Բաբամ

Լավա գոնե Ակումբում հույներ չունենք, թե չէ սրան ի պատասխան իրենց գրած «ղժժ» գրառումները ջնջելու ու թեմայի անդորրը համար ահագին ժամանակ կպահանջվեր:
Մեջբերում Վիքիփեդիայից՝
Մոտավորապես ասվում է. «հին հունարենի և ժամանակակից հունարենի միջև եղած փոփոխությունները Քոյնեի միջոցով են կատարվել, այն մեծամասամբ ծանոթ է, թեև ոչ լրիվ հասկանալի ժամանակակից հունարենի կրողներին»:
Այսինքն շարքային հույնը Քոյնե հասկանում է այնքան, ինչքան հայը հասկանում է գրաբար: Իմա՝ Հույն եկեղեցում թեկուզ մի քանի Քոյնե լավ իմացող հոգևորական/աստվածաբան չլինելու հավանականությունը հավասար է Հայ եկեղեցում թեկուզ մի քանի գրաբար լավ իմացող հոգևորական/աստվածաբան չլինելուն, այսինքն հավասար է 0-ի:
Ինչևէ, անցանք առաջ:
Ես հիմա չեմ ասում ձայնավորներ ավելացնելը ճիշտ էր, թե սխալ: Ուղղակի հետաքրքիր է փաստը: Երբ ինչ որ
տող/բառ, ձեր կարծիքով, փոխած են լինում, ամբողջ կոկորդով գոռում եք, որ կատարվածը «խայտառակություն է», «սրբապղծություն է», «անարգանք է Աստծո նկատմամբ» /քո բառերն են/, իսկ երբ կամայականորեն տառեր են ավելացվում Տիրոջը բնութագրող բառի մեջ (այս դեպքում էական չէ ովքեր են ավելացրել, էական է, որ դուք չեք ընդվզում): Հաաա՜, մոռացել էի, որ այս դեպքում ոչ մի դավանաբանական օգուտ չունեք, որ ինչպես միշտ Գիրքը ձեր «դավանաբանությանը» հարմարեցնեք:

Երբ Հրեական հանրագիտարանը (էս բազմահատոր ֆունդամենտալ գործի վրա,
իրոք, աշխատել են իրենց լավագույն ուղեղները) պնդում է, որ
իրենց լեզվի քերականության տեսակետից փաստն անընդունելի է, իսկ դու (թե՞ «մասնագետները»

) ասում ես ոչ մի սխալ էլ չկա: Բարեհնչունության նպատակով ինքնագլուխ կերպով տառեր են ավելացվել, պատկերացնում ես Աստվածաշունչը «գեղեցկացնելու» նպատակով ինչքան փոփոխություններ կարելի է անել: Այսինքն ինչ եմ ասում, արդեն անում եք էլի:

Կարճ ասած երկակի ստանդարտներ կիրառողների թարգմանությունը դեռ հորջորջվո՞ւմ է «լավագույնը աշխարհում»:

Էլ չասեմ, որ աղավաղված բառն ընդունում եք իբրև Աստծո անուն («Հավերժ լինի Աստծո անունը» "Watchower Bible and Tract Society of New York" Նյու Յորք, 1994թ.):
Սքինշոթ Վկաների պաշտոնական կայքից
Իսկ ո՞ր անունը, ինչի հենց Եհովայի վկաներ, այլ ոչ թե Ադոնայի, Շադայի, Էլոիմի, Ցեբաոտի.../բոլորն էլ երբայերենով Տիրոջ բնությունների բնորոշիչներ են, այլ ոչ հատուկ անուն. ի դեպ հրեական սովորույթով Նրան տետրագամոնով դիմելն (աղոթքի, Սուրբ գրվածքների ընթերցանության, անգամ դրանց արտագրության) իսկ արգելվում է/: Ի՜նչ լավ կհնչեր Ցեբաոտի վկաներ:

Անցանք առաջ:
Հարց 2-րդ (մեզ խաբենք, թե առաջինին սպառիչ պատասխան տվեցիր)
Վերցնենք Ա Կորնթացիս 10:9 համարը: Այստեղ որոշ հին աղբյուրներ (պատիրուս № 46, Codex Bezae Cantabrigensis) նշում են՝ τὸν Χριστόν (Քրիստոսին), ուրիշները (Սինայան կոդեքս, Codex Vaticanus)՝ τὸν κύριον (Տիրոջը), երրորդները (Codex Alexandrinus)՝ τὸν θεόν (Աստծուն): Իսկ «Նոր աշխարհը» թարգմանել է, ինպես ձեզ է ձեռք տալիս՝ Եհովային (համենայն դեպս օնլայն տարբերակում այդպես է նշված):
Ինչպես ես բացատրում այս կամայականությունը (որը մեկն է բազմաթիվներից): Բա ո՞րտեղ մնաց բացարձակ ճշգրտության սկզբունքը:
Հ.Գ. Ի՞նչու չեն հրապարակվում «Նոր աշխարհի» թարգմանիչների անունները:

Հ.Գ.Գ. Իրավասու ես, իմա՝ պատրաստ ես պատասխանել Վկաների դավանաբանությանը (խաչ, թե փայտ, համբարձում ևն) վերաբերվող իմ բազմաթիվ հարցերին:

Էջանիշներ