի հատ էլ արդեն ալկոհոլ էի գործածել: Հա, իրենք բավականին շատ խմեցին: Ու արդեն 2-3 ժամ էր, որ այդպես նստած էինք, հանկարծ այդ «օբյեկտի» փողոցին հարող մասում զգացինք, որ լուրջ վիճաբանություն է ու քաշքշոց: Բնական է, որ բոլորը վազեցին այդ կողմ: Մեկ-երկու րոպե անց, տեսնելով, որ տղաները չեն վերադառնում, ես էլ գնացի այդ կողմ: Պարզվեց, որ «օբյեկտին» հարող հատվածում տաքսի էին կայանել, որն անթույլատրելի է: Խնդիրն այն է, որ ցանկացած օբյեկտ ունենում է իր տաքսիները, որոնք իրենցն են կամ էլ իրենց ծանոթներինը, ու օտար մեքենաներ չպետք է կայանեն այդտեղ:
Հիվանդիս հայրը տաքսիստից պահանջել էր հանել ավտոմեքենան, բայց տաքսու վարորդը սկսել էր վիճաբանել ու անգամ հրել էր հիվանդիս 70 տարեկան հայրիկին: Իհարկե, այդ տաքսիստը չէր էլ իմացել, թե ում հայրն է այդ մարդը:
Տաքսիստին մի քանի հատ «չափալախից» հետո լարեցին այդտեղից, ես էլ փորձեցի հանգստացնել և հիվանդիս, և իրենից առավել «բորբոքված» նազիրներին ու գնացինք՝ նստեցինք: Մի հինգ հոգի էին մնացել: Հարազատները գնացել էին տուն, մնացել էի ես, հիվանդս ու 3 կամ 4 նազիր: Ճշտելով, թե դա կոնկրետ, որ տաքսի ծառայության մեքենան էր (պարզվեց այդ ծառայության տեղակայման վայրը մի հարյուր մետր է հեռու), հիվանդս իր նազիրներին ինչ-որ բան ասաց, որն ինձ անհասկանալի մնաց: Բայց հետո տեսա ու հասկացա, թե ինչ էր ասել… Նազիրները գնացին, մնացինք երկուսով:
Ուրեմն՝ քսան րոպե չանցած, նազիրներն սկսեցին հետ գալը: Գալիս էին ավտոմեքենայի բանալի դնում մեր սեղանին ու գնում: Այդպես, մոտ 7-8 անգամ: Մեր սեղանին 7-8 բանալի կար: Պարզվեց՝ կանգնեցնում են փողոցներում այդ սերվիսին պատկանող մեքենաներն ու վարորդներից խլում բանալին, ապա բերում հանձնում իրենց մեծ ախպորը: Դե իսկ մեքենաները մնում էին այդպես փողոցում կանգնած: Ընդ որում, կարևոր չէր՝ վարորդը միայնա՞կ էր, թե՞ մեքենայում պատվիրատու կար:
Հիվանդիս հեռախոսին սկսեցին անդադար զանգեր: Որոշ զանգերի պատասխանում էր, որոշներին՝ ոչ: Ասում էր այս տիպի խոսքեր. «Լավ եմ անում», «Բա հորս են արդեն խփում», «Սերվիսի տերը շատ ա հաբռգել» և այլն:Քիչ անց նազիրներից մեկը եկավ ու հայտնեց, որ սերվիսի տերը իր ընկերների հետ եկել է, որ խոսի ու բանալիները վերցնի: Բայց հիվանդս ասաց, որ չթողեն՝ հանկարծ ներս մտնի: Այդ ընթացքում մի հատ երիտասարդ վատ հագնված տղա եկավ, բարևեց ու նստեց: Ճանաչում էին, նույն շենքում էին ապրում: Ու խնդրեց բանալիները տալ, որովհետև իր երկու եղբայրն այդ մեքենաների վարորդներից են: Սա էլ հանեց ու բոլոր բանալիները հանձնեց այդ տղային:
Դե կաֆեն բացօդյա էր ու պարզ երևում էր, թե շուրջն ինչ էր կատարվում: Ու պարզ երևում էր՝ տաքսի ծառայության 150 կիլոյանոց հաստագլուխ տիրոջ նվաստացած ու ինքնասիրությունը խոցված սֆաթը: Ինքը իր քաշին ախպերների հետ իր մերսեդես G կլասի ջիպերով հասել է այդտեղ, բայց իրեն շան տեղ չդրեցին (անգամ չթողեցին մտնել սրճարանի տարածք), իսկ այդ երեխային մարդավայել ճանապարհեցին:
Սիրում ենք էլի գողականը: Ուրիշ ազգ ենք էլի…)
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 27.04.2013, 23:33:
Alphaone (27.04.2013), CactuSoul (04.05.2013), Chuk (28.04.2013), einnA (27.04.2013), erexa (28.04.2013), Freeman (28.04.2013), Jarre (28.04.2013), matlev (27.04.2013), My World My Space (27.04.2013), Skeptic (27.04.2013), Stranger_Friend (27.04.2013), Valentina (27.04.2013), Անվերնագիր (28.04.2013), Գալաթեա (27.04.2013), Հայկօ (28.04.2013), Նաիրուհի (28.04.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ