User Tag List

Էջ 398 979-ից ԱռաջինԱռաջին ... 298348388394395396397398399400401402408448498898 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 5,956 համարից մինչև 5,970 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #5956
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զուրաբյանի տուֆտաբանությունը շատ զվարճալի է, չնայած նաև ողբերգական է, որ էդ տուֆտայություններին մարդիկ հավատում են: «Արտահերթ ընտրությունների վերաբերյալ բանակցություններ ու երկխոսություն» Ընդ որում սա դիրքորոշում է համարվում: Օրինակ պատկերացնենք էդ բանակցությունները՝
    - Ախպերս մինչև հունիսի սկիզբ տամ հա իշխանությունը, ավելի շուտ չեմ կարա, գորձերս պտի վերջացնեմ:
    - Մեռնեմ սրտիտ բա չասի՞ր քարը պայթի տրաքի մինչև ապրիլ տալիս ես:
    - Արա դե ջոկու՞մ ես, էդ բենզինի ռասչոտները պիտի ավարտենք, որ պրիոմ-սդաչան նորմալ անենք:
    - Հա, ջոկում ենք, բայց դե մեզ էլ հասկացեք, էսքան տարի հերթ ենք կանգնել: Հիմա կարա՞ք կոնկրետ օր ասեք:
    - Կմտածենք, աբեր....
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Bruno (04.05.2011)

  3. #5957
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    հ.գ. ժողովուրդ, էս Նոյի արձանը ի՞նչ գործ ունի մեր նախագանական նստավայրի բակում...
    Բա չիմացար Տիգ ջան, նախագահի նստավայրը փրկության տապանն ա։ Էդտեղ ա փրկության ճանապարհը։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (05.05.2011), Tig (05.05.2011), Տրիբուն (08.05.2011)

  5. #5958
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԼՏՊ-ն շուտվանից հոգնելա. տեղը պետք է զիճել երիտասարդներին:
    Բարև Ձեզ

  6. #5959
    Մշտական անդամ Reh32-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.12.2009
    Գրառումներ
    215
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Հայկական ժամանակ
    Հետաքրքիր է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ հասարակական կամ քաղաքական գործընթացները ծավալվում են բաց եւ հրապարակային դաշտում, հայաստանցիներիցս շատերը նախընտրում ենք ինչ-որ գաղտնի բաներ փնտրելով` անտեսել ակներեւ թվացողը:

    Մեզանում շատ հաճախ վերլուծությունը շփոթվում է «ախպերս, դե էսի սենց ասում են, բայց դե մենք՝ խելոք մարդիկ, ջոգում ենք, էլի» տիպի հոգեբանական դիրքի հետ, համապատասխան դեմքի արտահայտությամբ ու «ախպոր» պահը գրականով ու գիտականակերպ ձեւակերպած: Կարող եմ, ի դեպ, հիշեցնել մի օրինակ արտաքին քաղաքական զարգացումներից: Երբ հայ-թուրքական գործընթացի ժամանակ Թուրքիայի ղեկավարությունն աներկբա ասում էր՝ չենք բացի սահմանը եւ չենք վավերացնի արձանագրություները, մինչեւ հայերը Ադրբեջանի հետ հարցերը չլուծեն, մեր խելոք դեմքերը բոլորը մեկի նման կրկնում էին՝ «սա ներքին օգտագործման համար է ասվում», յանի, «դե մենք հո ջոգում ենք, ախպերս»:

    Իհարկե, ջոկում ենք, ցավդ տանեմ, հիմա, որ թուրքերը նույնն են կրկնում, ու հայ-թուրքական գործընթացը տապալվել է, ո՞ւր կորաք բոլորդ, ի՞նչ եղավ «ձեր ներքին օգտագործման համար է» մոգական ու բոլոր հարցերին կախարդական փայտիկի նման պատասխանող «փաստարկը»: Ոչ մի տեղ էլ չկորավ, որովհետեւ, եթե բանական մարդը, հասկանալով իր սխալական բնույթը, կարող է եզրակացություններ անել իր սխալից եւ փորձել չկրկնել այն, ապա «հայ անալիծիկը» շարունակելու է մինչեւ կյանքի վերջ նույնը կրկնել՝ անկախ արդյունքից:

    Այսօր նման իրավիճակ է ներքաղաքական դաշտում: Այստեղ էլ ամեն բան պարզ, բաց ու հրապարակային է թվում: ՀԱԿ-ը հրապարակայնորեն հայտարարել է, որ իր նվազագույն պահանջների կատարման դեպքում պատրաստ է վարչակազմի հետ երկխոսության գնալ` օրակարգում ունենալով մեկ թեմա՝ արտահերթ ընտրություններ: Այսինքն, ե՛ւ նպատակն է բաց ասվել, ինչը արմատապես տարբերում է Կոնգրեսին այլ քաղաքական ուժերից, որոնք վարչակազմի հետ իրենց պայմանավորվածությունները ներկայացրել են հանրությանը որպես կայացած փաստ, առանց որեւէ մեկին նախօրոք զգուշացնելու, ե՛ւ օրակարգն է հստակ սահմանված, ինչը Կոնգրեսին պատասխանատվությունից խուսափելու տեղ չի թողնում: Այս դիրքում խոցելի է ոչ թե հասարակությունը, այլ Կոնգրեսը, որն իրեն քաղաքական մանեւրի տեղ գրեթե չի թողնում: Բայց չէ, եկեք փնտրենք ինչ-որ հավելյալ, քողարկված բաներ ու դրանք հրամցնենք մարդկանց որպես մտքի արդյունք: Եղբայր, եթե նույնիսկ քողարկված բաներ կան, դրանք իրավիճակն ավելի լավ հասկանալու առումով ոչինչ չեն տալիս: Գիտական հին կանոն կա, կոչվում է՝ Օքամի ածելի: Ըստ այդ սկզբունքի, եթե որեւէ երեւույթ կարելի է բացատրել առավել պարզ ձեւերով, ուրեմն պետք չի հավելյալ գործոններ ներգրավել, որոնք միայն բարդացնում են ամեն ինչ: Վատ թե լավ, բայց արդեն 700 տարուց ավելի Ուիլյամ Օքամի մահվանից հետո մարդկությունը կիրառում է այդ սկզբունքը, եւ այդ թվում շնորհիվ դրա` գիտությունը հասել է իր մեծագույն նվաճումներին: Իսկ հայերը, իրենց գեղական «ախպերս, դե ես ու դու հո ջոգում ենք»-ի կարծեցյալ իմաստնությամբ ոչ միայն ավելի առաջ չեն գնացել, քան էին 1349-ին (Օքամի մահվան տարեթիվը), այլեւ որոշ իմաստով նույնիսկ հետընթաց են ապրել, որովհետեւ այն ժամանակ մեզ մոտ Արիստոտելի «Վերլուծականն» ու «Ստորոգություններ»-ն էին մեկնաբանում, իսկ հիմա մտքի գագաթնակետը կանացի գրգիռներն են ու ախպերական «ջոկել»-ը է: Ասածս այն է, որ եթե նույնիսկ Կոնգրեսը խաբում է հասարակությանը` ավելի վատ Կոնգրեսի համար, քանի որ այդ դեպքում գաղտնիքը շատ շուտ կբացվի, ու Կոնգրեսը կհայտնվի պատմության գրկում:

    Կրկնեմ՝ իրավիճակն ավելի քան պարզ է: Եթե Կոնգրեսը տեր չկանգնի իր հրապարակային խոսքին, ապա տուժողն ինքը` Կոնգրեսն է: Ի՞նչ խնդիր կա այստեղ: Թե՞ մտածում ենք, որ բոլորից խելոքն այս աշխարհում մենք ենք, եւ ուրիշները չեն հասկանում ա՛յն, ինչ հասանելի է մեզ՝ հանճարներիս: Հետաքրքիր բան է: Երեք տարի պայքարել ենք, երեք տարի միայն դիմադրության ենք արժանացել վարչակարգի կողմից, իսկ այսօր, երբ մեր թեկուզ նվազագույն պահանջներն են կատարվում, դժգոհում ենք: Ինչի՞ց ենք դժգոհում, ինչի՞ հետ համաձայն չենք: Համաձա՞յն չենք, որ քաղբանտարկյալներն ազատվեն, որ Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացվեն, որ արտահերթ ընտրությունների շուրջ երկխոսություն լինի, որ երկրում խաղաղ ու օրինական իշխանափոխության հնարավորություն ստեղծվի, որ Սերժ Սարգսյանը մեզ զիջումների գնա: Լո՞ւրջ եք ասում, տղերք, թե՞ կատակ եք անում: Ասում են, Սերժ Սարգսյանը սուտ է ասում, նա երբեք չի գնա մարտի 1-ի բացահայտմանը, նրա զիջումները ժողովրդի ուշադրությունը շեղելու մանեւրներ են: Ո՛վ էլ վիճեր. բնականաբար, Սերժ Սարգսյանն այդ քայլերին չի գնում, որովհետեւ անկեղծորեն ուզում է մարտի 1-ի գործը բացահայտել, ոչ էլ` որովհետեւ հանկարծ հասկացել է Ազատության հրապարակի` որպես այլընտրանքային խոսքի ձեւակերպման տեղի կարեւորությունը: Բայց հենց այն պատճառով, որ այդքանը հասկանում ենք, պետք է առավել եւս զարմանանք, որ Սերժ Սարգսյանը նման քայլերի գնում է: Ինչո՞ւ է գնում, հարց տվե՞լ ենք մենք: Եթե գնում է, ուրեմն մի բան իրեն ստիպում է, չէ՞ նման քայլերի գնալ: Իսկ եթե նույնիսկ նա հանկարծ պայծառացել է ու ամեն ինչ հասկացել, ի՞նչ է՝ խանգարե՞նք նրան, ասե՞նք` չէ, ապեր, ուզում ենք, որ դու առաջվա պես լինես, ոչ մի զիջման չգնաս, բանտերը մեզնով լցնես ու հանրահավաքներն արգելես: Հրա՜շք: Եկեք վերջապես լրջանանք, ժողովուրդ, ձեր բոլորի ցավն էլ տանեմ՝ համաձայնների ու անհամաձայնների: Ոչ ստանդարտ իրավիճակ է, ու բոլորիս «կոմպերն էլ» պահի տակ «կախում է», բայց հենց այսպիսի իրավիճակներում լինենք առավել սթափ, առավել բաց ու հումորներս չկորցնենք: Ու հասկանանք կարեւորը՝ եթե հիմա նահանջենք, եթե մեր քանակը կտրուկ պակասի, եթե մենք «հիասթափվենք», ապա Սերժը հաստատ հետ կկանգնի իր բոլոր խոստումներից: Ու եթե դուք «հիասթափության» քարոզ եք կատարում, ցավոք, դուք օգնում ենք միայն մեկ մարդու, եւ այդ մեկ մարդը Սերժ Սարգսյանն է:
    Ուստա Հրանտ
    հ.գ. երևի թե անառակները բարոյականության մասին չեն մտածում
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 05.05.2011, 09:24:

  7. #5960
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախր ես գիտեի, ես գիտեի, որ Ազատության հրապարակը հենց այնպես, «ժողովրդի անողոք ճնշման» տակ չեն զիջել։

    «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ Օրենսգիրք.

    Հոդված 180.1. Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտելը

    Հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:
    Ահա օրենսգրքի այս սատկած հոդվածը 2011թ-ի ապրիլի 14-ին փոփոխվել, և դարձել է մի «պատմավեպ», որը ուժի մեջ է մտնելու 2011թ-ի մայիսի 2-ին։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Բա, ժողովուրդ ջան, ՀԱԿ-ին ասեք, թող դրամապանակը պատրաստի։
    Վերջին խմբագրող՝ davidus: 06.05.2011, 20:09:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (06.05.2011)

  9. #5961
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա, էս ոչ մեկ տեղյակ չի, որ նման փոփոխություն են արել։ Էս պիտի որ լուրջ արձագանք ստանար մամուլում։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (06.05.2011)

  11. #5962
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա, էս ոչ մեկ տեղյակ չի, որ նման փոփոխություն են արել։ Էս պիտի որ լուրջ արձագանք ստանար մամուլում։
    «Արժանապատիվ երկխոսության» արդյունքում ծնված օրենքներ են, դրա համար էլ «ազատ» մամուլը լռում է, սաղ նորմալ ա Ահավասիկ նաև թարմացված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՕՐԵՆՔԸ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
    , Ընդունվել է 14.04.2011

    Նայեք ինչ գժոտ կետ է՝
    1. Սույն օրենքի իմաստով հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ եւ առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որեւէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձեւավորելու կամ արտահայտելու մտադրությամբ:
    Ստեղ են ասել՝ «մեռնեմ օրենքին»:
    Si vis pacem, para bellum

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (06.05.2011)

  13. #5963
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղ են ասել՝ «մեռնեմ օրենքին»:
    Գժոտը էս ա՝

    11. Հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

    Այսինքն՝ տեսականորեն (շատ հնարավոր են նաև գործնական դեպքեր. ինձ թվում է, սպասեցնել չեն տա) հանրահավաքի յուրաքանչյուր մասնակցի վրա մինիմում 50.000 դրամ տուգանք է դրած, քանի որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է նշանակում «օրենքով նախատեսված պարտականությունների չկատարում»։

    Հ.Գ. Ժողովուրդ, իրոք հետաքրքիր ա, ժամանակ հատկացրեք, նախորդ էջում գրառմանս մեջ դրված նոր հոդվածը ամբողջությամբ կարդացեք։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (07.05.2011), Տրիբուն (08.05.2011)

  15. #5964
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, ասում են ՀԱԿ-ը ծախվել ա, ճիշտ ա? լսել եմ խորհրդարանում տեղեր պիտի ունենան, հա?
    ԱԽՔ-ին էիք անուն կպցնում, սրանք ինչ վատ ԱԽՔ են?
    Ասենք որ խորը մտածես, տենց էլ պիտի լիներ, էլի: ՀԱԿ-ի, ավելի ճիշտ ղեկավար կոչվածների ուզածը հենց էդ էր որ կար էլի....
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaio (09.05.2011)

  17. #5965
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ասում են ՀԱԿ-ը ծախվել ա, ճիշտ ա? լսել եմ խորհրդարանում տեղեր պիտի ունենան, հա?
    ԱԽՔ-ին էիք անուն կպցնում, սրանք ինչ վատ ԱԽՔ են?
    Ասենք որ խորը մտածես, տենց էլ պիտի լիներ, էլի: ՀԱԿ-ի, ավելի ճիշտ ղեկավար կոչվածների ուզածը հենց էդ էր որ կար էլի....
    ճիշտ ես լսել ընգեր… ու որպես մեծամասնություն են մտնելու

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.05.2011), Kuk (09.05.2011), Norton (09.05.2011), Quyr Qery (09.05.2011)

  19. #5966
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ասում են ՀԱԿ-ը ծախվել ա, ճիշտ ա? լսել եմ խորհրդարանում տեղեր պիտի ունենան, հա?
    ԱԽՔ-ին էիք անուն կպցնում, սրանք ինչ վատ ԱԽՔ են?
    Ասենք որ խորը մտածես, տենց էլ պիտի լիներ, էլի: ՀԱԿ-ի, ավելի ճիշտ ղեկավար կոչվածների ուզածը հենց էդ էր որ կար էլի....
    Բա Ձեզ ինչ էր թվում ))), Լևոնից հազիվ էլ էտքանը, վերջինիս հրաժեշտ տալու վախտը ոչ թե եկելա, այլ արդեն անցելա:
    Բարև Ձեզ

  20. #5967
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ճիշտ ես լսել ընգեր… ու որպես մեծամասնություն են մտնելու
    Հովիկ Աբրահամյան. ՀԱԿ-ը կհայտնվի Ազգային ժողովում, բայց թե քանի՞ տեղ կզբաղեցնի...

    Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունում է ընդդիմության, մասնավորապես Հայ ազգայի կոնգրեսի հետ համագործակցությունը։ Մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ինքը՝ ԱԺ նախագահը։

    «Համագործակցություն տեսնում եմ, իրենք էլ են հայտարարում, որ համագործակցության անհրաժեշտության կա։ Եթե իրենք պատրաստ են, մենք էլ ենք պատրաստ համագործակցելու, որովհետեւ յուրաքանչյուր համագործակցություն բխում է ժողովրդի եւ պետության շահերից։ Եթե հիշում եք, ես բազմաթիվ առիթներով առաջարկել եմ Ազգային ժողովի ամբիոնը դարձնել բազմակարծության, քննարկումների, քննադատությունների ամբիոն։ Ճիշտ կլինի փողոցներից վերադառնալ եւ յուրաքանչյուր բարեփոխում, յուրաքանչյուր խնդիր քննարկել խորհրդարանում։ Եթե կան ողջամիտ տեսակետներ, իշխանությունը միշտ պատրաստ է լսելու դրանք, անկախ նրանից՝ ընդդիմության, թե իշխանության տեսակետն է դա»,- նշեց Հովիկ Աբրահամյանը։

    Անդրադառնալով արտահերթ ընտրությունների թեմային՝ ԱԺ նախագահն ասաց, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություն հեղինակազրկում է երկրի պատիվը։ «Արտահերթ ընտրությունների կարիք չկա, որովհետեւ խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարի: Դա շատ քիչ ժամանակ է ե’ւ ընդդիմության ե’ւ իշխանության նախապատրաստվելու համար։ Ճիշտ կլինի, որ իրենք իրենց ուժերը ներդնեն, նախապատրաստվեն թափանցիկ ընտրությունների։ Բոլորդ գիտեք, որ ներկայումս ընտրական օրենսգրքում փոփոխություններ են կատարվում եւ փորձում ենք ընդգրկել նաեւ ընդդիմությանը, քննարկել ընդդիմության կողմից հնչող առաջարկությունները։ Մեզ համար կարեւոր է, որ ընտրական օրենսգիրքն ընդունվի բոլոր ուժերի կողմից»,- նկատեց ԱԺ նախագահը:

    Ամփոփելով՝ նա տեսակետ հայտնեց, որ Հայ ազգային կոնգրեսը խորհրդարաական ընտրությունների արդյունքում կհայտնվի Ազգային ժողովում, բայց թե քանի տեղ կզբաղեցնի՝ կախված է ժողովրդի կամքից։

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Zodiac (10.05.2011), Տրիբուն (10.05.2011)

  22. #5968
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ճիշտ ես լսել ընգեր… ու որպես մեծամասնություն են մտնելու
    Եթե ՀԱԿ-ը չկարողանա ցանկացած ճանապարհով, վախեցնելով է,թե համոզելով, մեկա, հասնել արտահերթ ընտրությունների, մինչև մյուս -հերթական ընտրությունները էլ ոչ նրա հետ հույս կապող կլինի, ոչ էլ էս երկրում ապրել ցանկացող, ով կորա- կփախնի:

  23. #5969
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Baradi-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ՀԱԿ-ը չկարողանա ցանկացած ճանապարհով, վախեցնելով է,թե համոզելով, մեկա, հասնել արտահերթ ընտրությունների, մինչև մյուս -հերթական ընտրությունները էլ ոչ նրա հետ հույս կապող կլինի, ոչ էլ էս երկրում ապրել ցանկացող, ով կորա- կփախնի:
    3.5 տարում չփախան, էս 1.5 տարում ե՞ն փախնելու:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  24. #5970
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    3.5 տարում չփախան, էս 1.5 տարում ե՞ն փախնելու:
    Համոզվա՞ծ ես, որ չեն փախել:

Էջ 398 979-ից ԱռաջինԱռաջին ... 298348388394395396397398399400401402408448498898 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •