Տրիբուն (20.02.2011)
Արտակ ջան, էդ շատ լավա որ ժողովուրդը պատրաստ ա ոտքի բարձրանալուն:
Հիշո՞ւմ ես մի առիթով ասում էի, որ Լևոնը ոնց ասի նենց ա... Բա ո՞ւր կորավ սահմանադրական ճանապարհը: Հիմա որ Լևոնը ասի լոմ ենք վեկալում ու ղրղզանանք, ժողովուրդը լոմա վեկալելու չէ՞...
Լավ էս սաղ հեչ, ամենավանտ էնա, որ շատ ու շատ իմ նման մարդիկ պատրաստ են լոմ վերցնել ու էս իշխանություններին լարել, բայց չեն ուզում, որ լևոնի թիմը գա իշխանության: Հիմա էդ մարդին ո՞նց վարվեն: Ես լուրջ բան եմ հարցնում, կոնկրետ ես էս պահին չեմ կարում կողմորոշվեմ... ՈՒ իմ նման էլի լիքը մարդկանց գիտեմ, որոնց համար լևոնի թիմը պակաս անընդունելի չի, քան ներկա վարչակազմը:
հ.գ. ուր էր թե Նիկոլին հաներնք...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Տիգ ջան, Նիկոլն էլ ա Լևոնի թիմից![]()
Mephistopheles (20.02.2011), Tig (20.02.2011), Շինարար (20.02.2011)
Մեֆ ջան, թող մեծամիտ չհնչի, բայց եթե 2 գրառումից ավել փորձում եմ բանավիճել, նշանակում ա, որ ոչ իմ տեսակետն եմ անժխտելի համարում, ոչ քոնը՝ ժխտելի: Ես էլ քո նման արտահայտվում եմ: Ոչ պնդում եմ, ոչ խորհուրդ եմ տալիս, ոչ դրդում եմ, ոչ բրդումԱնցնենք բուն նյութին:
Ես էլ գիտեմ, որ ղրղզելը շատ ծանր ա լինելու մեր երկրի համար, բայց միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ էս վիճակի շարունակումը երաշխավորված կործանում ա: Մեֆ, կարող ա ստեղ չլինելով չես պատկերացնում ինչ հուսահատություն ա տիրում, ինչ արտագաղթ ա: Մեֆ ջան, գրեթե բոլոր ընկերներս ճամպրուկներն են կապում, մի մասն էլ արդեն ստեղ չեն՝ ջհանդամ, թե անհամեստություն եմ անում, բայց խոսքս էն միջին խավ ասած հայրենասեր, ինտելեկտուալ երիտասարդության մասին ա, առանց որոնց, որ Աստվածն էլ գա իշխանության, երկիր չի կառուցվի: Այսինքն մենք ժամանակ չունենք սպասելու, մինչև նոր մեթոդ կծլի հողի տակից՝ էս պահին կա երկու ճանապարհ՝
1. թողնել ոնց-որ կա
2. ղրղզել
Այսքանը:
davidus (20.02.2011), Mephistopheles (20.02.2011), Վիշապ (20.02.2011), Տրիբուն (20.02.2011)
Օրինակ մի բան ասեմ. ՀԱԿ կոչված ամենաժողովդրիմեծամասնությանկյանքինմեռնող ուժսը եթե այդպես երկրի կայունության մասին մտածող «տղա» է, կարող էր բողոքավոր ժողովդրի պոտենցիալը օգտագործելով կոնկրետ խնդիրներ փորձել լուծել, օրինակ վրացական համարներով մեքենաների մաքսատուրքի բոյկոտ կազմակերպեր ու պահանջեր մաքսատուրքերը նվազեցնել, կամ ապրանքների գների աճի համար հիմնավորում ու հետաքաննություն պահանջեր և այլն, բայց չէ՝ միմիայն արտահերթ ընտրություններ, յանի իշխանությունները որ փոքրիկ հարցերում զիջումների չեն գնում, հրես միանգամից աթոռները կտան։ Իսկ ինչ են անու՞մ՝ ժողովդրին հավաքում, վախեցնում Ղարաբաղի կորստով, ու անկայունությամբ, ցրում արդեն որերրորդ անգամ։ Հետևանքը՞՝ Սերժը իրեն ավելի ու ավելի ապահով է զգում։ Իշխանությունները ավելի ու ավելի լկտիանում ցինիկանում են, գները շարունակ թանկանում են...
Սա է «կայունության երաշխավոր» (իրենց խոսքերն են) ՀԱԿ–ի ... ուզում էի ասել մոտեցումները... բանը... տեսլականը ()... ողբամ ըզմես։
Իրականում նուուույն արկածախնդիր, թաթալաբազ, անծրագիր, անոռուգլուխ, վախկոտ Լևոնի շայկան է, ճիշտ–ճիշտ ոնց 90–ական թվականներին։ Ու սրանք ոնց ընդդիմություն են, այդպես էլ իշխանություն են լինելու(մթամ դառան, «քմծիծաղ»)։
Si vis pacem, para bellum
Տիգ ջան, ես ասել եմ ու կասեմ, իմ համար ամենաընդունելի տարբերակը խաղաղ ու հանգիստ ճանապարհով իշխանափոխության հասնելն ա ու դա հնարավոր բան ա: Բայց նաև միշտ ասել եմ, որ քրքրես գրառումներս, կգտնես, որ ժողովուրդն իրավունք ունի ըմբոստանալու, ու եթե ժողովուրդը գնաց էդ ճանապարհով, ես իրանց հետ եմ: Ու միլիոն անգամ ասել եմ, որ իմ համար ամենաառաջին հերթին անընդունելի են հավայի խոսակցությունները, երբ մարդը պահանջում ա ասենք ղրղզել, բայց էդ օդ խոսակցություն ա էն առումով, որ ինքը պատրաստ չի էդ քայլին գնալու, ինքն էդ ուրիշից ա ակնկալում: Խնդրում եմ ոչ մեկին անձնական չընդունել: Ֆորումից ոչ մեկին նկատի չունեմ: Բայց մեր ժողովրդի մի զգալի հատված հենց էդպես հավայի խոսող ա:
Հիմա էստեղ մի քանի հոգի Մեֆի հետ խոսում են ու անառարկելի տոնով ասում, որ բանակը ժողովրդի դեմ կյանքում դուրս չի գա: Շատ սիրուն հեքիաթ ա: Բայց ցավոք միայն հեքիաթ ա: Ու ուրեմն ցանկացած ղրղզական սցենարից առաջ պետք ա ոչ թե վստահ ասել, որ բանակը ժողովրդի դեմ դուրս չի գա, այլ ստեղծի բոլոր անհրաժեշտ պայմանները դրա համար, որ նենց չստացվի, որ ժողվորդի երկու խումբ իրար դեմ դուրս գա՝ առանց դա ուզելու: Որ էդ անասուն քաոսը չստեղծվի:
Ու մեկ էլ մի բան: Կներես, բայց ես չեմ հավատում, որ լոմ վերցնելու պատրաստ մարդիկ չեն վերցնում միայն այն պատճառով, որ Լևոնն ա ընդդիմության գլխին: Որ չստացվի, թե քեզ եմ ակնարկում, միանգամից ասեմ. բացառություններ միշտ են լինում: Իսկ ժողովրդի մեծ մասի մոտ էդ սուտի ինքնաարդարացում ա, որ ես գնում էի իշխանությունը վերցնեի, բայց Լևոնից սիրտս խառնում ա, ինքը չառաջնորդեց, կամ ինքը չգիտեմ ինչ, ու ընդհանրաես Լևոնը, Լևոնը, Լևոնը, Լևոնը, Լևոնը.. ու չգնացի: Էդ հեքիաթ ա, բլեֆ ա:
Մի բան ա պարզ:
Ունենք մի կողմից խոսող ու գործի չանցնող մարդիկ:
Ունենք մյուս կողմից ոտի կանգնած ժողովուրդ, հպարտ ժողովուրդ, առաջ գնալու պատրաստ ժողովուրդ ու էդ նշանակում ա, որ վաղ թե ուշ մեր հաղթանակն անխուսափելի ա, ու որ վաղ թե ուշ ապրելու ենք արժանապատիվ երկրում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտ ջան, մենք խաղաղ ու հանգիստ կլինենք, է, իրանք չեն լինի: Իրանք կլինեն խաղաղ ու հանգիստ քանի դեռ իրանց բան չի սպառոնում, քանի դեռ մանր-մունր միջոցառումներ ենք անում, իրանք էլ կբավարարվեն մանր-մունր քաշքշելով, քաղմաս տանելով վախացնելով: Հենց որ մեր խաղաղ ու հանգիստ ցույցերը դառնան սպառնալիք ավազակապետությանը, ավազակապետությունը ուժ կկիրառի մեր խաղաղ ցույցերի դեմ: Այ էդ ժամանակ կա 2 ճանապարհ՝
1. խաղաղ ու հանգիստ գնալ տուն
2. մնալ մինչև վերջ՝ էս 2-րդ տարբերակը խաղաղ ու հանգիստ չի:
Մինչև նոյեմբեր հեղափոխություն![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հեսա բանաձևերով կապացուցեմ Դավ ջան
Ապեր, մեր բանակային համակարգում լիքը «զոմբիներ» կան, ովքեր անկեղծորեն 2008-ին էլ էին հավատում սերժառոբական հեքիաթին, որ մասոն ու հայրենիքի դավաճան Լևոնը գալիս ա երկիրը վարի տալու, հիմա էլ կհավատան: Ու իրանց ընդամենը հրաման ա պետք էդ մասոնների դեմ ելնելու համար: Իրանք դա անելուց մտքներից ծերով էլ չեն անցկացնելու, որ դուրս են գալիս ժողովրդի դեմ: Իրանք կարծելու են, թե ժողովրդին փրկում են արհավիրքից: Էն, որ մենք ունենք լիքը զինվորականներ, որ շարքային զինվորների մեծագույն մասը չի ուզի ժողորդի վրա գալ, էդ փաստ ա: Բայց կան նաև էն մյուս՝ հանուն երկրի կամ էլ, որոշ դեպքերում, սեփական շահի համար «մասոնների դեմ սրբազան պայքարի ելնող» մասը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բագ ջան, էն որ էս իշխանությունները առանց ջարդելու փորձի իշխանություն չեն տա, հրաշալի գիտեմ: Բայց խոսքը դրա մասին չէր: Վերջին շտրիխում որոշակի խժդժությունները ես էլ եմ անխուսափելի համարում: Բայց պետք ա ձգտել նրան, որ դա լինի առանց որևէ կորուստի: Իսկ դրա համար խաղաղ ճանապարհով լիքը անցնելիք ունենք, անցնում ենք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (20.02.2011)
Դե եթե չես կարողանալու բանաձևերով ապացուցել, Արտակ ջան, գոնե տենց լուրջ տոնով ու ցավելով մի ասա, որ դա հեքիաթ ա։
Արտակ ջան, նույն տրամաբանությամբ էլ ես կարամ համոզված ասեմ, որ էդ զոմբիների կողքին սերժառոբական հեքիաթին կոնկրետ չհավատացողներ։ Մասոնների դեմ պայքարը էսօր էլ կուտ չի ուտում, դրանով դժվար ա կտելը։ Միակ դեպքը, որով կարան բանակին տրամադրեն դեպի իրենք, դա Լևոնի կողմից Ղարաբաղի ծախելն ա։ Բայց էսօր էդ էլ ա կամաց-կամաց որպես կոզր իրանց ձեռքից դուրս գալիս, քանի որ էսօր բանակը մեզնից լավ ա տեսնում, որ Ղարաբաղը սերժենք չեն կարում պահեն։ էլ ի՞նչ մնաց տակը։ Նայոմնիկ կարան վրաստանից էլ բերեն։ Է հետո՞։ Էղավ, որ բանա՞կն ա կրակում։
Արտակ ջան, կրակելու են, չեմ կասկածում, բայց դա բանակը չի լինելու։ Համոզված եմ։
Իսկ դու վստա՞հ ես, որ գրառումս կարդացել ես:
Որովհետև ես հայերենով գրել էի «Էն, որ մենք ունենք լիքը զինվորականներ, որ շարքային զինվորների մեծագույն մասը չի ուզի ժողորդի վրա գալ, էդ փաստ ա»: Տեսնում ես եղբայր, ես քո ասածը արդեն ասել էի: Ես քո ասածը չեմ հերքում: Իսկ այ դու ուզում ես հավատաս, որ զոմբիներ չկան ու հավատում ես:
Ապացուցելուս միակ տարբերակը տենց զոմբիների հետ քեզ ծանոթացնելն է, որը, ցավոք, չեմ կարող:
Բայց լավ կլինի, որ լուռ հավատալու փոխարեն, որ դա հնարավոր չի, էդ հավանականությունն էլ հաշվի առնեք, հակառակ դեպքում վերջում կարող ա տխուր իրավիճակի առաջ կանգնեք, երբ ժողովրդի երկու հատված իրար դեմ են ելել, որովհետև էդ հնարավորությունը հաշվի չէինք առել:
Ի դեպ, դեմքի լուրջ արտահյտությամբ դու ու քո պես էլի մի քանիսն են բացառել մի բան, որը բացառելու բավարար ինֆորմացիա չունեք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իհարկե վստահ եմ, չես հավատա, բայց երկու անգամ...Ու թարսի պես էլ հավատալու ու չհավատալու խնդիր չունեմ։ Ցավոք, Արտակ ջան, ես անձամբ ճանաչում եմ մի քանի էդպիսինների, որոնք հրաման կատարելու համար խելքները իրանցը չի։ Բայց էլի եմ ասում, նրանք քիչ են, շատ չեն։ Իրանք բանակ չեն կազմում։
Չէ, բացառել իհարկե չի կարելի, սակայն ես շարադրել եմ իմ համոզմունքները, ու հա, ուրիշին էլ հորդորել եմ, որ չհավատա՝ նույն դեմքի լուրջ արտահայտությամբ։ Ու՞....![]()
Ու էն Դավ ջան, որ եթե դու անձամբ ճանչում ես մի քանի հոգու, ապա արդեն կարող ես պատկերացնել, թե իրանք ինչքան շատ են՝ մնալով փոքրամասնություն: Այսինքն շատ պարզ բան ա ստեղ: Ես էլ չեմ ասում, որ իրենք մեծ մասն են կազմում: Հակառակը. կարող եմ պնդել, որ քիչ մասն են կազմում՝ ընդհանուրի: Բայց իրենք կան: Բավական զգալի թվով: Ու իրենք էնքան կան, որ իրենց վրա ուզուրպատորները կարող են հենվել՝ իրենց սև գործն անելու համար: Գործ, որը կբերի քաոսի: Ու սա ուղղակի անհրաժեշտ ա հաշվի առնել: Հաշվի չառնելը կլինի էշություն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ