Իմ ասածը ընդհամենը գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) պնդումների վերաձեվակերպումն է http://news.am/arm/news/23866.html, ով ասում է, որ ոչ մեկ չի կասկածում, որ Ադրբեջանը իր կուտակած զենքով կարճաժամկետ հաջողություն կարող է ունենալ, բայց նրանք էլ շատ լավ գիտակցում են, որ եթե 2-3 օրվա ընթացում հաջողություն ունենալուց հետո չկարողանան առաջ շարժվել ու պահպանել գրավածը, արագ բարոյալքում է սկսվելու իրենց շարքերում, քանի որ օգնություն է գալու Հայաստանից ու սփյուռքից։ Իսկ եթե թուրքերը խառնվեն, ռուսները կարող է որոշեն կատարել իրենց դաշնակցական պարտավորությունները ու խառնվեն, հետո պարսիկները կխառնվեն, քանի որ իրենց ոչ ՆԱՏՈի ոչ ռուս զորքեր Արցախում, Նախիջևանում պետք չի։ Թալիշները կպարզվի զինված են ու նորից անկախություն են հայտարարում, հետո քրդերը կխառնվեն և այլ և այլն...
Իսկ եթե ոչ մեկ չխառնվի ու մենք ադրբեջանի հետ մեն մենակ մնանք ու խանգարող չլինի ադրբեջան պետությունը չի դիմանա երկարաժամկետ, մեկ երկու տարվա պատերազմի ու «պաշարվածության», այն առումով, որ մենք գազատար պայթացնելուն գիտենք ոնց դիմանանք, իրանք առանց գազատար, նաֆթատարի դժվար երկար դիմանան...
Եթե պատերազմ լինի բարոյական, համոզվածության հարց է լինելու, քանի որ ատոմային էլ տրաքացնես ամայացնես էլ, մեկ ա դրանից հետո պիտի գաս մտնես գրավես, պրեֆեկտներ դնես, փորձես քեզ ենթարկել - ինչը սկի ամերիկացիք իրանց ամենալավագույն տեխնիկայով ու տեխնոլոգիայով չեն կարողանում արդեն որերորդ տարին է անեն, Բաղդադի կենտրոնական այսպես կոչված «կանաչ գոտուց» դեն իրանք չկան ու ոնց եկել են այնպես էլ սուս փուս դուրս են գալու մյուս տարի գնան...
voter Ես չեմ հասկանում որտեղից է գալիս քո ատելություն Լեւոն տեր Պետրոսյանի հանդեպ
Ով ասաց որ նա մեր առաջնորդն է,Նա միայն Սերժանտների ու Ռոբոտների առաջնորդն է,ինչ է արել այսքան ժամանակ,գոնե մի լավ բան ասա,իսկ փաստը այն է որ հիմա նա ուզում է գնալ զիճումների ու Լեւոնը դրա հետ ոչ մի կապ չունի,Լեւոնը ոչ մեկին չի տրամադրում Ղարաբաղցիների դեմ,եթե ուշադիր ես եղել նա ասել է,որ Ղարաբաղցիները թող ապրեն Ղարաբաղում,ում համար ենք ազարագրել այդ տարածքները!,ես մեկ ամիս առաջ գնացել էի Արցախ,ասեմ շատ լացելու վիճակ էր այնտեղ,ոնց որ Սայլտ Հիլը լիներ,ոչ մի երիտասարդ չկար բոլորը ծերեր էին ու աղքատ,դեմքներից դուդուկի ձայն էր գալիսՄի փոքրացրու սեփական առաջնորդիդ արժեքը![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Mephistopheles (15.07.2010)
Magic-Mushroom (15.07.2010)
Նորից փորձեմ, ինչպես պրոֆեսորներիցս մեկը ասում էր, եթե դահլիճում ամենաբուդ դեմքով ուսանողին հասկացնես մնացածը հաստատ իմացի հասկացել են ասածդ....
Սերժանտները ու ռոբոտները ուզում են հողերը հանձնեն, իրենց գեղերը ԼՂԻՄ նախկին սահմաններում պահելու համար։
Լևոնը ուզում էր հողերը հանձնել, Հայաստանը ՀԽՍՀ սահմաններում պահելու համար։ ԻՆչա հիմա ուզում ՍԱՎԵՐՇԵՆՆՈ ՍԵԿՐԵՏՆՈ ա մինչև իշխանություն չտան չի ուզում ասի....
Տարբերությունը շատ չնչին է իսկ ժողովուրղի մեծամասնության տեսակետից ընդհանրապես տարբերություն չկա ով ինչու համար է ուզում հող հանձնել։ Դրա համար էլ ոչ մեկի ոչ էլ մյուսի կողմն է, իսկ որ իրանք դա համարում են իրենց ԴԵՄ, դա արդեն հոգեբարդույդի հարց է, երբ բոլորին, ով քո կողմ չէ համարում ես քո դեմ...
Ժողովրդի մեծամասնությունը ուզում է ամեն ինչ պահել, միակ հարցը որ քննարկման համար թույլատրելի է - թուրքերին թողենք մեր հողերում ապրեն թո ոչ։
Ով պատրաստ լինի ժողովուրդի ուզածը անել, հողերը պահել, պետք լինի ժողովրդի հետ գնալ Սարդարապատի ինչպես Վազգեն Սարգսյան ու հուսամ Կարեն Դեմիրճյանն էր պատրաստ անել ու բոլոր միջազգային ատյաններում ներկայանա, որպես ԿՈՂՄ իր ժողովրդի ուզածին, նրա կողմն եմ ու կարծում եմ ժողովուրդի մեծամասնությունն է այդպես կարծում։
ԼՏՊն պիտի կողմ լինի հողերը պահելուն, նույնիսկ եթե հայ ժողովրդի դիրքորոշումը համարում է ֆաշիստական զառանցանք, արհեստական արժեք ու միջազգային կյանքին վտանգ սպառնող։
Այնպես որ անկախ նրանից մարդն ինքն իրեն ինչ է համարում սերժանտ, ռոբոտ, դոդ թե լևոնի վկա, իրեն ժողովուրդը ԴԵՄ է լինելու ու նրա ԴԵՄ պայքարելու է որպես թշնամու, քանի դեռ նա չի շարժվում ժողովրդի ուզածով անկախ նրանցի ինչ հիմնավորումներով - ԻՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ու ԿՅԱՆՔԻ գնով պատրաստ պիտի լինի պաշտպանել ժողովրդի ուզածը ու պետք լինի միասին գնա նոր ավարայրի, համոզված լինելով անգամ, որ ամեն ինչ անհույս է ու անտրամաբանական։
Մոդերատորական: Հաջորդ կպնողական գրառումը կպատժվի: ժամանակ չունեմ նախորդները փորփրելու, բայց կարծես թե փոխադարձ սիրալիր եք:
Tig (15.07.2010)
Դու համոզված ես, որ խոպանում կոպեկ ստեղծող երիտասարդները ում ծեր ծնողներն ու նախնիները այնտեղ են, տենց հեշտ թողնելու են ինչ որ մեկը զիճում անի ու անհոգ ապրի՞ Կազինոից ու տանզանիայից կզրենք, ավելի ճիշտ տանզանիա կսարքենք, որսի դուրս կգանք դրանց գլխին, որ իրանց դղյակներից քթները ռիսկ չանեն հանեն... Արդեն ասել եմ, հանուն դրա դաշնակ կգրվեմ, որ դավաճաններին գյուլլեմ, հենց գյուլլեմ պրծնեմ դուրս կգրվեմ...![]()
100% լեվոնը իրավունք չունի հայաստանում մնալու ․․ էլ չասեմ անցնի կառավարության գլուխ, որովհետև առաջին հերթին սաղ ծախեց թռավ Ղարաբաղը ինքը չի գրավել հերոսներն են գրավել
իսկ Մարտի 1-ին ինչքան զինվորի կյանք ու ինչքան մարդու կյանք խլեց
Adriano (16.07.2010)
Ես քաղաքական թեմաներով քննարկումներին չեմ մասնակցում և հիմա էլ ասելիքս կոնկրետ ընդգծված հատվածին է վերաբերում. Magic-Mushroom ջան, չգիտեմ Արցախում կոնկրետ որտեղ եք եղել ու ինչքան ժամանակով, բայց միանշանակ սխալ տպավորություն եք ստացել: Իհարկե, չէի ասի, թե Արցախը Լաս Վեգասն է, բայց այստեղ վիճակը հաստատ ավելի վատ չի մեր տարածաշրջանի երկրներից: Ասել, թե Արցախը միայն դեմքներից դուդուկի ձայն եկող ծերերի ու աղքատների երկիր է, մեղմ ասած, շատ սխալ պատկերացում է: Հարգելի Magic-Mushroom, հաջորդ անգամ որ Արցախ գալու լիննեք, կարող եք կապվել ինձ հետ, միասին կկարողանանք ավելի ճշգրիտ պատկերացում ստեղծել Ձեզ մոտ Արցախի վերաբերյալ:
Ariadna (16.07.2010), davidus (15.07.2010), Magic-Mushroom (15.07.2010), Tig (15.07.2010), յոգի (16.07.2010)
ապեր, էլ մի փորձի… լրիվ պարզ բացատրեցիր որ քո առաջարկած տեսության մեջ տրանաբանությունից ու պրագմատիզմից բացի ամեն ինչ կա… և եթե դու իսկապես քո գրածներին հավատում ես (որում չեմ կասկածում) ուրեմն պիտի գտնես էն հանճարեղ քաղգործչին (եթե դրան քաղգործիչ կարելի է անվանել) ու քո պլաններն իրականացնես… շատ պարզ պլան ա ոչ մեկին ոչ մի բան…
Ես չեմ ման գալու հանճարեղ քաղգործչի, որ պիտի դա իրականացնի, այն նման քաղաքական գործիչ գոյություն ունենալ չի կարող, որ իրականացնի ինչ որ պլաններ, նույնիսկ իմ ասածը, դա անելու է ժողովուրդը ու ԱՆԿԱԽ նրանից թե քանի ՉՈՒԶՈՂ կլինի։
Բայց այն որ «ջախջախիչ» այլընտրանք տենց էլ չես առաջարկում ասածներիս, ենթադրում եմ, որ դու էլ կողմ էս ընդհամենը տարբերությունը մեր մեջ այն է, որ դու չես հավատում, որ հայ ժողովուրդը դա կարող է անել իսկ ես հավատում եմ։ Հուսամ ԼՏՊն արդեն վաղուց այդպես չի մտածում, որ հայ ժողովուրդը չի կարող ոչինչ անել ու պիտի սպասի ինչ որ մի քաղաքական գործչի, որ իր ուզածը արվի։ Այդպես հենց սերժանտներն են մտածում, դրանից էլ թքած ունեն ժողովրդի վրա, ինչպես ժամանակին ԼՏՊ թքած ուներ, ինչով էլ չեն տարբերվում։
Պլանը պարզ է բայց էլի չես ընկալում – այն ինչ մերն է մնում է մերը, ուրիշները ով դրանից օգտվել է ուզում մեր հետ պայմանավորվում են ՄԵՐ պայմաններով դրանից օգտվում են, ավելին զիճելու բան չունենք, պիտի պահենք այնքանը ինչքան կարող ենք...
Վոտեր, դու չես հասկանում հարցն ինչի շուրջն է… հարցը ոչ թե ուզել-չուզելու մեջ է այլ հնարավոր-հավանականի մեջ է… սրանց տարբեությունները հսկա են… ո՞վ չի ուզում որ սաղ մերը լինի…Ժառանգության ծրագիրը քոնինից լավն ա, նրանք Վիսլոնի գծած Հայաստանն են ուզում… կարող ա՞ դու չես ուզում
… ու հետաքրքիր ա ժողովուրդը էդ ո՞նց ա անելու… ժողովուրդն էսօր մի հատ նախագահ, քաղաքապետ, թաղապետ չի կարում/թե չի ուզում ընտրի, էդ քո հան-արեղ ծրագրերը ո՞նց ա իրականացնելու… դու ընդհանրապես տեղյակ ե՞ս մեր ռեսուրսների հետ… կամ ընդհանրապես գիտե՞ս Հայաստանի բնակչության թիվը, Թուրքիայինը, Ադրբեջանինը…
Ապեր քո պլանը պարզ չի այլ պրիմիտիվ ա ու ընկալելու բան չկա …
էլի եմ ասում նորությունները կարդա ու հետևի որ իմանաս ով ինչով ա զբաղվում ու ով ինչի համար ա պատասխանատու … ընկել ես Լևոնի ջանը պոկ չես գալիս… կարող ա՞ Լևոնը ձեռներդ բռնել ա չի թողում գործ անես
Մեֆ, արի ծուռ նստենք դուզը խոսենք. Ինչի բացահայտորեն ավելի հարմար թեկնածու է եղել նախագահի, քաղաքապետի կամ թաղապետի, ու ժողովուրդն էլ թասիբի չի ընկել ու վիզ չի դրե՞լ բան փոխելու համար։ Իսկ վատ թեկնածուներ ու կեղծված ընտրություններ ունենալը դեռ չի նշանակում որ պետք է հանձնվել թշնամուն, որի մոտ էլ ժողովուրդը բան չի կարում փոխի։ Անդոն իմ կարծիքով լավ էլ ներկայացրել ա մեր մտածելակերպը, կարդա ու ինչը դուրդ չի գալիս, ասա՝
Մեր պատմության հայելին
Մեր պատմության հայելին - 2
Մեր պատմության հայելին - 3
Մեր պատմության հայելին - 4
Si vis pacem, para bellum
Չուկ, ընտրությունները կեղծողն էլ է մեր ժողովուրդը ու հանդուրժողն էլ։ Ու կեղծողները կարգին էլ թիվ են կազմում։ Ոչ մեկ առանց իրական «քյարը» տեսնելու փողոց դուրս չի գա։ Իսկ «քյարը» նորմալ ցույց տվող չի եղել։ Մյուս կողմից էլ «քյարի» վերաբերյալ ժողովդրի հայացքների մեջ գերակշռում է անձնական ու անմիջական շահը, որովհետև այլ թեզ այս ժողովդրին ապացուցող չի եղել։ Մեր երեք պրեզիդենտները քեզ վկա։ Իսկ վտանգի պահին այս ժողովդրի մի շատ ստվար մաս կռվելու է անկախ նրանից թե ընտրությունները կեղծվել են թե ոչ։
Si vis pacem, para bellum
Tig (16.07.2010)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ