Ոչինչ ապեր, իմ տրամաբանության մեջ էլ չի տեղավորվում, թե ոնց կարող էր էդ սպան (քո խաթր տզրուկ չասեմ) իր գերագույն գլխավոր հրամանատարի, էն մարդու, ում նախագահության օրոք տենց փառահեղ հաղթանակներ ենք տարել, հողեր ենք գրավել, ում հրամանով իր զորքը զենք է ստացել, գործողության պլան է ստացել և այլն, ահա այդ մարդու մասին տենց բաներ խոսի
Բայց քանի որ տրամաբանությանդ մեջ չի տեղավորվում, թե կոնկրետ ես ոնց եմ նման կերպ ինձ թույլ տալիս արտահայտվել, ես էլ չեմ ուզում սենց թեմաներով հրապարակային գրել ու իմացածս ճիշտ կամ սխալ, հավաստի կամ ոչ հավաստի ինֆորմացիան հրապարակել, ընդամենը դրանք զտելով իմ մեջ ձևավորված կարծիքն եմ արտահայտել, բայց անհատական զրույցի ընթացքում դեմ չեմ էդ թեմայով խոսել ու քննարկել (առերես), ու հաշվի առնելով որ վաղուց ցանկություն ունեմ հետդ ծանոթանալու, առաջարկում Վրաստան գնալ գալուցս հետո վերջապես ծանոթանանք ու գարեջրի բաժակների ընկերության ներքո մի քիչ զրուցենք նաև էս թեմայից:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (04.08.2012), Արէա (03.08.2012)
Երբ որ պետք ա ուռճացված ա, երբ որ պետք ա նսեմացված ա:
Երբ պետք էր, որ հերոս լինի՝ հերոս էր, պետք լինի ազգի դավաճան դառնա՝ կդառնա:
Արդյունքում մարդն օգտագործվել ա ինչպես բոլորն են էս երկրում օգտագործվում, անխտիր:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լիլ ջան, ամենաքիչը ցանկանում եմ էդ պրոցեսին մասնակցել: Իրականում կուզեի, որ Կոմանդոսի անունը որպես հերոսի անուն շարունակեր մնալ՝ անկախ իմ վերաբերմունքից ու իմ պատկերացումներից: Բայց կան դեպքեր, երբ լռելն ավելի սխալ ա, քան խոսելը: Ճիշտ ես, ջանք ու եռանդ չեն խնայում ու ստեղծում են պարարտ հող, որ մենք էլ չկարողանանք անմասն մնանք:
Խնդիրն էն ա, որ սա փչացնելու ամենավատ դեպքերից ա: Ընդ որում ոչ կոմանդոսին: Կոմանդոսի օգնությամբ փչացնում են, էս պահին, նախագահական ինստիտուտը, ու էդ սարսափելի ա: Ուղղակի սարսափելի ա, որ էս պահին մեր հասարակությունը նստած քննարկում ա, իր երկրի նախագահը իմացե՞լ ա, թե՞ չի իմացել էդ աստիճանի կարևոր ռազմական գործողության մասին: Սարսափելին որն ա, էդ աշխարհի վերջն ա: Ու էս պարագայում, հա, շատերս ստիպված ենք լինում նաև մեր կարծիքը գրել այլ թեմաներով, որը մեկը ես հեչ չէի ուզի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մեր մեջ ասած, Չուկ ջան, ես էլ էս թեմայի նկատմամբ առանձնապես բան չունեմ քննարկելու, հարցս էլ լրիվ ուրիշ ուղղվածություն ուներ:
Պարզապես պետք չի ամեն մի հոտած ձվից սերվածի խոսքերը քննարկման առարկա սարքել: Ես խորապես համոզված եմ, որ էդ լակոտը կրակոցի ձայնից էլ տակը կլցնի, էլ ուր մնաց թե Կոմանդոսին ծախու, վախեցած, տրզրուկ անվանի:
Ընգեր, բայց դու՞...
Ու քանի անկեղծացել եմ, ասեմ... այ հենց նման կարգի գրառումներից ա, որ մի այլ տիպի հիասթափվել եմ Ակումբից: Հա, մի այլ տիպի. որովհետև ինձ համար ցավալի ա, որ լուսավոր միտք ունեցող մարդիկ պատրաստ են էս կարգի լուտանք թափել դիմացինի վրա, ինչ ա թե ԱՐԴԱՐԱՑԻ թթու խոսք ա ասվել իրենց ճամբարի հասցեին: Ապեր, չես պատկերացնում ինչ կարգի ահավոր ա կողքից նայվում... եթե ձեզնից մեծ մասին անձամբ չճանաչեի, հաստատ կմտածեի՝ էս մարդկանց ուղեղները «մեկ ազգից» բեթար ա լվացած:
Բայց ախր տենց չի... ինչի՞ եք հավասարվում դրանց մակարդակին:
Հ.Գ. Կարաս չպատասխանես, Չուկ ջան, առանձմապես պատասխան չեմ էլ ակնկալում...
keyboard (04.08.2012), Lion (04.08.2012), My World My Space (04.08.2012), Varzor (06.08.2012)
Էս սաղ հեչ, ինձ մի բան ա բացում, որ Կոմանդոսին Լևոնի անունից ինչ որ տզրուկ տզրուկիշչե ա պատասխանում…
Հաղթանակած նախագահի համար խայտառակություն ա, որ իրա ու հաղթանակած գեներալի արանքը տենց ճղճիմներ են մտնում…
Արտ, էն մարդը, որ կասկածի տակ ա դնում, որ Լևոնը կարող էր տեղյակ չլինել էդ մասին, երկրի գլխավոր հրամանատարը, բլին, էդ մարդն ուրեմն մեղմ ասած թանձրամիտ ապուշ ա: Դա քննարկելու փաստն անգամ աբսուրդ ա...
Ու դա օգտագործել՝ Կոմանդոսին ևս մեկ անգամ ցեխին հավասարացնելու համար՝ մենակ ամենավերջին աննասունը կարա անի:
Երկկողմանի օգտագործում ա գնում....էշերին Կոմանդոսի միջոցով հավատացնում են, որ Լևոնը Շուշիից խաբար չէր, իսկ մնացածին օգտագործում են՝ Կոմանդոսին տզրուկի կարգավիճակ կպցնելու համար:
Լիլ, ինչ-որ իմաստով ճիշտ ես ասում, բայց կարծում եմ, որ Կոմանդոսին տենց կարգավիճակ կպցնելու խնդիր որևէ մեկի առջև դրված չի եղել, որ ուրիշներին էլ դրա համար օգտագործեին: Խնդիրը ընդամենը սպասվող նախագահականից առաջ նորից Լևոնի վրա հարձակումն ու նրան դավաճան հանելն էր, իսկ Կոմանդոսի հետ կապվածը գուցե բնական ու սպասելի, գուցե անբնական ու անսպասելի, կարևոր չի, բայց ընդամենը հետևանք էր, սովորական հակահարվածի արդյունք: Ամեն դեպքում իսկապես գուցե չափն անցնում ենք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (04.08.2012), Quyr Qery (04.08.2012), Գալաթեա (04.08.2012)
գիտեմ… բայց էսօր ինքը տենց հարց ա բարձրացնում առանց առիթի (բացի նրանից որ մենք ենք կասկածում) ու որպես հերոս պարտավոր ա պատասխանել հարցերի… հերսությունը միայն քարտ բլանշ չի… այն նաև դառնում է պարտականություն և հերոսից սպասելիքները շատանում են…
դրա համար էլ առիթ-անառիթ պետք չի հարցեր մեջտեղ բերել… իսկ բերելուց էլ պարտավոր ես պատասխանել…
իրա էս ասածով մի ամբողջ հանրապետության նախագահի, այն էլ պատերազի ժամանակվա նախագահի, այն էլ հաղթած նախագահի անվան վրա մի հսկա ստվեր ա գցվում ու չես կարծու՞մ որ էդ ստվերը գցելուց առաջ մի հալ լաաավ պտի հացաքննվի… թե՞ նախագահները մարդ չեն, ինքնասիրություն, պատիվ-հարգանք չունեն ու ով ինչ ուզի կասի առանց պատասխանատվության…
կակ ռազ ինքը հերոս ա ու դրա համար էլ պտի բոլոր հարցերին պատասխանի…
Chuk (04.08.2012)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ