Վիշապ (30.04.2011)
Տենաս Րաֆֆին էլի մի բանադուլ կանի՞, մի քիչ զբաղվենք![]()
Յարամբ, մի քսան պահանջ առաջ կքաշի մեկը մեկից ու ՀԱԿ-ից մազալու:
Թե դրանք ինչի՞ իրար չեն միանում, դաշնակներն էլ վրից: Ժառանգության, ՀԱԿ-ի ու դաշնակների օրթախ պահանջներից գոնե կես հատ նամուսով պահանջ կարելի էր ձևակերպել - «անհապաղ պաշտոնական հավաստիացում, որ միացյալ հայ դատը անխտիր բոլորիս կտանի լուսավոր ու արժանապատիվ ապագա»:![]()
Elmo (30.04.2011)
Մարտիմեկյան հավաստիացումները թեմայով
ՀՔԾ-ն ստացել է մարտի 1-ի ֆիլմը
18:15 | Ապրիլ 29, 2011 |
ՀՔԾ մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը ստացել է «Հայաստանի կորսված գարուն» ֆիլմի տեսաերիզը: Եվ արդեն հասցրել է դիտել այն, սակայն որեւէ նոր հանգամանք կամ գործի լիարժեք բացահայտման համար անհրաժեշտ փաստ չի հայտնաբերել այնտեղ:
«Ա1+»-ի հետ զրույցում Վահագն Հարությունյանը նկատեց, որ այն, ինչ տեսել է ֆիլմում, քննչական մարմիններին հայտնի է, իսկ ինչ վերաբերում է ֆիլմում հնչած ենթադրություններին կամ մեկնաբանություններին, ապա դրանց առնչությամբ ինքն արդեն ներկայացրել է առարկություններ: «Փաստահավաք խմբի ձեռք բերած ապացույցներում շատ հանգամանքներ, փաստական տվյալներ խեղաթյուրված էին, որի վերաբերյալ ժամանակին ես առարկություններ եմ ներկայացրել: Այսօր այդ խեղաթյուրումները տեղ են գտել ֆիլմում»,-ասաց Վահագն Հարությունյանը:
Հարցին, թե ի ՞նչ միջոցառումներ են իրականացվում Սերժ Սարգսյանի հանձնարարականի շրջանակներում` Վահագն Հարությունյանը տեղեկացրեց, որ վերանայվում են գործի նյութերը, ձեռք բերված ապացույցները եւ մշակվում է միջոցառումների ծրագիր:
Արդյո՞ք որոշակի ժամկետային սահմանափակումներ դրվել են հանձնարարականով` մեր հարցին Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, որեւէ կոնկրետ ժամկետ դրված չէ, բայց ամեն ինչ արվելու է հնարավորինս սեղմ ժամկետում»:
Թատրոնը լավ միտք ա, կարելի ա մյուս անգամ հանրահավաքից հետո գնալ, էդ ժամերին ա սկսվում: Assassin Creed's Brotherhood-ը արդեն 2-րդ անգամ վերջացրել եմ: Քաղբանտարկյալներին էլ ազատելու են, չկասկածես(համոզվա՞ծ ես, որ քաղբանտարկյալ են, Վի՛շ)
Ես չեմ ասել, տենց բան, ոչ էլ ասել եմ, որ ուզում եմ Լևոնը նախագահ դառնա:
Համ էլ ինչքան կարում եմ, էդքանն եմ անում: Վերից վար կոռումպացված երկրում սառը պիվա խմելը եքա նվաճում ա![]()
Chuk (30.04.2011), Mephistopheles (01.05.2011), Տրիբուն (30.04.2011)
Հաջորդ անգամ մեջքը քորադուլ ա անելու: Նստելու ա հրապարակում ու խոստանա, որ մեջքը քոր գալու դեպքում դիմանալու ա էնքան. քանի դեռ
1. խոսացող թութակներին խոսքի ազատություն
2. դեղին մամուլին՝ որդան կարմիր ներկ
3. այն երկիրը, որն անկախ է և կոչվում է Հայաստան
4. ապրեն պարողները
5. աստված տվողին ա տալիս:
6. ծերով բզել չկա
7. մի բարձի ծերանաք
էսպես չի մնա
Zodiac (04.05.2011)
ՀԱԿ-ի,հատկապես Լևոնի համար շատ զավեշտալի իրավիճակ կստեղծվի, եթե ասենք ՀԱԿ-ի մյուս հանրահավաքի հայտը մերժեին Ազատության հրապարակում անցկացնել ու փոխարենը տեղ առաջարկեին ասենք Չարբախում:Լավ կլիներ,որ էս թեմայով Վիվառոյում կամ Տոտո Լոտոյում ստավկեք ընդունեին-տոչնի տեղերը ,կներեք, չգիտեմ:
Ի դեպ, չեք ասի,թե էդ հրապարակի օֆիցիալ անունը Ազատության է, թէ Թատերական, ոնց որ էսօր Երևանի գլխավոր ճարտարապետ Լևոն Իգիյանն էր ասում:
Ես համոզված եմ, որ ազատելու են: Կարծես թե ոչ մեկին էլ ցմահ չեն դատապարտել:
Ապեր եթե շատ անկեղծ, ապա չգիտեմ ինչաբանտարկյալ են, չեմ կասկածում, որ հավայի են նստած, բայց նաև վստահ չեմ, որ հանուն իմ բարօրության են նստած: Ես անունը կդնեի «սերժինչուզողաբանտարկյալներ»: Ինձ համար դեռևս պարզ չի իրենց ընդդիմություն համարողների քաղաքական հայացքների տարբերությունը իշխանությունների հայացքներից, եթե համարենք, որ այդպիսիք երկուստեք կան:(համոզվա՞ծ ես, որ քաղբանտարկյալ են, Վի՛շ)![]()
Հ.Գ. Վերջին հայտնագործությունը. Ժողովդրի փրկության ուղին՝ իշխանության ու հասարակության իրական երկխոսության մեջ է փաստորեն, մինչ վերջերս կարծում էինք, թե Ղարաբաղի հարցի կարգավորման մեջ է:
Si vis pacem, para bellum
Շատ հետաքրքիր հարցազրույց է -http://www.lragir.am/armsrc/country47382.html
lԱղբյուր-լրագիր.amՊՆԴԵԼՈՒ ԵՆՔ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ
- Ապրիլի 28-ի հանրահավաքից հետո ժողովուրդը չէր ցանկանում գնալ տուն, պահանջում էին անժամկետ նստացույց հայտարարել: Ինքներդ էլ տեսաք, որ ժողովուրդը մի տեսակ դժկամությամբ ընդունեց հաջորդ հանրահավաքը մայիսի 31-ին անցկացնելու որոշումը, այնքան էլ հեշտ չէր համոզել մարդկանց հրաժարվել նստացույցի որոշումից: Ինչով է պայմանավորված Կոնգրեսի այդ մարտավարությունը:
- Շատ բնական իրավիճակ էր, որի մասին մենք զգուշացրել էինք: Երկրում ստեղծվել է շատ ծանր սոցիալ-տնտեսական վիճակ, մեծագույն լարվածություն, ժողովուրդն անտանելի իրավիճակում է գտնվում, որեւէ հարց չի լուծվում: Այս կլանային-օլիգարխական մոնոպոլիստական համակարգը շարունակում է խեղդել տնտեսությունը, որի արդյունքում գների` ոչնչով չհիմնավորված ահավոր աճ կա: Այս իրավիճակում մենք զգուշացրել էինք, որ գալու է պահ, երբ ժողովուրդը կարող է թքել եւ Հայ Ազգային Կոնգրեսի կարծիքի վրա, եւ ԼՂ խնդրի հետ կապված արգելանքների վրա, եւ ընդվզել: Եվ ահա նման ազդանշան ունեցանք մեր նախորդ հանրահավաքի ժամանակ: Իհարկե, մենք տվեցինք հիմնավորումներ, թե ինչու ապրիլի 28-ը չպետք է դառնար ջրբաժանի օր. մեր փաթեթային երեք պահանջներից երկուսը կատարվել էր, եւ երրորդի վերաբերյալ տրվել է հավաստիացում, որ կատարվելու է մոտ ժամանակներս՝ մայիսի 28-ին: Եվ բնական էր, որ մենք մեր հաջորդ հանրահավաքը ցանկանում ենք անել մայիսի 31-ին՝ արդեն Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի մասնակցությամբ: Նման ժամանակ չտալն ուղղակի չէր ընկալվի ոչ հասարակության, ոչ մանավանդ միջազգային հանրության կողմից: Կստացվեր, որ չնայած իշխանությունները գնում են պահանջվող զիջումների, մենք ուղղակի ֆորմալ առիթ ենք փնտրում իրավիճակը սրելու նպատակով: Մենք հասել ենք մի իրավիճակի, երբ ընդդիմությունը կարող է պահանջներ դնել իշխանությունների դիմաց եւ հասնել դրանց իրականացմանը: Եվ քանի դեռ այդ պրոցեսը գնում է, եւ ակնհայտ է, որ մենք լուրջ ձեռքբերումներ ունենք, չէր կարելի այդ պրոցեսը փչացնել: Սրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ ես էլ համոզեցի մարդկանց՝ չնստել անժամկետ նստացույցի: Ճիշտ է, դա լուրջ ջանքեր պահանջեց: Ստիպված էի խոստում տալ, որ մայիսի 31-ին իրենց հետ միասին ինքս նստեմ նստացույցի: Թեեւ՝ ես վստահ եմ, որ, հաշվի առնելով ընթացող քաղաքական պրոցեսի ամբողջ տրամաբանությունը, իշխանությունները կատարելու են խոստումը, բայց ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք թերահավատությամբ են մոտենում իշխանությունների խոստումներին: Իշխանություններն իրենք են դրա առիթները տվել, ուստի՝ մարդկանց անհանգստությունը հիմնավորված էր: Բայց նրանք էլ պիտի հասկանան, որ երեք տարվա համառ պայքարի արդյունքում քաղաքական իրավիճակ է փոխվել: Այդ փոփոխված իրավիճակն է իշխանություններին ստիպում գնալ զիջումների, եւ մեր մարտավարությունը հիմա հետեւյալն է. այնքան ժամանակ, ինչքան դա կշարունակվի, այդ գործընթացին պետք է ամեն կերպ նպաստել:
- Կոնգրեսն իր 15 պահանջներից առանձնացրեց 3-ը, իշխանություններն էլ գնացին դրանց կատարմանը: Այդ ամենն ինչպե՞ս կմեկնաբանեք, քանի որ երեք տարի շարունակ իշխանությունները մերժում էին, իսկ հիմա բայրացակամ են:
- Ոչ մի բայրացակամություն էլ չկա: Ոչ ոք մեր սիրուն աչքերի համար զիջումներ չի կատարում: Կատարվել է հետեւյալը՝ երեք տարի շարունակ Կոնգրեսը պայքարում էր, եւ իշխանությունները վստահ էին, որ Կոնգրեսը չի դիմանա այդ հալածանքներին, կմաշվի, հատկապես որ ընտրական պրոցեսներ չկան: Իշխանությունները տեսան, որ Կոնգրեսը մնաց որպես կայուն, ինստիտուցիոնալ կառույց, եւ նրանց չհաջողվեց ջարդել Կոնգրեսին: Ավելին, վերջին հանրահավաքները ցույց տվեցին, որ նրա ուժը շեշտակի աճում է:
Դրան ավելացավ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, որը ժողովրդին ուղղակի ոտքի է հանել, եւ վերջապես, փոխվել է միջազգային մթնոլորտը՝ կապված արաբական հեղափոխությունների հետ: Միջազգային հանրությունն ավելի անհանդուրժող է դարձել դիկտատորների նկատմամբ եւ ավելի հակված՝ պաշտպանելու ժողովրդավարական շարժումները:
- Իսկ արդյոք Կոնգրեսը զիջող չի դարձել այս ընթացքում:
- Իսկ դուք որեւէ զիջում տեսե՞լ եք:
- Ովքեր քննադատում են Կոնգրեսին, հարց են տալիս՝ ինչկատարեցին դրանք: Եվ այդ մարդիկ կարծում են, որ սա պայմանավորված քայլ էր, գործարք, այլապես նման կերպ չէին զարգանա իրադարձությունները:
- Այդ քննադատողներն ուղղակի մեղանչում են ճշմարտության եւ իրականության դեմ: 2008 թ. մարտից ի վեր մեր դիրքորոշումն անփոփոխ էր, այն է՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ բանակցություններ ու երկխոսություն, որը, սակայն, կարող է սկսվել միայն քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո: Քաղբանտարկյալների ազատ արձակումը միշտ եղել է նախապայման՝ երկխոսություն սկսելու համար: Շարժման հզորացմանը համընթաց Կոնգրեսի դիրքորոշումն այս հարցում ավելի կոշտացավ. երկխոսություն սկսելու համար եւս երկու պահանջ ավելացավ՝ Ազատության հրապարակի վերադարձն ու մարտի 1-ի սպանդի բացահայտման վերաբերյալ հավաստիացում տալը: Այսինքն՝ իրականում Կոնգրեսը, այդ բոլոր դեմագոգների պնդումների հակառակ, միայն կոշտացրել է դիրքորոշումը: Եվ այդ կոշտացված նախապայմաններն իշխանությունների կողմից կատարվում են, քանի որ լիցքաթափման այլ ելք, քան երկխոսության ծավալումը, իրենք էլ չեն տեսնում:
- Այդ նույն քննադատներն ասում են, որ Կոնգրեսի ու իշխանությունների միջեւ գործարք կա, պայմանավորվածություն: Իսկ նպատակը՝ իրավիճակը ձգել մինչեւ հաջորդ ԱԺ ընտրություններ՝ մանդատ ունենալու համար:
- Այդ մարդիկ, չգիտեմ, տրամաբանության ինչ դասեր են առել իրենց կյանքում: Եթե Կոնգրեսը խստացրել է նախապայմանները եւ այդ նախապայմանները իշխանությունները կատարում են, քանի որ հայտնվել են ավելի վատ իրավիճակում, քան նախկինում էր, ապա այդ ամենը վկայում է այն մասին, որ համաժողովրդական շարժումն ունի լրջագույն ձեռքբերումներ, եւ ոչ մի այլ բան: Բնական է, որ երբ մտնենք երկխոսության մեջ, իշխանություններն անելու են ամեն ինչ՝ ժամանակ շահելու, ձգձգելու համար: Մեր գործն էլ պետք է լինի իշխանություններին հասկացնել, ժողովրդի օգնությամբ պարտադրել, որ նրանք համաձայնվեն արտահերթ ընտրությունների անցկացմանը: Եվ այդ պրոցեսում մեր ամենաարդյունավետ միջոցը լինելու է ժողովրդի մասնակցությունը հանրահավաքներին եւ այնտեղ արտահայտված պահանջը: Ոչ ոք այսօր չի կարող երաշխիք տալ այդ երկխոսության արդյունքների համար, բացի հանրահավաքների մարդաշատությունը: Եթե իշխանությունները կարողանան արագորեն կայունացնել իրավիճակը, բարձրացնել մարդկանց կենսամակարդակը, լուծել բոլոր խնդիրները՝ կապված կոռուպցիայի, արդարարության ու ժողովրդավարության հետ, բնական է, որ դրանով կմեղմեն հասարակական դժգոհությունը եւ հաշվի չեն նստի Կոնգրեսի պահանջների հետ:
Բնականաբար, ես սա համարում եմ անհնար, անհավանական զարգացում՝ այս ավազակապետության պայմաններում, այս արատավոր համակարգում, երբ օլիգարխներն, ըստ էության, թելադրում են իրենց շահերը ողջ պետական համակարգին: Իշխանությունները ոչ միայն չեն կարողանա ապահովել այս պայմանները, այլեւ՝ հակառակը, կյանքը շատ ավելի է վատանալու, աճելու են գները, աճելու է արտագաղթը, ժողովրդի դժգոհությունն էլ մոտենալու է պայթյունավտանգ սահմանին: Իսկ եթե այդպես է լինելու, իշխանությունները գնալու են զիջումների հակառակ իրենց ցանկությունների եւ այսօր հռչակվող դիրքորոշումների, քանի որ ժողովրդին առաջարկելու այլ բան չունեն: Իսկ զիջումները կարող են տարբեր լինել: Մենք, բնականաբար, պնդելու ենք նախագահական արտահերթ ընտրությունների վրա՝ որպես ամենալուրջ երաշխիք՝ Հայաստանում իրավիճակը կարգավորելու, լեգիտիմ իշխանություն ձեւավորելու համար: Եթե մենք լինենք ուժեղ, եթե ժողովուրդը տեր կանգնի այդ պահանջներին, մենք հասնելու ենք դրան: Մեր կողմից վճռականության պակաս չի լինի՝ էներգիայի, ջանքերի պակաս չի լինի:
- Եթե մինչեւ մայիսի 31-ը իշխանությունները կատարեն Կոնգրեսի պահանջները, ի՞նչ է լինելու դրանից հետո: Ի՞նչ զարգացումներ են սպասվում՝ Կոնգրեսը մեղմացնելո՞ւ է արդյոք դիրքորոշումը, երկխոսություն կոչվածն ինչպե՞ս է լինելու:
- Եթե մենք մտնում ենք երկխոսության մեջ, երկու կողմերն էլ նշանակելու են իրենց պատվիրակներին, եւ նրանք սկսելու են լրջագույն խոսակցություն ընտրությունների ժամկետների եւ նրանց արդարությունն ապահովելու վերաբերյալ: Բնականաբար, եթե մենք տեսնենք, որ բանակցություններն արդյունավետ են, տանում են դեպի հռչակված նպատակների իրագործումը, ուրեմն կշարունակենք դրանք, մինչեւ ձեռք բերվեն հասարակության համար գոհացուցիչ արդյունքներ, եւ ապահովվի լեգիտիմ իշխանության ձեւավորման երաշխիքը: Իսկ եթե տեսնենք, որ իշխանությունն իմիտացիայով է զբաղվում, այլ ոչ թե լուրջ երկխոսությամբ, փորձում է ժամանակ շահել, ձգձգել, խաբել, ապա այս դեպքում ոչինչ չի մնալու, քան դիմել ժողովրդի ուժին:
- Կոնգրեսի քննադատները պնդում են, որ Կոնգրեսն ընդամենը ժամանակ է ձգում՝ մինչեւ հաջորդ տարվա մայիս ընտրազանգված պահելու համար:
- Ինչ ասես՝ չեն ասի մեր Շարժման չկամեցողները, միայն թե չընդունեն իրականությունը: Կասեն՝ Կոնգրեսը գործարքի մեջ է, ժամանակ է ձգում, փորձում է լուծել միայն քաղբանտարկյալների հարցը եւ ավարտել պայքարը, պայքարում է խորհրդարանում մի քանի մանդատների համար: Ինչ ասես՝ չեն ասի, միայն թե ժխտեն անվիճարկելին, այն է՝ Հայաստանի ժամանակակից ժողովրդավարական շարժումն այսօր վերջապես արձանագրում է առաջընթաց: Վերջապես, մեր պայքարն արդյունավետ է, եւ մենք ամեն օր ունենում ենք կոնկրետ ձեռքբերումներ: Այ սա կժխտեն: Նույն մարդիկ մի օր կասեն՝ սա գործարք էր, մյուս օրը կասեն, որ ոչ թե Կոնգրեսին են զիջում, այլ՝ միջազգային հանրությանը. մեկը մյուսին հակասում է: Նրանց տրամաբանությունը չի հետաքրքրում, այլ՝ ժխտել Կոնգրեսի ակնհայտ աճող ուժը եւ ժխտել այն, որ մեր պայքարն արդյունավետ է, տանում է գլխավոր նպատակի իրականացում, այն է՝ ՀՀ-ում լեգիտիմ իշխանության ձեւավորում:..................................................
- Ժողովրդին ավելի շատ հետաքրքրում են արդյունքները, քան պրոցեսը: Այն արդյունքը, ինչ ակնկալում է ժողովուրդը Կոնգրեսից՝ ավազակապետության կազմաքանդում, իշխանափոխություն, սահմանադրական կարգի հաստատում, լինելո՞ւ է, Ձեր կարծիքով, թե ոչ:
- Բա ինչո՞վ ենք մենք զբաղված, եւ ինչու՞ Կոնգրեսը գոյություն ունի, ինչու է Հայաստանի հասարակությունը գնում Կոնգրեսի հետեւից: Միայն հենց այդ պատճառով, որ Կոնգրեսը հստակ ձեւակերպել է քաղաքական օրակարգը՝ ժողովրդի ցանկությունների հիման վրա: Ձեւավորել է այնպիսի օրակարգ, որն ի վիճակի է մոբիլիզացնելու ժողովրդին: Ամեն օրակարգի շուրջ ժողովուրդը չի մոբիլիզացվում: Շատերը փորձեցին, բայց արդյունք չտվեց: Հիմա սահմանադիր ժողովի մասին են խոսում, մինչդեռ դա անհեթեթ գաղափար է. սահմանադիր ժողով ստեղծվում է այն ժամանակ, երբ չկա գործող սահմանադրություն եւ դեռ չկա ստեղծված մեխանիզմ՝ սահմանադրություն ընդունելու, դրանում փոփոխություններ կատարելու համար: Իսկ Կոնգրեսը ձեւակերպել է այնպիսի պահանջներ, որ ժողովրդին համախմբել է, ոգեւորվել է, եւ գնում է այդ պրոցեսի հետեւից՝ տեսնելով դրա արդյունքները: Բնականաբար, որքան շատ մենք ձեռքբերում ունենանք, այնքան փոխվելու է մեր օրակարգը: Երեք տարի շարունակ մենք պահանջել ենք մարտի 1-ի քննության նոր թափ, պահանջել ենք Ազատության հրապարակի վերադարձ: Հիմա այդ երկու պահանջները դուրս են գալու օրակարգից, ու մենք կենտրոնանալու ենք նոր օրակարգի վրա, որի մեջ, բնականաբար, մտնելու է նաեւ մարտի 1-ի ոճրագործության վերջնական բացահայտումը: Բայց նաեւ, որպես հիմնական նպատակ, ունենալու ենք ՀՀ-ում արդար եւ օրինական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորումը:
- Արտահերթ ընտրությունների հասնելն առաջնայի՞ն է դառնալու օրակարգում:
- Դուք փորձում եք իմ հավատը: Եթե փորձում եք իմ հավատը, վստահ եղեք, ես ունեմ այդքան հավատ, եւ ոչ միայն ես ունեմ այդքան հավատ, այլեւ այն մարդիկ, որոնք տեսնելով իրենց ուղղությամբ արձակված գնդակներ, բանտեր, խոշտանգումներ, բազմաթիվ հալածանքներ, աշխատանքից հեռացումներ, բիզնեսի ավիրում՝ իշխանությունների կողմից, տեսնելով բազմաթիվ փորձանքներ, այնուամենայնիվ, շարունակել են պայքարել այդ նպատակի համար: Մեր բոլորի հավատն արդեն փորձված է: Ռեժիմի հեռացումը եւ արտահերթ ընտրություններով լեգիտիմ իշխանության ստեղծումը ի սկզբանե եղել է Շարժման հիմնական նպատակը:
.......
ԶՐՈՒՅՑԸ ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԻ
Էս երկու օր է,ոչ մի կարգին նորություն չկա:Թե էդ ԲԵՆ ԼԱԴԵՆԻՆ խի սպանեցին![]()
Mephistopheles (04.05.2011)
Վիշ ապեր, իրանք քաղբանտարկյալներ են, որովհետև քաղաքական հայացքների ու գործունեության համար են նստած… ճիշտ ես ասում, որ քո բարօրության համար չեն նստած, այլ նստած են իրանց իրավունքներ պաշտպանելու համար որ էս դեպքում համընկնում ա քո ու կարելի ա ասել բոլորի իրավունքների հետ, սրանից հետո միայն ամեն մարդն ինքը պտի պայքարի իրա բարօրության համար … ՀԱԿ-ում հավաքված բոլոր կուսակցություններն ու անհատներն ունեն իրարից լրիվ տարբեր քաղաքական հայացքներ ու գաղափարներ, բայց իրանց միավորում ա իրանց քաղաքացիական դիրքորոշումն ու նպատակը… սենց բան մենակ ավտորիտար երկրներում ա լինում… իսկ նստողների ու իշխանությունների քաղաքական հայացքները ընդամենը մի բանով ա տարբերվում. նստողներն ունեն քաղաքական հայացք, իսկ իշխանությունները չունեն…
սխալ ես լսել ընգեր, Ժողովրդի փրկությունը երրորդ ուժի, կամ նոր ընդդիմության մեջ ա, որը առկայծում ա Կարապետիչից, Րաֆֆիից ու մեկ էլ մի քանի անհայտ ուժերից, կամ էլ այսպես ասած "անառաջնորդ ընդդիմությունից" յա էլ "բազմակենտրոն ընդդիմությունից" … Ղարաբաղի հարցի կարգավորումն էլ կակ ռազ քո բարօրության համար ա պետք որն էլ վերջին հաշվով ազգի փրկությանը մի ուրիշ ձևի ա նպաստում…
Հ.Գ. համ էլ բարև կորած-մոլորած… չկաս… ու՞ր ես այ ախպեր…
Մեֆ, կասե՞ս, թե որոնք են քո իմացած ընդդիմության քաղաքական հայացքները ու ինչով են տարբերվում իշխանության հայացքներից, ինչպես է պայքարել ընդդիմությունը հանուն իր հայացքների ճշտի:
Իրենց ընդհանուր քաղաքացիական դիրքորոշումը ո՞րն է, չլինի՞ «Լևոն նախագահ»-ն էՀԱԿ-ում հավաքված բոլոր կուսակցություններն ու անհատներն ունեն իրարից լրիվ տարբեր քաղաքական հայացքներ ու գաղափարներ, բայց իրանց միավորում ա իրանց քաղաքացիական դիրքորոշումն ու նպատակը…Թե՞ Ազատության հրապարակում հանրահավաք անցկանցնելու իրավունքը: Թե՞ արժանապատիվ երկխոսությունը մոնղոլ-թաթարների հետ... Թե՞ քաղբանտարկյալներին ազատելու պահանջը մեր օրերում քաղաքական դիրքորոշում է համարվում:
Տարբեր քաղաքական հայացքների տեր ուժերը միավորվել են, պա՛հ պա՛հ պա՛հ, աշխարհի վերջը եկել է, հրես փրկեցին Հայաստանը:
Աչքիս միավորվել սպասում են, հալբաթ Լևոնը մի բան անի, էն էլ իր փառամոլական տարերքի մեջ սաղի քթից բռնած ֆֆռացնում է: Մենք էլ էշ էշ հավատում ենք, թե գիշերները չի քնում, մեր մասին է մտածում:
Լևոնը էս պահի դրությամբ ամենաշատ թքած ունեցողն է թե ժողովդրի վրա, թե քաղբանտարկյալների վրա: Երկխոսության մասին բարբաջողը թող առաջին հերթին ինքը երկխոսի ժողովդրի հետ, որի կարծիքը իրեն կյանքում չի հետաքրքրել:
Հ.Գ. Բարև Մեֆ ջան... գործեր-մործերով եմ: Դու լա՞վ ես ախպերս:
Si vis pacem, para bellum
Տրիբուն (08.05.2011)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ