User Tag List

Էջ 898 979-ից ԱռաջինԱռաջին ... 398798848888894895896897898899900901902908948 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 13,456 համարից մինչև 13,470 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #13456
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ԼՏՊ ելույթից հետևյալ կետերը նշեմ.

    1. Պատմական թույլ աշխատանքի մակարդակի ակնարկ՝ երբ գիտական տեսքով արվում են ընդհանրացումներ, որոնք հենց ոտքի վրա կարելի է առնվազն վիճարկել (մոնղոլներ, Շվեյցարիա և այլն),
    2. Հանձնվեք, քանի դեռ ուշ չի,
    3. Ես Ձեզ ասում էի ու դրա համար տես կետ 2.
    4. Թուրքերը մեր ազգականներն են, ուղղակի պատահաբար կռվեցին Հայաստանի հետ, էն էլ՝ բացառապես Ադրբեջանին վնաս տալու համար, դե իսկ ադրբեջանցիներն էլ ոչ միայն մեր ազգականներն են, այլև՝ եղբայրները,
    5. Ես ճիշտ էի, ես ջահել էի, երկիրը ոտքերիս տակ էր, երկինքը կապույտ էր, ես ճիշտ էի...
    6. Չեմ ջոգում ինչ եմ խոսում, բայց պետք է վախեցնել, ձեռքի հետ էլ իշխանությանը դրդել հանկարծ փորձել լուծել Ղարաբաղի խնդիրը, որ առիթն օգտագործելով իշխանության հետ գամ,
    7. Ես մոռացել եմ, որ մի 5 տարի առաջ ասում էի, որ ես ծեր եմ ու էլ հետ չեմ գա քաղաքականություն - դե էն ժամանակ թռնելու համար էդ էր պետք, առողջություն, բան, հիմի... կարելի է երկրորդ անգամ փորձել:
    8. Չջոգեցի, ինչ ասացի...
    Վերջին խմբագրող՝ Lion: 17.12.2016, 20:04:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (18.12.2016)

  3. #13457
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼՏՊ ելույթը ՀԱԿ համագումարում։

    Ինչի՞ ա Լևոնը էսքան չմո։ Արդեն իսկականից ավելի չմո, քան դաժե Սերժիկը։ Կարելի՞ ա տենց ողբացավ ու տխմարատենչ յոթ կետով ամփոփել ելույթը։ ՈՒ ելույթ, որի մեջ լիքը հակասություններ են ու սկիզբը վերջի հետ չի բռնում։
    Անիմաստ ա նույնիսկ վերլուծել պարոնի բուլշիթերը։ Սա դժբախտություն է, պատուհաս, աղետ, Աստծու պատիժ։
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (18.12.2016), Տրիբուն (18.12.2016)

  5. #13458
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼՏՊ ելույթը ՀԱԿ համագումարում։

    Ինչի՞ ա Լևոնը էսքան չմո։ Արդեն իսկականից ավելի չմո, քան դաժե Սերժիկը։ Կարելի՞ ա տենց ողբացավ ու տխմարատենչ յոթ կետով ամփոփել ելույթը։ ՈՒ ելույթ, որի մեջ լիքը հակասություններ են ու սկիզբը վերջի հետ չի բռնում։
    Ես ոչ մեկին էլ վիրավորելու մտադրություն չունեմ, բայց այստեղ կմեջբերեմ Նախագահի էս խոսքերը
    Պատկերացնում եմ, թե այս ելույթից հետո ինչպիսի վայ­նասուն է բարձրանալու Հայաստանի քաղաքական ու տեղեկա­տվական դաշտում։ Մեզ բախտ է վիճակվելու կրկին ականատես լինել տգիտության, կարճատեսության, պոռոտախոսության շքեղ մի տոնահանդեսի։ Մենք արժանանալու ենք բազմազան մաշ­ված պիտակների, եւ արդեն որերորդ անգամ մեզ գամելու են անարգանքի սյունին, ի հաստատումն հայ քաղաքական մտքի օրիգինալությունը բնորոշող հետեւյալ պարադոքսալ սիլլոգիզմի.

  6. #13459
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդանուր առմամբ ինչքան ես եմ հետևում տարածաշրջանային զարգացումենրին, կոմպլեկսով լրիվ տրամաբանության մեջ ձևակերպումներ ու մոտեցումներ են:
    Մի կողմից -
    Սերժը հայտարարում է որ վիճակը շատ լուրջ է ու պետք է ազգովին պատրաստվենք /ըստ իմ հասկանալու -հավանաբար նոր Սարդարապատի /
    մյուս կողմից իրավիճակի լիջությունից ելնելով մեջլիս է մտնում կրկին Ծառուկյանը /-Քոչարյանը/, իր բոլոր սովետական մոսկովյնա-լուկաշեյո-նազարբայեվական կապերով ու օլիգարխներով:
    մյուս կողմից էլ Լևոնը / իր ֆրանսիական ու միջազգային կապերով / հայտարարում է որ ինքը կանգնելու է Սերժի կողքին իր դիվանագիտական ու ինտելեկտուալ հզորությամբ ու ապահովվելու է Սերժի համար լուրջ ներքաղաքական թիկունք ու միջազգային հարթակներում լուրջ դիվանագիտական քցոցի-խաղեր, ինչ որ արել են իր թիմը տարիներ շարունակ միջազգային տարբեր հարթակներում:

    Այս ամենը վկայում են պետական այրերի լուրջ մոբիլիզացիայի մասին:

    ընդամնեը մի մեջբերում

    1998 թվականի իշխանափոխության կոր­ծանարար հետեւանքների պատճառը պետք է փնտրել ոչ թե գոր­ծող անձանց փոփոխության, այլ քաղաքականության շարու­նա­կականության խաթարման մեջ։
    նշանակում է, որ 1999-ից էլի վերականգնվել է "քաղաքականության շարու­նա­կականության", քանի որ էլ չկան կործանարար հեևանքներ / պետության գլխավոր անձանց սպանություն/:

    Մնացած մասերը գրված են արտաքին աշխարհի որոշիչ ուժերի հետ դիվանագիտական ու քաղաքական շահարկումների համար:
    Լևոնը հզորագույն դիվանագետ է ու արտաքին քաղաքական գործիչ: Ու ճիշտն ասած իրան ներքին քաղաքականությունը քիչ է հետաքրքրում, քանի որ ինքը դրա մասնագետը չի, ինքը հզոր մասնագետ է արտաքին քաղաքականության:

    Մի մարդ, որի Նախագահ եղած ժամանակ գրավել ենք Ադրբեջանի 20 տոկոսը, ու լինելով պատմաբան ու հզոր անալիտիկ խելքի տեր մարդ, մենք գոնե պետք է հասկանանք, որ սենց բաներ չէր կարող իրականում մտածել:
    Դիվանագիտության մեջ իրար հետ պայմանագիր են կնքում ու իրար հետ զասոս են լինում, երբ որ թշնամու սահմանի վրա լուրջ ուժեր են սկսում կենտրոնացնել ու պատրաստվում են լուրջ հարձակման: Մոլոտով-Ռիբերտրոպ պայմանագիրը վկա:
    Վերջին խմբագրող՝ anslov: 18.12.2016, 01:53:

  7. #13460
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես հենց նոր իմացա, որ գրավել ենք Ադրբեջանի 20%ը։ մինչև հիմա մտածում էի, թե Արցախն ենք ազատագրել։

    Sent from my Lenovo P780 using Tapatalk

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (18.12.2016), Quyr Qery (20.12.2016), StrangeLittleGirl (18.12.2016), Գաղթական (18.12.2016), Վիշապ (18.12.2016), Տրիբուն (18.12.2016)

  9. #13461
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ոչ մեկին էլ վիրավորելու մտադրություն չունեմ, բայց այստեղ կմեջբերեմ Նախագահի էս խոսքերը
    Ես իմ պոստը գրելիս այդ խոսքերը բնականաբար հիշում էի, բայց - չես գտնում արդյոք, որ նման խոսքերով ոմանք ուղղակի փորձում են իրենց արդարացնել՝ ի սկզբանե իմանալով, թե ինչ թույլ թեզեր են առաջ քաշում...?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արշակ (18.12.2016), Վիշապ (18.12.2016), Տրիբուն (18.12.2016)

  11. #13462
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ոչ մեկին էլ վիրավորելու մտադրություն չունեմ, բայց այստեղ կմեջբերեմ Նախագահի էս խոսքերը
    Նախագահի էդ խոսքերը դեմագոգիայի դասագրքային օրինակ են, երբ նախորոք հայտարարում ես թե տեսեք հեսա տգետները մեզ կքննադատեն, էդպիսով ներշնչելով, որ ով քննադատեց, ուրեմն տգետ ա։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (18.12.2016), Գաղթական (19.12.2016), Վիշապ (18.12.2016), Տրիբուն (18.12.2016)

  13. #13463
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ԼՏՊ-ի խոսքերից
    Հայաստանը բնակչութչունից դատարկվում է ոչ այնքան սոցիա­լական ծանր պայմանների, աղքատության, արդարության բա­ցա­կայության եւ կոռուպցիայի, որքան պատերազմի վերսկսման տեւական վտանգի պատճառով։
    Հաստա՞տ։ Նենց կուզեի՝ ակումբում մինի հարցում անցկացնել, տեսնել՝ էստեղի արտագաղթողների քանի՞ տոկոսն ա պատերազմից վախեցել ու փախել Հայաստանից։

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (18.12.2016), Արշակ (18.12.2016), Վիշապ (18.12.2016), Տրիբուն (18.12.2016)

  15. #13464
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս ամենը վկայում են պետական այրերի լուրջ մոբիլիզացիայի մասին:
    Պետական այրերի, չէ մի չէ ․․․․․ թող գնան գրողի ծոցը։ Էտ պետական այրերն են երկիրը հասցրել էսօրվա ՔԱՔին։

    Ապեր, էտ պետական այրը սկզբից ասում ա․

    Դա ամենեւին չի նշանակում, թե Հայաստանում ազգային հարստություն չի ստեղծ­վում։ Անշուշտ ստեղծվում է, բայց 2001 թվականից ի վեր, բարձր­աստիճան պաշտոնյաների կողմից դրա անխնա թալանի պատ­ճառով ծախսվում է սեփական բիզնեսների զարգացման, շքեղ ապարանքների կառուցման եւ Աֆրիկայում առյուծի որսով զբաղ­վելու վրա, իսկ մնացյալ գումարը կուտակվում է արտասահման­յան բանկերում։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ ծավալի թա­լանի մասին է խոսքը, նշեմ, որ այն միանգամայն բավարար էր այսօր 300000 բնակչությամբ Ղարաբաղ եւ գերժամանակակից զինատեսակներով հագեցած բանակ ունենալու համար։ Եթե Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը ողբալի չլիներ, ապա իշխանությունները, զոհված ու հաշմանդամ զինծառայող­ների ընտանիքների կարիքները հոգալու համար, ոչ մի այլ պա­րագայում չէին ընդունի ժողովրդից 1000-ական դրամ մուրալու խայտառակ օրենքը, ինչը, առաջին իսկ քայլով «ազգ-բանակ» գաղափարը վարկաբեկելուց բացի, ծանր հարված հասցրեց պե­տության արժանապատվությանը, մեզ ծաղրի առարկա դարձնե­լով աշխարհի առջեւ։
    Վերջում ամփոփում ա․․․

    Ավարտելով խոսքս, Ղարաբաղյան կարգավորման հարցում Կոնգրեսի դիրքորոշումն ավելի հստակեցնելու համար, չխուսա­փելով որոշ կրկնություններից, հարկ եմ համարում շեշտել, որ այդ դիրքորոշումը հիմնված է հետեւյալ առարկայական (օբյեկ­տիվ) ելակետերի վրա.

    ա. Առանց այդ խնդրի լուծման Հայաստանը եւ Ղարաբաղը զրկված են ապահովության, զարգացման ու բարգավաճման որեւէ հեռանկարից. տասնութ տարին քիչ ժամանակ չէր, այդ բանն ըմբռնելու համար։
    Այ, նախագահ, դե արի ու մի ասա, բա թալանը ու՞ր մնաց։ Չի լինի՞ թալանը հարցը լուծեք սկզբից, Ղարաբաղը քո ասած գերժամանանակակից զենքով ապահովեք, հետո նոր մտածեք Ղարաբաղի հարցը լուծելու մասին։ ՈՒ էտ ժամանակ կտեսնեմ, թե քանի հոգի Հայաստնաը կլքի Ղարաբաղի չլուծված հակամարտության պատճառով։ Ո՞նց եղավ, որ քո ասած բոլոր հարևանների հետ թշնամի ու անընդհա պատերազմող Իսրայելի բնակչությունը ավելանում ա, իսկ Հայաստանինը, որը էլի քո ասելով գոնե Իրանի ու Վրաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունի, ու վիճակը տենց վատ չի, ոնց որ Իսրայելի վիճակը, բնակչությունը պակասում ա։

    ԼՏՊ-ն մի տեքստում էնքան ա ինքը իրան հակասում, որ եթե դպրոցում էսեյ գրեր, զաչոտից կտրվելու էր։ Ու՞ր մնաց էսի քաղաքական վերլուծություն անվանես։

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (18.12.2016), Mr. Annoying (18.12.2016), Quyr Qery (20.12.2016), Վիշապ (18.12.2016)

  17. #13465
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատերազմից վախենալը անիմաստ է պարոնայք և տիկնայք, քանի որ՝

    Սեփական նախաձեռնությամբ սանձազերծված հաջորդ պատե­րազ­մում, երբ էլ այն պատահի, Ադրբեջանը, հաստատաբար, դառը պարտություն կկրի ու եւս մի քանի շրջան կկորցնի։
    Բաաաայց՝

    a. Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել.

    b. Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ.
    Ջոկեցի՞ք, թե ոնց ենք կորցնում։ Ո՛չ պատերազմով։ Մի օր քնից զարթնում ենք, տեսնում ենք՝ երկիրը կորցրել ենք, չկա՛։

    Ենթադրում եմ, Նախագահը իր հաժարականից հետո էնքան խելքին տվել-առել, փոշմանել, զղջացել, չարացել, ներվայնացել՝ ցնդել ա։


    Հ․Գ․ Հայաստանից զանգվածային արտագաղթի հիմնական պատճառներից մեկը մասշտաբային մուտիլովկան է՝ քաղաքականությամբ զբաղվողների կեղծավորությունը, երեսպաշտությունը, և վերջապես դեբիլությունը։ Ու այս ցնորյալը մոռացել է, որ հենց իր տարիներին Հայաստանից արտագաղթել է կես միլիոնից ավելի մարդ, հենց իշխանությունների տականքությունների պատճառով։ Ձեր նմանների իշխանությունը պատերազմից ու աղետից վատ ա, ձեր նման կեղտերը իրականում ավելի շատ մարդու կյանք են փչացնում, քան թե պատերազմն ու համաճարակները։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 18.12.2016, 21:24:
    Si vis pacem, para bellum

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (18.12.2016), Mr. Annoying (18.12.2016), Quyr Qery (20.12.2016), Ներսես_AM (19.12.2016), Տրիբուն (18.12.2016)

  19. #13466
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես իմ պոստը գրելիս այդ խոսքերը բնականաբար հիշում էի, բայց - չես գտնում արդյոք, որ նման խոսքերով ոմանք ուղղակի փորձում են իրենց արդարացնել՝ ի սկզբանե իմանալով, թե ինչ թույլ թեզեր են առաջ քաշում...?
    Վերևում արդեն ասել եմ, որ իմ կարծիքով
    իրան ներքին քաղաքականությունը քիչ է հետաքրքրում, քանի որ ինքը դրա մասնագետը չի, ինքը հզոր մասնագետ է արտաքին քաղաքականության:
    Այսինքն ինքը արտահայտվել է արտաքին աշխարհի համար ու իրան այնքան էլ հետաքրքիր չէ, թե
    թե այս ելույթից հետո ինչպիսի վայ­նասուն է բարձրանալու Հայաստանի քաղաքական ու տեղեկա­տվական դաշտում։ Մեզ բախտ է վիճակվելու կրկին ականատես լինել տգիտության, կարճատեսության, պոռոտախոսության շքեղ մի տոնահանդեսի։ Մենք արժանանալու ենք բազմազան մաշ­ված պիտակների, եւ արդեն որերորդ անգամ մեզ գամելու են անարգանքի սյունին, ի հաստատումն հայ քաղաքական մտքի օրիգինալությունը բնորոշող հետեւյալ պարադոքսալ սիլլոգիզմի.
    Ու այդ ներքին քաղաքական հերթական "տոնահանդեսի"-ն ինքը անդրադարձել է ընդամենը վերջում - մեկ նախադասութամբ :

  20. #13467
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ, նախագահ, դե արի ու մի ասա, բա թալանը ու՞ր մնաց։ Չի լինի՞ թալանը հարցը լուծեք սկզբից, Ղարաբաղը քո ասած գերժամանանակակից զենքով ապահովեք, հետո նոր մտածեք Ղարաբաղի հարցը լուծելու մասին։ ՈՒ էտ ժամանակ կտեսնեմ, թե քանի հոգի Հայաստնաը կլքի Ղարաբաղի չլուծված հակամարտության պատճառով։ Ո՞նց եղավ, որ քո ասած բոլոր հարևանների հետ թշնամի ու անընդհա պատերազմող Իսրայելի բնակչությունը ավելանում ա, իսկ Հայաստանինը, որը էլի քո ասելով գոնե Իրանի ու Վրաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունի, ու վիճակը տենց վատ չի, ոնց որ Իսրայելի վիճակը, բնակչությունը պակասում ա։

    ԼՏՊ-ն մի տեքստում էնքան ա ինքը իրան հակասում, որ եթե դպրոցում էսեյ գրեր, զաչոտից կտրվելու էր։ Ու՞ր մնաց էսի քաղաքական վերլուծություն անվանես։
    Զուտ իմ տեսակետն է "թալանի հարցով , որ Իսրայելը գտնվում է լրիվ ուրիշ արժեքային զոնայում, մենա լրիվ ուրիշ:
    Ու թյուր ընբռնում է, թե Իսրայլում չկա կոռուպցաի: Էն էլ ոնց կա:
    Հարցը արժեքային համակարգերի մեջ է:

    Քանի դեռ մենք դուրս չենք եկել թուրքա-ռուսական արժեքային համակարգից, ոչ մի ռեալ առաջընթաց չի կարող լինել, ուզում ա կոռուպցիա լինի, ուզում ա մի նոր Ստալին կամ Պուտին գա ու բոլոր "հանրային սեփականության գողերին " գնդակահարի:

    Իմիջայլոց, հաշված ռեսուրսները , մարդկության պատմության մեջ ամենաողբալի երկրներից մեկը մարդու կենցաղի ու ընդանրապես մարդու կյանքի առումով - ՍՍՀՄ-ն էր:

  21. #13468
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերևում արդեն ասել եմ, որ իմ կարծիքով

    Այսինքն ինքը արտահայտվել է արտաքին աշխարհի համար ու իրան այնքան էլ հետաքրքիր չէ, թե

    Ու այդ ներքին քաղաքական հերթական "տոնահանդեսի"-ն ինքը անդրադարձել է ընդամենը վերջում - մեկ նախադասութամբ :
    Հա, բայց, եղբայր, մեր երկրի ցավերի ցավն ու դարդերի դարդը հենց ներքին քաղաքականությունն է, դա լավ եղավ, ուժեղ եղար, արտաքին հարցերն էլ ավելի հեշտ կլուծես, սոված շան նման երշիկ՝ զենք, ցույց տալով տուզիկի պես մեզ չեն վազեցնի իրենց հետևից, փողը կհանենք գրպաններիցս, շրխկացնելով կվճարենք նույն այդ զենքի համար, էլ չասած արդյունք իդեալում՝ մերը կարտադրենք, ու մյուսներին էլ կասենք՝ հոպ, արա, էս մեր ազգային շահնա...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (20.12.2016), Գաղթական (19.12.2016), Տրիբուն (18.12.2016)

  23. #13469
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց, եղբայր, մեր երկրի ցավերի ցավն ու դարդերի դարդը հենց ներքին քաղաքականությունն է,
    Միգուցե ստեղ երկիր ու ժողովուրդը իրարից առանձնացնե՞նք:
    Հզորության ու կարգավիճակի առումով մեր երկրի պես երկրների համար միշտ չէ, որ ժողովրդի դարդն ու երկրի հեռանկար պլանները ու դարդերը իրար համընկնում են:

    Վասալ, գաղութացված երկիրի ժողովուրդին արտաքին գաղոիթացնողները միշտ էլ ուղղորդեն են իրենց ղեկավարների դեմ:

    Մի բան մենակ ասեմ, որ եթե եղած լիներ այնպես, ինչպես որ բնութագրում է ՀՀ ազգաբնակչության ահագին մեծ մասը ու նաև "Ակումբի" քաղաքականությամբ հետաքրքիրվողները, ապա էտ դեպքում որպես փաստ արդեն 92 թվին Հայաստանից որպես ամեամեծ թիքա մնացած կլիներ էտ թուրքի ասած թանգարանային հայը:
    Իսկ իրականում այդպես չէ չէ՞ :
    Պոստսովետական միակ երկիրն ենք, որ գրավել ենք : Իսկ կենսամակարդակի առումով շատ պոստսովետական երկրիների համար շատ օրինակելի կենսամակարդակ է Հայաստանում:

    Մերձբալթիկան ու մասամբ Վրաստանը մի կողմ թողնենք, քանի որ այնտեղ հետաքրքրություններ ունեն Արևմուտքը :
    Երբ որ մեզանով էլ հետաքրքրվեն, նոր կլինի կենսամակարդակի ու ամեն ինչի թռիչք:

  24. #13470
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ավելի շատ ուղղված էր միջազգային հանրությանը, պնդում են հայաստանյան փորձագետները։
    http://www.azatutyun.am/a/28184468.html

Էջ 898 979-ից ԱռաջինԱռաջին ... 398798848888894895896897898899900901902908948 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •