User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Հեքիաթ արքայազնի ու դևերի մասին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հեքիաթ արքայազնի ու դևերի մասին

    Հեքիաթը գրված է Մարինա Ցվետաևայի ինքնակենսագրության մեջ ներկայացված փոքրիկ պատմության մոտիվներով:

    Շատ հին ժամանակներում, երբ հոգու շիտակությունն ու ճշմարիտ խոսքը դեռ հարգի էին մարդկանց կյանքում, հենց այդ ժամանակներում աշխարհի վրա ոչնչով աչքի չընկնող մի երկիր կար, որի թագավորը երկար սպասումներից հետո վերջապես արու զավակ ունեցավ: Ինչու՞ եմ գրում «ոչնչով աչքի չընկնող»: Որովհետև այդ երկրի արքաները ողջ աշխարհին տիրելու մոլուցքով չէին հիվանդանում, ու այդ պատճառով իրենց հպատակներին չէին նեղում ծանր ու մեծ հարկերով: Նաև մայրերի մինուճար որդիներին տներից չէին հանում, զենք ու զրահ հագցնում ու տանում յոթը սարից ու յոթը ծովից այն կողմ՝ նորանոր հողեր նվաճելու: Նրանք սուս ու փուս ապրում էին՝ առանց իրենց քիթը ուրիշ թագավորությունների գործերի մեջ խոթելու, և հետևում էին, որ մնացած ագահ գահակալներն իրենց հետ վերաբերվելիս զգուշություն ցուցաբերեն:
    Հենց այդ երկրում գահաժառանգ ծնվեց: Ծնողների բարեխնամ սիրուց զատ, դայակներն ու ստնտուները պահապան հրեշտակների նման հերթապահում էին նորածնի օրորոցի մոտ, կերակրում ու հոգում էին նրա մասին, ինչպես վայել էր արքայազնին:
    Երբ տղայի վեցը տարին լրացավ, հայրը հեռավոր անտառի մեջ անանցանելի պարիսպներով մի դղյակ սարքել տվեց, հրավիրեց իր երկրի ամենաբանիմաց ուսուցիչներին, որպեսզի որդու միտքը կրթեն ու հոգին սնուցեն: Որ երբ օրը հասներ, նա չերկնչեր իր ուսերին դրվելիք պարտականությունից: Այն է. արդարամտությամբ ղեկավարել մարդկանց՝ առանց հարբելու իշխանության ոգելից հմայքով : Այդպես էր որոշել իմաստուն արքան:
    Գարնան մի առավոտ փոքրիկ արքայազնի հետևից փակվեցին անտառամիջյան դղյակի դարբասները: Չճանաչած զվարճանքների ու գայթակղությունների փափակասուն աշխարհը մնաց դրսում: Միտքը պիտի զբաղվեր մաթեմատիկայի ու քերականության օրենքները, հնագույն փիլիսոփաների իմաստասիրությունները սերտելով: Իսկ մարմինը կոփելու համար ամենօրյա ձիավարության ու սուսերամարտի վարժանքներ էին նախատեսված: Արքան գիտեր, որ ծանր աշխատանքի մեջ է կոփվում տղամարդու կամքն ու բնավորությունը, դրա համար էլ կարգադրել էր որդուն նաև դարբնության արհեստ սովորեցնել:
    Այդպես աշխարհի ու մարդկանց աչքից հեռու, միայն ուսուցիչներով ու սպասավորներով շրջապատված, օր օրի մեծանում էր արքայազնը: Դղյակի երկնամերձ պարիսպները չէին թողել, որ նա իմանա դրսում կատարվողի մասին, իսկ աչալուրջ ուսուցիչները հարցերին պատասխանում էին՝ թե ամեն ինչի ժամանակը կա: Դրսին ծանոթանալու ու դրսում ապրելու ժամանակն էլ կհասնի:
    Տարիների հետ երեկվա մանչուկը վերածվեց ջլապինդ ու հաղթ բազուկներով պատանու: Քչերը կհամարձակվեին նրա հետ մրցել ձիարշավի ժամանակ, երբ նա խարտյաշ մազերը քամուն տված սլանում էր նետի նման: Դիֆերամբ ու նամակներ գրելու հարցում էլ շնորհներ էր ցուցաբերում, իսկ երկրաչափության խնդիրները լուծում էր նույն թեթևությամբ, որպես ամրոցի փայտահատներն էին հսկա գերանները կացով ջարդոտում ու դարսում: Ուսուցիչները գոհունակությամբ նայում էին սանի հաջողություններին, մի քիչ էլ տխրում, որովհետև մոտենում էր ժամը, երբ արքայազնը իրենց հրաժեշտ պիտի տար:
    Լրացավ պատանու տասնյոթ տարին:

    Շարունակելի:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.09.2010), E-la Via (26.09.2010), helium (22.09.2010), My World My Space (22.09.2010), Yeghoyan (23.09.2010), Բարեկամ (27.09.2010), Երվանդ (21.09.2010), Հայկօ (26.09.2010), ՆանՍ (23.09.2010)

  3. #2
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամրոցի ներսի ամենօրյա եռուզեռին ավելացել էին շինարարների մուրճերի թխկթխկոցն ու փայտե գերաններ կրող սայլերի անիվների ճռռոցը: Արագ- արագ մի նոր կացարան էր սարքվում, որի նշանակությունը ամրոցի բնակիչներին անհայտ էր: Շշուկներ էին պտտվում, թե արքան որոշել է չտեսնված նվեր անել որդուն , այդ պատճառով էլ շինության բուն նպատակը ծածուկ էր պահվում:
    Բայց երբ հասավ ժամանակը՝ արքայազնի տասնյոթամյա տարեդարձի օրը, ամենաավագ Ուսուցիչը կանչեց նրան ու առաջնորդեց առեղծվածային շինության ներսը: Հսկիչները արձանների նման կանգնած էին փայտե ծանր դռան աջ ու ձախ կողմերում: Դռան հետևում մի երկար միջանցք էր: Պատերին վառվող ջահերը դժվարությամբ էին ցրում անլուսամուտ խավարը : Արքայազնը նկատեց, որ միջանցքի մի կողմում բազմաթիվ դռներ կան, որ երևի ինչ- որ սենյակներ պիտի տանեին: Նա լռությամբ հետևում էր Ուսուցչին: Վերջինս բռնակը պտտեցնելով՝ բացեց առաջին դուռը: Դիմացի պատի տակ երեք հսկայական սնդուկներ բերնեբերան ոսկեդրամներով էին լցված: Սենյակի կենտրոնի սեղանին հեքիաթային զարդերի կույտեր՝ ադամանդի, զմրուխտի ու շափյուղի քարերով դրվագած ապարանջաններ ու մատանիներ, ծովերի անհատակ խորքերից հանած մարգարիտների խրձեր: Երբ ուսուցիչը ձեռքի ջահով լուսավորեց սենյակի ներսը, անհաշիվ գանձերի արտացոլանքները բազմագույն չարքերի նման սկսեցին պարել սենյակի պատերին ու առաստաղին:
    -Սրանք աշխարհիս ամենաթանկարժեք զարդերն են: Քո հայրը կամենում է քեզ ընծայել սրանք, որ քո արդուզարդով շողարձակես հարևան արքայազնների կողքին ու քո զարդերով նրանց նախանձը շարժես: Միայն թե , եթե սա' ընտրելու լինես ամենավերջում: Առջևում դեռ շատ սենյակներ կան:
    Ուսուցիչը փակեց սենյակի դուռն ու պատերին թռվռացող չարքերն էլ անհետացան ու թաքնվեցին:
    Հաջորդ սենյակում ամենահմուտ զինագործների ձեռքով սարքած պողպատե սրերն էին ու անխոցելի վահանները, սրաժանիք դագանակներն ու սուրսայր նետերը, փայլուն սաղավարտներն ու թեփուկավոր զրահազգեստները:
    Երրորդ սենյակում արաբական երկարաոտ աշխետ նժույգներ էին, որ անհամբերությամբ դոփում էին հատակն ու անհանգիստ փռնչոցներով տարուբերում էին գլուխները՝ ինչ է, թե կտրեն իրենց վզին հագցրած հաստ կաշեփոկերն ու քամու նման սլանան:
    Ուսուցիչը հերթով բացում էր սենյակների դռները, ցույց տալիս ներսում եղածն ու պատմում դրանց մասին:
    Գայթակղությունների սենյակներն էին դրանք: Չնայած մարդկանց կյանքում գայթակղություններն ընկերովի են շրջում , բայց որպեսզի պատանուն ավելի հասկանալի ու ջինջ ցույց տային դրանց իսկական փայլն ու խարդախ հմայքը, արքան հրամայել էր յուրաքանչուր գայթակղության համար առանձին սենյակ սարքել:
    Դռներից մեկի հետևում չորս կանայք էին, ամրոցին ամենամոտ գյուղից կանչված գեղջկուհիներ: Հենց դուռը բացվեց, նրանք դադարեցրին իրենց զրույցն ու սեթևեթանքով ոտքի կանգնեցին: Նրանցից մեկը, որ վարսերն էր հարդարում մինչ այդ, շտապով թիկունքին նետեց երկար հյուսքն ու անզգուշաբար փեշից վայր գցեց սանրը: Կողքին կանգնածը ծիծաղկոտ աչքերով նայեց նրան ու կարծես սաստելով, թեթևակի քաշեց հագուստի թևքից:
    -Սրանք ովքե՞ր են,- տեսածից անակընկալի եկած ու հուզմունքից խեղդվելով հարցրեց պատանին:
    - Չար դևեր են սրանք, որ խռովում են բարի մարդկանց հոգիները, պատնեշներ են դնում փառքի և իշխանության ճանապարհին, առնում են իմաստունների միտքն ու անվախների քաջությունը: Սրանց պատճառով լավ մարդկանց կյանքը վերածվում է դժոխքի,- եզրափակեց ուսուցիչն ու փակեց դևերի սենյակի դուռը:
    Իրար հետևից բացվում էին դռները սենյակների, որտեղ լցված էին աշխարհի ամենաթանկարժեք ոսկեկար հագուստները, սամույրի ու կզաքիսի մուշտակները, մետաքսածածկ ամենափափուկ բազմոցներն ու գահավորակները, հարյուրամյա գինիներն ու անդրծովյան երկրներից բերած սև ու կարմիր ուլունքահատ ձկնկիթը՝ բյուրեղապակե սկահակների մեջ: Նաև անուշահամ մրգերը, զովացուցիչ ըմպելիքներն ու օշարակները՝ ոսկեզօծ ըմպանակներում:
    Տխրությունը ստվերեց արքայազնի կենսախինդ հայացքը, նրա միտքն այլևս անուշադիր էր Ուսուցչի պատմածներին ու աչքն էլ չէր նկատում իրար հետևից իր առջև բացվող ճոխությունների տեսարանները:
    Ամրոցում գայլ էին պահում, որսորդներն անտառից գայլի ձագ էին բերել: Պատանին հաճախ էր տեսել, թե ինչպես էր գազանը ժամերով պտտվում վանդակի ճաղերի հետևում, պատերի կողքով առանց հոգնելու ետուառաջ անում՝ փրկության մի խորշ, մի անցք գտնելու հույսով: Իր միտքն էլ այդ գազանի նման գանգի ներսում պատեպատ էր զարնվում՝ ճշմարիտ ելքը գտնելու համար:
    Երբ գայթակղությունների վերջին սենյակի դուռն էլ փակվեց, Ուսուցիչը դարձավ նրան.
    -Մինչև հիմա մենք քեզ սովորեցնում ու ցույց էինք տալիս ազնվատոհմիկ ու պարտաճանաչ իշխանավոր լինելու ճամփան: Սրանցից քեզ զերծ էինք պահել, որ չխանգարեն ուսմանդ ընթացքին ու սոսկ հիմա ենք քեզ ցույց տալիս, երբ արդեն համոզված ենք, որ ինքդ կարող ես քո ունեցած գիտելիքների ու շնորհների միջոցով ճիշտ ընտրություն կատարել: Ո՞րն ես ընտրում, սենյակներից որու՞մ է քեզ ամենագրավիչն ու ամենապետքականը, առանց որի դու չես կարողանա ապրել:
    Պատանին մի պահ վարանեց, հետո իր պատասխանի կարևորությունից շառագունելով, կամացուկ ասաց.
    - Ընտրում եմ այն չար դևերին, որ խռովում են բարի մարդկանց հոգիները, պատնեշներ են դնում փառքի և իշխանության ճանապարհին, առնում են իմաստունների միտքն ու անվախների քաջությունը : Ու որոնց պատճառով լավ մարդկանց կյանքը վերածվում է դժոխքի: Դևերի'ն եմ ընտրում:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.09.2010), einnA (25.09.2010), helium (22.09.2010), My World My Space (22.09.2010), Բարեկամ (27.09.2010), Հայկօ (26.09.2010), Նաիրուհի (26.09.2010), ՆանՍ (23.09.2010)

  5. #3
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արևածագ ուզում եմ իմանալ` ինչ վերլուծության ես ենթակում այս հեքիաթը?
    Ուզում եմ հասկանալ, ես ճիշտ եմ ինքս հասկացել?
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (26.09.2010)

  7. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բան չհասկացա... Ինչ դոդ եմ ես (c)


    Այսինքն՝ հազար ու մի բան կարելի ա հասկանալ, բայց ոչ մեկն էլ դուրըս չի գալիս : Դուրըս ահավոր շատ գալիս ա շարադրանքը :
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (26.09.2010)

  9. #5
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևածագ ուզում եմ իմանալ` ինչ վերլուծության ես ենթակում այս հեքիաթը?
    Ուզում եմ հասկանալ, ես ճիշտ եմ ինքս հասկացել?
    Գրականագիտությունն իմ սիրած գործերից չի, ընդհանրապես, արվեստի ցանկացած գործ վերլուծել, ծամծմելը , ըստ իս, ավելորդ զբաղմունք է: Որովհետև կարծում եմ, պարտադիր չէ, որ ստեղծագործությունից ստացած քո տպավորությունները համընկնեն կողքինիդ ստացած տպավորություններին: Հնարվոր է, որ երկուսն էլ հավանեն կամ չհավանեն նույն գործը, բայց դա չի նշանակում, որ նրանք տեսնում են հե'նց այն, ինչ հեղինակը ցանկացել է ասել: Յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել: Եթե իր փնտրածից տարրեր, որոշ հոգեհարազատ մոտիվներ կան տվյալ ստեղծագործության մեջ, գեղարվեստական արժեքի «սպառողը» իրեն առավել կամ պակաս չափով բավարարված է զգում: Խոսքս կոնկրետացնեմ Հայկօի
    Դուրըս ահավոր շատ գալիս ա շարադրանքը
    գրածի համար: Եթե անգամ միայն շարադրանքն է քեզ դուր եկել, էլի հուսադրող է նրանով, որ իզուր չեմ մխտռում սպիտակ թուղթը ( կամ ինտերնետ տարածքները) :
    Հեքիաթն, իհարկե, չի պահպանում ժանրի գծային կառուցվածքը, բայց այն հենց ա'յս տեսքով էր մի քանի տարի ուղեղումս պտտվում: Ցվետաևայի կենսագրության մեջ կարդացած մի քանի տողը անընդհատ հիշել եմ: Ու որոշեցի գրել այս պատմությունը, ինչպես ժամանակին Թումանյանն ու Իսահակյաննեն այլ գրականություններից թեմաներ փոխառել ու հայերեն հրաշալի գործեր գրել՝ «Բզեզի դպրոցը», «Վայ մայրիկ ջան, տե'ս», «Լիլիթ» և այլն: Չկարծեք, թե այնքան մեծամտացա, որ ոտքս նրանց հետ մեկնեմ: Ուղղակի՝ ես էլ իմ հնարավորությունների չափով:
    Ահագին փիլիսոփայեցի...

  10. #6
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրականագիտությունն իմ սիրած գործերից չի, ընդհանրապես, արվեստի ցանկացած գործ վերլուծել, ծամծմելը , ըստ իս, ավելորդ զբաղմունք է: Որովհետև կարծում եմ, պարտադիր չէ, որ ստեղծագործությունից ստացած քո տպավորությունները համընկնեն կողքինիդ ստացած տպավորություններին: Հնարվոր է, որ երկուսն էլ հավանեն կամ չհավանեն նույն գործը, բայց դա չի նշանակում, որ նրանք տեսնում են հե'նց այն, ինչ հեղինակը ցանկացել է ասել: Յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել: Եթե իր փնտրածից տարրեր, որոշ հոգեհարազատ մոտիվներ կան տվյալ ստեղծագործության մեջ, գեղարվեստական արժեքի «սպառողը» իրեն առավել կամ պակաս չափով բավարարված է զգում:
    Համամիտ եմ քեզ հետ, բայց այս դեպքում հնարավորություն կա հեղինակի անձնական վերլուծությունն իմանալ իր իսկ ստեղծագործության մասին: Ամեն դեպքում հեղինակի խոսքը հենց որոշակի ուղղվածություն ունի չէ, խոսք ունի տեղ հասցնելու, հենց էնպես չի սիրուն շարադրված:
    Ուզում եմ տեսնել հենց այն, ինչ հեղինակն է ցանկացել ասել
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (26.09.2010), Ուլուանա (30.09.2010)

  12. #7
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ եմ քեզ հետ, բայց այս դեպքում հնարավորություն կա հեղինակի անձնական վերլուծությունն իմանալ իր իսկ ստեղծագործության մասին: Ամեն դեպքում հեղինակի խոսքը հենց որոշակի ուղղվածություն ունի չէ, խոսք ունի տեղ հասցնելու, հենց էնպես չի սիրուն շարադրված:
    Ուզում եմ տեսնել հենց այն, ինչ հեղինակն է ցանկացել ասել
    Սիրելի Էննիա, ստիպում ես, որ խաղաքարտերս լրիվ ցույց տամ:
    Ուզում եմ ասել, որ մարդու, իսկ տղամարդունն՝ առավելապես, հակառակ սեռի նկատմամբ բնազդային հակումն անհնար է խեղդել: Իսկ կյանքի գայթակղություններից ամենահզորը Սերն է:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    einnA (27.09.2010)

  14. #8
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամրոցում գայլ էին պահում, որսորդներն անտառից գայլի ձագ էին բերել: Պատանին հաճախ էր տեսել, թե ինչպես էր գազանը ժամերով պտտվում վանդակի ճաղերի հետևում, պատերի կողքով առանց հոգնելու ետուառաջ անում՝ փրկության մի խորշ, մի անցք գտնելու հույսով: Իր միտքն էլ այդ գազանի նման գանգի ներսում պատեպատ էր զարնվում՝ ճշմարիտ ելքը գտնելու համար:
    Էս հատվածից հետո մտքովս ամեն ինչ անցնում էր, բացի դևերի ընտրությունից
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (27.09.2010), Արևածագ (27.09.2010)

  16. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս առակը կարծեմ ակումբում մի առիթով էլի եմ պատմել, ինչևէ, փնտրեցի, չգտա: Մեկն իր որդուն աշխարհիկ մեղքերից հեռու պահելու համար էդպես անմարդաբնակ կղզում է մեծացնում, հետո, երբ 17-ը լրանում է, տանում է քաղաք, որդին ինչ տեսնում է, հարցնում է, թե սա ի՞նչ է, երեք աղջիկ են օրորալով, բարեմասնություննները շորորալով անցնում… «Հայրիկ, էս ի՞նչ են»: «Հեչ, տերտերի սագերն են, որդիս»: Որ վերադառնում են տուն, հոր հարցին, թե քաղաքում ամենաշատը ի՞նչը հավանեցիր, տղան ասում է. «Էն տերտերի սագերից եմ ուզում»
    Ինչ վերաբերում է հեքիաթի ժանրային առանձնահատկություններին, թե այս հեքիաթը, թե գնդլիկ բոքոնիկը լիովին տեղավորվում են, իմ համեստ կարծիքով, հրաշապատում հեքիաթի ձևաբանության մեջ: Եթե խոսքը վերաբերում էր հեքիաթի վերջում բարու պարտադիր հաղթանակին, խիստ վիճելի է, թե որն է բարին
    Լավ թեմա է: Կուզենայի այդքան ակնհայտ չլիներ ենթատեքստը, ավելի քողարկված լիներ այլաբանություններով, գուցե մենք՝ ընթերցողները այդ դեպքում բոլորովին այլ բաներ գտնեինք դրա մեջ, թեկուզ հեղինակի կողմից չմտահղացված: Ի վերջո, տղամարդիկ կանանց են ընտրում, կանայք՝ տղամարդկան, լինում է և հակառակը, ոմանք Աստծուն են ընտրում, ուրիշները իրենց հույս են տալիս, թե ինչ-որ բան են ընտրել… Իսկ Դուք բոլորին չէ, որ հնարավորություն եք տվել իրենցն ընտրելու

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (27.09.2010), einnA (27.09.2010), My World My Space (27.09.2010), Արևածագ (27.09.2010), Բարեկամ (27.09.2010)

  18. #10
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ, չհավատացի:

    Մանրամասն նկարագրությունները գերակշռում էին հեքիաթի իմաստին, իսկ իմաստը մի տեսակ մնաց չթափանցած, չասված: Ստեղծագործության մեջ բացակայում էր “ինչու”-ի թփթփացող նյարդը:

    Այսքան գրվածը փոխարինում էր մի նախադասության. Անգամ լավագույն դաստիարակությամբ, կրթությամբ ու ամեն տեսակի իմաստնությամբ տարիներ շարունակ մեծացրածն ու աշխարհ դուրս բերածն ընտրում է այն, ինչը բավարարելու է իր բնությունը` իր չբացահայտված ներքին փոթրիկը, իր մեղքի բաժինը, կրքերը` միշտ ու շարունակաբար բավարարում տենչող:
    Մինչդեռ ավելի հետաքրքիր կլիներ ինչու-ն:

    Խիստ դատելու համար հուսով եմ չես նեղանա:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 27.09.2010, 10:09:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (27.09.2010), Ուլուանա (30.09.2010)

  20. #11
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անեկդոտ պիտի պատեմ, լսած էլ կարող է լինեք.
    Մեկը գնում է վարսավիրանոց, նստում բազկաթոռին ու սկսում բողոքել.
    - Ինչու՞ են ձեր աթոռներն այսքան կոշտ, մի ժամ ո՞նց կարելի է սրանց վրա նստել: Իսկ լուսամուտի վարագույրնե՞րը... Ինչու՞ եք այդքան մուգ ընտրել, դուրսն էլ չի երևում: Կարո՞ղ է հանկարծ ձեր մկրատներն էլ կարգին սրած չլինեն...
    Էստեղ վարսավիրը չի դիմանում ու հարցնում է.
    -Իսկ մեր իշխանության ներքին քաղաքականությունից գո՞հ եք...
    -Չէ':
    - Ձեր աշխատավարձից, հասարակական տրանսպորտի վիճակից, մուտքի հարևաններից...
    -Չէ' ու չէ':
    - Բա ինչու՞ հենց մեր վարսավիրանոցից սկսեցիք...

    Ասելս այն է, որ անգամ Անդերսենի հեքիաթներն ու «Կարմիր գլխարկը» քննադատելու այնքա՜ն տեղ ունեն, ինչու՞ հենց իմ հեքիաթից սկսեցիք:
    Մի անգամ Վոռլդն էր գրել, մի անգամ էլ ես կգրեմ. Շատ ներողություն, որ համահայկական հարցում չեմ արել, թե ո՞նց կազմակերպեմ իմ հեքիաթի սյուժեն: Ինչպես տեսնում եմ, հեքիաթում շատ բան կա նախանշված, որի հետ համաձայն չեք, այլ կերպ եք պատկերացնում:
    Փառք աստծո՝ բոլորն էլ հնարավորություն ունեն հեքիաթ գրելու: Դուք էլ ձեր հեքիաթը գրեք՝ ձե'ր ճաշակին համապատասխան: Իսկ սա ես հե'նց այդպես եմ պատկերացրել, ու ոչինչ ավելին:
    Հ.Գ Նույնիսկ իր որոշակի պարզունակությամբ, ես ձեզ խոստանում եմ, որ այս հեքիաթը չեք մոռանա: Ինչպես ես չեմ մոռացել Ցվետաևայի ինքնակենսագրությունից հինգ տարի առաջ կարդացած մի քանի տողը:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ՆանՍ (27.09.2010), Շինարար (27.09.2010)

  22. #12
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրես Արևածագ ջան, մի անգամ ասել եմ, էլի կասեմ` շատ հավանեցի հեքիաթդ, շարադրանքն էլ էնքան սահուն ու գեղեցիկ էր, որ աչքերս տողերի վրայով թռչում էին, որ արագ հասնեին վերջին, որը շատ պարզ հանգուցալուծում էր ու միևնույն պահին`իմաստուն,քանի որ յուրաքանչյուր հեքիաթում էլ տրվում է ներկայի իրականության պատկեր, բայց քո հեքիաթում ոչ միայն անցյալ ու ներկա էր այլ` նաև ապագա: Այսինքն` տղամարդկային գիտակցությունը միշտ էլ առաջինը կնոջնա ընտրելու, հետո մնացածը.... Էլի գրիր հեքիաթ, կոնկրետ ես, շաաաաաատ եմ սիրում հեքիաթներ ու անհամբեր կսպասեմ քո գրածներին, որ հաճույքով էլի կարդամ
    Վերջին խմբագրող՝ ՆանՍ: 27.09.2010, 11:03:
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (27.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դիմակ N15. Հեքիաթ հեքիաթ պապս է
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 59
    Վերջինը: 11.06.2017, 19:45
  2. Արձակ. Անավարտ հեքիաթ կապուտաչյա արքայազնի մասին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 28.05.2009, 15:52
  3. Հեքիաթ...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 20.01.2009, 03:26
  4. Հեքիաթ ծաղկի մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.09.2008, 09:51
  5. Հեքիաթ Երկնայինի մասին
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 12.09.2008, 00:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •