Ժողովորդ ջան, ոնց որ շատ ենք շեղվումթեմայից:
Թեման ոչ թե Աստվածաշնչի մեկնությունների, քննարկումների ու բացահայտումների մասին է, այլ Եհովայի վկաների![]()
Ժողովորդ ջան, ոնց որ շատ ենք շեղվումթեմայից:
Թեման ոչ թե Աստվածաշնչի մեկնությունների, քննարկումների ու բացահայտումների մասին է, այլ Եհովայի վկաների![]()
Չէ ախպերս, իմ բերած հղումներում հստակ երևում էին ոչ միայն դարձվածքային, այլև իմաստային փոփոխություններ, նույնիսկ անհամեմատելի փոփոխություններ:
Ինչևէ, դա դեռ չի նշանակում, որ փոփոխություններն արդարացված են: Սակայն Եհովայի վկաների ամբողջ <հաղթաթուղթը> կյանում է նրանում, որ հիմնականում ձգտում են քարոզել նրանց, ովքեր Աստավծաշաունչ ընդհանրապես չեն կարդացել, կամ էլ կարդացել են՝ առանց խորանալու: Այս վերջիններին դեմ են տալիս իրենց կողմից տպագրված և լավ մշակված գրականությունը՝ լվացող միջոցները:
Ահա և տեղեկություններ ''վկաների'' նենգափոխված Աստվածաշնչի մասին :
https://docs.google.com/viewer?a=v&p...UPof5iOA&pli=1
Եւս մի հետաքրքիր փաստ վկաների վերաբերյալ
http://ter-hambardzum.do.am/load/hog...asin/5-1-0-543
Հովարս ջան, խնդիրը կայանում է նրանում, որ օրենքով ոչ մի կերպ սահմանված չի, թե իչ պետք է անել այն դեպքերում, երբ "խեղաթյուրվում" կամ "փոփոխվում" է հոգևոր գրականությունը: Եվ դրա պատճառը այն է, որ նույն օրենքով ոչ մի կերպ սահմանված չի, թե հոգևոր որ գրականություն է "մաքուր", սիկ որը` կեղծ: Համեմատությունները կատարվում են միայն եկեղոցու կողմից ընդունված կանոնիկ գրականության հետ, սակայն այս պարագայում չկա և ոչ մի օրինական հիմք այդ համեմատություն ճիշտ համարելու, քանի որ կանոնիկ գրականության իսկությունը նույնպես պաշտոնական հաստատում չունի:
Ըստ այդմ պետական մակարդակով որևէ կրոնական կառույցի դեմ պայքարելու կամ դրա գործունեությունը սահմանափակելու համար ելնում են ոչ թե կրոնական շահերից, այլ ասենք հասարակական կամ պետական: Միայն պետական շահերից ելնելով դժվար է այդպսի պայքար տանել: Դրա համար պետք է են հասարակական մակարդակի մոտիվացիաներ, իսկ այդպիսիք չկան: Միայն բողոքելով, որ "խեղաթյուրում են և ՀԱԵ-ն վարկաբեկում ու անտեսում" չի կարելի օրինական պայքար մղել: Մանավանդ, որ "ՀՀ պետական կրոնը քրիստոնեությունն է" և ոչ մի խոսք չկա, թե կոնկրետ որ ճյուղի կամ եկեղեցու քրիստոնեույթունը: Պետական սահմանում չկա աղանդի վերաբերյալ: Աղանդի սահմանումը տալիս է միայն եկեղեցին, իսկ օրենքի առջև դրանք ընդամենը "Կրոնական և հասարակական" կառույցներ են` իրավական տեսանյունից ՀԱԵ-ին հավասար:
"Բանակ չեն գնում" մոտիվացիան նորից բավարար չէ, քանի որ այն "չոփի ու գերանի" պատմությունն է` ՀՀ զինապարտ քաղաքացիների մեջ ավելի շատ են նրանք, որոնք չեն ցանկանում բանակում ծառայել, այդ գաղափարները բացահայտ արտահայտում և նոիյնիսկ քարոզում են, բայց Եհովայի վկա չեն
Խնդրում եմ բերեք որևէ հասարակական-տնտեսական հիմնավորում, որը բավարար է Եհովայի վկաների դեմ որևէ օրինական սահմանափակումներ կիրառելու համար:
Վառզոր ջան, իմ նպատակը զգուշացնելն է, որ ամեն մի անհատ տեղեկություն ունենա այս կամ այն աղանդի/ուսմունքի մասին, որից հետո թող վարվի ինչպես կամենում է:
Եթե Հայաստանում լիներ պետություն հասկացողությունը, կլիներ և օրինավոր կարգին պետություն, այլ ոչ թե օտարների կանոններին ենթարկվող, կաշառակեր և շահամոլ կառավարություն:
Որքան գիտեմ Ֆրանսիան բավականին խիստ (օրենքով) մոտեցում ունի ''վկաների'' հանդեպ :Խնդրում եմ բերեք որևէ հասարակական-տնտեսական հիմնավորում, որը բավարար է Եհովայի վկաների դեմ որևէ օրինական սահմանափակումներ կիրառելու համար:
eduard30 (22.07.2011)
Մոտեցումդ նորմալ է
Կարծեմ Ռուսաստանում արգելել են` դատարանի որոշմամբ կազմակերպությանը զրկել են իրավաբանական կարգավիճակից: Սակայն եվրոդատարանը կայացրել է որոշում, ըստ որի պետք է ռեւսաստանը կոմպենսացիա վճարիկվճարեն, բա չէ:
Ռուսաստանում նույնիսկ նրանց էքստրեմիստների կարգավիճակ էին ուզում տալ, դեռ քննարկում են
Այստեղ խոսք է գնացել թե եհովայի վկաները <նենգափոխել> են Աստվածաշունչը, սակայն ինչը ինչի հետ եք համեմատել? եթե եհովայի վկաների հրատարակած Աստվածաշունչը համեմատենք Առաքելական եկեղեցու Աստվածաշնչի հետ բնականաբար տարբերությունը անցնում է 10000-ից; Սակայն իրականում դա այն պատճառով, որ եհովայի վկաների թարգմանությունը կատարված է գիտաքննական տեքստերից, ինչպիսիք են Վեսկոտտ-Հորտ և Նեստլե_ Ալանդ տեքստերը նոր կտակարանի համար, իսկ հին կատակարանի համար Շտուտգարտսենի եբրայերեն Աստվածաշունչը: Այսպիսով որպեսզի գնահատական տրվի թե որքանով են ճիշտ Եհովայի վկաները թարգմանել Աստծո խոսքը, ապա պետք է դիմենք մասնագետների օգնությանը...
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 01.08.2011, 09:08: Պատճառ: օտարալեզու հատվածի հեռացում
Իսրայելցի եբրայագետ պրոֆեսոր Բենջամին Կեդարը 1989թ-ին ասել է. <<երբ լեզվաբանական հետազոտություններ եմ անում ` կապված Աստվածաշնչի եբրայերեն բնագիր տեքստերի և դրանց թարգմանությունների հետ, հաճախ եմ դիմում անգլերեն մի հրատարակության, որը հայտնի է <<նոր Աշխարհ թարգմանություն>> անվամբ: եվ ամեն անգամ համոզվում եմ, որ այս աշխատությունը արտացոլում է թարգմանիչների անկեղծ` հնարավորինս ճիշտ հասկանալու բնագիր տեքստը>>
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 01.08.2011, 09:08: Պատճառ: օտարալեզու հատվածի հեռացում
Համոզիչ չի, քանի որ խոսքը գնում է բնագրի հետ համեմատելով, որը ես ձեռքիս տակ ունեմ :Իսկ ժամանակակից թարգմանիչներին ես այնքան էլ չեմ վստահում, որի համար ունեմ իմ տեսակետը, և հետո պետք չի յառլիկների և կոչումների հետևից ընկնել:
եթե կարդացիր դրածս հղումը, ապա կտեսնես, որ խոսքը, ՀԱԵ-ի Աստվածաշնչի մասին չէ:
https://docs.google.com/viewer?a=v&p...UPof5iOA&pli=1
Վերջին խմբագրող՝ հովարս: 31.07.2011, 22:50:
Չգիտեմ թե ի՞նչ խոսք է գնացել, բայց ասեմ, որ չեմ ուզում նույնիսկ կարդալ: Ինչու՞... Որովհետև համոզված եմ, որ եհովայի վկաները նենգափոխում են ոչ միայն աստվածաշունչը, այլ կարողանում են անամոթաբար ,,նենգափոխել՛՛ նաև ներկա տեղի ունեցող զրույցը: Իզուր ես դիմել այդ բազմաթիվ ,,գիտական՛՛ աղբյուրներին: Ի՞նչ է, թվում է դրանով կարող ես տպավորություն գործել ընթերցողի վրա: Դե իհարկե: Ինձ հանդիպած ,,եհովայի վկաները՛՛, բոլորը անխտիր, թե Գերմանիայում, թե Ամն-ում...և թե այստեղ նույն ձևով են փորձում տպավորություն գործել: Կամ գովազդում են իրենց հարողների թիվը, իրենց հարստությունը, իրենց կենտրոնների բազմաքանակությունը՝ որը՝ իմ կարծիքով գայթակղելու ամենահասարակ ձևն է, կամ փորձում են ցույց տալ իրենց ,,աստվածաշնչյան բարձ գիտելիքները՛՛, որով մեծ տպավորություն են գործում աստվածաշունչ չկարդացած մարդկանց վրա... Ես չեմ ուզում խոսել կտակարանների թարգմանություններից, որոնք երևի թե շատ ժամանակ ու աղբյուրներ են պահանջում: Ասեմ նաև, որ ինձ կտակարանի գիտակ չեմ համարում: Բայց... Բազմիցս եմ լսել թե ինչպես են նրանք համոզում լսողներին, թե. ,,Քրիստոսը արդեն եկել է, նա այստեղ է, երկնքում: Հաղթել է դևերին ու ...՛՛ և այլն: Բայց ես՝, չնայած շատ վաղուց եմ կարդացել նոր կտակարանը, բայց լավ եմ հիշում Քրիստոսի պատգամը իր վերադարձի մասին. ,,Կգան և կասեն, թե Քրիստոսը եկել է, անապատում է... , չհավատաք: Կգան ու կասեն քրիստոսը եկել է, նկուղում է, աղոթք է անում... Չհավատաք... Իմ գալու օրը դուք բոլորդ կիմանաք ինչպես իմանում եք արևի ել ու մուտը՛՛: Մեջբերումս գուցե և հեռու է բառացի լինելուց, բայց իմ կարծիքով հասկանալի է: Հիմա նրանք, ճիշտ և ճիշտ Քրիստոսի ասածի պես, եկել են ու ասում են. ,,Քրիստոսը եկել է ու երկնքում է...՛՛ Չե՞ք կարծում, որ նա հենց սա է ի նկատի ունեցել...Այստեղ խոսք է գնացել թե եհովայի վկաները <նենգափոխել> են Աստվածաշունչը, սակայն ինչը ինչի հետ եք համեմատել? եթե եհովայի վկաների հրատարակած Աստվածաշունչը համեմատենք Առաքելական եկեղեցու Աստվածաշնչի հետ բնականաբար տարբերությունը անցնում է 10000-ից; Սակայն իրականում դա այն պատճառով, որ եհովայի վկաների թարգմանությունը կատարված է գիտաքննական տեքստերից, ինչպիսիք են Վեսկոտտ-Հորտ և Նեստլե_ Ալանդ տեքստերը նոր կտակարանի համար, իսկ հին կատակարանի համար Շտուտգարտսենի եբրայերեն Աստվածաշունչը: Այսպիսով որպեսզի գնահատական տրվի թե որքանով են ճիշտ Եհովայի վկաները թարգմանել Աստծո խոսքը, ապա պետք է դիմենք
Կամ նրանց ունեցած կարծիքը եկեղեցու մասին: Ես էլի ասեմ, որ գիտակ չեմ, բայց ինչպե՞ս կարելի է չհիշել, թե աստվածաշնչում ինչ մանրամասնորեն է աստված պատվիրում ,,իր տան կառուցումը՛՛: Նույնիսկ աստիճանների չափերը, վարագույրների չափերը, գույները, նախշերը: գիտե՞ք, կարդալիս նույնիսկ մի պահ՝, թող ների ինձ աստված, ձանձրացել ու բարկացել եմ, թե այդքան մանրամասնորեն ի՞նչ իմաստ ունի գրել: Եվ ես հիմա չեմ հասկանում ձեր տարօրինակ վերաբերմունքը աստծո տան նկատմամբ:
Եվ հետո, հարգելի աստվածաշնչի գիտակներ, ձեզ նրա վկան եք կոչում թե նրա գոյության ապացույց չգիտեմ, միայն մի հարց եմ տալիս. ձեզանից ում դուր կգար, որ իր անունը ողջ աշխարհով մեկ դարձնեյին ,,մատի փաթաթան՛՛, ծաղրի ու հայհոյանքի առարկա, անուն, որի միայն միամիտ հնչելը կարող է մարդկանց մի զգալի մասի զայրույթն առաջացնել, կարող են սրտխառնուք զգալ: Դե՞, ձեզանից քանիսը կուզեր, որ իր անունը այդ անփառունակ ճակատագրին արժենանար:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 01.08.2011, 09:42: Պատճառ: վիրավորական հատվածի խմբագրում
Թևում է այլուր ,,էժանագինը”,
Շատ թանկ է սակայն նրա հագինը,
Գրավում է նա ամեն մի անկյուն
Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ