Hurricane-ի խոսքերից
Հիմա տեսար Որ Հիսուսը Ադամ է կոչվում` վերջին Ադամ
Ա կորընթացիններ 15:22 <<Ինչպէս Ադամով բոլորը մեռնում են, նոյնպէս եւ Քրիստոսով ամէնքը պիտի կենդանանան՝ իւրաքանչիւրն իր հերթին>>
Ա կորընթացիններ 15:45 <<Այսպէս էլ գրուած է. «Առաջին մարդը՝ Ադամը, եղաւ կենդանի շունչ. վերջին Ադամը՝ կենդանարար հոգի»
Ա կորընթացիններ 15:47<<Առաջին մարդը՝ երկրից, հողեղէն, իսկ երկրորդ մարդը՝ Տէրը՝ երկնքից>>։
հետևաբար ՓԻԼԻՊԵՑԻՆՆԵՐ 2:6 ՀԱՄԱՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՖԸ ՈՒԺԻ ՄԵՋ Է`
Նոր Աշխարհ թարգմանությունը փիլիպեցիններ 2:6 համարը թարգմանում է հետևյալ կերպ`Փիլիպեցիններ 2:6 <<Որը թեև Աստծու կերպարանք ուներ, չմտածեց հափշտակություն անելու մասին, այսինքն` Աստծուն հավասար լինելու մասին>>
Հունարեն լեզվի մասնագետ Պրոֆեսոր Ջեյմս Բեդունը (Jason David BeDuhn) փիլիպեցիններ 2:6 համարի և <<նոր Աշախարհ թարգմանության>> մասին գրում է.<<Նոր Աշխարհ թարգմանության թարգմանիչները ճիշտ են հասկացել << harpagmos>> բայը, որպես ինչ-որ բանի հափշտակություն, որը մինչ այդ նա չուներ, որը "seizure." բառն է: Պարբերության կոնտեքստը պաշտպանում է Նոր Աշխարհ թարգմանությունը…Պողոսը Քրիստոսին ընդունում էր, որպես նոր Ադամ: Քրիստոսի վարքը Ներկայացնում է Ադամի գործողությունների հակառակ պատկերը, որը ուտելով գիտության ծառից դառնում է Աստծուն հավասար: Ըստ Պողոսի քրիստոսը նոր Ադամն է, որը վերսկսում է մարդկային ցեղը այս անգամ կատարելով ճիշտ` խոսափելով Ադամի և նրա հետնորդների սխալններից>> Truth in Translation: Accuracy and Bias in English Translation of the New Testament p.61
Առաքելական եկեղեցու թարգմանության կեղծվածությունը ակնհայտ է դառնում նաև այն ժամանակ երբ դիտում ենք կոնտեքստը Ֆիլիպեցիններ 2:5-6`<<Ձեզանից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կայ Քրիստոս Յիսուսի մէջ, որը Աստծու կերպա֊րանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց,>>
Ըստ Առաքելական եկեղեցու կեղծ թարգմանության այս համարից կոնտեքստում պարզ է դառնում, որ <մեզանից յուրաքանչյուրը պետք է խորհի այն ինչ կա Հիսուսի Քրիստոսի մեջ>`Այսինքն <Մեզանից յուրաքնչյուրը Աստծուն հավասար լինելը պետք է հափշտակություն չհամարի> տեսնում ե՞ք, որ կոնտեքստը չի համապատասխանում գրվածին…իսկ այժմ Նոր աշխարհ թարգմանությամբ ` <<Ձեզանից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կայ Քրիստոս Յիսուսի մէջ, որը Աստծու կերպարանքով էր, Որը թեև Աստծու կերպարանք ուներ, չմտածեց հափշտակություն անելու մասին, այսինքն` Աստծուն հավասար լինելու մասին>>:Ըստ նոր աշխարհ թարգմանության << մեզանից յուրաքանչյուրը պետք է խորհի այն ինչ կա Հիսուսի Քրիստոսի մեջ այն է, որ չմտածենք հափշտակություն անելու մասին, այսինքն` Աստծուն հավասար լինելու մասին>> Այսպիսով նոր Աշխարհ թարգմանույունը համապատասխանում է կոնտեքստում հաղորդվող իմաստին, որը օրինակ բերելով Հիսուսի վարքը խրատում է մեզ`մարդկանց թե ինչպես վարվենք;
Էջանիշներ