առհասարակ էս տեսակի արտահայտությունները Քոչարյանական դպրոցի արդյունք ա որը սովետականից էլ վատն ա… էսի զոնի մենտալիտետ ա Վիշ ջան… մենք անդամակցում ենք միջազգային կառույցներին, ասել ա մենք ունենք պարտականություններ էդ կառույցների նկատմամբ ու նույնն էլ նրանք…
եթե երկրի ներսում հասարակական կարծիքը դեր չի խաղում, դրսինի արժքը, ուժը մեծանում ա ու էսի մեծ դժբախտություն ա, բայց էս ա… ուրիշ չկա
էսօր որ նայում ես վիդեոները նույն մարդկանց՝ ակտիվիստների դեմքերն են… Սուխուդյաններ, ՀԱԿ-ի ակտիվիստներ, բնապահպանները և այլն որոնց քանակը 1000-ի չի ձգում… այսինքն ժողովուրդն էս խնդիրը իրանը չի համարում, ոնց որ Մաշտոցը, Թեղուտը ու մնացածները…
Մարտի 1-ին էլ քիչ անմեղ մարդ չմեռավ ու մի հատ զինվորի էլ վզից սնայպեռով գնդակայարեցին… Վահանի դեպքից պակաս չէր ուղղակի եթե Վահանի դեպքում Նեմեցի դեմքը կարանք կպցնենք որպես հանցագործ, Մարտի 1-ի դեպքոում մի ամբողջ իշխանություն որը ձայների մեծամասնություն ստացավ խորհրդարանական ընտրություններում…
Արէա (04.07.2012)
Փաստորեն եթե կարանայինք քացու տակ քցեինք, պիտի քցեին՞ք։ Հենա քացու տակ քցելով իրենք պատժել են։ Իրենց ճշտով։ Նարեկացին եթե վարչապետի մասին օրենք գրեր, հազիվ թե վարչապետը Նարեկացուց մեջբերումներ աներ։
Իսկ մեր վճարած հարկերով պահում ենք մի օրգան, որը չի լուծում մեր խնդիրները։ Եկեք գոռանք բաաա՜րձր բարձր։
Si vis pacem, para bellum
Եթե ծեծվելով սպանվածը կարանար իրան ծեծող 15 հոգու դեմն առներ նույն ձևի իրանց ծեծելով, կծեծե՞ր, թե՞ կսպասեր, որ ոստիկանությունը հասնի ու փրկի իրան, կամ էլ արագ արագ ՀՀ քրեական օրենսգրքից մեջբերումներ կաներ, որ ծեծողները հասկանային, որ ծեծելով մարդ սպանելը օրենքով արգելված ա:
Էտ «օրգանը», որին մենք պահում ենք, արդեն փաթթած ունի մեր վճարած հարկերը: Իրանց փայ փողն իրանք առնում են Նեմեցներից ու Լֆիկներից: Էտ «օրգանը» արդեն լրիվ օրգան ա, որը ոչ մի կապ չունի ոչ քո վճարած հարկերի հետ, ոչ էլ օրենքի հետ: Վովան երևի քո հարկերով ա կայֆավատ լինում: Իրանց քո վճարած հարկերը պետք են մենակ նրա համար, որ դու իմանաս որ իրանք կան:
Ոստիկանությունը, Վիշապ ախպեր, Հայաստանում կապ չունի օրենքի պաշտպանության հետ: Ու մեջբերումներ պետք չի անել Սահմանադրությունից: Էտ էս հինգ տարի ա ով հասնի անում ա, ԱԺ-ում, Ազատության Հրապարակում, Մատենադարանի դքի վրա, նախագահականում, ոստիկանությունում, դատախազությունում: Բայց ոնց որ տեսնում էս, էտ թղթի կտորը ոչ մեկի տանձին չի:
Վիշապ հոպար, Հայաստանում քսան հոգի վիժվածք փաթթել են սաղ օրենք, մարդկություն ու բարոյականություն, ու առավոտից իրիկուն վրեքներս ղժում են: Ղժալուց էլ եթե իրանց չենք աջակցում, տփում լարում են: Դու ուզում ես Սահմանադրությունից մեջբերումներով մեզ բացատրես, որ աշխարհիս էրեսին օրենք կա:
Էս պոռնիկների դեմը մենակ մի ձևի պայքար կա, ինչքան կարանք շատով հելնել ու տփելով լարել: Մնացած ձևերի հետ, օրենք, սահմանադրական պայքար, ելույթ, հույս-հավատ-սեր, արդեն լաաաաաաաաաաաաավ ծանոթացել ենք, տեսական ու պրակտիկ դասընթացներ ենք անցել:
Հետաքրքիր է, տարի ու կես, երկու տարի կլինի, չէի մասնակցում կայքին, բոլորս նույնն ենք մնացել, մանավանդ օրինավոր Վիշապը…
Վիշապ ախպեր շարունակում ես չիմանալ, որ իշխանությունը ոչ թե օրենքով, կամ մեր տված հարկերով է, այլ զաստավիտով ու մեզանից թալանած կաշառքով, երկիր ծախելով, հանքը որպես ջերմուկ, բայց գրուզավիկով ծախելով…
Ես էլ շարունակում եմ իմ "Էշը"- միջոցների, մեթոդականի առաջարկելը, որ քո ուզած օրենքը վերջապես մտնի ասպարեզ…
Դրա համար առաջարկում եմ գնալ սովետի քանդման սխեմայով, ձեռ առնելով ու քրֆելով…
Երևի կհիշես, որ սովետը սկզբից դառավ փուչ ու ստից, հենց այս երկու ֆակտորի շնորհիվ- ձեռ առնել- քրֆել, հետո ինքն իրեն փլվեց…
Նույնն էլ հիմա է պետք…
Երկիրում չկա օրենք, կարգ, իրական ոստիկանություն, դատարան, հասարակական սկզբունք ու որևէ արգելակիչ մեխանիզմ… Հետևաբար մարդիկ պետք է ինքնուրույն իրենցը հաստատեն, իրենց ձայնը լսելի դարձնեն ախպերականին, հանրությանը, քարանձավին, անապատին:
Էս խաղալիք, ցմփոր սպայակազմով ու ոստիկանությամբ, շկաֆների հետևում թաքնված մի քանի զիբիլից բաղկացած իշխանությունը սուտ է… Ամոթ է դրան լուրջ ընդունելը…
Նեմեց, դոդլֆիկ ու մյուսները հրապարակով, ամեն վայրկյան, ամեն քայլափոխի պետք է բարձրաձայն քֆուր ուտեն, քֆուրի մեջ ապրեն, քֆուրից չիմանան որ ծակը մտնեն: Քֆուր տալուց վախենում եք, բաբա չափեք, բաբա չեք կարում՝ մտքներումդ անիծեք: Մի բան արեք, որպես առանձին սուբյեկտ, մարդ, իրենց կողմից քաշված, վնասված անհատ՝ գոռացեք, ձեն հանեք:
keyboard (04.07.2012), Mephistopheles (04.07.2012), Գալաթեա (04.07.2012), Տրիբուն (04.07.2012)
Քֆուրի օրինակ
ԲՏ-եք, իշխանություն, փող, միլիարդներ, պոռնիկներ, պադավատներն ու անձնական զորքերը ձեզ հերիք չեն, պետք է անպայման մարդկանց արյուն խմեք ու թարախ թափեք շուրջ բոլորը՞:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Էմոցիաներ, էմոցիաներ... Կարելի է կարծել, ես էս երկրից չեմ, Նորվեգիայում եմ ապրում, կամ էլ այլմոլորակային եմ
Կրկին մեջբերում եմ ՀՀ Քրեական Օրենսգրքից, որը թույլատրում է «լոմ» օգտագործել, իհարկե համապատասխան դեպքերում`
Հոդված 42. Անհրաժեշտ պաշտպանությունը
1. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը եւ իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից՝ ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:
2. Անձի կյանքի համար վտանգավոր բռնության կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում՝ մահ:
3. Անհրաժեշտ պաշտպանության իրավունքն անձին է պատկանում՝ անկախ ոտնձգությունից խուսափելու կամ այլ անձանց կամ պետական մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից, ինչպես նաեւ անկախ անձի մասնագիտական կամ այլ հատուկ պատրաստվածությունից եւ պաշտոնեական դիրքից:
4. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում են համարվում դիտավորյալ այն գործողությունները, որոնք, պաշտպանվողի համար ակնհայտ, չեն համապատասխանում ոտնձգության բնույթին եւ վտանգավորությանը:
5. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում եւ քրեական պատասխանատվության չի հանգեցնում զենքի կամ ցանկացած այլ միջոցների կամ առարկաների գործադրումը զինված անձի հարձակումից կամ անձանց խմբի հարձակումից պաշտպանվելու համար, ինչպես նաեւ ապօրինաբար եւ բռնությամբ բնակարան կամ այլ շինություն ներխուժելը կանխելու համար` անկախ ոտնձգողին պատճառած վնասի ծանրությունից:Օգտագործեք ձեր իրավունքը իրացնելու իրավունքը։Հոդված 44. Ծայրահեղ անհրաժեշտությունը
1. Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն՝ տվյալ անձի կամ այլ անձանց կյանքին, առողջությանը, իրավունքներին եւ օրինական շահերին, հասարակության կամ պետության շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար, եթե այդ վտանգը չէր կարելի վերացնել այլ միջոցներով, եւ թույլ չի տրվել ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում:
2. Ծայրահեղ անհրաժեշտության սահմանազանցում է համարվում դիտավորությամբ այնպիսի վնաս պատճառելը, որն ակնհայտորեն չի համապատասխանում սպառնացող վտանգի բնույթին ու աստիճանին եւ վտանգը վերացնելու հանգամանքներին, եթե օրենքով պաշտպանվող շահերին պատճառվել է կանխված վնասի համեմատությամբ հավասար կամ ավելի մեծ վնաս:
Չնայած հայհոյելն էլ չի խանգարի, բայց չի էլ օգնի էլի...
Si vis pacem, para bellum
Կարծում եմ այստեղ ձևակերպումն այդքան էլ հստակ չի`մասնավորապես «զինված անձի հարձակումից կամ անձանց ...» –ում հասկանալի չի, թե «զինված»–ը արդյո՞ք վերաբերում է նաև բնակարան կամ այլ շինություն ներխուժողին։ Նաև հասկանալի չի «այլ շինություն» ձևակերպումը, այսինքն կարելի՞ է արդյոք ասենք տաբուրետկա ջարդել գյուղի հողամասի զուգարան առանց թույլատրության մտնողի գլխին...
Բայց դե ամեն դեպքում գոնե էն, ինչը հասկանալի է, կարելի է կիրառել![]()
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 04.07.2012, 21:48:
Si vis pacem, para bellum
Varzor (08.07.2012)
Թարսի պես պես էս *** սահմանադրությունն ու նույնքան *** ՔրՕրը չեն ասում, որ լինում են դեպքեր երբ բռնաբարվում ա նույն սահմանադրությունն ու ՔրՕրը, ու բռնաբարվում ա սահմանադրությունն ու ՔրՕրը պաշտպանել կոչվածների կողմից: Ու էս դեպքում մնում ա միայն մի լուծում, բռնաբարել բռնաբարողներին, նույնիսկ եթե դա սահմանադրությամբ ու ՔրՕրով նախատեսված չի:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 05.07.2012, 11:10:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ