Շատ լավ օրինակ էրԻհարկե տաղանդ պետք է, բայց փորձ չունեցող, իրենց վրա չաշխատած դերասանները երկար չեն մնում ասպարեզում։ Երբ մարդ շեշտը դնում է իր անհատական համուհոտի վրա, շուտով բոլորը ձանձրանում են նույն համից ու նույն հոտից։
Ինչպես դերասանը սովորում է զգալ հանդիսատեսին ու կառավարել նրա էմոցիաները, նրան տխրեցնել ու հասցնել հիստերիկ ծիծաղի, այնպես էլ գրողն է հմտանում ընթերցողին՝ ավելի ճիշտ ներկայանալու վրա։
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Դա կողքից ա էդպես երևումԻսկ որ մի քիչ խորանում ես, ցանկացած գործունեություն աշխատանք է։ Ցանկացած գործում կարող ես դիլետանտ լինել, բայց մի քիչ լուրջ հայտ ներկայացնելու դեպքում, պետք է սկսես շան պես աշխատել։
---------- Ավելացվել է՝ 18:31 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:30 ----------
Դե կարող եմ Ստեֆանի Մեյերի պես պատմել, կարող եմ Տոլկիենի պես պատմել։ Տարբերություն կա։
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Վորլդ, քո գրածի մեջ մեծամտություն կար: Իմ գրածի մեջ՝ ոչ: Իմ մոտ կարծիք էր՝ ամրապնդված բազմաթիվ ինձանից էլ, քեզանից էլ ավելի կայացած գրողների կարծիքներով: Քո մոտ՝ տարիքային (եթե ոչ դեռահասական), դիլետանտական ընդվզում: Նման ընդվզումների վրա է հենված, ասենք, վաթսունականների պոետիկ կոնտրկուլտուրայի մեծ մասը, որ եթե հեղինակին հարցնես, թե ինչ է ի նկատի ունեցել, երբ գրել է՝
մեծամիտ արհամարհանքով կնայի վրադi close my eyes
in th dark i see
Rodan Rimbaud
in th dark
i swallow th cloth
of loneliness
crow i am here
raven i am hereինչպես նշում է Սթիվեն Քինգը ("On Writing", CV, 62-63), այդ մարդկանց համար էական չի, որ նրանք պատկերացում չունեն իրենց իսկ գրելու մեխանիկայի մասին («ամեն ինչ բխում է սրտից բլա բլա բլա»):
Նրանք պոետնե՜ր են, չէ, բավականաչափ պաթոսով չստացվեց, օ՜հ, չքնաղագեղ Պոեզիայի ստրուկնե՜ր են նրանք, երգիչնե՜ր են ցավի՜... (բազմակետը չմոռանանք, նման մարդկանց սիրելի կետադրական նշանն է հաճախ):
---------- Ավելացվել է՝ 18:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:36 ----------
Ահամ: Իսկ ի՞նչ, եթե ես քեզ ասեմ, որ Մեյերը շատ ավելի «մուսայով» ա եղել, քան Տոլկիենը: Ի նկատի ունեմ, գրածի մեջ շատ մեծ ոգևորվածություն ու ոգեշնչում կա: Բայց դրանից զիբիլը չի դադարում զիբիլ լինել![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Վերջին խմբագրող՝ Շինարար: 04.10.2010, 18:02: Պատճառ: կոպիտ մասի հեռացում
Վերջին խմբագրող՝ Շինարար: 04.10.2010, 18:03: Պատճառ: կոպիտ մասի հեռացում
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Մոդերատորական. հարգելի պրոֆեսիոնալներ և ոչ պրոֆեսիոնալներ, խնդրում եմ՝ հանուն «պրոֆեսիոնալ գրող» հասկացության մեկնության վիճաբանությունը անձնական հարթություն չտեղափոխել:
Rhayader (04.10.2010)
Գրականությունը մի տաճար է, ուր կարելի է մտնել միայն մաքուր խղճով ու ազնիվ միտումներով: Իսկ երբ մարդիկ մոտենում են այդ տաճարին մանր փառասիրական տենչերով, շահադիտական նպատակներով, ամենամեծ ոճրագործությունն է, որ կատարում են ժողովրդի դեմ:
ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆ
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Lianik (04.10.2010)
Մոդերատորական. My World My Space և Rhayader մասնակիցների թեմայից դուրս, փոխադարձ «հաճոյախոսություններով» հագեցած քննարկումը ջնջվել է, սա վերջին նախազգուշացումն է:
*e}|{uka* (04.10.2010), Chuk (04.10.2010), My World My Space (04.10.2010), Rhayader (04.10.2010)
Չէ, ես շարունակում եմ մնալ իմ հին կարծիքին: Ուղղակի էնքան տարօրինակ է, որ մենակ ես եմ էդ «պրոֆեսիոնալ» բառը առաջին հերթին էդպես ընկալում, իսկ մյուսների ճնշող մեծամասնությունը «պրոֆեսիոնալ» ասելով հասկանում է «լավ մասնագետ»: Ախր մեկը մյուսի հետ կապ չունեն: Ինձ կասե՞ք, օրինակ, թե ով է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը: Կամ՝ պրոֆեսիոնալ խոհարարը: Այն ֆուտբոլիստն ու խոհարարն են, ովքեր ֆուտբոլ խաղալով ու ճաշ եփելով փող են վաստակում, ուրիշ ոչ մի բան: Այլ հարց է, որ վատ ֆուտբոլիստին կամ խոհարարին ոչ ոք չի վճարի, նրանք շուտով ստիպված կլինեն եկամտի այլ աղբյուրներ փնտրել, ու ավտոմատ կերպով կստացվի, որ պրոֆեսիոնալը իր գործի լավ գիտակն է (համոզված եմ, որ բառը հենց էդպես էլ ստացել է իր «լավ մասնագետ» իմաստը. վատին փող չեն տալիս), բայց դա հարցի էությունը չի փոխում: Գրողը պրոֆեսիոնալ է, եթե նրան վճարում են գրելու համար: Պրոֆեսիոնալը կարող է լավը լինել, կամ վատը լինել, կարող է իր գործից լավ գլուխ հանել, կարող է՝ ոչ, բայց նա մնում է պրոֆեսիոնալ, այսինքն՝ ինչ-որ պրոֆեսիայով փող վաստակող մարդ:
Ինձ չեք հավատում, Collins-ին հավատացեք գոնե.
«Լավ մասնագետը» թե՛ ածականի և թե՛ գոյականի դեպքում ընդամենը երրորդ իմաստն է, ընդ որում, բնականաբար, ավելի ուշ ծագած իմաստը:Collins-ի խոսքերից
Կարելի է երկար քննարկել, թե ի՞նչ է նշանակում լավ գրող, վարպետ գրող, մեյնսթրիմ գրող կամ չհասկացված գրող, բայց «Ի՞նչ է նշանակում պրոֆեսիոնալ գրող» հարցի պատասխանը մեկն է, և ես արդեն այն տվել եմ :xist_hpart:
---------- Ավելացվել է՝ 23:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:35 ----------
Մի քիչ ուրիշ կերպ էի լսել էս պատմությունը: Ասում էին, որ թագուհին, կարդալով «Ալիսը», էնքան է հավանում դա, որ իր նազիր-վեզիրներին հրամայում է գնալ ու գտնել-բերել Լյուիս Քերոլի բոլոր գրքերը: Ու հավաքում-բերում են... Համատարած խրթին մաթեմատիկա և ոչ բացարձակապես ոչ մի սպիտակ ճագար
:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 04.10.2010, 22:51:
My World My Space (04.10.2010)
Էլի քննարկումը մինչեւ կարդալը, կարծիք արտահայտեմ, հետո սկսեմ կարդալ, սենց հետաքրքիր աԹե չէ կարող ա կարդամ` պարզվի էդ կարծիքը հայտնվել ա, ու ես մի հատ ուղղակի շնորհակալություն հայտնեմ ու դուրս գամ
Իսկ ես ուզում եմ վերստին վերադառնա~լ
Էնպես որ` նախ, իմ հետ համակարծիքներին խնդրում եմ` չմոռանալ ինձ խրախուսել վարկանիշային հորդառատությամբ
Եվ այսպես.. դադադա~մ
ԻՄՀԿ "պրոֆեսիոնալ" բառն ինքնին հուշում է, որ այդ զբաղմունքը մարդու մասնագիտությունն է` պրոֆեսիան: Այսինքն` այդ մարդն այդ զբաղմունքով փող է աշխատում: Պրոֆեսիոնալ կարող է լինել ինչպես գրողը, այնպես էլ սպորտսմենը, վարորդը եւ այլն: "Պրոֆեսիոնալ"-ի հականիշն այս պարագայում "սիրողն" է` любитель: Չեմ վիճում, որ հազարավոր սիրողներ գուցե պատկան զբաղմունքից ավելի լավ են գլուխ հանում, քան շատ պրոֆեսիոնալներ: բայց նրանց բաժանում է միայն մի երեւույթ, որն անվանում ենք` աշխատավարձ կամ հոնորար:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
StrangeLittleGirl (04.10.2010), Հայկօ (04.10.2010), Ռուֆուս (04.10.2010)
Վարպետ (04.10.2010)
StrangeLittleGirl: Ես էլ եկա ասելու, որ My World My Space-ի հետ եմ համաձայն…
Օրինակ՝ եթե առաջին կուրսում գրածներս ընթերցելով ԳՄ քարտուղարը կասկածանք է հայտնել. «Սա իրո՞ք դու ես գրել»…որը ինձ համար բարձրագույն գնահատականն էր… և ես արհեստավաժ չէի, ու հիմա էլ չեմ, ուրեմն պիտի աճող ոգևորությանս գլխին բամփեի՝ ասելով, որ պիտի «պրոֆեսիոնալիզմի կայացման» դժվար ուղին անցնե՞մ, որ պատիվ ունենամ գրողների հետ նույն հարթության վրա կանգնելու՞…որ դա թյուրիմացությու՞ն է, կամ փոքրիկ բռնկու՞մ…
Ընկերս գրող է… բայց «գրողչությունը» չէ նրա հանապազօրյա զբաղմունքը… բիզնեսմեն է մարդը… որպես գրող պրոֆեսիոնալ չէ՞:
Կամ ես չեմ հասկանում «արհեստավարժության» տեխնիկական մասի կողմնակիցների դիրքորոշումը, կամ «գրող» անհատի վերաբերյալ բոլորս էլ թյուր պատկերացումներ ունենք:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ