Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
ապեր, Լևոնը արդեն 12 տարի ա Հայաստանի նախագահը չի… նա որևէ իրավական փաստաթուղթ չի ստորագրում… ապեր կարող ա դու միջազգային դպրոց ես ավարտել ու հայերեն շարահյուսությունդ մի քիչ էն չի ու երևի դրա համար ա որ չեմ հասկանում թե Լևոնը ոնց ա Ղարաբաղի հարցի հետ կապվում ու մանավանդ իրան քրֆելը ոնց ա Ղարաբաղի հարցին օգնում…

դու փոխանակ Լևոնին ու իրա ղարաբաղյան բարդույթին նայես ավելի լավ ա նայես մեր սահմաններին… ու նորությունները կարդաս… Ղարաբաղի շուրջ բանակցությունները Սերժն ա վարում … ասեմ եթե տեղյակ չես… գիտեմ շոկի մեջ ես, բայց տենց ա, հավատա
միամիտ լևոնական պրոպագանդայի զոհ ես, եթե կարծում ես, որ Ղարաբաղի հարցը իրավական փաստաթղթերով ու միջազգային բանակցություններով է որոշվում...

Եթե Լևոնը ունի ժովորդի ինչ որ զանգվածի վստահությունը իսկ լևոնի վկաներին լսես հայերը ՍԱԽՈՎ լևոնական են, ապա անկախ նրանից թե ով ինչ բանակցություններ ա վարում ու ինչ թուղթ է ստորագրում, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ դառնում է այն ինչը ժողովուրդն է ուզում, դե ուրեմն թող բարի լինի Լևոն Տեր-Պետրոսյանը ասի իր ժողովուրդը ԻՆՉՊԵՍ է տեսնում Ղարաբաղի հարցի լուծում։

Մի փոքրացրու սեփական առաջնորդիդ արժեքը, նրա հետ համենայն դեպս հաշվի են նստում այօր հայաստան այցելող միջազգային ու իրավական փաստաթղթեր պատրաստողները...