User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 297 հատից

Թեմա: Պարույր Սևակ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նա իր ու մեկ էլ լուրջ ու կայացած մարդկանց համար է գրել: Կարծում եմ երբեք պոպուլիստ չի եղել ու գրելիս չի մտածել, ինչպես անի որ ապագա սերնդի վրա տպավորություն թողնի:
    Մենք իրականում այնքան քիչ համաշխարհային մաշտաբի արժեքներ ունենք,այնպիսիները , որոնց ստեղծագործական ժառանգությունը տիեզերական խորություն ունի:
    Ինչքան ցավալի է , երբ չմտածված արտահայտություններ են շպրտում նման մարդկանց ուղղությամբ..., որոնց իրականում պետք է միայն երկրպագել...
    Թույլ տուր չհամաձայնել քեզ հետ, Գեա ջան Սևակի ամեն տողից մասնագիտացվածությունը թափվում է: Սևակը երբեք ինքնաբուխ, հորդացող բանաստեղծ չէ: Սևակը հստակորեն որոշակի, ըստ իս՝ բանաստեղծական առումով կատարյալ, ձևի մեջ է դրել իր ասելիքը այնպես, որ հնարավորինս ազդեցիկ լինի՝ իր սերնդի, թե հետագա սերունդների վրա, չեմ կարող կոնկրետացնել: Ընդ որում, իհարկե բավական է կարդալ նրա գեղարվեստական ստեղծագործությունները հասկանալու համար դա, բայց եթե հետևենք իր հոդվածներին, իր նամակներին՝ ուղղված գրչակից ընկերներին, իր ստեղծագործելու այդ աշխատաձևը նա երբեք չի թաքցնում, նույնիսկ բարեհոգաբար կիսվում, խորհուրդներ է տալիս իր ընկերներին: Սևակը, իմ կարծիքով ու համոզված եմ ասում, նախ և առաջ հզոր մասնագետ է: Եթե չափածո գրել հնարավոր է սովորացնել, լավագույն դասատուն Սևակը կարող է լինել: Ավելացնեմ, որ իր ստեղծագործություններից հանած իմ կողմից ատելի ավելորդ աֆորիզմայնությունը, որ ես չեմ սիրում, լինի դա Սևակի, թե Ուայլդի մոտ, ճաշակի խնդիր է, ինչպես այն աղջիկը չի սիրում իր կարծիքով ռոմանտիկայնությունը, էլի ճաշակի խնդիր է, ոչ երբեք անլրջության, մնացած դեպքերում ես հիանում եմ նրա՝ իր գործին կատարյալ տիրապետելով, իսկ բազմաթիվ բանաստեղծություններ ես, այո, եթե կուզես, երկրպագում եմ: Սա ընդգծում եմ, որ ասածս Սևակին դեմ խոսել չընկալվի:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 03.11.2011, 23:04:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (03.11.2011), Renata (04.11.2011), Ամմէ (15.11.2012), Արէա (04.11.2011), Գանգրահեր (17.11.2012), Լուսաբեր (04.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պարույր Սևակ, միջակ պոետ, թե՞ հանճար
    Հեղինակ՝ Avantegarde, բաժին` Ընթերցանության ակումբ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.11.2017, 23:51
  2. Մահափորձ՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 129
    Վերջինը: 12.02.2014, 13:07
  3. Ռուբեն Սևակ
    Հեղինակ՝ Մաեստրո, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 18.11.2011, 08:32

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •