User Tag List

Էջ 395 980-ից ԱռաջինԱռաջին ... 295345385391392393394395396397398399405445495895 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 5,911 համարից մինչև 5,925 համարի արդյունքները՝ ընդհանուր 14691 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #5911
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, ՀԱԿ-ը դրեց 3 պահանջ ու ըստ էության 3-ն էլ կատարվում է, հենց ցուցակով… ո՞րն ա ձեր պրոբլեմը… որ չաներ ավելի լավ է՞ր լինելու…

    … որ անում են ուրեմն չեն կարում չանեն… էս ամեն ինչը հասել ա մի կետի որ ՄԻ ԲԱՆ ՊԻՏԻ ԱՐՎԻ…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (29.04.2011)

  3. #5912
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե պնդումը ճիշտ է, ապա դա նշանակում է, որ ՀԱԿ-ը քաղաքական դաշտում ու անգամ ընդդիմադիր դաշտում մոնոպոլ դիրք չի զբաղեցնում: Հավելենք, որ երեկ հանրահավաքի մասնակիցների զգալի հատվածը դժգոհ էր արված քայլերից: Եվ վերջում հիշեցնեմ, որ ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը լինելու է մայիսի 31-ին:

    Այս ամենը նշանակում է, որ մեկ ամսում մեկ այլ քաղաքական ուժ ունի լիարժեք հնարավորություն գալու հրապարակ, ներկայացնելու ծրագիր, համախմբելու մարդկանց ու փորձելու իրականացնել այդ ծրագրերը: Ի դեպ նման հայտ ներկայացնողներ կան, այսինքն քաղ. ուժեր, ովքեր խոսում են ՀԱԿ-ի ընտրած մարտավարության սխալ լինելու մասին, հայտնելով, որ ուզում են այլ կերպ ուղղորդել ժողովրդին: Այդ քաղ. ուժերի ներկայացուցիչների խոսքերը ակտիվորեն ցիտվում են ամենուր, այդ թվում՝ այս թեմայում:

    Հետևաբար մինչև մայիսի 31-ը ես համբերատար ու հանգիստ սպասելու եմ այդ ուժերի ինքնադրսևորմանը, ինչպես նաև ՀԱԿ-ի մարտավարությունը անխնա քննադատող քաղաքացիների՝ այդ ուժի հետևից գնալուն: Սպասենք և տեսնենք:

    Ցավոք ստեղծվել է մի իրավիճակ, որում ասելը «ՀԱԿ-ը մոնոպոլիզացրել է քաղաքական դաշտը» ուղղակի զավեշտալի կլինի: Էնպես որ՝ տեսնենք:
    Չուկ ջան, էն որ ՀԱԿ-ը պայքարում ա երրորդ ուժերի դեմ, դա մի կերխ հասկանում եմ: Դու ինչ՞ի ես տենց երրորդ ուժերի դեմ պայքարում:

    Սաղ ուժերին դնենք մի կողմ, իմ ախպեր: Մի հատ ասա էլի վերջապես, ՀԱԿ-ի մարտավարությունը ո՞րն ա: Քո ասելով դւորս ա գալիս, որ ՀԱԿ-ի մարտավարությունը ժողովորդին կուտ տալով միտինգի բերելն ա, հետո էլ մի ամիս դադար տալը, որ մնացած ուժերը ինքնադրսևորվեն: Շատ ալտրուիստական մոտեցում ա: Մնաց մի բան պարզենք - Սերժի հրաժարականը ո՞վ ա պահանջելու: Սաղ ուժերը հավայի սուս են, ՀԱԿ-ն էլ երկխոսում ա:

  4. #5913
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե էս պնդումդ ճիշտ ա, ապա էլ ավելի նպաստավոր վիճակ ա ազնիվ մղում ունեցող ուժի կայացման համար: Ու դրա համար կա ամբողջ 1 ամիս ժամանակ:
    Չուկ, հերիք ա էլի ՀԱԿ-ի գովազդով զբաղվես: ՀԱԿ-ը էտ բոլորիս փոխարեն կանի, ու արդեն շատ լավ անում ա: Մնացած ուժերին էլ հանգիստ թողնենք: Ապեր, չկա ուրիշ ուժ, մենակ ՀԱԿ-ն ա, ի՞նչ ես ուզում: Հիմա եթե ուրիշ ուժ չկա, ի՞նչ անենք, մեզ կոտորելով ՀԱԿ-ին սատարե՞նք: Չենք ուզում ընկեր: Ոչ ՀԱԿ-ին ենք ուզում, ոչ էլ մնացած ուժերին ենք ուզում: Փաթթած ունենք բոլոր ուժերին, առաջին, երկրորդ, երրորդ, տասներորդ ....

    Չեմ հասկանում ոչ մի կերպ քո մոտեցումը արդեն - ՀԱԿ-ը վատն ա, չեք սիրում գանցեք ուրիշ ուժի կայացրեք: Ապեր, չենք ուզում ոչ մի ուժ կայացնենք: Բայց ՀԱԿ-ից էլ զզվում ենք ու արտահայտում ենք մեր զզվանքը: Հաշվի ուրիշ ուժ չկա, ու չի լինելու: Մենակ ՀԱԿ-ն ա, ՀԱԿ-ն մարմնավաճառ ա:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (30.04.2011), Elmo (29.04.2011)

  6. #5914
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ՀԱԿ-ը դրեց 3 պահանջ ու ըստ էության 3-ն էլ կատարվում է, հենց ցուցակով… ո՞րն ա ձեր պրոբլեմը… որ չաներ ավելի լավ է՞ր լինելու…

    … որ անում են ուրեմն չեն կարում չանեն… էս ամեն ինչը հասել ա մի կետի որ ՄԻ ԲԱՆ ՊԻՏԻ ԱՐՎԻ…
    Մեֆ, ես ՀԱԿ-ին լավ չեմ հասկացել: Լևոնի ելույթն էլ կարդացի, էլի չհասկացա: Դեբիլ եմ: Մի հատ իմ համար ՀԱԿ-ի պահանջները մարտի մեկից սկսած ու կատարումները կողքը, կարա՞ս դնես տեսնեմ, ու իմ էշ խելքով հասկանամ, թե էտ ինչ պահանջներ են կատարվել: Կարո՞ղ ա բոլոր քաղբանտարկյալներին ազատել են, խաբար չեմ: Իսկ կարո՞ղ ա ՀԱԿ-ի բոլոր անդամները, որոնք քսան օր խոսում էին մարտի մեկի Փաստահավաքի վերականգնման մասին դեբիլ էին:

  7. #5915
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

    ապեր, նորությունները կարդա կտեսնես, ոնց ա կատարվում…

  8. #5916
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր, նորությունները կարդա կտեսնես, ոնց ա կատարվում…
    Կարդացել եմ, երեկվա դրությամբ ՀԱԿ-ից բոլորը ասում էին, որ պայմանները չեն կատարվել… ուզում ես ՄԻ հատ էլ դու կարդա նորությունները… կամ կարաս դրա չուկի մեջբերումները կարդաս… կամ էլ քո համար միակ նորությունը լևոնի ելույթն ա

  9. #5917
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացել եմ, երեկվա դրությամբ ՀԱԿ-ից բոլորը ասում էին, որ պայմանները չեն կատարվել… ուզում ես ՄԻ հատ էլ դու կարդա նորությունները… կամ կարաս դրա չուկի մեջբերումները կարդաս… կամ էլ քո համար միակ նորությունը լևոնի ելույթն ա
    Ազատություն ռ/կ-ն Լևոնի ելույթը չի… մինչև Լևոնի ելույթն ա եղել 2-ի կատարումը քաղբանտարկյալների հաշվով էլ ասել ա մայիսին… մուկն էլ Սասունի համար խնդրել ա արդեն… եթե էսի չեք տենում, նշանակում ա ուրիշ երկրի նորություններն եք կարդում…

  10. #5918
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    607
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորից ես ժողովուրդ: Էսօր ՉԻ-ից մեջբերում չեմ անի, բայց մի բան կա չգիտեմ ծիծաղեմ, թե զարմանամ: ՀԱԿ-ի հանրահավաքից առաջ սաղ ժողովուրդը սպասում էր մի բան կլինի, էն էլ բանից պարզվեց ՀԱԿը իշխանությանը նորից խղճաց, բան չասեց: ՀԱԿ-ի արածը գիտեք մոտավորապես որն է`օրինակի համար ես մի գեղեցիկ օր արթնանամ ու բարեկամ մտերիմների մոտ հայտարարեմ թե ամսի 28-ին գնալու եմ Օբամայի ճակատին թքեմ:: Այ կտեսնեք, անպայման կանեմ, հավատացեք: Ու հենց օրը գալիս ա, հարցնում են էե ինչու չարեցիր, չէ որ խոսք տվիր, կանգնեմ ասեմ-դե մի տեսակ մեղքս եկավ էլի: ՀԱԿ-ի արածը մոտավորապես նույն բանն էր:
    Շաբաթվա ընթացքում խնդալու թեմաներից կարելի է առանձնացնել նաև Բագրատյանի ելույթները: Սույն սուբյեկտին լսում ես` աշխարհում թեմա չկա, որից գաղափար չունենա: Մեկը չկա ասի` բա էդքանը գիտեիր` ինչի չարեցիր քո վախտով:
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (30.04.2011), Անահիտ (30.04.2011), Արէա (30.04.2011)

  12. #5919
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, էն որ ՀԱԿ-ը պայքարում ա երրորդ ուժերի դեմ, դա մի կերխ հասկանում եմ: Դու ինչ՞ի ես տենց երրորդ ուժերի դեմ պայքարում:
    Բոլորովին հակառակը, փափագում եմ իրական երրորդ ուժի ծնունդը: Ուժեղ ուժի: Կամային ուժի: Գաղափարական ուժի: Ոչ թե խոսքի այլ գործի ուժի: Իսկ ցանկացած բլա-բլա խոսող ուժի դեմ, անկախ նրանից անունը կդնեն երրորդ թե համապետական թե համամիութենական, իհարկե կպայքարեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #5920
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլորովին հակառակը, փափագում եմ իրական երրորդ ուժի ծնունդը: Ուժեղ ուժի: Կամային ուժի: Գաղափարական ուժի: Ոչ թե խոսքի այլ գործի ուժի: Իսկ ցանկացած բլա-բլա խոսող ուժի դեմ, անկախ նրանից անունը կդնեն երրորդ թե համապետական թե համամիութենական, իհարկե կպայքարեմ:
    3-րդ ուժ չկա… կան երրորդական, չորրորդական ուժեր… ու ոչ էլ գաղափար կա…

    անունները տվեք իմանանք դրանք ովքեր են

  14. #5921
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ՀԱԿ-ը դրեց 3 պահանջ ու ըստ էության 3-ն էլ կատարվում է, հենց ցուցակով… ո՞րն ա ձեր պրոբլեմը…
    Շատերի համար պրոբլեմը ժամանակնի գործոնն է:Երրորդ կետը կարան մաաանրից,մաս-մաս անեն, ու Լեվոնն էլ կարա ասի էլի համբերեք,տեսնում եք անում են,էլի, ու տենց երկու-երեք ամիս,հետո կարան մի երկու միտինգ Նիկոլի հետ պարեն,հետո Լեվոնը կհայտարարի նորագույն տեխնոլոգիաներով թավշյա հեղափոխության սկիզբ,ասենք ամիսը մեկ միտինգներով ու չորս կետանոց պահանջներով,ու տենց աշունն էլ կգլորեն:Նոր տարի-բան ,փետրվարից էլ կհայտարարվի ,որ անցնցում գնում են հերթական ընտրությունների:ՈՒ մարդիկ դրանից են դժգոհ,այսինքն մեկ ասում են թունիսում ենք,մեկ էլ թե համբերեք,ու չեն ասում հստակ,թե ինչու և ինչքան:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (30.04.2011), Ձայնալար (30.04.2011), Տրիբուն (30.04.2011)

  16. #5922
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Baradi-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատերի համար պրոբլեմը ժամանակնի գործոնն է:Երրորդ կետը կարան մաաանրից,մաս-մաս անեն, ու Լեվոնն էլ կարա ասի էլի համբերեք,տեսնում եք անում են,էլի, ու տենց երկու-երեք ամիս,հետո կարան մի երկու միտինգ Նիկոլի հետ պարեն,հետո Լեվոնը կհայտարարի նորագույն տեխնոլոգիաներով թավշյա հեղափոխության սկիզբ,ասենք ամիսը մեկ միտինգներով ու չորս կետանոց պահանջներով,ու տենց աշունն էլ կգլորեն:Նոր տարի-բան ,փետրվարից էլ կհայտարարվի ,որ անցնցում գնում են հերթական ընտրությունների:ՈՒ մարդիկ դրանից են դժգոհ,այսինքն մեկ ասում են թունիսում ենք,մեկ էլ թե համբերեք,ու չեն ասում հստակ,թե ինչու և ինչքան:
    Եթե Սերժը կարողանար ձգել, կձգեր ընենց ոնց որ անցած 3 տարին ա ձգել… բայց էսօր Սերժի գործողությունները հստակ խոսում են գործընթացների արագացման մասին… փաստորեն էսօր Սերժը Մարտի 1-ի բացահայտման խոստումով և առաջիկա 1 ամսում բոլոր քաղբանտարկյալների ազատման խոստումով ըստ էության ՀԱԿ-ին ու ժողովրդին զորաշարժի ենթարկեց… այսինքն եթե խոստացված պրոցեսները դանդաղեն ապա ՀԱԿ-ը մի հայտարարությամբ ժողովրդին կարող է դուրս հանել ու կազմակերպել հանրահավաք, նստացույց և այլն… սա կոչվում ա դեպքերն արագացնել… էս տեմպերով եթե գնա ու այս ուղղությամբ շարժվի, ես կարծում եմ որ ընտրությունները, լինեն դրանք արտահերթ թե հերթական չեն կեղծվի…

  17. #5923
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազատություն ռ/կ-ն Լևոնի ելույթը չի… մինչև Լևոնի ելույթն ա եղել 2-ի կատարումը քաղբանտարկյալների հաշվով էլ ասել ա մայիսին… մուկն էլ Սասունի համար խնդրել ա արդեն… եթե էսի չեք տենում, նշանակում ա ուրիշ երկրի նորություններն եք կարդում…
    Հիմա Սասունին ազատելու համար, եթե ազատեն, ում ենք շնորհակալ լինելու, ՀԱԿ-ին, թե՞ մկանը: Հա, մեկ էլ կարող ա արդեն անհապաղ ու անխտիր բոլորին ազատել են, ես տեղյակ չեմ, Մեֆ ջան: Խնդրում եմ, հարցիս ուղիղ պատասխանի - Քաղբանտարկյալներին ազատել են, թե՞ ոչ:

    Մնացած երկու պահանջը, չեմ էլ քննարկելու, որքան էլ որ հիմար ու աբսուրդ էին էտ պահանջները, ենթադրենք, ընդունում եմ, որ կատարվել են: Սերժը շատ լավ տղայա, հավաստիացրել ա, հաստատ կբացահայտի:

    Ուրեմն, էս Լևոնի ելույթների ամփոփումն ա մարտի 1-ից մինչև ապրլի 8:

    ԼՏՊ - մարտի 1 - 1. Մինչեւ ս.թ. մարտի 15-ը, այսինքն՝ մինչեւ Հայաստանի հարցով Եւրոխորհրդի համազեկուցողների երեւանյան այցը, ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտված անխտիր բոլոր բանտարկյալներին՝ Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին, Հարություն Ուռուտյանին, Արամ Բարեղամյանին, Սարգիս Հացպանյանին, Մուրադ Բոջոլյանին, Արա Հովհաննիսյանին, Շմավոն Գալստյանին եւ Ռոման Մնացականյանին.
    ԼՏՊ - մարտի 17 - Հրատապ լուծում պահանջող ռեալ գործերից շատերը թվարկված են մարտիմեկյան մեր հայտարարության մեջ։ Որպես առաջին քայլ մենք ակնկալում ենք քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը,
    ԼՏՊ - ապրիլի 8 - Ամփոփելով ելույթս՝ ես ուզում եմ մեկ անգամ եւս հստակեցնել մեր քաղաքական օրակարգը։ Մենք ակնկալում ենք, որ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, կատարված պետք է լինեն։ Եթե դա տեղի չունենա, ապա Հայ Ազգային Կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։
    Էս էլ իմ կարդացած նորություններն ա ՀԱԿ-ի վերջին միտինգից մեկ-երկու օր առաջ, Մեֆ ջան: Ուշադրություն դարձրու, բոլոր մեջբերումներն անում եմ միայն ու միայն ՀԱԿ-ից: Ու անում եմ միայն այն մեջբերումները, որոնք վերաբերվում են քաղբանտարկյալներին: Մարտի մեկի հետ կաված մեջբերումները չեմ անում, որտեղ ՀԱԿ անդամ քաղաքական գործիչները ասում են, որ հավաստիացումն էլ պահանջների բավարարում չի, եթե փաստահավաք խումբի չի վերականգնվում:

    Վահագն Հայոցյան - Նախ ճշտենք, որ իշխանությունները կատարում են ոչ թե Հայ Ազգային Կոնգրեսի, այլ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդած համաժողովրդական ֆորումի, այսինքն` հասարակության պահանջները, ում առաջարկած 15 կետերից առանձնացվել էին 3 հիմնական կետեր. սա նվազագույնն է: Հիմա, եթե այս երեք կետերից մեկը չկատարվի, կհամարվի, որ ոչինչ չի կատարվել: Եվ ապրիլի 28-ին, հանրահավաքի ժամանակ, տեղում կորոշվեն մեր հետագա քայլերը:
    Արամ Մանուկյան - Մեր երեք պահանջները միասնական են, փաթեթային: Եվ նրանցից որեւէ մեկի չկատարելը նշանակում է առաջարկների չկատարել: Մեր պահանջները երեքը միասին ամբողջություն են, եւ դրանցից մեկի չկատարելը նշանակում է ամբողջը չկատարել:
    Արամն Սարգսյան - Իշխանությունը կարծում է և ճիշտ է կարծում, որ Կոնգրեսի 15 պահանջներից առանձնացված 3 պահանջները մեկ ամբողջություն են, և դրանցից որևէ մեկի չկատարումը ողջ պահանջների չկատարում է: Եվ հիմա նա անուղղակի ակնարկ է անում, որ այդ ուղղությամբ նույնպես քայլեր կարող է կատարել: Հայ ազգային կոնգրեսը հստակ նշել է, որ քաղաքական կամքի դեպքում երրորդ պահանջի կատարումը` քաղբանտարկյալների ազատ արձակումը մեկ ժամվա խնդիր է:
    Լևոն Զուրաբյան - Ոչ: Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածը շատ հստակ էր՝ ապրիլի 28-ը պետք է կատարվեն ժողովրդի երեք նվազագույն պահանջները եւ միայն այս դեպքում է հնարավոր, որ ապրիլի 28-ը դառնա երկխոսության սկզբնավորման, այլ ոչ թե ջրբաժանի օր: Երեքը մինիմալ պահանջներն են: Ընդ որում, ուզում եմ շեշտել, որ մեր բոլոր 15 պահանջները, որ Տեր-Պետրոսյանը ձեւակերպել է մարտի 1-ի ելույթում, մնում են ուժի մեջ, եւ մենք վճռականորեն հետամուտ ենք լինելու բոլոր 15 պահանջների կատարմանը: Ուղղակի երեք պահանջները մենք առանձնացրել էինք որպես առաջին փուլի պահանջներ, որոնք, եթե չկատարվեն, երկրում սկսվելու է քաղաքական առճակատում քաղաքացիական անհնազանդության դրսեւորումներով:
    Արման Մուսինյան - Երեք պահանջները մեկ փաթեթ են։ Այդ երեք պահանջները, որոնք առանձնացվել և ներկայացվել են, հնարավորություն կտան քաղաքական գործընթացները տանել ավելի բնականոն հունով։ Կսպասենք մինչև ապրիլի 28–ը, տեսնենք ինչ արձագանք կլինի մեր մյուս պահանջներին ու ըստ այդմ կընդունենք մեր որոշումը ապրիլի 28–ին:
    Մեֆ, իմ եղբայր, արի ինքներս մեր նկատմամբ հարգանքը չկորցնենք: Տարբեր տեսակի բացատրություններ կարելի ա անըդհատ գտնել: Ինձ կոնկրետ հարց ա հետաքրքրում, երեք պահանջները ամբողջությամբ ու կոնկրետ, Լևոնի նշած ժամկետներում,կատարվել են, թե՞ ոչ: Ապեր, ասա կամ այո, կամ ոչ…

    Եթե մի անգամ էլ ես ասել, որ Սերժը հավաստիացրել ա, իսկ Մուկը միջնորդել ա, անկեղծորեն կհավատամ, որ դու Սերժի ու մկան հավատարիմ կողմնակիցն ես: Քանի որ նույն բանն էլ Գալուստն ու Ռազմիկն են ասում:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (30.04.2011), Elmo (30.04.2011), Ձայնալար (30.04.2011)

  19. #5924
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլորովին հակառակը, փափագում եմ իրական երրորդ ուժի ծնունդը: Ուժեղ ուժի: Կամային ուժի: Գաղափարական ուժի: Ոչ թե խոսքի այլ գործի ուժի: Իսկ ցանկացած բլա-բլա խոսող ուժի դեմ, անկախ նրանից անունը կդնեն երրորդ թե համապետական թե համամիութենական, իհարկե կպայքարեմ:
    Մի հատ էլ մի քանի ամսվա հնության հարցս կրկնեմ էտ դեպքում - բա իշխանությունների դեմ ո՞վ ու ո՞նց ա պայքարելու, ու էտ համատեքստում միակն ու անփոխարինելին ի՞նչ ա անում: Հռետորական հարց ա, Չուկ ջան, պատասխան չի ակնկալվում:

  20. #5925
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ էլ մի քանի ամսվա հնության հարցս կրկնեմ էտ դեպքում - բա իշխանությունների դեմ ո՞վ ու ո՞նց ա պայքարելու, ու էտ համատեքստում միակն ու անփոխարինելին ի՞նչ ա անում: Հռետորական հարց ա, Չուկ ջան, պատասխան չի ակնկալվում:
    Հռետորական հարց չի, անկապ հարց ա:
    Իմ պայքարի միակ թիրախն եղել ու մնում ա իշխանությունը: Կողքից էլ դեմ եմ բոլոր հավայի բլթցնող ուժերին:
    Քո պայքարի թիրախը հիմա ՀԱԿ-ն ա, էնպես որ կոչ. դու մտածիր իշխանության դեմ պայքարելու մասին, ոչ թե հռետորական անկապ հարցեր դիր

    հ.գ. Քաղբանտարկյալներին ազատ չեն արձակել, բայց այդ պահանջն ընթացքում է: Ուրիշ հարց, որ մեկը ինձ չի գոհացնում, որ ժամկետները խախտվել են ու մենք էլ դրա հետ հաշվի ենք նստել: Բայց ուրիշ տարբերակ էլ ըստ էության չեմ տեսնում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 395 980-ից ԱռաջինԱռաջին ... 295345385391392393394395396397398399405445495895 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •