User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Հեքիաթ...

  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հեքիաթ...

    ....
    Երկար ու անքուն գիշերը անհագիստ լուսաբաց էր նախատեսել։ Նույն հունով պիտի ձգվեր կեսօրը և հնարավոր է, որ օրը մթներ աննկատ։ Եվ միայն այդ անքուն գիշերն էր, որ վերջապես հոգնեցրեց նրան, ու նա ձանձրացավ։ Դա շատ կարևոր է. իսկապես ձանձրանալ այն ամենից, ինչ քեզ հալումաշ է անում։ Նա կարողացավ։ Եվ հետաքրքիրն այն է, որ առաջին անգամ իր կյանքում ձանձրանալը օգնեց հասնել մի կատարյալ լիության, մի ապրելակերպի, որը ասեղ գցելու տեղ չի թողնում քո կյանքում, որը մի տեսակ այսպես միանգամից լցնում է ժամանակդ ու հերքում բոլոր սպասվելիք դատարկությունները։Այնպիսի տպավորություն է, որ այն նախօրոք խնայողություններ է անում այդ դատարկությունները լցնելու համար ու թվում է, թե սա միակ ճանապարհն է հեռու լինելու բոլոր տեսակի հոգսերից։
    Հենց այսպես...նա փախավ բոլոր տեսակի մարդկանցից, պարտականություներից, պատասխանատվությունից ու երբ մնաց մենակ, երբ ինքն իրեն թողեց միայնակ, նա վերջապես զգաց, որ երբեք չեն լքում նրան, ով կարողանում է լքել...

    ...
    Նա որոշել էր սովորել...հեքիաթներ գրել։ Կամ գոնե պատմել։ Սկզբում այս պահանջը, որ դրել էին իր առաջ և որը ցանկություն ուներ կատարելու, նա հետաձգեց մինչև որ կհանդիպեր սարսափելի վառ երևակայություն ունեցող մի փոքրիկի, որն իրեն անպայման կօգներ սարսափելի վառ երևակայել։ Որոնումները շատ երկար էին տևում։ Նա անդադար մտածում էր այս հարցի շուրջ. լինում է, թե չի լինում...
    Եվ իսկապես, ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ...այո...նա մտովի միշտ հիշում էր Շեքսպիրին ու մտածում՝ ինչ էլ որ գրել է մարդը, և իսկապես նա հանճարեղ է, այնուամենայնիվ քսանմեկերորդ դարում հաջորդ սերնդի համար նա կարծես թե հեքիաթներ է գրել...
    Մարդիկ սիրում են խաղալ բառերով, կառչել դրանցից, բայց հենց պահը գալիս հասնում է մտքին, նրանք սկսում են որոշել. կամ լաց, կամ ծիծաղ և հետո կսկսենք գնահատաել ըստ արժանվույն։
    Չգիտեմ, թե նա ինչ նկատի ուներ Շեքսպիրի հետ կապված, բայց այնուամենայնիվ նրա համար իսկապես դժվար էր գտնել իր այսպես կոչված «պուճուր մուսային»։...
    ...
    Բայց նրա համար ավելի դժվար էր համակերպվել անդադար որոնումների հետ։ Անընդհատ սպասել, որ ինչ-որ մի փոքրիկ չի կարողանա թիթեռ նկարել և դրա փոխարեն նա կխոսի ինչ-որ անսովոր մի երևույթի մասին, որից մեծերը գաղափար անգամ չունեն։ Նրան թվում էր թե հենց այդ տեսակ, արտասովոր մի հեքիաթ էին իրենից պահանջում, բայց բանից պարզվեց, որ շատ սովորական մի հեքիաթի մասին էր խոսքը, մի բան, որը կարդալիս մարդիկ պարտավոր էին ժպտալ, որովհետև այն պետք էր, որ պատրավորեցներ ժպտալ։
    Բայց ինչպե՞ս...ինչի՞ց սկսել։ Հորինե՞լ արդյոք, որ երկնի ու երկրի ինչ-որ հատման կետում, ուր նրանք երբեք չեն հատվում, գուցե որովհետև դա դեռևս անիմաստ են համարում,ապրում էր մի լուսավոր կետ /էլի կետ/, որը սպասում էր խավարի, որ կարողանա իրենով հպարտանալ...
    Չէ..հա ...ի՞նչ մի հեքիաթ է...ի՞նչ գրել է...որ ոչ ոք կարդացած չլինի...
    ...
    Իր այսպես կոչված հեքիաթի հերոսին փնտրելու ճանապարհին, նա հանդիպեց ինձ։ ԵՍ սկսեցի պատմել նրան այն տան մասին, որ ունեմ երկնի ու երկրի հատման կետում, որտեց նրանք դեռևս չեն հատվում, որովհետև ժամանակը հետաձգում է այդ միացումը։ Այդ ժամանակ է, որ նա ինձ ասաց, թե ինքն էլ մտածել է այդ սահմանի մասին, որտեղ իր իսկ պատկերացմամբ մի լուսավոր կետ կա։ Ես նրան բացատրեցի, որ դա իր պատկերացումը չէ, այլ պարզապես իմ տան լույսը, որտեղ ես ունեմ մի ճոճաթոռ, որի վրա նստած սիրում եմ գիրք կարդալ և դա միակ տեղն է, ուր ես իսկապես ապրում եմ։ Այդ ժամանակ նա ինձ այնպիսի հարցեր տվեց, որ ես սկսեցի իսկապես անկեղծորեն խղճալ նրան։ Այսպես.
    —Իսկ քեզ ինչ-որ մարդիկ այցելու՞մ են այնտեղ...
    —Իհարկե ոչ...ավելին, դու դեռևս միակն ես, ով կարողացել է իմ տան լույսը տեսնել։
    —Իսկ դու ե՞րբ ես այնտեղ լինում...
    —ԵՍ միշտ էլ այնտեղ եմ...
    —ՀԻմա՞ էլ...
    —Իհարկե։
    —Ուրեմն ես ու՞մ հետ եմ խոսում։
    —Իմ։
    —Ինչպե՞ս, եթե դու այնտեղ ես...
    —Հենց այնպես...ես նույնիսկ այս ողջ ժամանակ չեմ ընդհատել իմ գիրք կարդալը...
    —Բայց մի՞թե դա հնարավոր է...
    —Հեքիաթում, սիրելի՛ս ,ամեն ինչ էլ հնարավոր է...
    Նա շատ արագ գրի առավ այս տողը՝ հետագայում այն զետեղելու համար իր այսպես կոչված հեքիաթում, բայց ես ոչ մի կերպ չհասկացա, թե այդ որպես ինչ...
    Որոշ ընդմիջումից հետո նա շարունակեց.
    —Նկարագրի՛ր քո տունը...
    —Ուշադիր չեմ եղել
    —Ինչպե՞ս թե...
    —Այո, դա ինձ համար այնքան էլ կարևոր չէ...ես չեմ սիրում շեղվել իմ գրքից...
    —Իսկ այդ գիրքը...այն ինչի՞ մասին է...
    —Կյանքի...
    —Իսկ քանի՞ էջ կա ավարտելու...
    —ԵՍ չգիտեմ, թե դեռ ինչքան կապրեմ...
    Նա այստեղ դարձյալ կանգ առավ ու նորից գրի առավ...
    ՀԸՄ...
    —ԳԻրքը...այն հա՞ստ է..
    —Հնարավոր է, որ մինչև հարյուր ձգեմ,-ես սկեցի ծիծաղել՝ ակնհայտորեն ծաղրելու նկատառումներով, բայց նա այնքան տարված էր, որ չնկատեց, իսկ հարցեր տալ կարծես թե այլևս չէր կարողանում, բայց այնուամենայնիվ փորձեց...
    —Իսկ դու ընթացքում զուգարան չե՞ս ուզում...
    Այստեղ ես կարկամեցի..իսկապես, բնական կարիքների մասին ես չէի մտածել։ Բայց ակնհայտ փաստ է՝ ես իսկապես կարդալուց չեմ շեղվում...
    —Ոչ,—ես գտա պատասխանը, որն այնքան էլ հեշտ չէր...
    —Այդ ինչպե՞ս...
    —Հեքիաթում ամեն ինչ էլ հնարավոր է,—ես կրկնեցի՝ որոշելով, որ այլևս կարկամելու պատճառ չկա, քանզի սա լավագույն պատասխանն է...
    Այսպես նա գրառումներ արեց, նշումներ, հեռացավ՝ խոստանալով, որ հեքիաթն ավարտելուց հետո առաջինն ինձ համար կընթերցի այն։
    ՄԻ քանի շաբաթ անց հեքիաթը պատրաստ էր։ Նա սկսեց ընթերցել իրեն ոչ հատուկ ինքնավստահությամբ։ Դա սարսափելի մի նկարագրություն էր իմ տան արտաքին տեսքի վերաբերյալ և միայն վերջում այնտեղ մի անկյունում ես էի, իմ ճոճաթոռը և գիրքը...էլ չասած ինչ-որ անհասկանալի փերիների ու վհուկների մասին, որոնք իբր թե իմ հարևաններն էին։
    —ՀԸն, ո՞նց է
    Ես շատ էի ուզում նրան չնեղացնել, բայց նաև ուզում էի անկեղծ լինել, ուստի պատասխանեցի.
    —Դու միակ մարդն ես, ով կարողացավ շեղել ինձ իմ գրքից, իսկ մարդուն իր կյանքից շեղելը, դա մարդասպանություն է...
    Նա չհասկացավ, ճիշտն ասած ես նույնպես, բայց դա այնքան էլ կարևոր չէ...
    Հետո նա «հեքիաթը» դրեց մի կողմ ու ինձ ամուր գրկեց։ Հետո նա սկսեց բարձրաձայն հեկեկալ, և ինձ դա մի պահ անվերջ թվաց։ Հետո նա խոստովանեց, որ միշտ երազել է ինչ-որ մեկի գրկում լաց լինել, հենց այնպես, առանց պատճառի, միայն աչքերը լվանալու համար։ Հետո մենք մի տեսակ շեղվեցինք կյանքից ու սկսեցինք թափառել կյանքի լուսանցքներով։Նա այդպես էլ չկատարեց իր առջև դրված պահանջը, իսկ ես գրեցի մի բան, որից հետո անպայման ինձնից էլ ինչ-որ մեկը լուսավոր մի ժպիտ կպահանջի։
    Իսկ մի՞թե, որևԷ տխուր բան կա այս ամենի մեջ, ինչ գրված է։ Իսկ մի՞թե ինչ-որ մի տեղ հնարավոր չէ որսալ հենց այն լույսը, որն ամենակարևորն է։ Կարևոր չէ, թե դու ինչ ես գրում, կարևոր է, թե որքան անկեղծ են քո բառերը, որոնք միմյանց հետ կապվելիս կարող են մի ամբողջ միություն ստեղծել։ Կարևոր չէ, թե դու կարցունքոտես մարդկանց աչքերը, թե նրանց կփոխանցես քո լավատեսույունը, եթե անգամ քո հեքիաթի հերոսը կույր է։ Կարևոր է ոչ թե միայն ամեն ինչի մեջ տեսնել լավը, այլև լավ տեսնել ամեն ինչը...

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.01.2009), Chuk (19.01.2009), murmushka (18.01.2009), Nadine (29.01.2009), Երկնային (19.01.2009), Երվանդ (18.01.2009), Ուլուանա (19.01.2009), Վարպետ (18.01.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթ...

    Ուսոցողական բնույթի կայֆ հեքիաթ ա, մենակ ափսոս որ հեքիաթ ա, ափսոս չեմ կարող տպավորությունները բոլորը գրել, դա կլինի ավելի մեծ քան Հեքիաթը

  4. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթ...

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսոցողական բնույթի կայֆ հեքիաթ ա, մենակ ափսոս որ հեքիաթ ա, ափսոս չեմ կարող տպավորությունները բոլորը գրել, դա կլինի ավելի մեծ քան Հեքիաթը
    Դե գրեիր էլի, ա՛յ մարդ ուֆ...
    մեղսի... Ճիշտն ասած, ինձ էլ ա դուր եկել...միֆ չի ... մի շնչով ա..սիրում եմ էլի մի անգամ շնչել

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հեքիաթ...

    Ճիշտն ասած մինչև այս տեղը «դժվարությամբ» էի կարդում
    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ ժամանակ է, որ նա ինձ ասաց, թե ինքն էլ մտածել է այդ սահմանի մասին, որտեղ իր իսկ պատկերացմամբ մի լուսավոր կետ կա։ Ես նրան բացատրեցի, որ դա իր պատկերացումը չէ, այլ պարզապես իմ տան լույսը
    Բայց էստեղից սկսած ինձ սկսեց ավելի ու ավելի հետաքրքրել ու շարունակությունը կարդացի 1 շնչով: Գեղեցիկ ու բարի պատմվածք է, ինչ-որ բանով ինձ անընդհատ հիշեցնում էր փոքրիկ իշխանին:

    Չէի ասի, որ քո ամենահաջող գործերից է
    Բայց լավն է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթ...

    Հետաքրքիր «Հեքիաթ» էր։ Չնայած լրիվ չհասկացա, չմարսեցի, բայց ինձ դուր եկավ։
    Տարօրինակ զգացողություններ էին։ Էնքան էլ հասկանալի չէր ինձ համար, թե «հեքիաթը» կամ պատմվածքը «ինչ կցուցաներ», չնայած վերջում դրա մասին խոսվեց, բայց մի տեսակ կապ չտեսա էդ վերջաբանի ու ընթացքի միջև։ Չգիտեմ՝ գուցե բավականաչափ ուշադիր չեմ կարդացել, դրանից էր։
    Միևնույն ժամանակ ինձ թվում է՝ ես էս հեքիաթում ինչ–որ իմաստներ ու կերպարներ տեսա, որոնք գուցե հեղինակը նկատի չի ունեցել։ Ինչևէ, դա առանձին կպարզեմ քեզնից, Ծով։ Ամեն դեպքում ասեմ, որ ինձ ահավոր հետաքրքրեցին էս պատմվածքի դրդապատճառները։
    Մի քիչ խառը գրեցի, բայց էլի ասեմ, որ իսկապես հաճույքով կարդացի՝ սկզբից մինչև վերջ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.01.2009, 06:04:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #6
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթ...

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    ....
    Հետո նա «հեքիաթը» դրեց մի կողմ ու ինձ ամուր գրկեց։ Հետո նա սկսեց բարձրաձայն հեկեկալ, և ինձ դա մի պահ անվերջ թվաց։ Հետո նա խոստովանեց, որ միշտ երազել է ինչ-որ մեկի գրկում լաց լինել, հենց այնպես, առանց պատճառի, միայն աչքերը լվանալու համար։ Հետո մենք մի տեսակ շեղվեցինք կյանքից ու սկսեցինք թափառել կյանքի լուսանցքներով։Նա այդպես էլ չկատարեց իր առջև դրված պահանջը, իսկ ես գրեցի մի բան, որից հետո անպայման ինձնից էլ ինչ-որ մեկը լուսավոր մի ժպիտ կպահանջի։
    հնարավոր ա, որ ես բան չեմ հասկանում, բայց իմ հետ էս մասը խոսեց:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. #7
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեքիաթ...

    Ա՛ն ջան, խնդիր չունես...դրդապատճառը զվարճալի ա

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դիմակ N15. Հեքիաթ հեքիաթ պապս է
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 59
    Վերջինը: 11.06.2017, 19:45
  2. Արձակ. Հեքիաթ
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 02.01.2015, 08:02
  3. Երբ ես հեքիաթ եմ պատմում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 01.05.2013, 17:06
  4. Մուլտֆի՞լմ, թե՞ հեքիաթ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.12.2012, 17:20
  5. «Ոնց որ հեքիաթ լինի»
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.09.2008, 16:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •