Քցում բռնում եմ, արժի մի քիչ ղզիկանամ օրագրումս, թե չէ...
Քցում բռնում եմ, արժի մի քիչ ղզիկանամ օրագրումս, թե չէ...
CactuSoul (19.11.2013)
Տուն
«Տուն»....
Երբևէ մտածեք ե՞ք թե ինչ մեծ խորհուրդ է այս բառը նշանակում Ձեզ համար։
Օրինակ երբ դուք արդեն ավարտում եք ձեր գործերը ու մտածում. «ուխ, հեսա գործերս պրծնեմ, մտնեմ խանութից գարեջուր առնեմ ու տուն գնամ»։
Կամ, երբ մի քանի օր գտնվում եք մի ուրիշ վայրում ու կարոտում էն շենքին, էն պատերին, էն դռանը, որին դուք անվանում եք տուն։
«Տուն»....
Էն ինչը որ իմ համար տուն ա, ինչ որ մեկի համար պարզապես պատ ա՝ բետոն ու երկաթ, ուրիշ ոչինչ։
Բայց էտ «տուն» կոչեցյալը էն վայրն ա, որտեղ սկսվում ու ավարտվում ա իմ անվերջությունը, իմ տիեզերքը, իմ կյանքը։ Հատկապես եթե էտ էն վայրն ա, որտեղ անցել ա իմ մանկությունը։ Ամեն ինչ էտ պատերի մեջ ա։ Անգամ անսահմանությունը։
Էտ պատերի մեջ ես գտնում եմ ջերմություն, պաշտպանություն, ուրախություն, երջանկություն, իմ սիրելի մարդիկ, իմ սիրելի հուշերը, մեր ընտանիքի տխրությունները, ուրախությունները, ինչ որ մի բանի սկիզը ու վերջը, ամեն ինչ.....
Իսկ Ձեզ հետ երբեմն պատահել է, երբ ավտոբուսով կամ գնացքով ճանապարհորդում եք ու անցնում եք Աստծուց մոռացած մի վայրով ու էնտեղ տեսնում եք կիսաքարուքանդ եղած տներ ու գյուղացիների, ովքեր հանդում իրենց գործն ավարտելուց հետո դանդաղ քայլերով վերադառնում են տուն՝ «տուն»։
Ու մենք մտածում ենք. «մարդ ո՞նց կարա ապրի սենց ահավոր տեղում»։
Բայց հիշեք, էտ ահավոր տեղը իրանց համար իրանց տունն ա։ Իրանց ջերմությունը։ Իրանց երջանկությունը։ Իրանց պաշտպանությունը։ Իրանց ուրախությունը։ Իրանց լույսը։ Իրանց «տունը»։
Նրանց ում ներվերը հերիքեց մինչև էս մասը կարդալը, լսեք ամենակարևոր պահը։
Նույն ձև էլ կարծիքների ու արժեքների հարցում ա։ Էն ինչը քո համար փլատակ ա, իմ համար արժեք, էն ինչը քո համար շքեղություն ա ու կյանք, իմ համար փտալակ։
Հետևությունները թողնում եմ մեր տրամաբանությանը։ Ու էս միտքը ցանկանում եմ միշտ պահել մտքումս, հատկապես, երբ գրառումներ եմ կատարում «Կրոն» բաժնում։
Փինք Ֆլոյդի Ռոջեր Ուոթերսը «տուն» հասկացությունը բաժանում ա երեք մասի՝
վայր՝ Everybody got somewhere they call home՝ Երևան, Նյու Յորք, Լոս Անջելես, Մոսկվա, Բավարո, Զիմբաբվե....
իր՝ Everybody got something he calls home՝ բնակարան, վիլլա, դաչա, արվեստանոց, աշխատանքի վայր, լաբորոտորիա, մեքենա, կոլեկցիա, գրադարան.....
էակ՝ Everybody's got someone they call home՝ մայր, հայր, քույր, եղբայր, Ալլահ, Եհովա, Հիսուս, Բուդդա, սիրած երաժիշտ, սիրած գիտնական, սիրած քաղաքական գործիչ......
Այո՛, ամեն մարդու համար իր «տունը»՝ որքան էլ այն փլատակ ու չապրելու տեղ լինի քեզ համար, ամենաապահով, ջերմ, մաքու, յուրահատուկ նշանակություն ունեցող երևույթն ա։
Claudia Mori (21.11.2013), einnA (19.11.2013), enna (18.11.2013), Lílium (19.11.2013), Ruby Rue (18.11.2013), Skeptic (18.11.2013), Smokie (18.11.2013), unknown (18.11.2013), Vardik! (19.11.2013), Այբ (19.11.2013), Անվերնագիր (18.11.2013), Արամ (18.11.2013), Արէա (18.11.2013), Արևածագ (19.11.2013), Հայկօ (23.11.2013), Նաիրուհի (18.11.2013)
Մեկ-մեկ ուղղակի ուզում ես լինել անուղեղ,չհասկացող մեկը...ախր շատ ծիծաղալու են է մարդիկ,կամել եսեմ խելոք![]()
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
Գնացել էի գրադարան, որ Հայնրիխ Բյոլլ վերցնեմ ու մի քիչ վերանամ:/ Էդ գրողի բոլոր գրածները մի տեսակ ուրիշ ազդեցություն են ունենում/:
Խելքիս բրդեց շոկոլադ տանեմ: Մտել եմ, չոր հայացքով ինձ ա նայում.
-Գի՞րք ես հանձնում:
-Հա՛:
Պայուսակիցս հանում եմ շոկոլադը: Մամայիցս սովորած բառերն եմ ասում.
-Կոֆե կխմեք,-ժպտալով ասում եմ:
Էդ էր...Պրծ, պակա Հայնրի՜խ...Մի տաս գրքի անուն ասեց , մեկն էլ տվեց.
-Սա տար,չես փոշմանի:
Համ վերցնում եմ, համ չեմ ուզում վերցնեմ, եթե չվերցնեմ կարող ա նեղանա...
Վերցնում եմ, թղթերի մեջ նայելուց ու Դադալյան Նունե/հոգնել եմ ամեն անգամ ուղղելուց/ արտասանելուց հետո սկսեց պատմել իր կյանքը.
-Ես ծեր մարդկանց հետ եմ ապրում:
էդ պահին ես դեմքին եմ նայում ու փորձում եմ տարիքը մոտավորապես գուշակել:Ինքն ինձ ջահել չի թվում:
-Արթնանում եմ ժամը 6-ին, էդ ժամին քնած են լինում: Թեյ եմ խմում, թերթում եմ ամսագիրը, հետո դուրս եմ գալիս տնից, մի քիչ քայլում:Էդ մի քանի րոպեները իմ օրվա երանելի պահերն են...
<< Իրոք հաճելի կլինի>>.-մտածում եմ ես:
Գոհ-գոհ ուզում եմ դուրս գամ.
-Դու էլ առի էդ ամսագրից, անունը <<Ես>-ա : Ամեն ինչ գրած ա: Ի՞նչ ա կատարվում, ի՞նչ եղավ: Հիմիկվա դարում ամոթ ա չիմանալը Խորեն Լևոնյանը քանի երեխա ունեցավ:
-(...)
Եղա՛վ:
Վերջին խմբագրող՝ enna: 18.11.2013, 19:56:
Հարկ եղած դեպքում լեզուների իմացության դաշտում կարամ գրեմ:
Ուկրաիներեն, բուլղարարեն, ղազախերեն, թուրքերեն՝ տվալետի ասվեժիծելի մակարդակով...![]()
Ի՜նչ լռություն է Անկապ օրագրում...
Ե՞րբ էր եղել, որ գրառումների էջը, երկու օր նույն էջի վրա լիներ:
keyboard (20.11.2013), Meme (19.11.2013), unknown (19.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (19.11.2013)
տուն էի գալիս, էս երգը ականջովս ընկավ, մինչև վերջ լսեցի, ու տխրեցի...
ինքը միշտ քեզա հիշեցնում...
չնայած էլ առաջվանը չեմ, էլ ներսից տխուր չեմ, էլ էն նույնը չեմ, գիտեմ դու էլ...
միգուցե սխալ եմ , բայց դու չես արգելի հիշել քեզ ու կարոտել, որպես հին ընկեր...
ես առաջին անգամ քեզ հետ եմ հասկացել <ընկեր> բառի իրական ու արժեքավոր իմաստը...
ու թեկուզ մոռացել ես, ես չեմ մոռացել, ես հիշում եմ, ես ուրախանում եմ քո ամեն մանրուքով՝ քո ամուսնությամբ...
հատուկ եմ դրել հենց էս երգը, գիտեմ կհասկանաս, կկարդաս, կիմանաս, որ քո մասինա...
ու ես էլի նույն մտքիս եմ՝ ուզում եմ ինձանից առավել երջանիկ լինես...իմ պարզ ու հարազատ ընկեր...
հ.գ՝ միգուցե հետո, վաղը, մյուս օրերին փոշմանեմ, որ գրառում եմ արել, բայց այսօր սիրտս տենց ուզեց...
կներես....որ էլի ապուշի պես անկեղծացա....
Վերջին խմբագրող՝ Meme: 19.11.2013, 20:50:
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
keyboard (20.11.2013), Արէա (19.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (19.11.2013)
Առավոտը ավտոբուսը մի փոքր տղա ա կանգնացնում, վարորդին հարցնում ա.
- 150 դպրոց գնում ե՞ք.
- Ետ ո՞րտեղա բալես.
- Են, են... են մյուս կողմը.
- Չգիտեմ, բալես, երևի չեմ գնում.
Մտածում եմ ետ երեխեն վերջը նստե՞ց «են մյուս կողմը» գնացող երթուղային.![]()
Երբ գա մի ժամանակ, ու մեր տիեզերանավերը հազարավորներով սկսեն սավառնել տիեզերքի մի ծայրից մյուս ծայրը, իրար հետևից նորանոր մոլորակներ ու աստղեր բացահայտեն․ Տե՞նաս, էտ ժամանակ էլ ակումբում ««կրոն»» ու ««Աստված»» թեմաները սենց ակտիվ կլինեն:
A long time ago, in a galaxy far, far away...
enna (20.11.2013)
էն օրը մի հատ լավ պատմություն հիշեցի… կարծեմ շատ հայտնի պատմություն ա, բայց չեմ հիշում որտեղից ա…
մադը որոշում ա գնա աստծու մոտ ու անցնի դրախտ, որն աշխարհի ամենաբարձր լեռան վրա ա… մուտքն ըդտեղից ա… էս մարդը ճամփա ա ընկնում, օր-ու-գիշեր գնում ա, հետևից էլ մի հատ փողոցային շուն ա գալիս… սա ընկերանում ա հետը, միասին են գնում, ու հաց են կիսում, ցուրտ ժամանակ իրար տաքացնում…
վերջը մարդը շան հետ հասնում ա լեռան գագաթին, ցուրտ սառնամանիք, շան հետ մի կերպ կանգնում են դռանը… մեկ էլ ընդեղից, թե "կներես, բայց շունը չի կարա գա… դրախտում շուն չի կարա լինի" էս մարդը թե "ո՞նց թե… սաղ ժամանակ հետս եկել ա, հիմա ես սրան ու՞ր թողեմ… կսատկի"… ընդեղից թե "չենք կարա, չի թույլատրվում… գալիս ե՞ս". էս մարդը նայում ա շանը, նայում ա դրախտի դարպասներին. "կներեք, չեմ կարա, առանց շան չեմ կարա, կամ շան հետ կգամ կամ չեմ գա… " սրանք ընդեղից "չի լինի… շանը պտի թողնես" ու էս մարդն ասում "չեմ ուզում… fuck it... fuck heavens..." ու ստեղ պարզվում ա որ շունը հենց աստվածն ա եղել…
Arpine (20.11.2013), CactuSoul (20.11.2013), Chuk (20.11.2013), Claudia Mori (21.11.2013), Jarre (01.12.2013), Smokie (21.11.2013), Արէա (20.11.2013), Դատարկություն (20.11.2013), Ուլուանա (20.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.11.2013)
ուզում եմ ամենավատ օրս էս լինի, ու թող մարդիկ, որոնք տեսել են ինձ էդ վիճակում էդքան թույլ էլ չտեսնեն ...
աչքերս մինչև հիմա արցուքններիցս հետո մռմռում են ...
բայց էլ չեմ ուզում հիշեմ...վաղվա օրս ավելի լավնա լինելու...
հ.գ՝
շնորհակալ եմ էն երկուսին, որոնք լսել են արտասվելիս ձայնս...կարծում եմ իրանք են իրական...որ կան կողքիս...
հ.գ.գ.՝ սև սրջանա միգուցե, սպասում եմ սպիտակներին...
Վերջին խմբագրող՝ Meme: 20.11.2013, 22:27:
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
unknown (21.11.2013)
Մի քանի օր առաջ ինչ-որ խաղի գովազդ տեսա՝ ինքնաթիռներ, թռիչք, հետաքրքիր էր: Հայտարարեցի, որ գրանցվելու եմ, խաղամ: Դրանից հետո երազում խաղացի՝ ինքնաթիռը վթարված էր, ինչ ասես չարեցի, որ ինքնաթիռը չընկնի, գերբնական ջանքեր էի գործադրում այն օդում պահելու համար, ի վերջո ընկավ, փշրվեց...
Դրանից հետո լսեցի վերջերս տեղի ունեցած վթարի մասին...
Դրանից հետո ինձ մեղավոր եմ զգում մի բանի համար, ինչի հետ հեռավոր կերպով անգամ առնչություն չունեմ:
Գնամ կորած դետալներս հավաքեմ, ուղեղս ցրիվ տալով թափառում եմ:
Ուր գնում եմ՝ ինքնաթիռի վթարից են խոսում: Հաշվի առնելով մոտակա ապագայում սույն փոխադրամիջոցից օգտվելու անհրաժեշտությունը՝ Con Air կինոն եմ ակամայից հիշում:
Էն յանը տարած դեմք մարդասպան-հոգեբանը` Սթիվ Բուշեմին, որ նայում ա Sweet Home Alabama-ի տակ պարող զէկերին ու Քեյջին ասում ա՝ "Սրանք էն խմբի(Lynyrd Skynyrd) երգի տակ են սամալյոտի մեջ տժժում, որի մեծ մասը ավիավթարից ա կոտորվել":
Պասիձիմ նա դառոժկու:
- ԸնԳեր, գնա ստուց:
Սոված, հոգնած, կանգնել ես որ մի կտոր հաց ուտես: Ցրտին: Ընկերներիդ հետ:
Մոտենում ա քեզնից ավելի ջանով, քեզնից ավելի առողջ տեսք ունեցող, քո տարիքի գյադա:
- Ինձ հարյուր դրամ կտա՞ք:
Ձեն չես հանում: Բայց իրա հայացքի տակ ծամելդ էլ չի գալիս: Չի գնում, իսկ դու մտածում ես, որ հա, կարող ա իրա կյանքն ավելի վատ ա դասավորվել, քան քոնը, բայց էդ իրա մեղքն ա, ինքը կարող էր մի բանի հասնել:
- Սոված եմ, հարյուր դրամ տվեք:
- Չկա, գնա:
Շարունակում ա կանգնած նայել, ուտելիքդ լռվում ա կոկորդումդ: Բայց սրան հարյուր դրամ չես էլ տա, արդեն կատաղում ես. արա՛, գնա աշխատի: Բանվորի գործ հաստատ կարաս ճարես:
- Որ հարյուր դրամ չտաք, կմեռնեմ:
- Արա՛, գնա ուրիշ տեղ մեռի:
Շարունակում ա նայել՝ կուշտ հայացքով: Հայացքից էլ, հագուստից էլ, տեսքից էլ երևում ա, որ ինքը ուտելիքի կարոտ չի: Իսկ քո հացը կուլ չի գնում: Քո հացը, որ վաստակել ես քո քրտինքով, որ չես մուրացել, որ ինչ-որ մեկի առաջ չես ստորացել: Որ աշխատել ես ուտելու, այլ ոչ թե...
- 100 դրամ տվեք, գնամ:
- Արա՛, ս***** ստուց:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էհ...![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ