ivy
Կար, չկար մի աչոնիկ կար, անունը` Երկնային: Ոչ ոք չգիտեր` թե որտեղից էր նա հայտնվել ու ինչ էր նշանակում այդ անունը: Ու մի օր աչոնիկը որոշեց ամեն ինչ պատմել: Ահա թե ինչպես սկսեց նա իր պատմությունը:
Երկնային
Այնքան վախենալու չի, որ ոչ ոք չգիտի, թե որտեղից եմ հայտնվել... ես ինքս էլ չգիտեմ...
Գուցե դա երկինքն է, կամ էլ ուրիշ մոլորակ... ամեն դեպքում միշտ համոզված եմ եղել, որ երկրային չեմ... դեռ վաղուց զգացել եմ, որ ուրիշի կյանքն եմ ապրում. սա իմ տեղը չէ... եկել եմ ինչ-որ տեղից, որտեղ շատ ավելի լավ էր... մի օր երևի կվերադառնամ այնտեղ...
Իսկ Երկնային մականունը շատ պատահական ծնվեց, ինքս էլ չհասկացա, թե ինչպես մի վայրկյանում մտքիս եկավ, ու այդպես էլ գրանցվեցի...
ivy
Երկնայինն ապրում էր մի փոքրիկ տնակում, որն ինքն էր սարքել: Ինչի ՞ց էր պատրաստված տնակը ու ի ՞նչ կար ներսում:
Երկնային
Տնակս պատեր ու առաստաղ չունի... Երազանքներից ու երկնքից հյուսված փոքրիկ անկյուն է, որը հոգուս մեջ է... Իսկ ներսում... ներսում շատ բաներ կան`թիթեռների պես ամենուր ճախրող մտքեր ու երազանքներ... ու մարդիկ` ամենահարազատ ու սիրված մարդիկ, որոնց երկնքիցս կտոր եմ նվիրել, բնակվում են այնտեղ... նույնիսկ երբ որ մոռանում են ինձ, տնակիս դուռը միշտ իրենց համար բաց է...
ivy
Երկնայինն ուներ իր սիրելի նեղլիկ արահետը, ու միայն ինքը գիտեր, թե ուր է այն տանում:
Երկնային
Ես էլ չգիտեմ, թե ուր եմ գնում, ինտուիտիվ եմ գնում... երբեմն մտածում եմ, որ արահետս տանում է այնտեղ, որտեղից եկել եմ կամ լինելու եմ... տանում է Տուն:
ivy
Իր ճանապարհին Երկնայինը սովորաբար հանդիպում էր հեքիաթային տարբեր արարածների, որոնց հետ երբեմն ընկերանում էր, երբեմն էլ` արագ անցնում կողքներով: Ովքե ՞ր էին նրանք: Ո ՞ւմ հետ էր ընկերանում և ումի ՞ց փախչում աչոնիկը:
Երկնային
Ընկերանում եմ շատ տարբեր արարածների հետ... մարդկանց էլ եմ ինտուիտիվ ընտրում`սրտով, իսկ սիրտս դեռ չի սխալվել... նրանք, ում սրտով եմ ընտրել, ամենահարազատն են դարձել... նման մարդկանց նվիրվում եմ շատ ուժեղ...
Փախչում եմ, երբ զգում եմ, որ կվնասեմ մարդուն, կամ էլ ինքը ինձ... ես միշտ պաշտպանվում եմ` ժպիտով, կատակներով, չնկատելու տալով և այլն... նույն կերպ էլ պաշտպանում եմ դիմացինին ինքս ինձանից...
ivy
Նեղլիկ արահետով քայլելով` Երկնայինը մի օր տեսավ մի մեծ ու սիրուն բացատ, որտեղ տարբեր հեքիաթային արարածներ էին հավաքված: Նրանք խոսում էին իրար հետ, զվարճանում, ոմանք` կռվում, ոմանք` անհոգ ծիծաղում, իսկ ոմանք էլ, հաստ ակնոցները հագած, պտտվում ու ուսումնասիրում բոլորին: Բացատի մուտքի մոտ կախված էր ցուցանակ` Դար Ակումբ: Այնպես եղավ, որ Երկնայինը ներս մտավ: Բայց ինչպե՞ս դա տեղի ունեցավ ու ի՞նչ գտավ ներսում մեր աչոնիկը: Ու ընդհանրապես, ի՞նչ կախարդական բացատ էր դա:
Երկնային
Ձմեռային մի ցուրտ օր` հունվարի երկուսին հայտնվեցի Դար Ակումբ բացատում, ու միանգամից այնպիսի ջերմություն զգացի... իսկ ես մրսկան աչոն եմ, տաքուկ էր այդ բացատում, չուզեցա գնալ ցրտին... այդպես որոշեցի մի քիչ ուսումնասիրել բացատն ու մարդկանց...
Առաջին սենյակը որ մտա, ամանորյա հանդիպումների թեման էր... ու սկսեցի լսել ինձ անծանոթ մարդկանց մտքերը, պատմությունները, զգացածները... շատ սեր կար այդ տողերում, ինչ-որ մեկի տանից նոր էին եկել, ու ոգևորված պատմում էին... իսկ ես սիրեցի իրենց, առանց ճանաչելու սիրեցի, նրա համար, որ կարողանում են իրար այդքան ջերմություն պարգևել... Ու ես գրեցի. «Ինձ այստեղ դուր է գալիս, կարելի՞ է մնամ ձեր հետ:»...
ivy
Այնտեղ Երկնուկին շատ լավ դիմավորեցին, տեսնես ինչի՞ց կլիներ:
Երկնային
Վերջերս բացեցի «Բարև ակումբ.ամ, ես...» թեման ու գտա իմ գրառումը, ու թե ինչպես էին ինձ դիմավորում ակումբցիները...Արթուրը ինչպես միշտ գրել էր, որ սեղմեմ «Ելք» կոճակը ու էլ երբեք չվերադառնամ, թե չէ «կտանի»... Ալիզեն գրել էր, որ միանգամից ինչ-որ դրանական բան զգաց իմ` թեք տառերով գրելուց ու նիքից... Փիլիսոփան ու Չուկը Երկնայինին Երկրային կյանք մաղթեցին ակումբում... Իսկ Երվանդն ասաց, որ ես շատ շուտ եմ ընկերանալու բոլորի հետ...
Իսկ ես այն ժամանակ դեռ չգիտեի, որ իրենք ինձ համար ամենասիրելի մարդկանցից են դառնալու…
ivy
Երկնայինը որոշեց այսուհետև ամեն օր գալ այդ բացատը: Ինչո՞ւ:
Երկնային
Բացատում ապրողներն ինձ շատ հետաքրքիր ու բարի մարդիկ թվացին... ընտանիք էր մեծ... այն ժամանակ չէի ուզում այդ ընտանիքի անդամը դառնալ... ուղղակի հետևել, լսել, տեսնել, թե ինչպես են մարդիկ օգնում իրար, սիրում, ընկերանում, վիճում, կատակում...
Բայց արի ու տես, որ շատ շուտ դարձա այդ ընտանիքի բալիկը... հուլիսի երկուսին կես տարեկան դարձավ Երկնայինը, բայց կարծես` տասնինը տարիս էլ էս մարդկանց ճանաչել եմ...
ivy
Երկնուկի ընկերները հաճախ տանում էին նրան` իրենց հետ հատապտուղ հավաքելու, բայց մորի հավաքելու փոխարեն աչոնիկը փնտրում գտնում էր թփերի տակ թաքնված չարաճճի ու պստլո էակների` սմայլիկների, ու նվիրում դրանք իր ընկերներին, ընդ որում` շատ լավ իմանալով, թե ում հատկապես որ սմայլիկը նվիրի: Թե ինչպես սկսվեց այդ զվարճալի զբաղմունքը ու ինչպես վերածվեց իսկական տաղանդի, գիտեր միայն ինքը` աչոնիկը:
Երկնային
Երևի կես տարի առաջ սիրահարվեցի սմայլիկներին...
Դե, ես էլ եմ սիրում չարաճճիություններ անել... սմայլիկներն էլ կարողանում են արտահայտել իմ չարաճճիությունն ու երևակայությունը...
Իսկ թե ինչպես եմ համապատասխանեցնում որևէ ակումբցու կամ մեկնաբանություն գրում.. պարզապես հենց սմայլիկի մռութ եմ տեսնում, միանգամից մտքիս գալիս է, որ օրինակ սա.
Այվայն է Երկնայինի մասին հեքիաթ գրելիս...
ivy
Երկնայինը ուներ տարբեր շորիկներ, դրանք սովորական շորիկներ չէին, այլ կախարդական: Ամեն մեկը հագնելով` աչոնիկը ձեռք էր բերում մի հատուկ տրամադրություն` ուրախ, անհոգ, չարաճճի, նոստալգիկ, ռոմանտիկ ու էլի շատ ու շատ ուրիշ: Ո՞րն էր Երկնուկի ամենասիրած շորիկը: Նա ի՞նքն էր ընտրում, թե որը հագնի, թե՞ շորիկներն էիր առանց իրեն հարցնելու ընտրում իրեն:
Երկնային
Բոլորն էլ սիրում եմ, բոլորի մեջ էլ ինձ կոմֆորտ եմ զգում... ընդհանրապես շատ տարբեր եմ ես, փոփոխական տրամադրություն ունեմ... ուրախից տխուր հեշտ եմ անցնում, տխուրից ուրախ` ավելի դժվարությամբ... հիմա ժպտում եմ, հինգ րոպե անց` լաց լինում, հիմա շատախոս եմ, հինգ րոպեից` սուսիկ-փուսիկ... Երկնայինի մեջ շատ աչոնիկներ կան, ու իրենք տարբեր են այնքան, որքան նման են... ինձ հասկանալու ու զգալու համար պետք է ընդունել ու սիրել նրանց բոլորին...
Ամեն դեպքում ինչ շորիկ էլ հագնեմ, ռոմանտիկայի ակսեսուար թողնում եմ վրաս... գուցե դա շորիկ էլ չի. ասենք խալ, կամ դաջվածք...
ivy
Երկնայինը սիրունիկ ու լավ աչոնիկ էր, ու նրան հաճախ էին սիրահարվում շրջապատի մանչուկները: Տեսնես Երկնայինն է՞լ էր սիրահարվում, ու ինչպե՞ս էր իրեն պահում, երբ ուրիշները իրեն պաշտում էին:
Երկնային
Ես միշտ սիրահարված եմ, ու խոսքը հակառակ սեռի ներկայացուցչին սիրահարված լինելու մասին չէ... ես սիրահարված եմ կյանքին, երկնքին, ինձ շրջապատող մարդկանց, բնությանը, մանչուկներին...Երևի չափից դուրս ռոմանտիկ աչքերով եմ նայում կյանքին ու մարդկանց...
Մյուս կողմից, իսկապես սիրված ես քչերի կողմից եմ զգացել... վերջիվերջո բոլորս էլ միայնակ ենք մյուս միայնակների կողքին ու երջանիկ ենք զգում միայն այն վայրկյաններին, երբ մոռանում ենք մեր մենակության մասին... Իսկ ջերմություն ստանալիս հաճախ ավելի շատ սեր ու քնքշանք եմ նվիրում, քան ստացել եմ...![]()
Էջանիշներ