Chuk-ի խոսքերից
Բագ ջան, որ անկապ բանավեճի մեջ չընկնենք, արի ՀԱԿ-ի անունը չտամ ու ՀԱԿ-ին որևէ բանի հետ չկապեմ:
2008-ից մինչև հիմա եքա աճ կա: Նույն բանակում, ոնց որ մի քանի գրառում առաջ ճիշտ նկատեց Դավիթը, էսօր ավելի քիչ են մարդիկ, ովքեր մասոնական կուտը կուտեն: Մի կողմից գիտակցումը, թե իշխանության գլխին ով ա նստած, ավելի շատերի մոտ ա ամրամպնդվում, մյուս կողմից նույն մամուլի հանած շուխուռները բանակի մասին, որոնց արդյունքում ստիպված որոշ սպաների պատժում կամ հրամապարակային պախարակում են, բերում ա նրան, որ ավելի ու ավելի քիչ սպաներ «ժողովրդի դեմ» կհելնեն:
Իսկ քաղաքացիական որոշակի ակտիվությունը, որը ես անվանում եմ քաղաքացիական գիտակցության արթնացում, նույն վաճառականների, հղիների խնդրի, օտարալեզու դպրոցների, վարորդների և այլն, ոչ միայն սեփական շահին ուղղված պաշտպանություն ա, այլ շատերի մոտ, նույն ոստիկանական ու բանակի համակարգում, կարծրատիպեր ա փոխում, ստիպում ա ավելի ու ավելի լավ խնդիրը պատկերացնել, բերելով իմ ասածին, այսինքն քաոսի հնարավոր պատճառները կտրելուն կամ մինիմալին հասցնելուն:
Ախր ոչ մի բան անտեղի չի անցնում:
Ախր էս ամեն ինչը շաղկապված ա:
Ախր ուղղակի հելնել ու նախագահականի վրա գնալը ոչ մի արդյունքի չի կարող բերել առանց էս ամբողջ երևույթների, գիտակցության բարձրացման:
Հայաստանում հիմա շատ հուսադրող իրավիճակ ա զարգանում:
Էջանիշներ