շատ պարզ մեխանիզմ ա. կառավարությունները էտ ընկերություններին ծիծաղելի գումարի դիմաց տալիս են երկրի հանքերը, դրա դիմաց պահանջելով իրանց «փայը», հետո որոշ ժամանակ անց «քցում» են էտ ընկերություններին, ընկերությունները դատի են տալիս կառավարությանը, կառավարությունը դատը պատվում ա ու վճարում քաղաքացիների վճարած հարկերով: Բոլորը երջանիկ են, քաղաքացիները աղքատացած՝ մի քանի բնապահպան էլ ձեռի հետ բանտերում քարշ ընկած: Իսկ ո՞վ ա էտ բորենիներին բաց թողնում երկրիդ ջանին. ապրես, կառավարությունդ:
Բայց քեզ մի հատ սենց անկեղծ հարց, որին ակնկալում եմ նույնքան անկեղծ պատասխան, եթե այս հատվածները՝ «Կանադական էկոգաղութարար, դո’ւրս մեր երկրից», «Սա գաղութարարության դեմ պայքարի կոնկրետ դրսեւորում է», «4 միջազգային ընկերություն մի ամբողջ երկիր թալանի», դու ընդհանարպես կանդրադառնայի՞ր էս ակտիվիստների գործունեությանը:
Դիվ, դու էլ նենց տարօրինակ բան կասես: Բա քո կարծիքով էտ կանադական կազմակերպությունը խոսքի Հայաստանում կամ Սալվադորում ո՞նց ա հայտնվել: Կարող ա պառաշուտով դեսանտ են իջացրել ու հոպ, հանքը գրավել են ու սկսել են աշխատացնել: Էտ անտերը կառավարության հետ կոնցեսոին համաձայնագիր ունի կնքած, կառավարությունը հանքշահագործման լիցենզիայա տվել, գեոդեզիան են արել, պաշարներ են հաստատել .... հազար ու մի բան:
նենց որ, եթե քո երկիրը կանադական կոռպոռացիան թալանում ա, էտ իրա մեղքը չի, էտ քո կառավարության մեղքն ա, որը կամ քեշ փող ա առել ու ինչ պայմանագիր ու լիցենզիա ուզես տվել ա, կամ էլ պռոստը դեբիլ ա ու չի հասկացել ինչ ա տալիս: Երկու դեպքում էլ վատ ա:
Իսկ կոնկրետ օրինակներ ինչքան ուզում ես: Մեկը ես լիքը կոնկրետ օրինակներ գիտեմ, քանի որ էտ ոլորտի հետ սերտ կապեր կան ու լիքը ծանոթ բարեկամ ունեմ: Բայց առանց մանրամասների մեջ խորանալու մի հատ քեզ հազար տոկոսանոց պատմություն ասեմ: Մենք մի հատ գիժ հարևան ունեինք, անունը Արմեն: Սա հազիվ ծերը ծերին էր հասցնում, ու իրան ու մորը պահում էր: Հետո մի քանի տարի թոշակի էր անցել, բայց էլի նորմալ պահում էր: Մալադեց տղուն: Վերջը, մի օր էտ ոլորտի շատ մոտիկներից մեկը ասեց, որ Արմենի անունով գրանցված կազմակերպություն կա, որի հաշվեկշռում չորս հատ գեոդեզիան արած, լիցենզիան հանած ու վաճառքի պատրաստ հանք կարԷտ տղուն պահում էին նրա համար, որ ամիսը մեկ մի հատ թուղթ ստորագրի ու մի 50.000 դրամ փող էին տալիս ամեն անգամ թուղթ դեմ տալուց: Կառոչի, Արմենս թղթի վրա միլիոնատեր տղա էր ու բանից բեխաբար:
Հիշում ես 90-ականների վերջերին ու 2000-ականների սկզբերին ոնց էինք սաղս բողոքում Արմենթելից, չնայած բողոքելու տեղ չունեինք - մոնոպոլիա էր, ինչ ուզում էր անում էր: Ու ո՞վ էր էտ լիցենզիան տվել Արմենթելին հուանական OTE-ին վաճառելուց, տա՞տս: Եթիմ կառավարությունը - փողն առել ու տվել էին: Այսինքն մենք Արմենթելի ու OTE-ի դեմ բողոքելու տեղը պիտի գնայինք ու կառավարության գլոխը ջարդեինք:
Kuk (06.04.2013), Sagittarius (30.03.2013)
Ի միջի այլոց, մի հատ ուրիշ լավ օրինակ էլ Արմավիայի օրինակն ա: Էս էլ երկրորդ անգամ են նույն աֆյոռան անում: Ուրեմն Ազգային փոխադրողի լիցենզիան տվել են Արմավիային: Արմավիան բացառությամբ մի երկու ուղղության, մնացած բոլոր ուղղություններով մոնոպոլիա ունի: Արմավիան վաճառում ա մեր վրա ինքնաթռիռի տոմսեր աշխարհում ամենթանկ գներով: Ու էս կազմակերպությունը հանկարծ սնանկացման ա գնում: Արա, ո՞նց կարա տենց բան լինի: Ոնց կարա մոնոպոլիան սնանկանա: 600 եվրոյով Երևան-Լառնակա կամ Երևան Հալեպ ու Բեյրութ տոմս են ծախում, թռիչքի տևողությունը մաքսիմում երկու ժամ, ուտելիքն ու սերվիսը լափ, ու հանկարծ սնանկացում: Էտ նաշանակում ա, որ Արմավիայի տերը կամ տերերը քեշ փողը ծերից ծեր լափել են, ու դաժե իրանց ուղղակի պարտավորությունները չեն կատարել - աշխատավարձեր, վառելիք, օդանավակայանների վճարներ: Ուր մնաց վարկային պարտավորությունները կատարեին: Նորալ երկրում սենց աֆյոռայի համար Բաղդասարով Միկային արդեն 15 տարով կոխել էին գաղութ՝ անձնական ողջ ունեցվածքի բռնագանձումով: Իսկ մեր մոտ ո՞վ դա կանի, ոչ մեկը: Քանի որ Միկան պրյամոյ փայ ա նախագահի ու նախորդ նախագահի հետ: Պետական մասշատաբով կազմակերպված հանցագործություն ա Արմավիայի 12 տարվա գործունեությունը ու սնանկացումը: Հանցագործություն սպառողների, հարկատուների ու պետության նկատմամ:
Ու հիմա էս սնանկացած Արմավիայի սաղ պարտավորությունները պետությունը կվերցնի իրա վրա, քանի որ էս պարտավորությունները վզին Արմավիայի մասնավոր գնորդ չի լինի: Իսկ Արմավիան ոչ ֆինանսական նորմալ ակտիվներ ոնց որ չունի, կարծեմ սաղ ինքնաթիռները կամ լիզինգով են կամ էլ վարկով ա առել: Այսինքն զուտ ակտիվները կարող ա դաժե մի հատ մեծ մինուս լինի: Ու մենք՝ հարկատուներս, համ 12 տարի հոր գներով տոմս էինք առնում, համ էլ հիմա մեր հարկերի հաշվին պիտի Արմավիայի պարտավորությունները փակենք: Այսինք մեզ մի տաս անգամ ոտի վրա քցեցին: Էս էլ քեզ երգիրդ - եթիմ, անտեր ու քցող:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 30.03.2013, 01:36:
Տրիբուն ջան, լոխ լավ ա, քո ասածը լրիվ ընդունում եմ: բայց ինձ ավելի շատ հետաքրքիր էր երկրորդ մասը, որ հետո էտ կառավարությանը դատի են տալիս, դատը շահում, ու պլյուս դրան էտ կառավարությունն էլ ոչխարի պես գլուխը կախ էտ կոռպոռյթներին տուգանք ա մուծում...
աբեր , սովետը 17 թվից էն յան սաղ աշխարհի էղած ձեղածը որ իրա մոտ էր, բռնազավթեց... հետո մի 30 տարի ցմփորները բոյկոտ արին ռուսաստանը, հետո՞ ինչ, հաղթի՞ն , երկու քոռ կոպեկ առան՞ ...
եթե դու գիտես ըտենց պետություն, որ ազգանյացրել ա /ոչ թե մասնավորին սեփականաշնորհել/ արտաքին կապիտալը, ու հետո իրանից դատով էտ գումարը առել են, ապա շատ մեծ ուշադրությամբ կծանոթանամ
աբեր, սա մի քիչ այլ օրինակ ա, թե ոնց էն պետական բյուջեն թալանում: սրանիով զբաղված ա ալամ աշխարհը, ԱՄՆ-ի նախագահությամբ : իսկ կակռազ Օբաման էլ ԱՄՆ-ի օլիգարխների համար քո ասած քո հարևան "Արմենն" ա, ու ինքն էլ հաստատ գժոտ ա![]()
մի քիչ առաջվանը օրինակը լրիվ այլ ա, թե ոնց էն պետականացնում արտասահմանյան կապիտալը...
Ընգեր, սաղ ալիքները ինչպես միշտ խառնել ես իրար ու ուզում ես քո իմացածի ու քեզ հարմարի տակ սղացնես: Sagittarius-ի ու իմ գրածների մեջ ազգայնացնելու մասին բացարձակ ոչ մի խոսք չի եղել: Sagittarius-ի ասած «քցելը» լրից ուրիշ կոնտեքստով ա:
Հիմա որ շատ ես ուզում ազգայնացման մասին կարծիքս իմանաս, ասեմ որ էս պահին մտքիս ոչ մի երկրր չի գալիս, որը ազգայնացրած լինի հետո դատված լինի: Չնայած համոզված եմ, որ լավ ման գամ մի երկու դեպք կգտնեմ: Սրան էլ գումարի էն, որ իմ համեստ կարծիքով կան ոլորտներ որ կարան ազգայնացված լինեն, կամ ավելի կոռեկտ պետական սեփականությամբ կորպորացիաներ աշխատեն էտ ոլորտում - թեկուզ հենց նույն հանքարդյունաբերությունը: Բայց էս արդեն երկար ու ուրիշ հեքիաթ ա:
Sagittarius (30.03.2013), Բիձա (31.03.2013)
http://www.aravot.am/2013/04/04/226738/
Էս ի՞նչ ա, կարող ա ապրիլմեկյան կատակ ա:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Աթեիստ (04.04.2013)
Թե ինչ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը էսօր Վանաձորում
Աղբյուրը՝ Հետք5 օր այս պահից մեր հաղթական հրապարակից ունենալու ենք նոր Հայաստան, նոր Հայաստանի հռչակում: Կիրովականցիներ, հայաստանցիներ, փետրվար 18-ին մինչև ապրիլի 9 Արցախ պուրակից մինչև շուկա և «Օրրան» և մարզպետարան թե քաղաքապետարան, Վանաձորը տվել է մեր երկրի հաղթանակը: Շնորհավորում եմ, խոնարհվում եմ ...
Պարոն մարզպետ Նալբանդյան, ով 2 ամիս առաջ Վանաձորից արձակուրդ վերցրած գնացել է Ալավերդի քաղաքապետարանի «չորնի վխոդի» մոտ, լավ է, որ արձակուրդ է վերցրել, բայց Ալավերդիում «լևի» մուտքով նա գյուղապետեր է ընդունում կուսակցականներից հրահանգ կատարելու համար, ժողովրդին դեմը գործելու համար, Նժդեհի կենացի դիմաց, Նժդեհին ծաղրելու համար:
Մնայիք Վանաձոր, ժողովրդի հոգսերը, խնդիրները, աշխատավարձը, կենսաթոշակը, աշխատանքը լուծելու փոխարեն գնացել եք Ալավերդի նստել եք «չորնի վխոդի» մոտ, գյուղապետ եք ընդունում, որ ինչ, համար խփե՞ք:
Դարբինյան՝ քաղաքապետ, եկաք Արմենուհու, Մարիամի մեր «Օրրանի» շենքի առջև Նալբանդյանի հետ, տանտիրոջ նման կանգնեցիք, հետո ասեցիք, որ ժողովուրդը անգիտակից է, և հլա մի հատ ներողություն չկա ձեզնից: Նալբանդյան և Դարբինյան, գաք «Օրրանի» նույն այդ սանդուղքների վրա կկանգնեք, Արմենուհու ձեռքը կհամբուրեք Մարիամի հետ մեկտեղ և ներողություն կխնդրեք մեր ժողովրդի առաջ:
...Ինձ ոչ մի նախագահություն պետք չէ, ոչ էլ Սերժ Սարգսյանը լինելու է ապրիլից նախագահ: Ով կեղծեց երդումը Սահմանադրության վրա, Սուրբ գրքի վրա, Աստվածամոր ավետարանի վրա իր ձեռքը դրեց և օրհնեց: Մեղավորը ես եմ, սուրբը դուք եք եղել Սերժ Սարգսյան կամ Վեհափառ, մեղավորը ես եմ: Բայց եթե դուք դրեցիք ձեր ձեռքը մեր Սահմանադրության, մեր ժողովրդի օրենքի, իրավունքի, մեր Սուրբ գրքի վրա, ինձ հետ մեկտեղ դուք գնալու եք դժոխք, ինձ հետ մեկտեղ:
Իսկ մեր ժողովրդի համար փետրվար 18-ին իր վստահության քվեով հայ ժողովրդի համար պետք չէ ոչ դժոխք, ոչ դիակ, այլ արև և բարև, և Վանաձոր, և միասնության, խաղաղության հավաք, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարկում երդում է տալու ոչ թե Րաֆֆու համար, ոչ էլ Սերժի դեմ, այլ Հայաստանի Հանրապետության, մեր սուրբ հայրենիքի, մեր հողի, ջրի, մեր երախաների, մեր կիսված ընտանիքների վերադարձի, պետություն չտեսած մեր պապերի:
Ապրիլի 9-ին՝ ժամը 11-ից մինչև 12-ը, ուզում եք հավաքվել համալիրում, ոնց ուզեք արեք, եկեք ավելի լավ է Ազատության հրապարակ, ազգային միասնություն ստեղծեք, միացեք ժողովրդին, վերջին հնարավորությունն է, եկեք միասին երդվենք հանուն ազատ, անկախ, ինքնիշխան սահմանադրական, երջանիկ, մեր երեխաների Հայաստանի համար
Ավելացնեմ, որ И там я был, и мёд я пил, և բնականաբար По усам текло, в рот не попало.
Այաթոլլա Րաֆֆի Հովհաննիսյան…
կարա՞ մեկը դրա կասետը փոխի… անընդհատ նույն կասետն ա ֆռռցնում… ջահելությունը կարող ա չիմանա. կասետը էտի պլյոնկա ա որի վրա ձայնագրվում ա երգ կամ ուրիշ բան ու դնում ես մագնիտաֆոնի մեջ ու կարաս լսես էդ պլյոնկի վրա ինչ ա ձայնագրած… պլյոնկեն մի կողմի կատուշկից փաթաթվում ա մյուս կողմի կատուշկին ու անցնում ա մագնիսի վրով ու ձեն ա հանում… մի հարցրեք ոնց, ես էլ չգիտեմ…
Սարերի քա՜մի... Լևոն պապին էլ վերևից
![]()
էս ինչ լավն ա… որտեղի՞ց…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ