Chuk-ի խոսքերից
Ընդամենը 2 անդրադարձ:
1. Այո, քաղաքական ուժերի իրական համակիրների քանակը կարող է որոշվել միայն ու միայն ընտրությունների, բայց արդար ու թափանցիկ ընտրությունների ժամանակ: Ցավոք մենք ներկայումս զրկված ենք ընտրությունների միջոցով իրական համակիրների քանակը տեսնելու հնարավորությունից, դրանք ոտից գլուխ կեղծված լինելու պատճառով: Այսուհանդերձ քաղաքական ուժի համակիրների քանակը երևում է ոչ միայն ընտրություններում (իհարկե այլ ճշգրտությամբ), այլ նաև քաղաքական ակցիաների, այդ թվում հանրահավաքների կազմակերպման ժամանակ, ինչպես նաև որոշակի սոց. հարցումներով և այլն: Ու դրանք այսօրվա Հայաստանում ցույց են տալիս, որ առավելագույն վստահություն ունեցող ուժը ՀԱԿ-ն է, այլ հարց է, որ կա շատ մեծ զանգված ՀԱԿ-ին չվստահող ու մենք, էս պահին, չենք կարող խոսել էն մասին, թե ՀՀ բնակչության քանի տոկոսն է վստահում ՀԱԿ-ին: Այլ կերպ ասած ես բնակչությունից «պոկում եմ» այն հատվածին, ով այս կամ այն ուժին վստահում է, ու ասում եմ, որ սրանց մեջ ամենաշատը ՀԱԿ-ին վստահողներն են, քան ասենք Ժառանգությանը, նորաստեղծ Ազատ դեմոկրատներին, ՀՅԴ-ին, Սեֆիլյանին, ՕԵԿ-ին, Կարապետիչին, ԲՀԿ-ին և այլն: Ու իմ համար ցավալի է, որ հասարակության մեջ չափազանց մեծ շերտ կա, որը չի վստահում ոչ մի ուժի: Ավելին, էդ քանակը հենց նշանակում ա, որ մենք խայտառակ վատ իրադրությունում ենք: Մենք ասելով նկատի ունեմ ողջ ժողովրդին:
2. Ես չեմ կարծում, որ «ՀԱԿ-ը մնացել է բարգավաճողների» հույսին: Ոչ, բնավ:
Էջանիշներ