Բիձա (01.04.2010)
Չուկ ջան, իմ սարկազմային տոնից մի նեղացիր բռատ։ Ես մեղա։ Չէ՞ որ ես քեզնից չեմ նեղանում, որ իմ կարծիքը համարում ես անիմաստ, ուշադրության անարժան։ Բայց արի ծուռ նստենք, դուզը խոսենք՝ Հայաստանում քաղաքականությունը վերածվել է ոտից գլուխ միֆերի ու ծաղրերի ամբողջության, ինչ իշխանությունն է անում, նույնը կրկնում է ընդդիմությունը։ Ինչու՞ պիտի ժողովուրդը ակտիվ լինի, երբ զգում է, որ բոլոր քաղաքկան ուժեր հորջորջվողներն էլ իրեն ձեռ են առնում։ Հիմա Արարատ Զուրաբյանը բառացիորեն հայտարարում է, թե Քոչարյանին իշխանության բերելու գինը եղել է Ղարաբաղի դուրս մղումը բանակցություններից։ Ես էլ հարիֆ հարիֆ հիշում եմ, որ Լևոնը հրաժարական տալուց տելեվիզոռով ալամ հայությանը հայտարարեց որ «ձեզ հայտնի ուժերի կողմից ինձ տրվել է հրաժարականի պահանջ»… ախպեր, հիմա Լևոնն ա են վախտ ստել, թե Զուրբյանն ա հիմա ստում… Ակամայից պրոպագանդա է, որ ես էս երկրի տեր դառնալու շանսեր չունեմ, որովհետև Զուրաբյան անունով քաղաքական գործիչք, որը յանի ներկայացնում է Հայաստանի շահերը եվրոպաներում, բառացիորեն հայտարարում է, որ Հայաստանի տերը հայերը չեն։ Ասա, տո բա դու ու՞մ տանձին ես պետք, կամ էլ ի՞նչ ես ներկայացնում, որ վաղը ֆրանսիացին կամ հոլանդացին են Հայաստանում իշխանություն փոխելու էլի չգիտեմ ինչ գնով։
Si vis pacem, para bellum
Զուրաբյանը նման բան ուղղակի չի ասել: Այլ ասել է, որ ՀՀՇ-ն այսուհետ ԵԽԽՎ-ում է ու իրենք այնտեղ ներկայացնելու են Հայաստանի շահերը: Սա դրական ու լավ բան ա, որի մեջ ինչ-որ վատ բաներ փնտրելն անիմաստ զբաղմունք ա:
Նաև ասել ա հետևյալը. «1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու նախապայմանը հանդիսացել է հենց բանակցային գործընթացից Ղարաբաղը դուրս թողնելու գործոնը»: Դե հիմա ցույց տուր, թե որտեղ ա խոսք գնում բերելու մասին: Խոսք ա գնում Քոչարյանի գալու մասին (մեր ներքին ուժերի՝ իրան բերելու մասին), ու նաև նրա մասին, թե ինչու՞ է աշխարհը, մասնավորապես Ֆրանսիան լռել աղաղակող խախտումների վերաբերյալ: Տարբերությունը զգալի ա: Ու անգամ դու պիտի ընդունես ու հասկանաս, որ եթե աշխարհը ոտքի կանգներ ու միահամուռ նկատեր, որ Քոչարյանը Հայաստանում 10 տարի ապրած լինելու մասին տեղեկանք չուներ, Քոչարյանը մեջտեղից ճղվեր էլ, չէր կարողանա մնալ էդ պաշտոնին: Իսկ աշխարհը լռեց: Ինչու՞: Բացատրում է Զուրաբյանը: Մենք դա անվանենք վարկած, հարյուր տոկոս չհավատանք, բայց անկախ ամեն ինչից դա քո ընկալման հետ որևէ աղերս չունի:
ՈՉ ՄԻ ՏԵՂ ՀԱԿ-ԻՑ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ԱԿՆԱՐԿԵԼ ԿԱՄ ՉԻ ԱՍԵԼ, որ իբր Հայաստանում ամեն ինչ վճռում են դրսից: Բայց որ առանց դրսի աջակցության շատ բաներ ուղղակի անհնար կլինեին, անհերքելի ճշմարտություն է, որը չհասկանալը ես կուրություն եմ համարում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իհարկե դրական է ու լավ։ Եթե միայն ՀՀՇ–ն սույն իրողությունը ներկայացնելուն զուգընթաց դեմագոգիայով չի զբաղվում։ Հակառակ դեպքում ես խիստ կասկածում եմ որ ՀՀՇ–ն իսկապես Հայաստանի քաղաքացիների գումարային շահերն է ներկայացնելու ԵԽԽՎ–ում։
Չուկ, եվրոպացիք 96–ի ընտրությունները գնահատել էին խայտառակ ու աղաղակող խախտումներով։ Հարց. Կարող ա՞ Լևոն Տեր–Պետրոսյանը չմնաց իշխանության։ Ու դու իսկապես հավատում ես, որ Ֆրանսիան պիտի շուխուր աներ, որ Քոչարյանը բնակության վայրից տեղեկանք չունի՞Նաև ասել ա հետևյալը. «1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու նախապայմանը հանդիսացել է հենց բանակցային գործընթացից Ղարաբաղը դուրս թողնելու գործոնը»: Դե հիմա ցույց տուր, թե որտեղ ա խոսք գնում բերելու մասին: Խոսք ա գնում Քոչարյանի գալու մասին (մեր ներքին ուժերի՝ իրան բերելու մասին), ու նաև նրա մասին, թե ինչու՞ է աշխարհը, մասնավորապես Ֆրանսիան լռել աղաղակող խախտումների վերաբերյալ: Տարբերությունը զգալի ա: Ու անգամ դու պիտի ընդունես ու հասկանաս, որ եթե աշխարհը ոտքի կանգներ ու միահամուռ նկատեր, որ Քոչարյանը Հայաստանում 10 տարի ապրած լինելու մասին տեղեկանք չուներ, Քոչարյանը մեջտեղից ճղվեր էլ, չէր կարողանա մնալ էդ պաշտոնին: Իսկ աշխարհը լռեց: Ինչու՞: Բացատրում է Զուրաբյանը: Մենք դա անվանենք վարկած, հարյուր տոկոս չհավատանք, բայց անկախ ամեն ինչից դա քո ընկալման հետ որևէ աղերս չունի:Ու հենց մենակ դրա համար Քոչարյանը չէր լինի նախագահ ու ստիպված Ղարաբաղին հանել է բանակցությունների՞ց։ Որ դրանից Ֆրանսիային ի՞նչ լինի… Ֆրանսիայի կովերը շատ կաթ տա՞ն… Ի՞նչ է փոխվել Ղարաբաղին բանակցություններից հանելուց մասնավորապես Ֆրանսիայի դաշտում։ Ինչքան ենք սիրում մեկի բլթցրածը լուրջ ընդունել, ինչ ա թե մեջը ինտրիգներ կան։ Դրա համար էլ սերիալներ սիրող ժողովուրդ ենք էլի։
Հ.Գ. Չուկ «աշխարհը ոտքի կանգնի, միահամուռ նկատի, որ Հայաստանի նախագահը տեղեկանք չունի»… շեդեվր մտքեր ես արտահայտում։Ես արդեն պատկերացնում եմ, BBC-ով, CNN-ով հայտարարում են, որ Քոչարյանը Ժեկի պեչատը կեղծել է, ու ինչ մի աժիոտաժ ու սպանոցի ա Հայաստանում
![]()
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 01.04.2010, 15:05:
Si vis pacem, para bellum
Վիշապ, երբևէ դրսից այնպիսի կոշտ արձագանք ու պատժամիջոցներ չեն եղել, որոնք կարող էին իշխանությունը փոխել: Ուղղակի չեն եղել: Ու ամեն պահի դրա համար ինչ-որ գին վճարվել է՝ անկախ նրանից, թե ով է եղել իշխանավորը: Էդ արատավոր համակարգը միշտ էլ գործել է:
Հիմա գանք ՀՀՇ-ին. մարդիկ երկար բանակցել են, հասել են նրան, որ մտել են այդ խմբակցության մեջ: Ասուլիս են հայտարարել ու տեղեկացրել այդ մասին, որովհետև շարքային երևույթ չէ, իսկապես լավ նորություն է: Ասել են զուսպ, ընդամենը նպատակների ու փաստերի շարադրումով: Լրիվ նորմալ ընթացակարգ, նորմալ տեղեկատվություն, նորմալ ասուլիս: Ու մենակ մի քանի հոգի դրա մեջ սկսեցին դեմագոգիա տեսնել, խոսքերը փոխելով ներկայացնել, որ իբր ՀՀՇ-ն գնացել ա դրսից տղա բերի մեր վրա: Լուրջ չի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ