Թույլ տուր չհամաձայնել քեզ հետ, Գեա ջան

Սևակի ամեն տողից մասնագիտացվածությունը թափվում է: Սևակը երբեք ինքնաբուխ, հորդացող բանաստեղծ չէ: Սևակը հստակորեն որոշակի, ըստ իս՝ բանաստեղծական առումով կատարյալ, ձևի մեջ է դրել իր ասելիքը այնպես, որ հնարավորինս ազդեցիկ լինի՝ իր սերնդի, թե հետագա սերունդների վրա, չեմ կարող կոնկրետացնել: Ընդ որում, իհարկե բավական է կարդալ նրա գեղարվեստական ստեղծագործությունները հասկանալու համար դա, բայց եթե հետևենք իր հոդվածներին, իր նամակներին՝ ուղղված գրչակից ընկերներին, իր ստեղծագործելու այդ աշխատաձևը նա երբեք չի թաքցնում, նույնիսկ բարեհոգաբար կիսվում, խորհուրդներ է տալիս իր ընկերներին: Սևակը, իմ կարծիքով ու համոզված եմ ասում, նախ և առաջ հզոր մասնագետ է: Եթե չափածո գրել հնարավոր է սովորացնել, լավագույն դասատուն Սևակը կարող է լինել: Ավելացնեմ, որ իր ստեղծագործություններից հանած իմ կողմից ատելի ավելորդ աֆորիզմայնությունը, որ ես չեմ սիրում, լինի դա Սևակի, թե Ուայլդի մոտ, ճաշակի խնդիր է, ինչպես այն աղջիկը չի սիրում իր կարծիքով ռոմանտիկայնությունը, էլի ճաշակի խնդիր է, ոչ երբեք անլրջության, մնացած դեպքերում ես հիանում եմ նրա՝ իր գործին կատարյալ տիրապետելով, իսկ բազմաթիվ բանաստեղծություններ ես, այո, եթե կուզես, երկրպագում եմ: Սա ընդգծում եմ, որ ասածս Սևակին դեմ խոսել չընկալվի:

Էջանիշներ