Գրականագիտությունն իմ սիրած գործերից չի, ընդհանրապես, արվեստի ցանկացած գործ վերլուծել, ծամծմելը , ըստ իս, ավելորդ զբաղմունք է: Որովհետև կարծում եմ, պարտադիր չէ, որ ստեղծագործությունից ստացած քո տպավորությունները համընկնեն կողքինիդ ստացած տպավորություններին: Հնարվոր է, որ երկուսն էլ հավանեն կամ չհավանեն նույն գործը, բայց դա չի նշանակում, որ նրանք տեսնում են հե'նց այն, ինչ հեղինակը ցանկացել է ասել: Յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել: Եթե իր փնտրածից տարրեր, որոշ հոգեհարազատ մոտիվներ կան տվյալ ստեղծագործության մեջ, գեղարվեստական արժեքի «սպառողը» իրեն առավել կամ պակաս չափով բավարարված է զգում: Խոսքս կոնկրետացնեմ Հայկօիգրածի համար: Եթե անգամ միայն շարադրանքն է քեզ դուր եկել, էլի հուսադրող է նրանով, որ իզուր չեմ մխտռում սպիտակ թուղթը ( կամ ինտերնետ տարածքները) :Դուրըս ահավոր շատ գալիս ա շարադրանքը
Հեքիաթն, իհարկե, չի պահպանում ժանրի գծային կառուցվածքը, բայց այն հենց ա'յս տեսքով էր մի քանի տարի ուղեղումս պտտվում: Ցվետաևայի կենսագրության մեջ կարդացած մի քանի տողը անընդհատ հիշել եմ: Ու որոշեցի գրել այս պատմությունը, ինչպես ժամանակին Թումանյանն ու Իսահակյաննեն այլ գրականություններից թեմաներ փոխառել ու հայերեն հրաշալի գործեր գրել՝ «Բզեզի դպրոցը», «Վայ մայրիկ ջան, տե'ս», «Լիլիթ» և այլն: Չկարծեք, թե այնքան մեծամտացա, որ ոտքս նրանց հետ մեկնեմ: Ուղղակի՝ ես էլ իմ հնարավորությունների չափով:
Ահագին փիլիսոփայեցի...![]()
Էջանիշներ