User Tag List

Էջ 667 979-ից ԱռաջինԱռաջին ... 167567617657663664665666667668669670671677717767 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,991 համարից մինչև 10,005 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #9991
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,456
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն բոլոր տվյալները կե՞ղծ են: Դժվար թե
    Ինձ հակառակը ապացուցող ամերիկյան հոդվածի հղում կտա՞ս: Պարզ ա, որ ամեն կողմը իր շահերին համապատասխան հոդված պետք է գրի:
    Աստղ ջան, կներես որ խցկվում եմ, բայց այդ տվյալները առանց շատ խորանալու էլ այնքան ծիծաղելու են, որ եթե այդ տվյալներi գոնե կեսը ճիշտ լինեին, ապա հայերը ՀԱՍՏԱՏ կգաղթեին Լիբիա, ԱՄՆ–ի, Ռուսաստանի ու Եվրոպայի փոխարեն

    Վիշապ ջան, քո հետ համաձայն եմ` բերածդ փաստերի ու մտքերի հետ, բայց ամեն ինչ էլ հնարավոր է: Եթե մեր երկրում պետականապաշտ մեկը իշխանությունը իր ձեռքը վերցնի, մեկ-երկու տարուց երկիրը հենց ինքը դեմոկրատիա կսարքի: Ֆանտաստիկայի ոլորտի բան է հնչում այս պահի համար, բայց ախր անհնարին չի: Ինքը հենց պետությունը փրկելու համար կգնա իշխանությունը զավթելուն: Որոշները այդ հնարավորությունը ունեին մի քանի տարի առաջ, բայց հապաղեցին: Խարիզմատիկ առաջնորդն էլ դիկտատոր է, եթե խորանանք. իր կարգադրությունները, սովորաբար, չեն քննարկվում:
    Ահա, Փոքր Մհերը դուրս է գալու քարայրից։ Բայց դա այն ժամանակ, երբ ցորենը դառնա քանց ընկույզ մի և գարին՝ քանց մասուր մի։ Երկրում պետականապաշտ մարդկանց կսկսեն բանի տեղ դնել ու թողնել իշխանության միայն այն ժամանակ, երբ կեղտը կհասնի բկներիս ու էլ ճար չենք ունենա։ Այս համատարած կարճատեսության, դեբիլության ու ապատիայի մթնոլորտում նման բան շատ մոտ ապագայում շատ դժվար է պատկերացնելը։ Համ էլ պետություն փրկելու համար պետականապաշտությունը անհրաժեշտ սակայն ոչ բավարար պայման է։ Երկիրը ռելսների վրա դնելու համար նաև պայծառ ուղեղ է պետք ունենալ, որի մեջ ծնվում են պայծառ և պրագմատիկ գաղափարներ, դրանց իրականացնելու ալգորիթմենր, մարդկանց գաղափարների շուրջ միավորելու ու կազմակերպելու հմտություն և այլն... Պայծառ ուղեղ գուցե շատերը ունեն, մտածելու ու աշխատեցնելու հավես` շատ քչերը։

    Ինձ սխալ հասկացաք. ես Քադաֆիի ճառի տեսանյութը Ասադի քմծիծաղի համար եմ դրել: Որ վիդեոն նայեք, կհասկանաք ասածս Նույն կերպ կարող ենք ասել, որ վրաց-ռուսական պատերազմի ժամանակ մեր դիրքորոշումը ռուսական պրոպագանդայի արդյունք էր: Բայց մեր իշխանությունը նախ պատերազմի մեջ չներքաշվեց` չնայած մենք Ջավախքի հարցը ունենք (ոչինչ որ ծածուկ), իսկ մենք էլ օսերի կողմից էինք, որովհետև մենք էլ ինքնորոշման իրավունքի իրականացման առաջնայնությունը ցույց տալու խնդիր ունենք: Էլ չասեմ ինքնապաշտպանության ու կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքի մասին: Հետո, բոլորդ վստահ եք, որ Պուտինի իշխանությանը բոլորը կամ մեծամասնությունը դեմ է, բայց դա այդպես չէ: Ահավոր չեմ ուզում ռուսական գազի թեման քննարկել, բայց էդ ինքն էր, որ թույլ չտվեց, որ արտասահմանյան ներդրումները այդ ոլորտ ներթափանցեն, ու եվրոպացիները բաժնետերեր դառնան: Իր պետության համար ա անում, ես իրենց տապոռ քաղաքականությունը Հայաստանում ընդհանրապես չեմ ընդունում, բայց դրա մեղավորն էլ մերոնք են: Կարճ ասած` դիկտատուրան միշտ չէ, որ վատ հետևանքների է հանգեցնում, կամ պարտադիր չի, որ բռնապետության հանգեցնի: Ձգեցի, ձգեցի, բայց... լոլիկներ իմ վրա շպրտել չկա, ազգադավ չեմ. դիկտատորի օրինակ պատկերացրեք Աթաթյուրքին: Էդ էլ հո հեքիաթ չի:
    Նույն կերպ դու կարող ես հույսդ դնել Աստծու վրա։ Արդյունքը նույնը կլինի։ Եկեք սպասենք այդ մեկին, որը կգա ու կլուծի բոլորիս խնդիրները, մանավանդ որ դրա համար մեզնից առանձնապես որևէ ջանք չի պահանջվում։ Կարծում եմ, երիտասարդությունը չպետք է հույսը դնի Փոքր Մհերի կամ Հիսուս Քրիստոսի վրա։ Երիտասարդությունը պետք է մտածի այնպիսի լուծումներ, որոնք կախված են իրենից` երիտասարդությունից։ Используй то, что под рукою, и не ищи себе другое.
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (01.07.2012), Mephistopheles (01.07.2012), Տրիբուն (01.07.2012)

  3. #9992
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստղ ջան, կներես որ խցկվում եմ, բայց այդ տվյալները առանց շատ խորանալու էլ այնքան ծիծաղելու են, որ եթե այդ տվյալներi գոնե կեսը ճիշտ լինեին, ապա հայերը ՀԱՍՏԱՏ կգաղթեին Լիբիա, ԱՄՆ–ի, Ռուսաստանի ու Եվրոպայի փոխարեն
    Էդ էլ ես ճիշտ, բայց հայերին պատվաբեր չի ապրել Աֆրիկայում, մենակ ակումբի Աֆրն ա գնացել հետ չի գալիս Ընդունում եմ ասածներդ, և այն, որ տվյալները չափազանցված կարող են լինել: Բայց ես զուգահեռներ տանելու վատ սովորություն ունեմ. ԽՍՀՄ-ում էլ երշիկը էժան էր, մարդիկ` երջանիկ, բայց քանդվեց էդ համակարգը: Դա համակարգային սխալների կուտակման հետևանք էր, էթնոքաղաքական խնդիրի անտեսման հետևանք էր. ի վերջո բազմազգ կայսրություն էր: Նույնն էլ Լիբիայում, եթե այս տվյալները ճիշտ են: Կարծեմ միջէթնիկ բախումներ էլ տեղ գտան այդ ընթացքում: Բայց արտաքին գործոնը ավելի խթանեց Լիբիայի պետական ապարատի կազմալուծումը: Իսկ մյուս կողմից արաբական երկրներից դեռ ոչ մեկը հետհեղափոխական շրջանից ուշքի չի եկել, կայունության չի հասել, որ ԱՄՆ-ը ձեռքի դրոշակ սարքի:

    Ահա, Փոքր Մհերը դուրս է գալու քարայրից։ Բայց դա այն ժամանակ, երբ ցորենը դառնա քանց ընկույզ մի և գարին՝ քանց մասուր մի։ Երկրում պետականապաշտ մարդկանց կսկսեն բանի տեղ դնել ու թողնել իշխանության միայն այն ժամանակ, երբ կեղտը կհասնի բկներիս ու էլ ճար չենք ունենա։ Այս համատարած կարճատեսության, դեբիլության ու ապատիայի մթնոլորտում նման բան շատ մոտ ապագայում շատ դժվար է պատկերացնելը։ Համ էլ պետություն փրկելու համար պետականապաշտությունը անհրաժեշտ սակայն ոչ բավարար պայման է։ Երկիրը ռելսների վրա դնելու համար նաև պայծառ ուղեղ է պետք ունենալ, որի մեջ ծնվում են պայծառ և պրագմատիկ գաղափարներ, դրանց իրականացնելու ալգորիթմենր, մարդկանց գաղափարների շուրջ միավորելու ու կազմակերպելու հմտություն և այլն... Պայծառ ուղեղ գուցե շատերը ունեն, մտածելու ու աշխատեցնելու հավես` շատ քչերը։

    Նույն կերպ դու կարող ես հույսդ դնել Աստծու վրա։ Արդյունքը նույնը կլինի։ Եկեք սպասենք այդ մեկին, որը կգա ու կլուծի բոլորիս խնդիրները, մանավանդ որ դրա համար մեզնից առանձնապես որևէ ջանք չի պահանջվում։ Կարծում եմ, երիտասարդությունը չպետք է հույսը դնի Փոքր Մհերի կամ Հիսուս Քրիստոսի վրա։ Երիտասարդությունը պետք է մտածի այնպիսի լուծումներ, որոնք կախված են իրենից` երիտասարդությունից։ Используй то, что под рукою, и не ищи себе другое.
    Որ չստացվի, թե ինչ-որ բան պետք է անեի, բայց չեմ արել ու արդարանում եմ, միայն ասեմ, որ ինքս եմ գիտակցում, որ երկրի ներքին կյանքի համար արածս շատ քիչ է: Ես Փոքր Մհերի սպասողի տպավորություն պիտի որ թողած չլինեի : Ես պահն եմ գնահատում ու գիտակցում եմ, որ այս պայմաններում ժողովուրդը ի վիճակի չէ հաջողություն գրանցել, եթե միասնական չէ: Ամեն մեկը մի հոգս ունի, որը վեր է դասում հանրայինից: Ու իշխանափոխություն կլինի միայն այն ժամանակ, երբ աղքատությունը կհասնի 70-80 տոկոսի: Մինչ այդ ոչ մի ընդվզում էլ չի լինի, չեմ հավատում: Մարդիկ ինքնահրկիզման փորձեր են անում, ոտքերն են մեխում փայտերին, բայց մեծ հնչեղություն դրանք չեն ստանում: Սպանված զինվորական բժշկի համար սկսված բողոքի հսկա ալիքը կարող է վերաճել հզոր շարժման, բայց այն առաջնորդը, որը կարող է իր խարիզմայով իր հետևից տանել հոծ զանգվածներ, այսօր չկա: Ու մենք պետք է աճեցնենք այդ առաջնորդին: Ուզում եմ, որ իմ միտքը հստակ հասկանաս. չկա այն մեկը, որին դիմեն բոլորը: Նորմալ երկրներում դա նախագահն է, իսկ մեզ մոտ տարբեր մարդիկ են` միայն իրենց գյուղի կամ շենքի մուտքի համար, ժողովրդի "ընտրյալ" (կոպիտ ասած) չկա:

    հ.գ. Աստծու վրա հույս դնելը իմ համար հավասարազոր է ինքնասպանության: Ես եմ, իմ խնդիրները, ես էլ պիտի լուծումները գտնեմ... ու կգտնեմ :
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. #9993
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Առավոտյան որ իմացա, ես էլ էի ուրախացել, բայց հետո մտածեցի, որ կարող ա դա օգտագործվի հօգուտ Հարսնաքարի ու ի վնաս զինվորականության: Ուֆ եսիմ էէէ:
    ՊՆ-ն շատ մեղմ հայտարարություն ա տարածում: Երբ մի զինվորի ադրբեջանցին ա խփում, սկսում են` անհամաչափ պատիժ ա լինելու, սենց-նենց, իսկ հիմա անուղեղ հաստավիզների ոհմակը սպանել է սպայի, ինչի՞ անհամաչափ չեք պատժում: Իսկ մեր նախագեն Կիևում ա ու չտեսավ իր ծննդյան նվերը `



    Այստեղ նաև տեսանյութ կա և այլ նկարներ`
    Սարգսյանի ծնունդը "քաղցրացրին":
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. #9994
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն բոլոր տվյալները կե՞ղծ են: Դժվար թե
    Ինձ հակառակը ապացուցող ամերիկյան հոդվածի հղում կտա՞ս: Պարզ ա, որ ամեն կողմը իր շահերին համապատասխան հոդված պետք է գրի:
    Ատղո ջան, դու շատ խելոք աղջիկ ես, ասում եմ առանց մի գրամ սարկազմի, մենք հազար տարվա ախպերներ ենք: Ինքդ նայի, ու ասա, ինչն ա կեղծ, ինչը չէ:

    Էտ սաղ գրածից մի երկու բան կարա ճիշտ լինի.

    1. Придя к власти, он изгнал из страны межд. корпорации.
    2. Закрыл военные базы НАТО
    .....
    16. За подделку лекарств — смертная казнь.

    Մնացածը սաղ պրիմիտիվ մուտիլովկայա: Էնքան պրիմիտիվ, որ մենակ ռուսները կարային գրեին: Իբր ոչ մի բանին չես կարա հակաճառես, բայց սաղ ֆուֆլոյա:

    Մի հատ օրինակ ցուցակից.՛«Кадаффи принял решение вывести Ливию из мировой банковской системы и его примеру хотели последовать ещё 12 арабских стран»: Մենակ ռուսները կարային սենց հիմարություն գրեին: Այսինք, ի՞նչ ա սա նշանակում, ո՞նց, ի՞նչ ձևով: Եթե մի պահ տեսականոր ենթադրեն որ էս ճիշտ ա, փաստացի սա ենթադրում ա, որ Լիբիան իրա նավթը էլ աշխարհում ոչ մեկին չի կարա ծախի, մենակ ինքը պիտի խմի իրա նավթը, ոչ մեկից ոչ մի բան չի կարա գնի, այսինքն ամեն ինչի ինքը պիտի արտադրի ու սպառի (ցորենից սկսած, շաքարով, ձեթով ու տռուսիկով վերջացրած), ու Լիբիացիները Լիբիայից բացի ուրիշ ոչ մի տեղ չպիտի գնան, ու ուրիշ ոչ մեկը աշխարհում Լիբիա չի կարա ոտ դնի, ու Լիբիայի չորս կողմը բարձր չափառ ա քաշած:

    Մի հատ ուրիշ օրինակ. «11. Образование и медицина бесплатные.»: Հայաստանում էլ ա ձրի Բայց սաղս էլ գիտենք, թե ինչ ա էտ «ձրին»:

    Մի հատ էլ օրինակ. «5. Пособие по безработице — 730 $.»: Ալամ աշխարհը գիտի, որ եթե գործազրկության նպաստը բարձր ա էս տիպի երկրներում, ուրեմն պաշտոնապես գործազուրկի կարգավիճակ ստանալը գրեթե անհնար ա: Այսինք, կարամ ասեմ նպաստը 8000$ ա, բայց ոչ մեկին գործազուրկ չեմ ճանաչում:

    Վերջում, եթե ուզում ես քիչ թե շատ պատկերացնես թե երկիրը ու բնակչությունը ինչ մակարդակի վրա են, ապա կա մի հատ լավից վատից ամփոփո ինդեքս HDI - Human Development Index. Հաշվարկը թերի կողմեր ունի, բայց ընդհանուր առմամբ ճիշտ ա ցույց տալիս, թե երկիրը որտեղ ա ու ինչ վիճակում ա: Իմանաս, որ Լիբիան 64-րդն ա: Ընդամենը 5,5 միլիոն բնակչություն ունեցող Լիբիան, որը թաղված ա նավթի մեջ, հազիվ 64-րդն ա:



    Ու էս էն դեպքում, երբ HDI-ը դեռ մի քանի գործոն հաշվի չի առնում: Օրինակ, ընդունում ա միջինացված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն որպես կենսամակարդակի ցուցանիշ, ու հաշվի չի առնում եկամուտների բաշխման արդարացիությունը, այսինքն թե իրականում էտ բարձր եկամուտները ոնց են բաշվում ա հարուստների ու աղքատների մեջ: Փաստացի Լիբիան 64-րդն ա, քանի որ մեկ շնչին ընկնող բարձր ՀՆԱ ունի՝ նավթի հաշվին, բայց եթե հաշվենք նաև թե ոնց ա բաշխվում դա, ապա կլինի 100-ից էն կողմ:

    Այ սենց մի հատ սիրուն խաբեյություն, Աստղո ջան: Եթե ուզում ես իմանաս Թուրքմենստանում էլ ա հոսանքն ու տրանսպորտը ձրի, բայց ժողովուրդը աղքատ ու կիսագրագետ ոչխարի պես քաշ ա գալիս:

    Քիչ կարդա ու նայի ռուսական հավայի պրոպագանդան: Ռուսներին որ թողնես մինչև հիմա մենակ ատամներով պաշտպանել են Սադամին, Մուբարաքին, Քաադաֆիին, հիմա էլ ատամներով պաշտպանում են Ասադին: Ու ամեն անգամ վերջում մնում են կոտրած տաշտակի առաջ: Ռուսների Պուծինը, կոռումպացված ու մաֆիոզ ու փաշայի պես հարուստ, ոչ մի բանով Քադաֆիից չի տարբերվում: Մենակ դեռ մարդ չեն սպանում փողոցում, էտ էլ մի օր կանեն: Դրա համար էլ իրանց հիմար հոդվածներով ու տխմար վերլուծություններով պաշտպանում են բոլոր դիկտատորներին:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 01.07.2012, 19:25:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (01.07.2012), Quyr Qery (01.07.2012), Բիձա (03.07.2012)

  7. #9995
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Առավոտյան որ իմացա, ես էլ էի ուրախացել, բայց հետո մտածեցի, որ կարող ա դա օգտագործվի հօգուտ Հարսնաքարի ու ի վնաս զինվորականության: Ուֆ եսիմ էէէ:
    Պիտի պայթացրած լիներ: Բայց, էս էլ ա արդեն լավ նշան: Բանակի փոխգնդապետ անողը, պատահական մարդ չի: Ուրմեն բանակում արդեն բանը ոսկորին ա հասնում: Իսկ ինչպես գիտենք, հեղաշրջումների մեծ մասը ամբողջ աշխարհում արել են գնդապետները: Քո «սիրած՞ Քադաֆին էլ գնդապետ էր, գեներալ չէր, երբ թագավորին գահընկեց արեց:

    Մեկ-մեկ շանը ավելի ա լավ ա վախացնել, քան խփել:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (01.07.2012), Mephistopheles (01.07.2012), Quyr Qery (01.07.2012)

  9. #9996
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակտիվիստները երթով շարժվում են դեպի Վահե Ավետյանի հոգեհանգստի արարողության վայր

    Ժողվուրդ, վաղը պետք ա թաղմանը մասնակցել, ու ահավոր շատ քանակի մարդով:

    Ես մի շաբաթից նոր Երևանում եմ լինելու: Երդվում եմ իմ բոլոր սրբերով, որ կմասնակցեի ու Հարսանաքարի դեմ արշավանքին էլ կմասնակցեի: Շատ ա պետք մասնակցել, պետք դուխով ու շատով գնալ: Սենց էլ չի կարա մնա:

    Ու ու՞ր են ԲՏ «ընդդիմադիր» քաղաքական ուժերը: Իշխանություններից բեթար տակներն են արել նստել են, չէ՞: Վտանգ կա որ կարող ա փիս բողոքի ալիք բարձրանա ու ցռանները պիտի սսկված նստեն տները, վայելեն վերջերս ձեռ քցած մի քան թուլափայ մանդատը: Ինչի «ընդդիմադիրները» կոչ չեն անում հավաքվել համատեղ հանրահավաքի՝ ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն: Ու՞ր են: Թողես մենակ ոռներից դուրս հայտարարություններ անեն:

    Աստված Վահեի հոգին լուսավորի, բայց սրանից ավելի լավ առիթ են ասպասում, որ բողոքի ալիք բարձրացնեն: Թե էլի պիտի հասնենք նախագահական ընտրություններին, որ վերջոըմ նվնվան ու ոռնան, կեղծեցիիիիին, կաշառեցիիիիիին, խաբեցիիիիիիին .... զզվելի են սաղ, զզվելի:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (02.07.2012), Արէա (01.07.2012), Բիձա (03.07.2012), Գալաթեա (02.07.2012)

  11. #9997
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Պիտի պայթացրած լիներ: Բայց, էս էլ ա արդեն լավ նշան: Բանակի փոխգնդապետ անողը, պատահական մարդ չի: Ուրմեն բանակում արդեն բանը ոսկորին ա հասնում: Իսկ ինչպես գիտենք, հեղաշրջումների մեծ մասը ամբողջ աշխարհում արել են գնդապետները: Քո «սիրած՞ Քադաֆին էլ գնդապետ էր, գեներալ չէր, երբ թագավորին գահընկեց արեց:

    Մեկ-մեկ շանը ավելի ա լավ ա վախացնել, քան խփել:
    Ըհը՞, կամաց-կամաց գալիս ես մտքիս

    Ափսոս, որ արդեն մարդուն ձերբակալել են էս հոդվածով`
    Փոխգնդապետին ձերբակալեցին

    Կիրակի, 1 հուլիս, 2012 - 20:40
    ՊՆ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը, որը կիրակի վաղ առավոտյան, մուտք գործելով «Հարսնաքար» ռեստորանային համալիր, փորձել էր այն պայթեցնել ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է` ապօրինի զենք-զինամթերքի, պայթուցիկ նյութերի ձեռք բերումը, իրացումն ու տեղափոխումը:

    Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի խոսքերով փոխգնդապետին հարցաքննել են և մեկուսացրել:
    Աղբյուր
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (03.07.2012)

  13. #9998
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավ հոդված ա, իսկը սրտիցս ա գրած… Էս մարդու մասին էսօր մի երկու փռթիկ բան էր գրած, բայց կարծում եմ որ շատ կարևոր ա որ ինքը մենակ չմնա սրանց դեմ:


    Այն, ինչ փորձեց անել ՊՆ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը` ես կբնութագրեմ որպես վրեժ, արդարացի բողոքի և ըմբոստության արտահայտում, հայ մարդու վրեժ հայ մարդու` իր արյունակցի համար, վրեժ, որ կարող է ծնվել յուրաքանչյուր հայ մարդու մեջ` ակնհայտ անօրինականության և դաժանության դեմ ըմբոստանալու մղումից: Իհարկե, նախևառաջ պատժողը պետք է օրենքը լինի, բայց եթե օրենքը թերանում է, չի պատժում` այդ դեպքում բնականորեն մարդու մեջ առաջ են գալիս վրեժի միջոցով պատժելու մղումները: ՀՀ քաղաքացի, ՊՆ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը չի կարող հանցագործ լինել: Բայց նրան հիմա կդատեն: Սա այն պահն է, երբ բարոյականը հակասում է իրավականին, իրավական տեսանկյունից կա անօրինական գործողություն, բարոյական տեսանկյունից` արդարության վերահաստատման, հայրենակիցներին պաշտպանելու ձգտում: Ժամանակին ՀԱՀԳԲ-ի (ASALA) տղաները Հայաստանից դուրս նույնպես խախտում էին օրենքը` սակայն ի նպաստ ազգի, պատժում էին ազգի արտաքին թշնամիներին: Եվ եթե այլ երկրների իշխանությունները նրանց որակում էին որպես ահաբեկիչներ, ապա մեզ համար նրանք դարձան ու կմնան հերոսներ: Ազգի թշնամին ոչ միայն արտաքին է լինում, այլև ներքին, որն ավելի վտանգավոր է` ազգի տականքը: Այստեղ տեղին եմ համարում մեջբերել Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մարդկային ազգը տառապել է եւ կը տառապի իր տականքների երեսից: Իրենց տականքները - ահա՛ ազգերի իրական թշնամին: Իրենց տականքները - ահա՛ ազգերի գոյութիւնը յաճախ եւ յաճախ դժոխքի վերածող ամենազօրեղ ազդակը»: Եթե ASALA-ի հայ վրիժառուները պատժում էին դրսի տականքներին, ապա Վարդան Սամվելյանը փորձեց նույնը անել ներսի տականքների հետ: Հիմ ո՞վ է Վարդան Սամվելյանը` թող յուրաքանչյուրս անի իր հետևությունը:

    Այլ հարց է, թե ինչպե՞ս պետք է դատեն ՊՆ փոխգնդապետին: Առաջնորդվելով միայն իրավականով և մի կողմ դնելով բարոյակա՞նը: Մի՞թե իշխանությունը չպետք է գիտակցի իր մեղքի բաժինը, որ անպատժելիության հետևանքն է, որ մարդկանց մղում է վրեժի: Երբ 1981թ. Փարիզում ՀԱՀԳԲ-ի հայ վրիժառուներն իրականացրեցին հայտնի «Վան» գործողությունը, որից հետո տեղի ունեցավ իրենց դատը, դատական նիստին ներկայացել էր նաև Ֆրանսիայի ազգային հերոս` հայազգի Մելինե Մանուշյանը, ով հայտարարել էր, որ այս տղաներն իրենց ազգի համար արել են այն, ինչ ինքը ժամանակին արել էր Ֆրանսիայի համար, և եթե նրանք պետք է որակվեն որպես ահաբեկիչ, ուրեմն թող իրեն էլ ահաբեկիչ անվանեն: Դատարանը հայ վրիժառուների հանդեպ կայացրեց հնարավորինս մեղմ վճիռ: Հիմա ո՞վ պետք է պաշտպանի Վարդան Սամվելյանին` իր դատավարության ժամանակ: կարծում եմ, պաշտպանողը պետք է մենք լինենք, մեզանից յուրաքանչյուրը պետք է ասի իր խոսքը: Մեր կարծիքների ամբողջությունը կարող է ազդեցություն ունենալ իշխանությունների վրա, կարող է եղանակ փոխել, կարող է ազդել դատավարության ընթացքի վրա:

    Վարդան Սամվելյանը զինվորական է, սպա, ՀՀ քաղաքացի, Հայ մարդ: Վարդան Սամվելյանը չունի հաստավիզ «ախռաննիկներ» և ի տարբերություն օլիգարխների` այնքան քաջ ու համարձակ է, որ նման գործողության գնաց ինքուրույն, այլ ոչ թե ուղարկեց ինչ-որ հաստավիզ ստրուկների: Հիմա ինչպե՞ս պետք է դատեն նրան, չէ՞ որ ազնիվ սպան չունի այն հաստավիզ քավության նոխազներին, ում վրա կբարդի ամեն ինչ, կուղարկի բանտ նստելու և ինքը ջրից չոր դուրս կգա: Այո, չունի, և հենց դրանում է նրա առավելությունը: Նաև չունի իրեն պահող և իր մեջքին կանգնած օլիգարխներ: Սակայն Վարդան Սամվելյանը կարող է ունենալ ավելի հզոր մեջք` հայ հասարակությունը, հայ մարդիկ, ՀՀ քաղաքացիները, ովքեր, հուսով եմ, անտարբեր չեն մնա:

    http://www.slaq.am/arm/news/64763/

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (03.07.2012), One_Way_Ticket (03.07.2012), Quyr Qery (02.07.2012), Tig (03.07.2012), Գալաթեա (02.07.2012), Հայկօ (02.07.2012), Տրիբուն (01.07.2012)

  15. #9999
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,456
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Ու իշխանափոխություն կլինի միայն այն ժամանակ, երբ աղքատությունը կհասնի 70-80 տոկոսի:
    Դա վատ սցենար է, և այդ դեպքում ցանկացած կեղտ կարող է գալ իշխանության «թոշակների բարձրացում», «սովետական ավանդների վերադարձ» լոզունգների տակ։
    Աղքատության ու տգիտության պայմաններում ոչ մի երաշխիք չկա, որ իշխանության կգա քո ուզած սպիտակ ձիու վրա նստած քաջարի ու պետականապաշտ մուժիկը։

    Մարդիկ ինքնահրկիզման փորձեր են անում, ոտքերն են մեխում փայտերին, բայց մեծ հնչեղություն դրանք չեն ստանում: Սպանված զինվորական բժշկի համար սկսված բողոքի հսկա ալիքը կարող է վերաճել հզոր շարժման, բայց այն առաջնորդը, որը կարող է իր խարիզմայով իր հետևից տանել հոծ զանգվածներ, այսօր չկա:
    Փաստորեն դու էլ ես քաղաքական երանգներ (դիվիդենտներ) նկատում այս շուխուրի մեջ։ Երբ լիքը դեպքերից հասարակական հնչեղություն ստանում է այն դեպքը, որը կապ ունի իշխանության կամ սեփականության հետ, ապա ժողովուրդը պարզապես օգտագործվում է զուտ ինչ–որ մեկի շահերի համար։ Կամ ժողովուրդը պարզապես վրեժխնդիր է լինում իր չսիրած կերպարից։ Բայց դե արմատական խնդիրը չի լուծվում: Արմատական խնդիրը կարծում եմ այն է, որ ռեստորանի մատուցողից մինչև տիրոջ ախրանա կարծում են, թե այցելուի կողմից կարգը խախտելու, մասնավորապես մարզահագուստով ռեստորան այցելելու համար իրենք են մեղադրանք ներկայացնողը և իրենք են դատավճիռը կայացնողը։
    Իսկ ոստիկանության կողմը այս պահին կարծես որևէ ուշադրություն չկա։ Մի քիչ էլ ազատություն տաս, ժողովուրդը ինքնադատաստանի կենթարկի Նեմեցին, ֆորումների տրամադրությունը քեզ վկա։ Այսպե՞ս է կարգ ու կանոնը կամ արդարությունը հաստատվում, կարծում եմ որ ոչ։
    Ու մենք պետք է աճեցնենք այդ առաջնորդին: Ուզում եմ, որ իմ միտքը հստակ հասկանաս. չկա այն մեկը, որին դիմեն բոլորը: Նորմալ երկրներում դա նախագահն է, իսկ մեզ մոտ տարբեր մարդիկ են` միայն իրենց գյուղի կամ շենքի մուտքի համար, ժողովրդի "ընտրյալ" (կոպիտ ասած) չկա:
    Առաջնորդը դա պոմիդորի թուփ չի, որին կարելի է աճեցնել ջրելով, սիլիտրա տալով ու արմատները փխրեցնելով։ Լավ կլիներ գաղափարներ ծնվեին կամ աճեին առաջնորդների փոխարեն։ Թե չէ այս երկրում երեք միլիոն առաջնորդ կա։ Բոլորն էլ ուզում են իշխել։ Չաշխատել ու իշխել։ Չաշխատել ու վայելել։
    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.07.2012), Quyr Qery (02.07.2012)

  17. #10000
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոզային կյանքի բարքեր ու մթնոլորտ են սահմանել մի քանի ԲՏ ու ժողորդին պարտադրել սպանդանոց: Իրենք հատուկ են էս զիբիլանոցը սերմանում, որ ձեն հանող չլինի: Պետք է ասել խոսել, ահազանգել, որ գետինը մտնեն: էդ ցմփոր սպայակազմը միայն բալա է ուտելու, պատերազմ եղավ, էլի է բալա հոշոտելու:
    Իմ տեսած ողորմելի պրոցեսը սպայի թաղում չէր, այլ ազգի՝ որպես կործանված, մի կերպ քարշ եկող, փնթի, ստրուկ, անճաշակ հնության թաղում էր:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (03.07.2012)

  19. #10001
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորմալ ազգերն իրենց բոյով- բուսաթով տղերքին կրթում, զարգացնում, բեջարում, ռազմական ու պետական գործիչներ են սարքում, հայերն իրենց զավակներին տվեցին նեմեցներին՝ մի շան լափով որպես բորենի աշխատելու:
    Դուս եկեք նեմեցանոցներից այ դառմաեդեներ: Դուս եկեք ազատ աշխարհ ու որպես մարդ ապրեք, այլ ոչ բորենի:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (03.07.2012)

  21. #10002
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա ՖԻՖԱ-ի ֆիզիկական հասցեն է:

    Fédération Internationale de Football Association
    FIFA-Strasse 20,
    P.O. Box 8044 Zurich, Switzerland

    Էս լինքում կգտնեք նաև էլեկտրոնային նամակ ուղարկելու հնարավորություններ:
    http://www.fifa.com/contact/form.html
    Ես ուղարկել եմ այս նամակը… ամեն մեկդ ձեր նամակն ուղարկեք, եթե կարծում եք որ իմաստալից է…-

    To The President of FIFA Sepp Blatter:

    Mr Blatter,
    As you may know, the head of the Armenian football federation Ruben Hairapetyan is involved in the recent murder of an innocent civilian, physician Vahe Avetian.
    Ruben Hairapetjan is known to Armenian public as a criminal oligarch who overstepped all standards of civil society.
    Armenia is under the siege of a criminal regime, and Ruben Hairapetyan is one of the masterminds of the regime.
    In our times such people have no rights to be represented in international bodies.
    We urge you to consider this criminal as a persona non grata in the headquarters of FIFA.
    Best regards.

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (03.07.2012), Տրիբուն (03.07.2012)

  23. #10003
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    նեմեց-ճիճու, նեմեց ԲՏ,… նեմեց սատկացվելու ես, հայ օլիգարխներ -ԲՏ-եք, բոլորդ եք սատկացվելու…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (03.07.2012)

  25. #10004
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (03.07.2012)

  27. #10005
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայոց համազգային դժբախտությունների հիմքերից մեկը ոչ ադեկվատ մեթոդականն է:
    Ֆիզիկական հակազդեցության որևէ լծակ մտքներովս չի անցնի՝ չնայած մեր միլիոնով կոտորվելուն, արտաքսվելուն, տանջահար լինելուն:
    Կոնկրետ թշնամին՝ թե ներքին ու թե արտաքին, արյուններս է թափում, կոկորդներս է կրծում, մեր պատասխանը միայն լոզունգային է, թղթային:
    Աշխարհի ցանկացած ազգ դիմացինին ֆիզիկական վնաս հասցնելուց առաջ հայհոյում է, գոնե մտքում: Մենք էս բնական պահանջին էլ ընդունակ չենք:
    Տո քրֆեք, նեմեց, ես քու մեր, ես քու ծնողը, ու հնարավոր ամբողջ շարքը: Հավատացած եղեք, ինքն էլ, իրա շներն էլ, իրա կողքի ախպերական ԲՏ-եքն էլ կհասկանան, որ սա լուրջ է, որ քրֆողը արդեն այլ ելք չունի ու հաջորդ քայլով սատկացնելու է:
    Եթե դուք քրֆելու էլ ընդունակ չեք, ապա դուք բլեֆ եք, հարգելիներս:
    Թող Հայաստանի՝ իրեն մարդ համարող հատվածը գոնե մեկ ամիս ամեն օր , առիթով թե անառիթ, կրկնի -նեմեց, ես քու մերը:
    Տեսնենք, թե այդ պայմաններում ոնց են նեմեցները մնալու երկրում՞:
    Հարցն այլևս նեմեցն ու իր նմանները չեն, այլ մեր միջի աներես, անիքնասեր հատվածը, որն իր մարդկային արժանապատվությունը մի կողմ է դրել՝ հանուն ողորմելի, շլանգային գոյության:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 03.07.2012, 07:10:

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (03.07.2012), Տրիբուն (03.07.2012)

Էջ 667 979-ից ԱռաջինԱռաջին ... 167567617657663664665666667668669670671677717767 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •