Սեղանիս պետք ա կոնֆետ լինիՀա, միշտ դնում եմ կողքս, էտ պահին կարող ա չուտեմ, ժամերով մնա կողքս, վրեն չնայեմ, բայց պետք ա կողքս լինի:
Հակառակ դեպքում անհանգիստ եմ լինում
Հ.Գ. Վերջում մեկ ա թղթերն են մնում
Սեղանիս պետք ա կոնֆետ լինիՀա, միշտ դնում եմ կողքս, էտ պահին կարող ա չուտեմ, ժամերով մնա կողքս, վրեն չնայեմ, բայց պետք ա կողքս լինի:
Հակառակ դեպքում անհանգիստ եմ լինում
Հ.Գ. Վերջում մեկ ա թղթերն են մնում
Ու էսպես <<Բեմադրիչը>> խաղում ա յուրաքանչյուրիս կյանքի հետ...Ժամանակա լինում,որ հենց էնպես,առանց կյանքի դասերի,իրա կայֆին տված,ոնց ուզում ֆռռցնումա...
Ես գիտեմ, որ ես վատն եմ, բայց էդքա՞ն...
****Գործի բերումով նախորդ ամսի կեսից ավելին ու էս ամսի արդեն սկիզբը, այսինքն՝ երեկ Սեևան-Դիլիջան հատվածը շատ եմ անցել, մի քանի անգամ գիշերով:
Սևանի տռաս կոչված սպանդանոցի հատվածը 80-ից արագ հազվագյուտ եմ քշում, ընկեր եմ կորցրել, Արս ողորմի քեզ Աստված, դու լավն էիր, ավելի ճիշտ դու լավն ես, ես երբեք քո մասին անցյալով չեմ խոսի...
Ինչ էի ասում, հա էդ սպանդանոցի Չարենցավան-Դիլիջանի թունել հատվածում բավականին շատ մեծ, մեծ ասածը էն խոսքը չի, ահռելի չափերի հասնող փոսեր կան, նենց մեծ են, որ Գայուշս ընկնի մեջը, էլ դժվար էլ գտնենք...
Մանավանդ գիշերով ահավորա քշելը, ամեն գնալ գալը մեքենային մի 100000 դրամի վնաս ա պատճառում...
Երեկ հետ եմ գալիս Երևան, գիշերով, մտածեցի հաշվեմ. ճանապարհին 23 մեքենա հաշվեցի, որ էդ փոսերի մեջ ընկնելով վնասել էին անվադողերը ու մնացել ճանապարհին...
Հարևան երկրում, ճանապարհին 30 ից ավել նշան են դնում զգուշացնող, որ ասենք 1կմ հետո սպասվում ա ճանապարհի դժվար անցանելի գոտի, լույսեր են դնում, լուսավորում...
Հիմի ախր էս մեր քամբախում, ոչ նշան կա, ոչ լույս, ոչ էլ ճանապարհ, դե ֆակտո 23 մեքենա, միջինով 20 մեքենա մեկ օրում ունենում ա միջինով 20.000 դրամի ծախս էդ ճանապարհով գնալ-գալու ժամանակ, բայց փաստացի օրական 20 մեքենայի 20 վարորդ, այսինքն Հայաստանի հանրապետության քաղաքացի օրը հենցայնպես 20.000 դրամ քցում աջուրը, սակայն էդքանի մեջից ոչմեկ չի համաձայնվում ճանապարհը սպասարկող ընկերությանը դատի տալ ու փողհատուցում պահանջել, գոնե որ մեզ էշի տեղ չդնեն... Ես էլի ու էլի համոզվեցի. մի՛ բողոքեոք ժողովուրդ, որ մենք էս վիճակում ենք, մեր ներկայիս վիճակը ադեկվատ,համապատասխան ու արժանի ա մեզ, մենք ավելիի արժանի չենք...
Էսքանը գրում եմ ու մեկա, սիրում եմ Հայաստանը, որ կամաց-կամաց բառիս բուն իմաստով կորցնում ենք...
Վերջին խմբագրող՝ keyboard: 03.05.2013, 23:31:
Վաղուց հեռուստացույց չեմ նայում: Զահլա չկա… Բայց էսօր նայեցի:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն էին Կենտրոնով Պետրոսի մոտ… Որոշեցի նայեմ: Բոլոր կուսակցություններից ներկայացուցիչներ կային: Ու դե խոսում էին էլի… Հա, Հանրապետականից մարդ չկար: Դե ասենք՝ գային ի՞նչ խոսեին…Մի խոսքով՝ հասկացա ևս մեկ անգամ, որ քաղաքականությամբ զբաղվելը բարոյահոգեբանորեն բավականին դժվար բան է: Նայում ես էդ մարդկանց մի տեսակ զզվանքով ու ատելությամբ: Ախր հիմնական մասը շա՜տ սրիկա ա… Հատ ու կենտ նորմալ ու ազնիվ մարդիկ կան, բայց հիմնական մասը շա՜տ սրիկա են: Ես հիմա անուններ չեմ տալիս ուղղակի: Խնդիրը դա չէ… Ուղղակի էդ սաղի մեջ մեկը կար, որ ահավոր մեղքս եկավ… Խղճացի ես նրան շատ: Այո, ես հասկացա վերջապես, թե որքա՜ն դժվար է, որքան բարդ է ու ի՜նչ ո*ի բան ա լինել «Օրինաց երկիր» կուսակցության կարկառուն դեմք ու մասնակցել հրապարակային բանավեճի:
Լացս եկավ…
![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 04.05.2013, 00:04:
Քիչ առաջ պահպանությունից են զանգում ՀՀ ԿԱ ոստ. Նոր-Նորքի բաժնի ու ասում, որ ՄՓԲ սիգնալիզացիայի հետ ինչ-որ խնդիր կա: Նախ, զարմացա, որ նոյեմբերից մինչև հիմա դեռ իմ հեռախոսահամարն է ֆիքսված որպես պատասխանատու (դե բացի էն որ գողագան էի, զարմանալի համատեղությամբ նաև մըլիցա էի)... Բայց հետո մի անասելի ուրախություն ու սքանչանք ի հայտ եկավ ինձ մոտ, երբ գիտակցեցի, որ հիմա ես պետք է արագորեն դուրս թռչեի տնից, մի քանի րոպեում հասնեի կլինիկա, մի ահագին ժամանակ էլ էնտեղ մնայի մի քանի մասկով ու ավտոմատներով բոյով ջանով սև կամուֆլյաժներով դեմքերի հետ, հետներն ընկած հետք-մետք ման գայինք տարածքում, ապա գիշերվա միլիոնին հասնեի տուն ու հասցնեի քնել գոնե 2 ժամ, որպեսզի վաղ առավոտյան նորից այնտեղ լինեի: Կամ էլ ընդհանրապես տուն չգայի ու մնայի այնտեղ… Իսկ որ ամենավատն է՝ գնայի մի հատ գիշերային ակումբում օրս լուսացնեի… Թու՛… Յա՛խք…
Էս ի՜նչ ճիշտ որոշում էր բայց... Գիտե՜մ, գիտեմ դա իմ որոշումն է: Ու իմ որոշումը հստակ է և ԱՆԲԵԿԱՆԵԼԻ:![]()
Վայ-վայ, եսիմ է:
ես գիտեմ, որ սխալ տեղ եմ փնտրում,,, ու գիտեմ որ չեմ գտնի,,, բայց չեմ դադարում փնտրել,,,
փոփոխություն,,,,
Եթե դու հիվանդ ես կամ հոգնած, մինչև ականջիտ ծերը պռոբլեմների մեջ, կամ ընդհանրապես ոչ մի բանի զահլա չունես, միշտ կգտնվի մի երգ, որի տակ աչքերդ կփակես, ու ինքը քեզ կտանի հեռո՜ւ, հեռու
A long time ago, in a galaxy far, far away...
ARMbrain (04.05.2013), CactuSoul (04.05.2013), einnA (05.05.2013), Meme (04.05.2013), Ruby Rue (04.05.2013), Smokie (05.05.2013), Stranger_Friend (05.05.2013), Yevuk (05.05.2013), ԱնԱիդա (05.05.2013), Արևհատիկ (05.05.2013), Դատարկություն (05.05.2013), Մարկիզ (04.05.2013), Մինա (05.05.2013), Նաիրուհի (05.05.2013)
սենց պահի տակ նայում էի
ուզում էի ասել՝ շնորհակալ եմ, որ կաք
հետո հասկացա՝ էդ լինելը ինքնին հերիք չէր լինի, բա ես որտեղի՞ց պիտի ձեզ իմանայի
հետո հասկացա, որ Չուկին ա պետք շնորհակալ լինել
էլ ավելի հետո՝ որ ոչ միայն Չուկին, բայց Չուկի գլխավորությամբ
մի խոսքով, առաջինը չեմ, ով նման բաներ ա զգում և/կամ ասում…
ժող ջան (անուններ չեմ տալիս, բայց դուք գիտեք), ես դեռ նոր-նոր եմ գիտակցում, ու նույնիսկ վախենում եմ գիտակցել, թե ինչքան կարևոր ու լավ բան եղաք էսօր դուք ինձ համար
ու նենց լավ ա, որ կաք
ու Չուկին հատկապես մեծ շնորհակալություն վերջին նորության համար, դրանից հետո էլ ինձ իրավունք չեմ վերապահում անկապ տրամ ունենալ ))
պաչ ձեզ, սիրում եմ ձեզ շատ
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Փնտրել գտնելու հետ կապված...
ես ֆիզիկապեսի հետ եմ, շատ վատ, անչափ վատ զգացումա, երբ սիրելի իր ես կորցնում, որը փնտրել ես, ու շատ պատահակսն նվեր ստացել թանկ մարդուց, որը ամեն օր քեզ հետա , ու կորումա նենց, որ չես էլ զգացել ընկնելը....
աչքերս ամեն տեղ փնտրեցին...
ափսոս...
մտքիցս դուրս չի գալիս...
ուֆ ուֆ
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
էն որ մի խումբ մարդկանցով հավաքվում ես մի տեղ ու սկսում է ամեն մեկն իրա մասին պատմել-կիսվել-հիշել: Էն որ ամեն մեկի ասածը քոնն ա դառնում, որ ուզում ես ինչ ունես-չունես ներսումդ հանես պատմես ու տենց էլ անում ես, ու էտ ժամեր ա տևում:Լուսացնում ես դեռ խոսալով ու կիսաքուն ու մեկ էլ նայում ես կողքիդ մարդուն` էնքան հարազատ դարձած:
Ու մեկ էլ էն պահերը, որ հավաքվում ես մի խումբ մարդկանցով, որոնց հետ միասին ապրած ժամեր,օրեր,տարիներ ես ունենում ու սկսում եք հիշել անգամ էն ամենաանհետաքրքիրը, որ եղել ա:
Էտ ամենալավ պահերն են![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
CactuSoul (05.05.2013), keyboard (05.05.2013), My World My Space (05.05.2013), Smokie (05.05.2013), StrangeLittleGirl (05.05.2013), Stranger_Friend (05.05.2013), unknown (05.05.2013), Yevuk (05.05.2013), ԱնԱիդա (05.05.2013), Արևհատիկ (05.05.2013), Մարկիզ (06.05.2013), Մինա (05.05.2013), Նաիրուհի (05.05.2013), Ուլուանա (05.05.2013)
Ա՜յյ, նոր բան նկատեցի նույն մարդու տված շնորհակալությունների հետ կապված
Փաստորեն եթե մի գրառման ինքը շնորհակալություն է տվել, իսկ ես ինչ-ինչ պատճառներով՝ ոչ, ես մի յուրատեսակ խանդ եմ զգում
Աչքիս քնել ա պետք, էս գիշերները ենթագիտակցությունս սկսում ա իրեն մեջ գցել ու ունեցած գիտելիքները գիտակցությանս երեսով տալ, իսկ էդ հաճախ հեչ իմ օգտին չի լինում: Չեմ սիրում, որ գիտակցությունս մանթո ա մնում![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Կիրակնօրյա առավոտ: Մաքուր օդ: Թեթև երթևեկություն: Հիանալի եղանակ վազքի համար:
Բա միշտ երթևեկությունը սենց քիչ չլինե՞ր:
Sweet mother of Columbia. Why do we worship three symbols in your memory? We worship the sword, so we might avenge you. We worship the raven, so we may cover the city with eyes. We worship the coffin, because it symbolizes the weight of our failure.
Եկա կարդամ, նայեցի ավատարիս, ու~
Ակումբիիի աստղիիիիիիիիիիիիիիկ......:bux
ես չգիտեմ էլ ինչու եմ ստացել, ինչ աավելությունա, ինչի համար, միգուցե շատ վարկանիշներիս արդյունքնա , բայց մեկա, ինչքան ուրախ եմ, ժամանակին ամեն վարկանիշս հաշվում էի, ու մամային ասում, նոր գրանցված ժամանակ....
իսկ հիմա~
չգիտեմ էլ ինչ զգացումա, բայց նենց ուրախ եմ երեխեք. շնորհակալ եմ բոլորիցդ..կարևոր եք բոլորդ էլ ինձ համար...![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Էսօր պապիկիս պապային էի հիշել:
Մեր Ակումբի կլօր Հայկի նկարներն էի նայում, մեկ էլ մտքիս ապուպապս եկավ, երևի որովհետև նույն անունն ունեն:
Եկավ մտքիս ու գնալ չուզեց: Ու քանի որ իր հետ կապված լիքը հետաքրքիր պատմություններ կան, դրանք սկսեցին մտքովս հերթով անցնել: Հետո ֆանտազիաս էլ միացավ գործին, ու գխումս մի շատ ցանցառ հեքիաթ ծնվեց: Երևի նստեմ գրեմ, չնայած վաղուց ձեռ էի քաշել էդ ախմախ հեքիաթներից: Բայց էս մեկը կպել, պոկ չի գալիս:
CactuSoul (05.05.2013), einnA (07.05.2013), impression (05.05.2013), John (05.05.2013), Ruby Rue (05.05.2013), Smokie (06.05.2013), StrangeLittleGirl (05.05.2013), unknown (05.05.2013), Valentina (05.05.2013), Այբ (05.05.2013), ԱնԱիդա (05.05.2013), Մինա (05.05.2013), Նաիրուհի (06.05.2013), Ներսես_AM (05.05.2013), Ռուֆուս (05.05.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ