User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 130 հատից

Թեմա: Մահափորձ՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ

  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մահափորձ՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ

    Կրակել են Պարույր Հայրիկյանի վրա

    Քիչ առաջ Երևանի կենտրոնում՝ իր բնակարանի մոտ, կրակել են նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Հայրիկյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

    Shamshyan.com-ը գրում է, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Տեղում են նաեւ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, եւ 2 տասնյակից ավելի Ոստիկանության աշխատակիցներ: Տեղում են նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները` փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (01.02.2013), Varzor (01.02.2013), Արէա (01.02.2013), Տրիբուն (01.02.2013)

  3. #2
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում. վիճակը ծայրահեղ ծանր է

    Այ քեզ բաաաաաաան: էս մարդու՞ց ինչ են ուզում:

    ՀՀ Սահմանադրություն

    Հոդված 52. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը:

    Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո՝ քառասուներորդ օրը:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (01.02.2013), Bruno (01.02.2013), keyboard (02.02.2013), Malxas (01.02.2013), Ripsim (01.02.2013), Tig (01.02.2013), Varzor (01.02.2013), Անվերնագիր (01.02.2013), Արէա (01.02.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մահափորձ՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ

    Ասա մեկա չէիր անցնելու, քեզ պետք է՞ր: Հիմա կսկսվեն գուշակությունները, թե ում էր ձեռ տալիս նրա մահը:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  6. #4
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Operativ.am-ի հետ զրույցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակցուհին նշեց, որ Պարույր Հայրիկյանը գիտակից վիճակում է, բժիշկների հսկողության տակ է գտնվում, ուստի շատ տվյալներ չեն կարող հաղորդել: Սակայն նա նշեց, որ վիրահատության կարիք կլինի:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  7. #5
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ-ինչ, բայց սա արդեն Քոչարյանի շրջանն ա հիշեցնում: Արդեն ամեն տեղ գլուխ էի գովում, թե Հայաստանում քաղաքական սպանությունները արդեն պատմություն են:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (01.02.2013), Rhayader (01.02.2013), Varzor (01.02.2013)

  9. #6
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հունվարի 31ի գիշերը, ժամը մոտավորապես 00:00 ին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել... կպել է երկու գնդակ, սակայն կյանքին վտանգ չի սպառնում.....

    Հ. Գ. Այ այսպիսի դեպքերի պատճառով որքան հնարավոր է հեռու եմ մնում քաղաքականությունից....
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  10. #7
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ են ցանկանում ցույց տալ իսկական հայրենասերներին. Շանթ Հարությունյանը՝ մահափորձի մասին

    Պարույր Հայրիկյան դեմ մահափորձը կապված է ռուսաստանյան հատուկ ծառայությունների հետ և նպատակ ունի ամրապնդել վախի մթնոլորտը Հայաստանում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նախկին քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը (լուսանկարում՝ ձախից), ով գտնվում էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտոնի Վերակենդանացման բաժանմունքի մուտքի մոտ:

    Նրա խոսքով՝ այդ գործողությունը նաև նպատակ ուներ ցույց տալ հայաստանակենտրոն ուժերին, իսկական հայրենասերներին, թե ինչ կարող է լինել նրանց հետ, եթե փորձեն պայքարել իրական ազատության համար:

    Շանթ Հարությունյանի պնդմամբ՝ Պարույր Հայրիկյանը հանդիսանում է Հայաստանի անկախության համար և կայսրության դեմ պայքարի խորհրդանիշը:

    Նախկին քաղբանտարկյալը բացառել է, որ այս մահափորձը կարող է լինել քրեական տարրերի հաշվեհարդարի հետևանք, քանի որ Հայրիկյանի կենսագրությունը և նրա կենսակերպը բացառում են կապը քրեական աշխարհի հետ:

    «Եթե նման խնդիր լիներ, Հայրիկյանին կոչնչացնեին Խորհրդային Միության տարիներին, երբ նա բանտերում էր, ինչպես նաև դա կարող էին անել 90-աաններին», – ասել է Հարությունյանը:

    Աղբյուր՝ epress.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (02.02.2013), Moonwalker (01.02.2013), Rhayader (01.02.2013), Աթեիստ (01.02.2013), Ձայնալար (01.02.2013), Ներսես_AM (01.02.2013)

  12. #8
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առողջություն իրան,չէի ցանկանա նման կերպ, բայց ամեն դեպքում էս մարդը արժանի ա եղել էս կարգի ուշադրության կենտրոնում լինել, սա իրա քաղաքական կենսագրության պիկն ա...
    Վստահ եմ ,որ կազդուրվի ու ամեն ինչ լավ կլինի...

  13. #9
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պ. Հայրիկյանի մահափորձի մասին լսելիս միանգամից մտքովս անցավ, որ այդ ամենը իրենք են կազմակերպել՝ ավելորդ աղմուկ առաջացնելու ու հասարակության չեղած ուշադրությունը գրավելու համար: Հայրիկյանը միշտ էլ աղմկոտ բաների սիրահար է եղել, իսկ այս ընտրությւոններում ոնց որ ոչ մի կերպ ուշադրություն գրավել չէր հաջողվում:
    Չգիտեմ, թե ինչքանով են իրականությանը համապատասխանում ենթադրություններս, գուցե շատ հրեշավոր բան եմ ասում խեղճ մարդու մասին, ում դեմ քիչ չէ՝ մահափորձ են արել, վատ է, դեռ մի հատ էլ ես եմ փորձում իմ ցնդած մեղադրանքներով վնասել, բայց մեջս առավոտից էդ միտքն էր, ուզեցի կիսվել:
    Քաղաքականությանը ավելի մոտ մարդիկ, ի՞նչ կասեք:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (04.02.2013)

  15. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ingrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Պ. Հայրիկյանի մահափորձի մասին լսելիս միանգամից մտքովս անցավ, որ այդ ամենը իրենք են կազմակերպել՝ ավելորդ աղմուկ առաջացնելու ու հասարակության չեղած ուշադրությունը գրավելու համար: Հայրիկյանը միշտ էլ աղմկոտ բաների սիրահար է եղել
    Էս աշխարհում իհարկե ամեն ինչ էլ հնարավոր է, բայց միևնույն է չեմ պատկերացնում, որ մարդ ինքնակամ ասի՝ մի հատ փորիս կրակեք, մի քիչ աղմուկ հանենք, դե հիմա սաղ էլ չմնամ, ոչինչ, ինչ կա որ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (01.02.2013)

  17. #11
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս աշխարհում իհարկե ամեն ինչ էլ հնարավոր է, բայց միևնույն է չեմ պատկերացնում, որ մարդ ինքնակամ ասի՝ մի հատ փորիս կրակեք, մի քիչ աղմուկ հանենք, դե հիմա սաղ էլ չմնամ, ոչինչ, ինչ կա որ:
    Դե, ես "սաղ չմնալու" պահը հանում եմ՝ մտածելով , որ կարող էր գործել պրոֆեսիոնալ:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  18. #12
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ingrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, ես "սաղ չմնալու" պահը հանում եմ՝ մտածելով , որ կարող էր գործել պրոֆեսիոնալ:
    Եթե դա աներ Անդրեասը հասկանալի կլիներ, բայց Պարույր Հայրիկյանը այն մարդը չէ, որ այդպիսի ծայրահեղ միջոցներ օգտագործի ռեյտինգի համար....
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  19. #13
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ իմ ասածի մեջ էլ ցինիզմ կա: Էհ, ինչ ասեմ. ներողություն պարոնից, եթե ցնդաբանում եմ, բայց չկիսվել չէի կարող: ՃՃՃ
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  20. #14
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ancanot-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դա աներ Անդրեասը հասկանալի կլիներ, բայց Պարույր Հայրիկյանը այն մարդը չէ, որ այդպիսի ծայրահեղ միջոցներ օգտագործի ռեյտինգի համար....
    Ես քաղաքական գործիչների գործելակերպին քիչ եմ հետևում, բայց մի քանի աղմկոտ բաների մեջ տեսել եմ նշածս պարոնին: Լավ, հակառակ դեպքում, այդ մարդը ինչքանո՞վ էր վտանգավոր որևէ ուժի համար, որ մի հատ էլ փորձեին սպանել իրեն:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  21. #15
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. երեկվա աղմկահարույց միջադեպի շուրջ գրառումները տեղափոխվել են նորաստեղծ թեմա:

    Կրակոցից վայրկյաններ անց՝


  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (02.02.2013)

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պարույր Սևակ, միջակ պոետ, թե՞ հանճար
    Հեղինակ՝ Avantegarde, բաժին` Ընթերցանության ակումբ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.11.2017, 23:51
  2. Պարույր Սևակ
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 296
    Վերջինը: 25.03.2015, 02:14
  3. E*D*U*L -ը ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու է
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 31.07.2009, 19:57
  4. Արտաշես Գեղամյան: ՀՀ նախագահի թեկնածու
    Հեղինակ՝ Che_Guevara, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 29.02.2008, 13:22
  5. ՀՅԴ նախագահի թեկնածու
    Հեղինակ՝ Artashes, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 23.11.2007, 12:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •