"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Վարպետ (05.10.2010)
Մարդիկ, կան գրական ուղղություններ, որոնց ներքո ստեղծագործելու համար ուղղակի անհնար ա պրոֆեսիոնալ չլինելը։ Գրողը կարող է հաջողություն ունենալ դիլետանտ ժամանակ քանի դեռ գրում է իր կամ մեկ ուրիշի հիստերիկ զեղումները, հեքիաթներ, որ ինքն է հնարում, շունիկների ու փիսիկների մասին, կամ էլ՝ մի ուրիշ կենցաղային բան։
Բայց պատկերացնում եք, ասենք, պատմական վեպ գրողը պրոֆեսիոնալ գրող չլինի, մշակված խոսք ու տեխնիկա չունենա... աբսուրդ...
Եթե մտքիդ եկած աբստրակտ մտքերն ես թղթին տալիս, տեղ կա էքսպրոմտի, բայց եթե լուրջ բան ես գրում, անհնար ա առանց կայացած, փորձված տեխնիկայի...
Դրա համար էլ՝ մոնումենտալ ստեղծագործությունների վրա երևում է, թե փորձը, թե տաղանդտ.. Նույնիսկ դասագիրք գրելու համար մարդուն պրոֆեսիոնալ տաղանդ է պետք, ինչքան էլ լավ մասնագետ լինի, եթե նախադասությունները լավ չշարի, սովորղը էդ դասագրքից բան չի հասկանա...
Դասագիրք. պրոֆեսիոնալ գրողի իդեալական մոդել։
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Rhayader (05.10.2010)
Ջան ենք ասում` ջան լսումՆոր տերմին ավելացավ` "պրոֆեսիոնալ տաղանդ"
![]()
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
StrangeLittleGirl (05.10.2010), Հայկօ (05.10.2010)
Rhayader (05.10.2010)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ֆրեյա (05.10.2010)
Վարպետ: Ձեր տարբերակը ավելի քան հասկանալի է… Բայց Ձեր թույլտվությամբ ես այլ օրինակ կբերեմ՝ հեռավոր ծանոթներիցս մեկը ստեղծել է, ունի սեփական կոմերցիոն կայք, որը նրան ոչ մեծ, բայց փոքրիշատե կայուն եկամուտ է բերում…
Սակայն տվյալ մարդը ոչ կրթությամբ, ոչ աշխատանքի բնույթով կամ ծրագրավորող, կամ վեբ-ձևավորող կամ «չգիտեմ այլ կերպ ինչպես է անվանվում դա» չի աշխատում… Այլ աշխատանք ու կարգավիճակ ունի նա, զարմանալին այն է՝ որը ընդհանրապես առնչություն կամ ընդհանուր եզրեր չունի կայք ստեղծողի, ձևավորողի, կամ վեբմաստերի զբաղմունքի հետ:
Հիմա կողմնորոշվենք՝ նա պրոֆեսիոնալ կայքավա՞ր է - ըստ Ձեր տարբերակի![]()
Հարգելիս, եթե իմ տարբերակը հասկանալի լիներ, Դուք չէիք կենտրոնանա նմանօրինակ դեպքերի վրա, քանի որ իմ ձեւակերպումը իմ ձեւակերպումը չէ, այլ աշխարհում ընդունված: Կարելի է այդ հարցն, օրինակ, հղել voprosy.mail.ruՎստահ եմ, որ ավելի հանգամանորեն կպատասխանեին: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ խոսքը գնում է հիմնական եկամուտ ապահովող երեւույթի, աշխատանքի, մասնագիտության մասին: Ժողովուրդ իրոք անըմբռնելի ա էս պարզ ճշմարտությունը, թե ուղղակի իմ համբերությունն եք ստուգում?
Ինչ-որ ժամանակից սկսած ինքն անսահման ա այլեւս, ի գիտություն
![]()
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
StrangeLittleGirl (05.10.2010), Հայկօ (05.10.2010)
Դա իմ պարզունակ հարցի պատասխանը չէր… իսկ հարցը, ընդամենը Ձեր պարզաբանումներից հետևաբանորեն բխած մի օրինակ է՝ «պրոֆեսիոնալ» կարգավիճակը ինձ, ենթադրյալ անուսյալիս հանրամատչելի ու հստակ ձևով բնորոշելու համար, այլ ոչ թե նրբորեն գրողի ծոցն ուղարկելու՝ voprosy.mail.ru հասցեով
Մյուս կողմից էլ անդրադառնանք թեմայաստեղծ հեղինակի ելակետային հարցին, և ուշադրություն դարձնենք հետևյալ «նյուանսին».
արդյո՞ք տեղին է «պրոֆեսիոնալ» բառի կիրառումը գրողի նկատմամբ![]()
Ժող, բացառապես ամեն տեղ ամրագրված ա, որ պրոֆեսիոնալ եսիմինչը էն մարդն ա, ով իր էդ եսիմինչությամբ փո՛ղ ա աշխատում: Ախր սրանից պարզ ու հասարակ բան չկա, պետք ա ուղղակի ընդունեք, որ էդ մի բանն էլ չեք իմացել կամ սխալ եք իմացել, անցնենք առաջ, էդքան բան: Ի՞նչ կապ ունի, թե քանի հոգի են էդ բառը հիմնականում սխալ օգտագործում: Հայերի մեծ մասը համոզված ա, որ «մեղանչել» նշանակում ա «զղջալ, մեղա գալ». բռնենք մենք էլ սկսենք էդ իմաստով օգտագործել, մեկ ա, արդեն ուզենք թե չուզենք, մտել ա ժողովրդի մեջ, չէ՞: Էսօր փորձի համար երկու բանասերի էլ եմ տվել էս ցավոտ հարցը, երկուսն էլ չգիտեին էս պարզ ճշմարտությունը: Խնձորին ինչքան ուզում ես՝ տանձ ասա, դրանից տանձ չի դառնա ախր:
Ինձ հետ բանավիճելիս խնդրում եմ զերծ մնալ «լավ, հանճարեղ, իր գործի գիտակ, գրագետ, ճանաչված, տաղանդավոր» և այլ՝ որակ ցույց տվող բառերից. ես լրիվ ուրիշ դաշտում եմ խաղում: «Վարպետ» բառը կարելի է օգտագործել, բայց բացառապես որպես հատուկ անուն:
Amaru (06.10.2010), StrangeLittleGirl (05.10.2010), Ռուֆուս (05.10.2010)
Հակառակ իր խոսելու մարմանջին՝ փոքրիկն Փանջունի հաճախ սխալ կգործածեր բառերը` բոլորովին աղավաղելով անոնց նշանակությունը: Օր մը սեղանի վրա դրված արժեքավոր անոթ մը կ'առնե ու գետին նետելով ջարդ ու փշուր կ'ընե:
Հայրը, իրիկունը գործեն վերադարձին, կը տեսնե եղածը և տղան կանչելով ու անոթին կտորտանքները ցույց տալով կը գոչե.
- Ծո՛, ի՞նչ ես ըրեր անոթը:
- Շինեցի, հայրիկ, - կը պատասխանե փոքրիկ Փանջունի միամիտ համոզումով մը:
- Ծո ի՞նչ շինել, կոտրեր ես, շա՛ն զավակ:
- Չէ՛, հայրիկ, շինեցի, - կը պնդե տղան:
Ի զո՜ւր հայրը երկար-բարակ կը բացատրե, թե երբ առարկա մը գետին նետելով կտոր-կտոր կ'ընենք, այդ գործողությունը «շինել» բայով չի բացատրվիր, այլ «կոտրել»: Անկարելի եղավ բառագիտական այս նրբությունը հասկցնել Փանջունիի, որ շարունակեց տանը մեջ գտնված գավաթները, պնակները, շիշերը կոտրտել, և ամեն անգամ, որ «Ի՞նչ կ'ընես կոր» ըսելով զինքը կը հանդիմանեին, անդրդվելի ու անխռով կը պատասխաներ.
- Կը շինեմ կոր:
Amaru (06.10.2010), impression (05.10.2010), StrangeLittleGirl (05.10.2010), Ձայնալար (05.10.2010), Ռուֆուս (05.10.2010), Վարպետ (05.10.2010)
Գրող կա՝ ինձ դուր են գալիս իր գրածները, Ստանիսլավսկու ասած՝ հավատում եմ իրեն, ինձ անկեղծ է թվում, տարվում եմ գրվածով, տեսնում եմ պատկերվածը, գրող կա՝ոչ: Թե ինչու է գրել, ինչպես է փող վաստակում, ինչ է իր համար գրականությունը և այլն, անտարբեր եմ: Այս թեման ժամանակին բացել էի ինձ համար կարևոր թեմայից ինձ համար տհաճ ու անհետաքրքիր խոսակցությունը ըստ հասցեի ուղղորդելու համար: «Թեմայաստեղծ հեղինակին», ներեցեք, այդքան էլ չի հետաքրքրում այս թեման:
Լոլ, Բյուր ջան, տպավորություն ա, որ ես քեզ ուզում էի արգելել էդ բառը կիրառելԻսկ իրականում հասկանալի ա, որ ընդամենը տեսակետ էի շարադրում, ոչ թե քեզ դիմում
---------- Ավելացվել է՝ 23:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:04 ----------
Հայկ ջան, քո համար «պրոֆեսիոնալ դեմագոգ» եզրույթն, օրինակ, ընդունելի՞ ա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ