Varzor-ի խոսքերից
Էդ էլ կա, բայց դրանց իրական հավատացյալներ չես համարի, դրանք ավելի շուտ զոմբիացած մարդիկ են, կույր մոլեռանդներ, որոնք ոչ թե իրենց սուրբ գրքերին են հավատում, այլ որոշ մարդկանց, որոնք իբր թե մեկանաբանելով սեփական կարծիքն ու նկրտումները թաքցնում են սուրբ գրերի քողի տակ:
Ու ստեղ շատ աթեիստների հետ ընդհանրություն կա, քանի որ աթեիստների մեծ մասը իր հայացքները բացատրում և հիմնավորում է այլ անձքանց տված ինֆորմացիայի հիման վրա: Ոչ մեկն էլ անձամբ չի ստուգել գիտական ինֆորմացիան, համարելով որ դա իր գործը չէ, որ ստոիգողները ստուգել են ու հաստատել ու համարյա առանց կասկածի ընդունում է այդ ինֆորմացիան: Մյուս կողմից էլ շատ աթեիստներ ուղղակիորեն տրամաբանությամբ հենվելով էլի իրենց ունեցած ինֆորմացիայի վրա, սակայն սեփական վերլուծությունների արդյունքում ուղղակի հրաժարվում են ընդունել սուրբ գրքերում բերված ինֆորմացիան որպես լիարժեք ճշմարտություն:
Ու ստեղ ավելի մեծ դեր է խաղում ոչ թե այն, որ իրենք իրոք չեն հավատում կամ չեն էլ մտածում արարման կամ վերին բանականության մասին, այլ այն, որ ուղղակի չեն կարողանում համակերպվել տկարամիտ ու ծիծաղելի թվացող ինֆորմացիայի իսկություն համարելու մտքի հետ: Ընդ որում ոչ բոլոր աթեիստներն են, որ հերքում են մարդու արարված լինելը: Աթեիզմն ինքնին ոչ թե արարմանն է դեմ խոսում, այլ աստծո (աստվածների) գոյությանը, բայց չի էլ հերքում, որ կարող են լինել այլ բանական կենդանի արարածներ, որոնք կարող էին մարդ արարել կամ տիրապետել այդ արարման տեխնոլոգիաներին:
Սակայն մի հատ մեծ հարց կա, որին ոչ քրիստոնեությունը, ոչ իսլամը և ոչ էլ մյուս համաշխարհային կորնները և ոչ աթեիզմը չեն կարողանում պատասխան տալ:
Լավ ենթադրենք մարդը ստեղծվել է, կամ էլ էվոլյուցիայի արդյունք է, կամ էլ այլմոլորակայինները կամ այլ բանական արարածներ են ստեղծել: Բայց ինչի?? ԻՆչ նպատակով?? Որն է մարդու արարման կամ առաջացման նպատակը? Էվոլյուցիոն տեսնակյունից նպատակ փնտրելն ուղղակի անիմաստ է: Կրոնները չեն ասում, թե ինչ նպատակով է արարվել, բայց տարբեր ձևերով փորձում են հիմնավորել, թե ինչու է մարդը ապրում (պայծառացման ձգտում, անմահություն, արարչի երկրպագություն և այլն): Ու շատ հետաքրքիր է, որ այս հիմնահարցին փորձել են պատասխաններ տալ և յուրովի պատասխանել են շատ ավելի հնագույն կրոնները` շումեր-աքքադներ, ամերիկայի հնդկացիներ և այն: Ու շատ հետաքրքիր է, բայց հիմնական բացատրությունը կայանում էր նրանում, որ մարդը պետք էր աստվածներին որպես աշխատուժ կամ հումք:
Իսկ ինչ է ասում աթեիզմը? Աթեիզմը նույնիկս չի պատասխանում, այն հարցին, թե ինչու է մարդն ապրում: Դա ընդամենը պայմանավորում են ռեֆլեքսներով ու ենթագիտակցությամբ, համարյա գիտակացական տարրեր չեն էլ ներառում:
Բա լավ, վերջը ոնց անենք? Չէ որ ոչ մեկն էլ դեռևս անցած հազարամյակների ընթացքում չի կարողացել ապացուցել իր ճշմարտացիությունը?
Հա, լավ է, աթեիզմը մարդուն ազատում է որոշակի վախերից ու զգացումներից, ինչպիսիքն են աստվածային պատժի հանդեպ վախը, անմահությունը կորցնելու վախը և այլն: Բայց ախր դրա հետ մեկ տեղ էլ խլում են մարդուց վերջին հույսը` անմահության ու երանության հույսը? Իսկ ինչ անի հուսալքված մարդը? Չէ որ ոչ բոլորն են, որ հանգիստ համակերպվում ու ապրում են իրենց ընդամենը մի կենսաբանական օրգանիզմ զգալու մտքով, մի օր անհետ ու աննպատակ կորչելու մտքով:
Ի դեպ հենց ինքը մարդկային գիտակցույթունը, նույնիկ մի պահ պատկերացնելով, որն ինքը մահացել է, դարձյալ չի կարողանում դրանից հետո դադարեցնել մտքի ընթացքն ու ոչինչ չպատկերացնել:
Էջանիշներ