Հարգանքներով,
Արէա ջան կսկսեմ վերջից: Ինչ-որ չափով փորձեցիր պատասխանել, բայց միայն փոքր մասին, այն էլ թյուր՝ բարոյական նորմերը արդեն կային աթեիստներից շատ առաջ, աթեիստները դրանք միայն ընդօրինակել են: Եվ դրանց հեղինակը Աստված է: Միայն Սուրբ Աստված կարող էր մարդուն ստեղծել Իր պատկերի նման բարոյականությանը ձգտող, և բարոյականության չափանիշներով: Դու ճիշտ ես՝ կրոնը չի ստեղծել դրանք, կրոնն ընդհանրապես ոչ մի լավ բան չի ստեղծել: Բայց այդ նորմերը գրվեցին Աստվածաշնչում, որ մարդիկ ունենան դրանք: Աստված է ամենալավ և բարի բաների Ստեղծողը: Եվ դու ինձ չես կարող հիասթափեցնել, որովհետև ես վստահ եմ, որ բացի Տեր Աստծուց, ոչ ոք չէր կարող դրանք հիմնել: Մարդիկ միայն այդ չափանիշները ժամանակ առ ժամանակ արտաքին կերպով աննշան փոփոխել են:
Քեզ հետ լիովին համամիտ եմ. «Աթեիզմի ու բարոյականության մեջ կապ չկա» մեջբերումը քեզանից, իմ կողմոց ավելացնեմ «ընդհանրապես կապ չկա»:
Էջանիշներ