User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 297 հատից

Թեմա: Պարույր Սևակ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույլ տուր չհամաձայնել քեզ հետ, Գեա ջան Սևակի ամեն տողից մասնագիտացվածությունը թափվում է: Սևակը երբեք ինքնաբուխ, հորդացող բանաստեղծ չէ: Սևակը հստակորեն որոշակի, ըստ իս՝ բանաստեղծական առումով կատարյալ, ձևի մեջ է դրել իր ասելիքը այնպես, որ հնարավորինս ազդեցիկ լինի՝ իր սերնդի, թե հետագա սերունդների վրա, չեմ կարող կոնկրետացնել: Ընդ որում, իհարկե բավական է կարդալ նրա գեղարվեստական ստեղծագործությունները հասկանալու համար դա, բայց եթե հետևենք իր հոդվածներին, իր նամակներին՝ ուղղված գրչակից ընկերներին, իր ստեղծագործելու այդ աշխատաձևը նա երբեք չի թաքցնում, նույնիսկ բարեհոգաբար կիսվում, խորհուրդներ է տալիս իր ընկերներին: Սևակը, իմ կարծիքով ու համոզված եմ ասում, նախ և առաջ հզոր մասնագետ է: Եթե չափածո գրել հնարավոր է սովորացնել, լավագույն դասատուն Սևակը կարող է լինել: Ավելացնեմ, որ իր ստեղծագործություններից հանած իմ կողմից ատելի ավելորդ աֆորիզմայնությունը, որ ես չեմ սիրում, լինի դա Սևակի, թե Ուայլդի մոտ, ճաշակի խնդիր է, ինչպես այն աղջիկը չի սիրում իր կարծիքով ռոմանտիկայնությունը, էլի ճաշակի խնդիր է, ոչ երբեք անլրջության, մնացած դեպքերում ես հիանում եմ նրա՝ իր գործին կատարյալ տիրապետելով, իսկ բազմաթիվ բանաստեղծություններ ես, այո, եթե կուզես, երկրպագում եմ: Սա ընդգծում եմ, որ ասածս Սևակին դեմ խոսել չընկալվի:
    Շինարար ջան , երբեք չէի մտածի , որ մարդու բարձր պրոֆեսիոնալիզմը կարող է իր համար քննադատության թեմա դառնալ:Այո նա պրոֆեսիոնալ է այդ բառի ամբողջ խորությամբ, ու գրել է այդ բարձրությունից, Մարդը հասել է մի բանի , որի մասին շատ-շատ գրողներ նույնիսկ վախեցել են երազել:ԻՆձ կոնկրետ իր ստեղծագործություններում հենց դա է դուր գալիս , հենց դա է շշմեցնում , այն , որ յուրաքանչուր բառ իր տեղում է , որ ասենք տվյալ միտքը արտահայտելիս դրել է հենց տվյալ բառը այլ ոչ թե ասենք դրա հոմանիշը:
    Իր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ , երբեմն նրա բանաստեղծությունները այնքան պարզ են, ու թվում է, թե այնքան հեշտ են ստեղծվել , բայց իրականում այնքան բարդ են,որ հասարակ մահկանացուի ուժերից վեր է նման բան ստեղծել:Դրա պատճառով է, որ նրանից հետո դեռ չի եկել մեկը, որը իր ստեղծագործություններով հավակներ կանգնելու նրա կողքը:
    Այդպիսին են լինում իսկական մեծությունները, ու մենք մեր փոքրերին դա պետք է փոխանցեք, պետք է բացատրենք , որ եթե չեն հասկանում նրան, մեղքը ոչ թե Սևակինն է , այլ փոքրիկի դեռևս անհաս մտածողությանը, պետք է հույս տանք , որ ժամանակի հետ, երբ կմեծանա , կհասկանա, որ Սևակին լիրիկ գրող ասելը ուղղակի ծիծաղելի է, որ կգա ժամանակ և Սևակի տողերում կտեսնի իր սեփական ապրածից մի դրվագ, կկարդա իր սեփական մտքերից , ու կզարմանա , թե ինչպես է ստացվել , որ մի մարդ կարողացել է էմոցիան այդպես բյուրեղացնելով խոսք դարձնել...
    Հգ Ինչ վերաբերում է տարիքին... կներեք անհամեստությանս , բայց ես մոտավորապես այդ տարիքին էի , երբ առաջին անգամ ու պատահաբար ձեռքս ընկավ նրա Անլռելի զանգակատունը:Այն ժամանակ, ես այդ ստեղծագործությունը կարդացել եմ էպիզոդիկ , այսպես ասած որոշ ղողանջներ, ու այդ տարիքում հենց այդ ստեղծագործությամբ իմ համար պարզեցի մեր ժողովրդի ապրած ողջ ողբերգությունը:Այդ գիշերը ես լուսացրեցի բաց աչքերով, կատաղած ու վրեժով լցված... ողբում էի մեր ժողովրդի, այսինքն իմ արյան ցավը:

    ...Մերկ ու բոբիկ, խեղճ ու անզոր՝
    Անցան նրանք ավազներով արաբական անապատի,
    Մի շիրմուղի, որ ամեն քայլ դիակներով ուղենշվեց,
    Եւ նորացավ նո՜ր Գողգոթան՝
    Ահագնացած տասնապատիկ...

    Մեր փրկութեան աղաղակներն անցան իզուր,
    Իզո՜ւր հնչեց ողջ աշխարհով մի ահազանգ,
    Որ լոկ դարձավ, վերջիվերջո, թառանչ մի սուր.
    – Էս ի՜նչ քեաֆուր դարի հասանք...

    – 15 թիւվ Ապրիլ 10...
    Վերջին խմբագրող՝ Գեա: 04.11.2011, 12:21:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (09.11.2011), E-la Via (04.11.2011), Lem (04.11.2011), Արէա (04.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պարույր Սևակ, միջակ պոետ, թե՞ հանճար
    Հեղինակ՝ Avantegarde, բաժին` Ընթերցանության ակումբ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.11.2017, 23:51
  2. Մահափորձ՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 129
    Վերջինը: 12.02.2014, 13:07
  3. Ռուբեն Սևակ
    Հեղինակ՝ Մաեստրո, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 18.11.2011, 08:32

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •