Մի քանի րոպե առաջ իմացա, որ էս տարվա գրականության Նոբելյան մրցանակը շնորհվելու ա կանադացի գրող Ալիս Մունրոյին: Անկեղծ ասած, նրա անունն առաջին անգամ էի լսում: Բայց հենց կարդացի լուրը, օգտվեցի առիթից, որ գտնվում եմ գրադարանում, վազեցի, գտա իր գրքերից, ու հիմա սկսելու եմ կարդալ: Հետաքրքիր ա՝ ակումբցիները ծանո՞թ են հեղինակին, կարդացե՞լ են:
Երբ մի գիրք եմ վերցնում կարդալու, միշտ շուռ եմ տալիս հետևի կողմը, որ տեսնեմ՝ հեղինակի մասին ինչ կա գրված: Էստեղ երկար-բարակ կենսագրություն չէր, ընդամենը մի նախադասություն. «Նա մեր Չեխովն է և գերազանցելու է իր ժամանակակիցներից շատերին»: Խոսքերի հեղինակն ինձ համար նույնքան անծանոթ Սինթիա Օզիքն է:
Էջանիշներ