User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1008 հատից

Թեմա: Եհովայի վկաներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Բաբամ
    Լավա գոնե Ակումբում հույներ չունենք, թե չէ սրան ի պատասխան իրենց գրած «ղժժ» գրառումները ջնջելու ու թեմայի անդորրը համար ահագին ժամանակ կպահանջվեր:
    Մեջբերում Վիքիփեդիայից՝


    Մոտավորապես ասվում է. «հին հունարենի և ժամանակակից հունարենի միջև եղած փոփոխությունները Քոյնեի միջոցով են կատարվել, այն մեծամասամբ ծանոթ է, թեև ոչ լրիվ հասկանալի ժամանակակից հունարենի կրողներին»:
    Այսինքն շարքային հույնը Քոյնե հասկանում է այնքան, ինչքան հայը հասկանում է գրաբար: Իմա՝ Հույն եկեղեցում թեկուզ մի քանի Քոյնե լավ իմացող հոգևորական/աստվածաբան չլինելու հավանականությունը հավասար է Հայ եկեղեցում թեկուզ մի քանի գրաբար լավ իմացող հոգևորական/աստվածաբան չլինելուն, այսինքն հավասար է 0-ի:
    Ինչևէ, անցանք առաջ:




    Ես հիմա չեմ ասում ձայնավորներ ավելացնելը ճիշտ էր, թե սխալ: Ուղղակի հետաքրքիր է փաստը: Երբ ինչ որ տող/բառ, ձեր կարծիքով, փոխած են լինում, ամբողջ կոկորդով գոռում եք, որ կատարվածը «խայտառակություն է», «սրբապղծություն է», «անարգանք է Աստծո նկատմամբ» /քո բառերն են/, իսկ երբ կամայականորեն տառեր են ավելացվում Տիրոջը բնութագրող բառի մեջ (այս դեպքում էական չէ ովքեր են ավելացրել, էական է, որ դուք չեք ընդվզում): Հաաա՜, մոռացել էի, որ այս դեպքում ոչ մի դավանաբանական օգուտ չունեք, որ ինչպես միշտ Գիրքը ձեր «դավանաբանությանը» հարմարեցնեք:
    Երբ Հրեական հանրագիտարանը (էս բազմահատոր ֆունդամենտալ գործի վրա, իրոք, աշխատել են իրենց լավագույն ուղեղները) պնդում է, որ իրենց լեզվի քերականության տեսակետից փաստն անընդունելի է, իսկ դու (թե՞ «մասնագետները») ասում ես ոչ մի սխալ էլ չկա: Բարեհնչունության նպատակով ինքնագլուխ կերպով տառեր են ավելացվել, պատկերացնում ես Աստվածաշունչը «գեղեցկացնելու» նպատակով ինչքան փոփոխություններ կարելի է անել: Այսինքն ինչ եմ ասում, արդեն անում եք էլի:
    Կարճ ասած երկակի ստանդարտներ կիրառողների թարգմանությունը դեռ հորջորջվո՞ւմ է «լավագույնը աշխարհում»:
    Էլ չասեմ, որ աղավաղված բառն ընդունում եք իբրև Աստծո անուն («Հավերժ լինի Աստծո անունը» "Watchower Bible and Tract Society of New York" Նյու Յորք, 1994թ.):


    Սքինշոթ Վկաների պաշտոնական կայքից

    Իսկ ո՞ր անունը, ինչի հենց Եհովայի վկաներ, այլ ոչ թե Ադոնայի, Շադայի, Էլոիմի, Ցեբաոտի.../բոլորն էլ երբայերենով Տիրոջ բնությունների բնորոշիչներ են, այլ ոչ հատուկ անուն. ի դեպ հրեական սովորույթով Նրան տետրագամոնով դիմելն (աղոթքի, Սուրբ գրվածքների ընթերցանության, անգամ դրանց արտագրության) իսկ արգելվում է/: Ի՜նչ լավ կհնչեր Ցեբաոտի վկաներ:
    Անցանք առաջ:


    Հարց 2-րդ (մեզ խաբենք, թե առաջինին սպառիչ պատասխան տվեցիր)

    Վերցնենք Ա Կորնթացիս 10:9 համարը: Այստեղ որոշ հին աղբյուրներ (պատիրուս № 46, Codex Bezae Cantabrigensis) նշում են՝ τὸν Χριστόν (Քրիստոսին), ուրիշները (Սինայան կոդեքս, Codex Vaticanus)՝ τὸν κύριον (Տիրոջը), երրորդները (Codex Alexandrinus)՝ τὸν θεόν (Աստծուն): Իսկ «Նոր աշխարհը» թարգմանել է, ինպես ձեզ է ձեռք տալիս՝ Եհովային (համենայն դեպս օնլայն տարբերակում այդպես է նշված):
    Ինչպես ես բացատրում այս կամայականությունը (որը մեկն է բազմաթիվներից): Բա ո՞րտեղ մնաց բացարձակ ճշգրտության սկզբունքը:

    Հ.Գ. Ի՞նչու չեն հրապարակվում «Նոր աշխարհի» թարգմանիչների անունները:
    Հ.Գ.Գ. Իրավասու ես, իմա՝ պատրաստ ես պատասխանել Վկաների դավանաբանությանը (խաչ, թե փայտ, համբարձում ևն) վերաբերվող իմ բազմաթիվ հարցերին:


    նախ կապված Կոյնեի հետ...ասում ես հույների համար կոնյնեն նույն ա ինչ մեր համար գրաբարը...իսկ ով ասեց, որ մեր համար գրաբարը հասկանալի է? հատկապես քերականության և ուղղագրության մեջ խիստ տարբերվում է արևելահայերենից, իսկ այնպիսի համարներ, ինչպիսիք են հովհաննես 1;1, հովհաննես 8:58, եբրայեցիններ 1: 8, փիլիպեցիններ 2:6 ունեն շատ նուրբ քերականություն, որտեղ նույնիսկ մեկ ստորակետը դավանանք է փոխում..քերականական այս նրբությունները չի կարող սովարական հույնը նկատել..իսկ հոգևորական հույն որը գիտի կոյնե, այո միգուցե գիտի սակայն իմանալով կեղծում է, քանի որ նախապես իր հայերեը արդեն ընդունել են երրորդության գաղափարը, վերոհիշյալ համարները եթե բարեխողճորեն թարգմանվի կոյնեից ապա երրորդությոան գաղափարը հոդս կցնդի, բայց փաստն այն է, որ այս 4 համարները կեղծվում են...

    Ադոնայի, Շադայի, Էլոիմի, Ցեբաոտի...այս բառերը անուններ չեն սովորական երբրայերեն բառերե են, որոնք կարելի է թարգմանել հայերեն, սրսնք տիտղոսներ են, ինչպես օրինակ Ադոնայը թարգմանվում է <Տեր>, Էլոհիմ թարգմանվում է Աստված... Շադայ թարգմանվում է <ամենակարող>, այն որ հանդիպում է <Էլ Շադայի> սա սովորական եբերյերեն բառ է, որը թարգմանվում է < Ամենակարող Աստված>...Աստվածաշնչում ոչ մի տեղ չի գրած, որ Աստված ասի <ես ԱԴՈՆԱՅՆ եմ, սա է իմ անունը> կամ չի գրած <իմ անունը Ադոնայ է> , ոչ մի տեղ չի գրած <իմ անունը Շադդայի է>..բայց հակառակ սրան .. ելք 15: 3, Սաղմոս 68: 4, եսայիա 42: 8, երեմիա 16: 21, երեմիա 33:22 համարներում հաստակ ասվում է <իմ անունը ՅՀՎՀ է>, իսկ ինչ վերաբերում է ձայնավորներ ավելացնելուն ապա դա Եհովայի վկաները չեն հորինել, սա ընդունված թարգմանչական պրակտիկա է.. բազմաթիվ այլ թարգմանություններ <ՅՀՎՀ> բառին ավելացնում են ձայնավորներ..Այնպես որ Աստծո միակ անունը` ՅՀՎՀ է..այն է` Եհովա ...որպես օրեինակ կարող եք ստուգել հետևյալ համարները` ելք 15: 3, Սաղմոս 68: 4, եսայիա 42: 8, երեմիա 16: 21, երեմիա 33: 22 ` http://lookhigher.net/englishbibles/...exodus/15.html

    կապված Ա կորընթացիններ 10:9 հետ, եթե ուշադիր նայենք Նոր Աշխարհ թարգմանության հավելվածում գրած է, որ այդ թարգմանությունը <Եհովա> բառը վերցրել են J 18, J 22, J 23 թարգմանություններից, իսկ եթե կոնտեքստով նայենք կտեսնենք, որ գրած է <Չփորձենք Տիրոջը>..իմաստային տեսակետից ճիշտ ա քանի որ փոսքը գնում է Աստծուն չփորձելու մասին..,<չփորենք Եհովային> ...նույնիսկ եթե ընդունենք որ վկաները 237 անգամ սխալ են գործել Նոր կտակարանում, ապա Առաքելական եկեղեցին 6828 անգամ է սխալ գործել <Եհովա> բառը չգրելով հին կտակարանում, որի մեղքն ա ավելի շատ?


    կապված վկաների դավանաբանության, ես կարող եմ խոսել և հիմնավոր կերպով առանց դիտարանի ապացուցել, որ երրորդություն Աստվածաշնչում չկա, նույնիսկ առանց <նոր Աշխարհ թարգմանության>...իմ համար քանի որ ես Վկա չեմ..Դիտարանը պարազապես տեղեկատվական ամսագիրի նման մի բան ա, բայց ինչ-որ բան չի որից ես մեջ բերում անեմ..կապված խաչի հետ..հունարեն <Ստավրոս> բառը ինչ ա թարգմանվում?

    եսկապված թարգմանիչների հետ, ինփ հետաքրևքիր չի ով ա թարգմանել, ես նայում եմ արդյոք թարգմանությունը բնագիր տեքստերի հետ համապատըասխանում է թե ոչ, ինչպես նաև թե ինչ են ասում մասնագետները այդ թարգմանությանը...
    Վերջին խմբագրող՝ Hurricane: 04.08.2011, 13:06:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (04.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •