Բայց ով ասեց, որ տենց ենք կարծում, Հայկ ջան...
Բութը ինչ կապ ունի պրոֆեսիոնալ–ոչ պրոֆեսիոնալի հետ՞
Համոզված եմ, ձեր հարևանը առնվազն մինիմալ պահանջներին բավարարում ա գրելու համար, հակառակ դեպքում ինչքան էլ հետաքրքիր դետեկտիվ գրեր, ոչ ոք չէր կարողանա կարդալ, եթե ընթեռնելի չլիներ։
Քո ասելով, տեսականորեն հնարավոր է մի հանճարեղ գրող, ով գրել–կարդալ չիմանա, բայց գրքեր թելադրի ու դրանք ավելի լավը լինեն, քան մեկ ուրիշ պրոֆեսիոնալ գրողինը։ Բայց դա առդեն եղավ հեքիաթասաց, ոչ թե գրող
Համ էլ, գիրքը միակողմանի երբեք չի գնահատվում։ Միշտ գնահատվում ա լեզուն–խոսքը՝ ինչքանով ա հարուստ, օրիգինալությունը սյուժեն–իդեյան, ընթեռնելիությունը՝ ինչքանով ա խրթին, հեշտ ա կարդացվում թե՝ ոչ։
Գիրքը էս բոլորի համակցությունն ա, ոչ թե մենակ՝ լեզուն, կամ՝ միայն միտքը...
Էջանիշներ