User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1343 հատից

Թեմա: Աթեիզմ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Արէա ջան, կարող ես պատասխանել իմ վերը բերած հարցերին: Ես չեմ խճճում, ոչ էլ արդարացումներ փնտրում: Անձամբ քեզ չեմ ճանաչում և չեմ էլ ցանկանում քեզ որակավորել-վիրավորել: Խոսքս ուսմունքի մասին է, ուզում եմ հասկանալ կապն աթեիզմի և բարոյականության միջև: Խնդրում եմ ներկայացնես ինձ նախ հարցերիս պատասխանները, հետո իմ ասած կապը: Հարգանքներով:
    Ավետիք ջան, դու ուզում ես ասել որ աթեիստը կամ աթեիզմը ընդունում ա՞ մարդասպանությունը, գողությունը, բոզությունը, խաբեությունը, սուտ վկայությունը… սրանց համար ավետարան պետք չի սրանք 100000000 տարի ա տենց ա… անգամ կենդանիների մոտ…

    եթե կարծում են որ մարդ չի կարելի սպանել որովհետև ավետարանն ա ասում, ապա նրանք բարոյականությունից բանավիճելու իրավունք չունեն… իսկ եթե ավետարանը չասե՞ր դա…

    ինչ վերաբերվում ա սուտ վկայությանը որը ես դիտմամբ էի ընդգծել, ապա սուտ վկայությունների չեմպիոնը, կադիլակը, պելեն, մայլս դեյվիսը, երուսաղեմը դա կրոնն ա… ուրիշ ո՞վ ա վկայում որ կույսը հղիացել ա (աղջիկդ, կամ մայրդ որ քեզ ասի կհավատա՞ս), որ խոսող օձը կնոջը խաբել ա որ խնձոր ուտի, որ հովնանը օրեր ու գիշերներ ակուլայի փորում անցկացնելուց հետո ոչ միայն ողջ ու առողջ դուրս ա եկել, հլը մի բան էլ խելոքացած ա եղել… և վերջապես սուտ վկայություն չի՞ որ վերևը մի հատ բիձա՝ անձ ա նստած որը քո ամեն քայլին հետևում ա օր ու գիշեր և եթե հանկարծ քեզ բռնցրեց մի բանում որ դուրը չի եկել, կոխելու ա դժոխքը որ հավերժ վառվես, դաղվես, տանջվես, կտտանքների ենթարկվես… բայց նա քեզ անսահման սիրում ա (Ջորջ Կարլին)… սրանից ավելի սուտ վկայություն մարդկության պատմությունը ոչ միայն չի տեսել այլև չի էլ տեսնելու և ամենադժբախտ մոմենտ էն ա որ սրան հավատացող կա…
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 18.07.2012, 22:49:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.07.2012), boooooooom (18.07.2012), Quyr Qery (18.07.2012), soultaker (19.07.2012), zulu (18.07.2012), Արէա (18.07.2012), Ռուֆուս (18.07.2012)

  3. #2
    Մշտական անդամ Ավետիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2011
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավետիք ջան, դու ուզում ես ասել որ աթեիստը կամ աթեիզմը ընդունում ա՞ մարդասպանությունը, գողությունը, բոզությունը, խաբեությունը, սուտ վկայությունը… սրանց համար ավետարան պետք չի սրանք 100000000 տարի ա տենց ա… անգամ կենդանիների մոտ…

    եթե կարծում են որ մարդ չի կարելի սպանել որովհետև ավետարանն ա ասում, ապա նրանք բարոյականությունից բանավիճելու իրավունք չունեն… իսկ եթե ավետարանը չասե՞ր դա…

    ինչ վերաբերվում ա սուտ վկայությանը որը ես դիտմամբ էի ընդգծել, ապա սուտ վկայությունների չեմպիոնը, կադիլակը, պելեն, մայլս դեյվիսը, երուսաղեմը դա կրոնն ա… ուրիշ ո՞վ ա վկայում որ կույսը հղիացել ա (աղջիկդ, կամ մայրդ որ քեզ ասի կհավատա՞ս), որ խոսող օձը կնոջը խաբել ա որ խնձոր ուտի, որ հովնանը օրեր ու գիշերներ ակուլայի փորում անցկացնելուց հետո ոչ միայն ողջ ու առողջ դուրս ա եկել, հլը մի բան էլ խելոքացած ա եղել… և վերջապես սուտ վկայություն չի՞ որ վերևը մի հատ բիձա՝ անձ ա նստած որը քո ամեն քայլին հետևում ա օր ու գիշեր և եթե հանկարծ քեզ բռնցրեց մի բանում որ դուրը չի եկել, կոխելու ա դժոխքը որ հավերժ վառվես, դաղվես, տանջվես, կտտանքների ենթարկվես… բայց նա քեզ անսահման սիրում ա (Ջորջ Կարլին)… սրանից ավելի սուտ վկայություն մարդկության պատմությունը ոչ միայն չի տեսել այլև չի էլ տեսնելու և ամենադժբախտ մոմենտ էն ա որ սրան հավատացող կա…
    Ես հատուկ ընդգծեցի, որ ասեմ ստեղ ոչ թե աղջիկդ կամ մայրդ է ասողը, որ հավատաս կամ չհավատաս: Այլ Բարձրյալ Ճշմարիտ Աստված: Այն Աստվածը, ու ոչ թե բիձա` սա քո թյուր հասկացությունն է, Ով Իր Միածինը զոհեց, որ մեզ ճշմարիտ Սերը տա: Բայց որ դու մերժում ես դա, քեզ առիթ չի չարախոսելու:
    «Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»

  4. #3
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավետիք ջան, դու ուզում ես ասել որ աթեիստը կամ աթեիզմը ընդունում ա՞ մարդասպանությունը, գողությունը, բոզությունը, խաբեությունը, սուտ վկայությունը… սրանց համար ավետարան պետք չի սրանք 100000000 տարի ա տենց ա… անգամ կենդանիների մոտ…
    Ապեր, արի մի ընդանրացրու: Հաստատ լիքը օրինակներ կբերեմ, որ էդ քո ասած "անընդունելի" արարքները դարերով ընդունելի են եղել: Ու կենդանիներին պետք չի ներառել նւոյնպես` իրենց մոտ "բարոյականությունը" այլ սկզբունքների վրա է դրված

    Օրինակ` մարդ սպանելը շատ ազգերի ու հասարակարգերի մոտ նորմալ և ընդունելի բան էր` մենամարտեր, մահապատիժներ, պատերազմ, թալան, բրեժ և այլն:
    Նույն գողությունը ասենք գնոչւների մոտ նորմալ բան է, մանավանդ ձի գողանալը, որն իրենց սովորույթներով ամրապնդված էր, ու զարմանում էին, թե իրենց ինչու են դատապարտում:
    Մարմնավաճառույթունը - շատ հասարակություններ դրան նորմալ են նայել և նայում, նույնիսկ օրինականացնում են:

    Հիմա սրանց բարոյականն ու անբարոյականը որնա?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  5. #4
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԻՀԿ ճիշտ են ասում նրանք, ովքեր ասում են, որ Աստվածաշունչն իր բարոյականությունն է քարոզում, ու այդ բարոյականությունը պրակտիկորեն պարտադրվում է դոգմատիկ կերպով` հանկարծ սենց բան անես դժոխքի բաժին կդառնաս:

    Նախ ասեմ, որ ԻՀԿ բարոյականություն հասկացողությունը դա ընդամենը մարդու կողմից ընդունէլի և գիտակցված պահվածքն` թուլատրելի ու ընդունելի գործողությունները, որոնք կարող են փոփոխական լինել` կախված իրավիճակից ու էլի շատ բաներից: Ու ըստ այդմ էլ բարոյականությունը անհատական հասկացողություն է:

    Ինչով է պայմանավորվում աթեիստի բարոյականությունը? Զուտ գիտակցությամբ ու խղճով? Բացարձակ համամիտ չեմ, եթե ընդհանրացված ենք մոտենում` թերի է այն առումով, որ կան նաև պետական ու հասարակական նորմեր և օրենքներ: Բացի այդ ինչ ասել է խիղճ? Գիտական տեսանկոյւնից էդ ինչա?

    Մարդու համար ամենաուժեղ "սանձը" դա վախն է` դարերով ապացուցված բան եմ ասում: Բնական է, որ բարձր գիտակցության տեր մարդուն պարտադիր չի վախեցնել, որ մի բան հասկանա: Բայց փաստացի մարդկանց բացարձակ մեծամասնությունն այդ բարձր գիտկցույթունը չունեն և ավելի շատ առաջնորդվում են բնական ու բնազդային պահանջներով, զգացմունքներով: Էդ էդ պարագայում ոչ մի բարոյական նորմ գրոշի արժեք էլ չունի, եթե չես կարողանում մարդուն ինչ-որ ձև սանձել, որ էդ նորմերը չխախտի:
    Ու փաստացի այն աթեիստը, որը չունի բարձր գիտակցություն և նրբազգաց խիղճ ստիպված է լինում պահել իր բարոյականությունը պետական և հասարակական օրենքների շրջանակներում:
    Դեռևս նախնադարից սանձողի դերն իր վրա վերցրեցին կրոնը և իշխանությունը, որոնք շատ հաճախ հանդես էին գալիս նույն դիրքերից:

    Հիմա նույնպես կան կրոնն ու պետական համակարգը` ամեն մեկն իր հերթին սանձողի դեր է ստանձնել, բայց ի տարբերությունը պետության ու հին կրոնի (ժամանակագրական առումով), ներկայիս կրոնը, կորցնելով իր աշխարհիկ իշխանությունը, սանձերը քաշում է միայն հավատքի վախով` դժոխքով են վախացնում: Իսկ պետությունը վախեցնում է ռեալ ֆիզիկական շոշափելի պատիժներով` տուգանքներ, ազատազրկում:
    Հասարակությունն էլ իր հերթին իր պատիժներն է սահմանել` առհամարում, պարսավանք, լուտանք, մեկուսացում և կոնտակտների խզում:

    Ու ըստ այդմ էլ որքան ավելի աշխարհիկ է մարդն ու ընդունում է պետական ու հասարակական օրենքների գերակայությունը, այդքանով էլ ավելի քիչ է վախենում կրոնական պատիժներից և ավելի շատ ֆիզիկական պատիժներից:

    Դե հիմա ասեք, որնց եք տեսնում համընդհանւոր բարոյական նորմերի տարածումն ու պահպանումը առանց պատիժների ու պարտադրանքի?
    Ինչով է տարբերվում այդ առումով (վախեցնելու պահով) պետական և հասարակական կանոն-օրենքը կրոնականից?

    Իմ կարծիքով տարբերվում է երկու բանով.
    1. Դեռ մի բան էլ ավելի վատն է` նաղդով պատժում են Իսկ կրոնականը խոստանում է, որ ինչ-որ մի օր, ինչ-որ մի աներևույթ ուժ կպատժի` կնետի ինչ-որ իմ տեղ, որի անունն է դժոխք (յանի ոչ տեսել ենք, որ էլ լսել )
    2. Հասարակական և պետական պատիժներից այնուամենայնիվ կարելի է խուսափել: Իսկ կրոնականից, ասում են կաշառքն էլ չի փրկում

    Ընբես որ, եկեք մի կողմ թողնենք բարոյականության շահարկումը, քանի որ ինձ համար ամենաբարոյականն է այն մարդը, որն ապրում է այնպես, որ ինձ, իմ ընտանիքին, իմ հարազատներին, իմ բարեկամներին, իմ շրջապատին չի խանգարում ապրել այնպես, ինչպես ուզում ենք: Ու այդ կանոնը վերաբերվում է բոլոր մարդկանց, այդ թվում և ինձ վրա: Իսկ թե ինչպիսին է նա ինքն իր մեջ, ինչն է նրան դրդում այդպես ապրել` հեչ լեքսուսիս չի, ուզումա կրոնը լինի, ուզում ուրիշ ինչ որ բան:

    Բայց նորից շեշտեմ` աթեիզմը վերացնում է վախը աներևույթի և գերբնականի հանդեպ, իսկ դա ինչքան գիտեմ ամենաուժեղ վախն է (հոգեբաները թող ասեն): Ու ըստ այդմ էլ աթեիզմն ինչ-որ չափով նպաստում է նրան, որ դիմացինս իրեն պահի այնպես, որ ես իրեն, իմ նորմերով համարեմ անբարոյական` խանգարի իձնձ ապրել այնպես, ինչպես ես եմ ուզում, ապրի անպես, որ ես կարծեմ, որ ինքը չպիտի այդպես ապրեր:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  6. #5
    Մշտական անդամ Ավետիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2011
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավետիք ջան, դու ուզում ես ասել որ աթեիստը կամ աթեիզմը ընդունում ա՞ մարդասպանությունը, գողությունը, բոզությունը, խաբեությունը, սուտ վկայությունը… սրանց համար ավետարան պետք չի սրանք 100000000 տարի ա տենց ա… անգամ կենդանիների մոտ…

    եթե կարծում են որ մարդ չի կարելի սպանել որովհետև ավետարանն ա ասում, ապա նրանք բարոյականությունից բանավիճելու իրավունք չունեն… իսկ եթե ավետարանը չասե՞ր դա…

    ինչ վերաբերվում ա սուտ վկայությանը որը ես դիտմամբ էի ընդգծել, ապա սուտ վկայությունների չեմպիոնը, կադիլակը, պելեն, մայլս դեյվիսը, երուսաղեմը դա կրոնն ա… ուրիշ ո՞վ ա վկայում որ կույսը հղիացել ա (աղջիկդ, կամ մայրդ որ քեզ ասի կհավատա՞ս), որ խոսող օձը կնոջը խաբել ա որ խնձոր ուտի, որ հովնանը օրեր ու գիշերներ ակուլայի փորում անցկացնելուց հետո ոչ միայն ողջ ու առողջ դուրս ա եկել, հլը մի բան էլ խելոքացած ա եղել… և վերջապես սուտ վկայություն չի՞ որ վերևը մի հատ բիձա՝ անձ ա նստած որը քո ամեն քայլին հետևում ա օր ու գիշեր և եթե հանկարծ քեզ բռնցրեց մի բանում որ դուրը չի եկել, կոխելու ա դժոխքը որ հավերժ վառվես, դաղվես, տանջվես, կտտանքների ենթարկվես… բայց նա քեզ անսահման սիրում ա (Ջորջ Կարլին)… սրանից ավելի սուտ վկայություն մարդկության պատմությունը ոչ միայն չի տեսել այլև չի էլ տեսնելու և ամենադժբախտ մոմենտ էն ա որ սրան հավատացող կա…
    Հա, Mephistopheles, հենց դա էլ ուզում եմ ասել: Երբ աթեիստ Նիթշեն հռչակեց, որ «Աստված մեռավ» սկսվեց ֆաշիցմը, որի մեջ կան քո նշած բոլոր «բարոյականությունները»: Ֆաշիզմը աթեիզմի գլուխգործոցն է՝ սիրելի զավակը: Հիտլերդ՝ հռչակավոր աթեիստդ, երևի՞ ըստ քեզ «բարոյականության օրինակ» էր: Ու հիմա ինձ հեքիաթներ մի պատմի աթեիզմի «լուսավոր բարոյախոսաության» մասին: Կամ էլ քո համակրած սոցիալ-կոմունիզմը, որ միայն հավատքի համար մարդուն կտտանքների և հալածանքների է ենթարկել, հանրության կեղծ բարորության համար: Որոնց գլխավորներն էին «բարոյական» Լենինն ու Ստալինը, կամ էլ էդ համակարգի ղեկավարները (մեկը մանկապիղծ Բերիան): Այո, ընդունում եմ, որ կան Աստծո հանդեպ անտարբեր անձիք, որ վերը բերածս օրինակները մեռժում են և դատապարտում, սակայն աթեիզմի գագաթնակետն ու գլուխգործոցը նրանք չեն, այլ վերը նշածս օրինակները, նաև նա ով դրանց նման գալու է իշխելու կարճ ժամանակով՝ Նեռը:

    Ուրեմն դու ինքդ քեզ սուտ հանեցիր այս գրառումովդ... Դու մերժում ես ու ծաղրում Աստվածաշնչի ճշմարիտ իրադարձությունները, իսկ ինքդ հավատում ես կապիկից մարդու «անեղծ» առաջացմանը, որը միայն տեսության չապացուցված մի թեզ է:
    «Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»

  7. #6
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757

    Ավետիք ջան, կարելի՞ է միջամտել:

    Ես աթեիստ չեմ, բայց...

    Եթե զուտ Աստծո գոյությունը, ավելի ճիշտ Աստծո պատժի նկատմամբ վախը պիտի ստիպի մարդուն լինել բարոյական, ապա ես մեղմ ասած չեմ հարգի այդ բարոյականությունը: Դա իմ տեսանկնունից չակերտավոր "բարոյականություն" կլինի, կեղծ, պարտադրված բարոյականություն: Իսկ այ աթեիստ բարոյական մարդը իրոք բարոյական է:

    Ինչ վերաբերվում է ֆաշիզմին և կոմունիզմին: Ինչոր տեղ այո, ֆաշիզմն ու կոմունիզմը իրենց հիմքում աթեիզմի կրողներ էին ու ինչոր տեղ հենց դրա հետևանք էր այդ գաղափարախոսությունների բարոյազրկումը: Բայց երևի թե մարդկությունը պիտի անցներ դրա միջով որպեսզի հասկանար, որ կեղծ, վախի վրա հիմնված բարոյականությունը վաղ թե ուշ փուչիկի նման պայթում է: Եվ որ արդեն ժամանակն է հասունանալ և մարդու մեջ իրական բարոյականության հիմքեր դնել: Ու իմ կարծիքով ընդհանուր առմամբ մարդկությանը դա հաջողվում է... Առանձին անհատներին մի դիտարկի, այլ ընդհանուր մարդության տենդենցը: Շատ ու շատ մարդիկ արդեն իրոք որ իրենց բարոյականության հիմքում ոչ թե կրոնն են դնում, այլ իրական համամարդկային արժեքները: Ու մարդկանց այդ շերտը իմ կարծիքով գնալով աճում է...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (20.07.2012), Ավետիք (19.07.2012)

  9. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Mephistopheles, հենց դա էլ ուզում եմ ասել: Երբ աթեիստ Նիթշեն հռչակեց, որ «Աստված մեռավ» սկսվեց ֆաշիցմը, որի մեջ կան քո նշած բոլոր «բարոյականությունները»: Ֆաշիզմը աթեիզմի գլուխգործոցն է՝ սիրելի զավակը: Հիտլերդ՝ հռչակավոր աթեիստդ, երևի՞ ըստ քեզ «բարոյականության օրինակ» էր: Ու հիմա ինձ հեքիաթներ մի պատմի աթեիզմի «լուսավոր բարոյախոսաության» մասին: Կամ էլ քո համակրած սոցիալ-կոմունիզմը, որ միայն հավատքի համար մարդուն կտտանքների և հալածանքների է ենթարկել, հանրության կեղծ բարորության համար: Որոնց գլխավորներն էին «բարոյական» Լենինն ու Ստալինը, կամ էլ էդ համակարգի ղեկավարները (մեկը մանկապիղծ Բերիան): Այո, ընդունում եմ, որ կան Աստծո հանդեպ անտարբեր անձիք, որ վերը բերածս օրինակները մեռժում են և դատապարտում, սակայն աթեիզմի գագաթնակետն ու գլուխգործոցը նրանք չեն, այլ վերը նշածս օրինակները, նաև նա ով դրանց նման գալու է իշխելու կարճ ժամանակով՝ Նեռը:

    Ուրեմն դու ինքդ քեզ սուտ հանեցիր այս գրառումովդ... Դու մերժում ես ու ծաղրում Աստվածաշնչի ճշմարիտ իրադարձությունները, իսկ ինքդ հավատում ես կապիկից մարդու «անեղծ» առաջացմանը, որը միայն տեսության չապացուցված մի թեզ է:
    Փաստորեն դու ուզում ես ասել որ էս ֆորումի մարդիկ որոնք աթեիստ են ուրեմն "ընդունում են մարդասպանությունը, գողությունը, բոզությունը, խաբեությունը, սուտ վկայությունը"… հիմա որ քեզ ասեմ ռասիստ ու քսենոֆոդ սա կլինի վիրավորա՞նք թե քո նկարագիրը քո իսկ բառերով… միակ մարդը որ ստեղ սուտ վկայություն ա տալիս դա դու ես, որովհետև խոսում ես մի բանի մասին ու վկայություն ես տալիս մի բանի որին ոչ տեսել ես, ոչ կարելի է տեսնել… հիմա դու քո իսկ չափանիշներով աթեիստ ե՞ս, կարա՞նք քեզ էլ մնացած հատկանիշները վերագրենք… իհարկե ոչ, դու պարզապես մոլորյալ մարդ ես ու ուղեղը կրոնով լվացել են, որը կրոնի ու եկեղեցու արած պատմական ու էպիկ սխանդը դարերի ընթացքում ու մինչև օրս չի տեսնում… մի մարդ որը չի տեսնում թե կրոնի ու աստծո անունից Հայաստանը 1700 տարի առաջ ինչ սպանդի ու գենոցիդի միջով անցավ… դու մի մարդ ես որը չի տեսնում թե Հայաստանում ինչպես պավլիկյան ու թոնդրակեցիների շարժումը հանուն ասծո, կրոնի ու եկեղեցու, արյան մեջ խեղտեցին՝ իրենց իսկ եղբայրների ու քույրերի արյան մեջ… Բարթուղիմեոսյան գիշերները կարծես թե քեզ բան չեն հուշում, խաչակրաց արշավանքը կարծես քիչ արյուն ա թափել որ ուշադրությունդ չի գրավում … Եվրոպան աստծո անունը բերանին արյան մեջ թաղվեց… Գերմանիայի բնակչության 1/3-ը կրոնական բախումների արդյունքում վերացավ…

    որևէ աթեիստ սրա ռեկորդը չի կարա խփի եթե անգամ ուզի ու ասեմ որ քո նշած աթեիստներն ու կոմունիստ ֆաշիստները դա արել են եկեղեցու աջակցությամբ, սովետում չէ, բայց գերմանիայում հա… Ստալինն ուներ հոգևոր սեմինարիայի կրթություն, իսկ Բերիան մեծացել ա օրթոդոքս քրիստոնյա ընտանիքում ու ամյրն այնքան հավատացյալ ա եղել ու էնքան ա եկեղեցի գնացել որ հենց ընդեղ էլ մահացել ա…

    մանկապղծության տարիների ու դարերի արձանագրություններ ու դեպքեր կան որոնք համատարած են եկեղեցում ու այսօր մեջտեղ են հանվում, կարող ես էդ ինֆորմացիան հեշտությամբ ձեռք բերել… և եթե մանկապիղծները եղել են անհատներ, ապա շատ շատ են եղել ու նրանց իր հովանավորության տակ է վերցրել հենց եկեղեցի ու կոծկել են բոլոր դեպքերը հա,մատարած… այսինքն այն եղել է համակարգային ու նույնիսկ կանոնակարգված… էս սրբապղծություններն ու մարդասպանությունները կատարվել են կղերական ամենաբարձր մակարդակով ու անձամբ իրենց իմացությամբ…

    սա ա կրոնի ու եկեղեցու բարոյական կերպարը իրենց իսկ բառերով և գործով…

    կրոնն ու եկեղեցին դաժանության ասպարեզում անգերազանցելի են… երբ որ խոսքը գնում ա մարդասիրությունից ու բարոյականությունից ապա կրոնը պարտավոր է պապանձվել ու չխոսել… երբ խոսքը գնում է սուտ վկայությունից հատկապես, ապա կրոնը և եկեղեցի նույնիսկ կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել այն ստի ու ու կեղծ վկայությունների համար որոնք 2000 տարի նրանք մարդկությանը տվել են, բայց ոչ այլևս… էդ թմրադեղն արդեն իր ուժը կորցրել ա մարդիկ միայն առերես կհավատան դարավոր ստին, բայց իրականում ու գործնականում նրանք չեն վստահի…

    դուք նման եք այն միայնակ մոր մոտ մեծացած ու բռնաբարված երեխային, որը կարծում ա որ հես ա պապան կգա ու սաղին կպատժի… կներես Ավո ջան, բայց պապան չի գալու, պապան չկա ուրիշ ընտանիք ունի հիմա ու մամայիդ պտի մեղադրես սաղ կյանքդ քեզ խաբելու համար…

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (20.07.2012), Tig (20.07.2012), VisTolog (21.07.2012), zulu (20.07.2012), Արէա (20.07.2012), Գալաթեա (20.07.2012)

  11. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Mephistopheles, հենց դա էլ ուզում եմ ասել: Երբ աթեիստ Նիթշեն հռչակեց, որ «Աստված մեռավ» սկսվեց ֆաշիցմը, որի մեջ կան քո նշած բոլոր «բարոյականությունները»: Ֆաշիզմը աթեիզմի գլուխգործոցն է՝ սիրելի զավակը: Հիտլերդ՝ հռչակավոր աթեիստդ, երևի՞ ըստ քեզ «բարոյականության օրինակ» էր: Ու հիմա ինձ հեքիաթներ մի պատմի աթեիզմի «լուսավոր բարոյախոսաության» մասին: Կամ էլ քո համակրած սոցիալ-կոմունիզմը, որ միայն հավատքի համար մարդուն կտտանքների և հալածանքների է ենթարկել, հանրության կեղծ բարորության համար: Որոնց գլխավորներն էին «բարոյական» Լենինն ու Ստալինը, կամ էլ էդ համակարգի ղեկավարները (մեկը մանկապիղծ Բերիան): Այո, ընդունում եմ, որ կան Աստծո հանդեպ անտարբեր անձիք, որ վերը բերածս օրինակները մեռժում են և դատապարտում, սակայն աթեիզմի գագաթնակետն ու գլուխգործոցը նրանք չեն, այլ վերը նշածս օրինակները, նաև նա ով դրանց նման գալու է իշխելու կարճ ժամանակով՝ Նեռը:

    Ուրեմն դու ինքդ քեզ սուտ հանեցիր այս գրառումովդ... Դու մերժում ես ու ծաղրում Աստվածաշնչի ճշմարիտ իրադարձությունները, իսկ ինքդ հավատում ես կապիկից մարդու «անեղծ» առաջացմանը, որը միայն տեսության չապացուցված մի թեզ է:
    Ի դեպ.

    Մենք մեր շարքերում չենք հանդուրժում և ոչ մեկին, ով մերժում է քրիստոնեության գաղափարները... ըստ էության՝ մեր շարժումը քրիստոնեական է:

    (հատված Ադոլֆ Հիտլերի ճառից, Պասսաու, 1928թ-ի հոկտեմբերի 27)

    Մենք համոզված էինք, որ ժողովուրդը հավատի կարիք ունի: Եվ ուրեմն մենք ձեռնամուխ եղանք պայքարելու աթեիստական շարժման դեմ: Ընդ որում՝ մեր պայքարն ընդամենը տեսական հայտարարություններով չսահմանափակվեց. մենք ճզմեցինք աթեիզմը մեր կրունկի տակ:
    (հատված Ադոլֆ Հիտլերի ճառից, Բեռլին, 1933թ-ի հոկտեմբերի 24)

    Իմ հերթին՝ ես ճանաչում և ընդունում եմ մեկ այլ պատվիրան, որն ասում է. մա՛րդը պետք է վերջին մահացու հարվածը հասցնի բոլոր նրանց, ում անկումը կանխորոշված է Աստծու կողմից:
    (հատված Ադոլֆ Հիտլերի ճառից, Ռեյխստագ, 1942թ-ի ապրիլի 06)

    Սրանք փաստեր են՝ ձայնագրված, վավերականացված, արխիվացված:

    Մեֆ, հատուկ քեզ համար:
    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AramH (21.07.2012), Mephistopheles (21.07.2012), Quyr Qery (21.07.2012), Tig (21.07.2012), VisTolog (21.07.2012), zulu (21.07.2012), Աթեիստ (21.07.2012), Գալաթեա (21.07.2012)

  13. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ.
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Հայկօ ջան, եթե ես կանգնեմ, ամբիոնից հայտարարեմ, որ բալերոն եմ, ու դու (ելնելով ինչ-ինչ հանգամանքներից) ինձ հավատաս, ապա ես, միևնույնն ա, երրորդի կողմի համար պարող չեմ դառնա, եթե գոնե մի անգամ բալետ չպարեմ։

    Հիմա մենք մեզ համար էս հարցում պիտի կողմնորոշվենք՝ Հիտլերին դատում ենք խոսքո՞վ, թե՞ գործով, էությամբ։ Քրիստոնեական Աստծո խոսքերը չե՞ն՝ «Ես ինքը Է(ություն)ն եմ»։ Հիտլերին իր արարքներով համարում են անտիքրիստոս։ Ու էս պարագայում, ելնելով իր բոցաշունց ելույթներից, նա քրիստոնյա դարձավ, հա՞։
    Լուրջ չի...

    Հ.Գ. Քո իսկ տված հղման պարունակությանը մի թեթև ծանոթանալիս էլ պարզ ա դառնում, որ Հիտլերի քարոզած «քրիստոնեությունը» տիպիկ աղանդ ա, որը բացի անունից, ուրիշ ոչ մի եզր չունի մեզ բոլորիս հայտնի քրիստոնեության հետ։

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    fanaid (21.07.2012), keyboard (21.07.2012), My World My Space (22.07.2012), Shah (21.07.2012), Tig (22.07.2012), Varzor (23.07.2012), Արէա (22.07.2012), Շինարար (21.07.2012)

  15. #10
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ ջան, եթե ես կանգնեմ, ամբիոնից հայտարարեմ, որ բալերոն եմ, ու դու (ելնելով ինչ-ինչ հանգամանքներից) ինձ հավատաս, ապա ես, միևնույնն ա, երրորդի կողմի համար պարող չեմ դառնա, եթե գոնե մի անգամ բալետ չպարեմ։

    Հիմա մենք մեզ համար էս հարցում պիտի կողմնորոշվենք՝ Հիտլերին դատում ենք խոսքո՞վ, թե՞ գործով, էությամբ։ Քրիստոնեական Աստծո խոսքերը չե՞ն՝ «Ես ինքը Է(ություն)ն եմ»։ Հիտլերին իր արարքներով համարում են անտիքրիստոս։ Ու էս պարագայում, ելնելով իր բոցաշունց ելույթներից, նա քրիստոնյա դարձավ, հա՞։
    Լուրջ չի...

    Հ.Գ. Քո իսկ տված հղման պարունակությանը մի թեթև ծանոթանալիս էլ պարզ ա դառնում, որ Հիտլերի քարոզած «քրիստոնեությունը» տիպիկ աղանդ ա, որը բացի անունից, ուրիշ ոչ մի եզր չունի մեզ բոլորիս հայտնի քրիստոնեության հետ։
    Դավ ջան իհարկե Հայկոն ինքը կպատասխանի, բայց ես էլ փորձեմ 2 խոսք ասել:
    Իմ կարծիքով Հայկը իր գրածով ոչ թե փորձել է Հիտլերին քրիստոնյա ներկայացնել, այլ փորձել է ցույց տալ, որ քրիստոնեության անվան տակ ինչ ասես չի արվել, և որ քրիստոնեությունը, ավելի ճիշտ ընդհանրապես կրոնը, մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու ամենալավ մշակված միջոցն է:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (22.07.2012), Sambitbaba (23.07.2012), Varzor (23.07.2012), Աթեիստ (22.07.2012), Հայկօ (22.07.2012)

  17. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ ջան, եթե ես կանգնեմ, ամբիոնից հայտարարեմ, որ բալերոն եմ, ու դու (ելնելով ինչ-ինչ հանգամանքներից) ինձ հավատաս, ապա ես, միևնույնն ա, երրորդի կողմի համար պարող չեմ դառնա, եթե գոնե մի անգամ բալետ չպարեմ։

    Հիմա մենք մեզ համար էս հարցում պիտի կողմնորոշվենք՝ Հիտլերին դատում ենք խոսքո՞վ, թե՞ գործով, էությամբ։ Քրիստոնեական Աստծո խոսքերը չե՞ն՝ «Ես ինքը Է(ություն)ն եմ»։ Հիտլերին իր արարքներով համարում են անտիքրիստոս։ Ու էս պարագայում, ելնելով իր բոցաշունց ելույթներից, նա քրիստոնյա դարձավ, հա՞։
    Լուրջ չի...

    Հ.Գ. Քո իսկ տված հղման պարունակությանը մի թեթև ծանոթանալիս էլ պարզ ա դառնում, որ Հիտլերի քարոզած «քրիստոնեությունը» տիպիկ աղանդ ա, որը բացի անունից, ուրիշ ոչ մի եզր չունի մեզ բոլորիս հայտնի քրիստոնեության հետ։
    Դավ ջան, Տիգը արդեն ասեց. Տիգ ջան, շնորհակալ եմ: Ինձ համար լավ մարդը էն մարդն ա, ով սիրում ա դիմացինին ու մարդկանց հետ վարվում ա նենց, ոնց կուզեր, որ իր հետ վարվեն՝ անկախ էն բանից՝ քրիստոնյա ա, աթեիստ ա, ռաբիզ երգիչ ա, ՀՀԿ-ական ա, ինչ ուզում ա լինի, ով ուզում ա լինի: Ինձ ուղղակի դուր չի գալիս, երբ մարդկանց բաժանում են խմբերի կամ պիտակավորում են. Հիտլերը վատն էր, ուրեմն աթեիստ էր, իսկ եթե Հիտլերը աթեիստ էր, ուրեմն բոլոր աթեիստները հիտլերներ են և այլն: Հակառակ օրինակներն էլ են անթիվ-անհամար, երբ աստծու անունը շուրթերին եղեռն են անում ու աստծու անվամբ արդարացնում են ամեն ինչ՝ սկսած նույն Հիտլերից (ինչն էլ ուզում էի ցույց տալ), վերջացրած Տորկվեմադայով: Ես դա արդեն չեմ ուզում շահարկել: Չի կարելի ասել Հիտլերը աթեիստ էր, դրա համար էր Հիտլեր, այլ պետք ա ասել, որ Հիտլերը վատ մարդ էր, դրա համար էր Հիտլեր: Ես չեմ ասում՝ Պողոսը քրիստոնյա ա, դրա համար ա հարազատ ընկեր ինձ համար. ասում եմ՝ Պողոսը լավ մարդ ա, դրա համար ա հարազատ ընկեր ինձ համար: Էս թեմայում ինձ համար կարևոր ա, որ բոլորին նույն արշինով չչափեն, նույն կաղապարի մեջ չդնեն, այլ հասկացվի, որ մարդը էն ա, ոնց ինքը ապրում ա, ոչ թե էն ա, ինչ ինքն ա ասում իր մասին կամ ուրիշներն են ենթադրում իր մասին՝ ինչ-ինչ երկրորդական գործոններից դրդված:
    DIXI
    carpe noctem

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (23.07.2012), Chuk (24.07.2012), erexa (22.07.2012), Freeman (23.07.2012), Quyr Qery (23.07.2012), Sambitbaba (23.07.2012), Tig (23.07.2012), Varzor (23.07.2012), Աթեիստ (23.07.2012), Արէա (23.07.2012), Ջուզեպե Բալզամո (24.07.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •