Արհեստականություն: Էսօր մտածեցի, որ էդ ամենն էնքան էլ կապ չունի իրականության հետ, բայց ախր... ախր դա չի կարեւորը՝ խնդիրները միշտ էլ կլինեն, կարեւորը դրական լիցքերն են, որ ստանում ես ուզածդ վայելելուց ու էդ ընթացքում ինքդ էլ ես բարիանում, քեզ զգում ես էդ «իրականության» մեջ, մեծ սիրո մեջ, կամ ինչ-որ բարի տխրություն ես զգում, ուզում ես դու էլ լինես էդ ամենում, զգաս էդ ամենը, իրական լինի ու դու էլ լինես դրա իրական ականատեսը: Ինչու՞ եմ էդքա՜ն սիրում Orange-ի հին գովազդները, մեկ-մեկ հիշում հիիի՜ն գովազդները: Ինչքան էլ չհամընկնի իրականության հետ, վստահ ես լինում, որ էդ ամենը նկարահանողները, նախաձեռնողները իրոք բարի նպատակով են դա արել, թեկուզ դրական էմոցիաներ պարգեւելու համար ու դա իրոք արժանի է հարգանքի: Նրանք իրոք տարբերվում են շատերից![]()
Էջանիշներ