Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
ինչ ա նշանակում Աստված Քրիստոսի ձեռքով տվեց Քրիստոսին? իսկ այս համարը Առաքելական եկեղեցին կեղծում է` նենգափոխում է ելնելով դավանաբանականից, քանի որ չկեղծված դեպքում առաջանում է հտևայալ հարցը` եթե <Աստված տվեց Քրիստոսին Հայտնությունը> սա նշանակում է, որ մինչ Աստծու տալը Քրիստոսը այդ հայտնությունը չուներ, այն ստացավ Աստծուց...հետևաբար ինչպես ա որ Հիսուսը Աստված լինելով չուներ հայտնությունը, այսինքն ամենագետ չէր, և ինչ ա նշանակում <Աստված տվեց Քրիստոսին>? Աստված ինքն իրեն տվեց հայտնությունը? այս համարում Երրորդության գաղափարը փլուզվում է..և քանի որ այն փլուզվում է պետք նենգափոխել Աստծո խոսքը որպեսզի թաքցվի, դրա համար Առաքելական եկեղեցին կեղցծել է Աստծո խոսքը..Առաքելական եկեղեցին կեղծելով Աստծո խոսքը ցույց է տալիս, որ ամենահնագույն աղանդն է, քանի որ միայն աղանդներն են կեղծում Աստծո խոսքը


Բա ես էլ էդ եմ ասում: Էդ ո՞նց ստացվեց, որ միլիոնավոր մարդիկ խավարի մեջ ապրում են էս 2000 տարին, մինչև վկաները եկան օվկiանոսի այն կողմից՝ իրենց հետ բերելով ճշմարտության լույսը:


Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
Որքան ձեզ տարօրինակ թվա, ես ոչ վկա եմ, և ոչ էլ որևէ կրոնական ուղղության հետևորդ եմ... պարզապես տեսա որ թարգմանությունների մասին էր խոսք գնում, իսկ ես ինքս արդեն մի տարուց ավելի ա ինչ թարգմ,անությունների համ,եմատությամբ և հունարեն լեզվի մասնագտեների աշխատությունների ուսումնասիրությամբ եմ զբաղվում և հայտնաբերել եմ, որ Առաքելական եկեղցեու թարգմանությունը չի համապատասխանում բնագրերին, որոշեցի մինալ բանավեճին..

Եթե հետաքրքրված լինելով Աստվածաշնչի արժանահավատ թարգմանությամբ եկել ես այստեղ, ի՞նչու ես հայտնվել Եհովայի վկաներին առընչվող թեմայում, այլ ոչ թե ասենք «Աստվածաշունչ. արժանահավատ գիրք» -ում:
Տեղեկացնեմ, որ Ակումբում կրոնական տեսակետների համար հալածանքներ չկան: Այստեղ (կանոնադրության շրջանակներում) ցանկացած թեմայով կարող է խոսել ցանկացած ոք՝ աթեիստից մինչև սատանիստ: Էնպես որ ազատ ու համարձակ արտահայտվեք:


Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
Moonwalker, հավանաբար դու սա ես նկատի ունեցել՝
Եթե համատեքստով կարդաս կետեսնես, որ հրատարակիչը պարզապես ներկայացնում է Երրորդության ուսմունքը, որը հետագայում հերքում է իր աշխատության մեջ

Ժառ ջան, բնականաբար ես լավ գիտեմ ինչ է ասել Ռութերֆորդը (էդ թեմայով ասենք՝ «Սուրբ Հոգին անձ չէ և չի համարվում Երրորդության աստվածներից (?!) մեկը»՝ հատված "Reconciliation" գրքից): Ուղղակի ուզում էի ճշտել Hurricane-ի կոմպիտենտությունն ու «բրոշյուրից դուրս» շփվելու կարողությունը: Արդյունքները գոհացուցիչ չեն: