
Lion (14.07.2011), Moonwalker (14.07.2011)
Չուկ ջան, Ադրբեջանի արգործնախարար Մամեդյարովն էլ հայտարարել է, որ քանի որ ԼՂ կարգավիճակը որոշվելու է հանրաքվեով, ապա Ադրբեջանի իշխանությունները պետք է աշխատեն այն ուղղությամբ, որ ԼՂ նույնիսկ հայ բնակչությունը քվեարկի Ադրբեջանի կազմում մնալու համար համար, քանի որ հայերը կհասկանան, որ ավելի լավ է լինել Ադրբեջանի պես ուժեղ, հարուստ ու տնտեսապես զարգացած երկրում, քան թե ՀՀ քայքայված ու անմխիթար տնտեսթւայն հովանու ներքո:
Աղբյուր` հայկական ժամանակ, այօորվա համարը:
Ես իմ կարծիքը այս հարցի նկատմամբ չեմ փոխի` Արցախը ոչ միկերպ չենք տա, իսկ դրա հիմնական որոշողը աջաջին հերթին Արցախցիք են` հայ ժողովուրդը: Արցախից հետո այլևս հետո չկա:
Ցավը նրանումն է, որ երկիրը կամաց-կամաց դատարկվում է![]()
Lion (15.07.2011)

Varzor (15.07.2011)
Աղբյուրը՝ http://www.lragir.am/armsrc/politics50944.htmlՂարաբաղի կարգավորման հարցում Մոսկվան անցել է վճռական քայլերի. Ընդունելով Ադրբեջանի նախապայմանները, Ռուսաստանի իշխանությունը փորձելու է դրանք պարտադրել Հայաստանին: Ըստ տեղեկատվության, Հայաստանը մոտ օրերս պետք է պատասխան տա:
Մեդվեդեւի նոր առաջարկներում ընդգրկվել են հենց Բաքվի 10 առաջարկները, դա երեւում է նաեւ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններից: Թերեւս կարիք չկա ասելու, թե ինչ են նշանակում այդ առաջարկները Ղարաբաղի ու Հայաստանի համար:
Ղարաբաղը վերադարձնելով Ադրբեջանին, Մոսկվան հույս ունի մի կողմից սիրաշահել Թուրքիային ու Ադրբեջանին, մյուս կողմից պահպանել իր ազդեցությունը Կովկասում: Նման սխեմա աշխատել է 1920-ականներին, երբ վերադառնալով տարածաշրջան, Մոսկվան Ադրբեջանին հանձնեց Ղարաբաղը եւ Նախիջեւանը, Թուրքիային` Կարսը եւ Արդահանը, այլ տարածքներ: Նախիջեւանը արագ հայաթափվեց, սակայն Ղարաբաղը մնաց հայկական, ինչը թույլ տվեց Մոսկվային պահպանել իր դիրքերը Կովկասում:
Ամենաքիչը, սակայն, որ պետք է մեզ հետաքրքրի, դա Ռուսաստանի ճակատագիրն է: Փոխարենը, Հայաստանը պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել եւ իր հաստատակամ ոչ-ը ասել Ռուսաստանի ցանկացած նախաձեռնության, որ վերաբերում է Հայաստանի ու Ղարաբաղի ճակատագրին: Պատմական օրինաչափություն կա, որ երբ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից, Հայաստանի դիրքերն ուժեղանում են, եւ հակառակը` երբ Ռուսաստանը վերադառնում է այստեղ, դա անում է միմիայն հայերի հաշվին:
Պետք չէ վախենալ ոչ ասելուց, որքան էլ որ, Սերժ Սարգսյանի խոսքով, “Ռուսաստանի հետ խոսելը գիտեք հեշտ ա՞”: Իհարկե, դժվար է, Հայաստանի ողջ կենսական դաշտը Մոսկվայի ձեռքին է, քաղաքական-բիզնես դաշտի գերակշիռ մեծամասնությունը Մոսկվայի ազդեցության գործակալներ ու դրածոներ են, Կոնգրեսն էլ իր հերթին հայտարարում է, թե բանալին ռուսների ձեռքին է: Սակայն, դրանով հանդերձ, պետք է գոնե մեկ անգամ լինել վճռական եւ հաստատակամ, եթե ուզում ենք շարունակել ապրել մեր պատմական հայրենիքում, պահպանել մեր պետականությունը:
Ժող մեկդ Լրագրի գլխավոր խմբագրի անունը կասե՞ք: Մարդը պատմական ուղղակի «փայլուն» իմացություն ու առաջին ձեռքից տեղեկացվածություն ունի՝ ի դեմս ադրբեջանական «վստահելի» պաշտոնյաների: Ուզում եմ ճակատը պաչեմ:
Ազերների ներքին ագիտացիան հասկացանք, բա եթե նաև, մյուս աղբյուրները ո՞ւր են: Քաղմասի կեղտոտ սեղանների վրա անփութորեն գրված «անանիմկի» հետքերով...Մեդվեդեւի նոր առաջարկներում ընդգրկվել են հենց Բաքվի 10 առաջարկները, դա երեւում է նաեւ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններից:
Ահա փայլուն պատմաբանը մոռանում է միայն, որ կարմիրները (և ոչ ռուսները)Մոսկվան հույս ունի մի կողմից սիրաշահել Թուրքիային ու Ադրբեջանին, մյուս կողմից պահպանել իր ազդեցությունը Կովկասում: Նման սխեմա աշխատել է 1920-ականներին, երբ վերադառնալով տարածաշրջան, Մոսկվան Ադրբեջանին հանձնեց Ղարաբաղը եւ Նախիջեւանը, Թուրքիային` Կարսը եւ Արդահանը, այլ տարածքներ: Նախիջեւանը արագ հայաթափվեց, սակայն Ղարաբաղը մնաց հայկական, ինչը թույլ տվեց Մոսկվային պահպանել իր դիրքերը Կովկասում:
- գտնվում էին քաղաքացիական պատերազմի մեջ (չնայած Դենիկինը բանակն արդեն բարոյալքված նահանջում էր, դեռ կային մի շարք օջախներ ու կար գեներալ Վրանգելը),
- արտաքին պատերազմի մեջ էին Լեհաստանի ու նրան արտաքինից օգնություն ցույց տվողների հետ,
- ստիպված էին պայքարել թիկունքում բռնկված ապստամբությունների (Սլուցկի, Կռոնշտադի, կանաչների, Տամբովի ևն)
- դեմ առ դեմ էին բախվել սոցիալ-տնտեսական ու սոցիալ-քաղաքական խնդիրների մի հսկա բուրգի:
Այնպես որ նրանց համար Կովկասը քաղաքական օրակարգի կուլիսներում էր:
Հետո էլ բոլշևիկյան ֆանատիկ գործիչներ ի դեմ քեմալականների տեսնում էին արևելքում սոցիալ-բանվորական հեղափոխության դրոշակակրի (էդ համաշխարհային հեղափոխության գաղափարը հավի ծիծաղն ա առաջացնում):
Ու անենաէականը՝ ձևավորված չէր աշխարհի հզորների բևեռային համակարգը:
Կարճ ասած զուգահեռներն անհիմն են:
Ֆանտաստիկ աքսիոմ: Միանշանակ ճիշտ է հայ ժամանակակից լրագրության ոսկե գրիչը՝ կայսրության փլուզմանը հաջորդած ռուսական հաղթական բանակի նահանջին և տարածաշրջանում ռուսների դերի կտրուկ անկմանը (Սեյմի անջատումից հետո նաև պաշտոնապես) հաջորդած շրջանում ստորագրված (ես ասեմ ստորագրված՝ դուք հասկացեք թուրքերի կողմից պարտադրված) Բաթումի ու Ալեքսանդրապոլի պայմանագրերը ստորագրվել են ուժեղ Հայաստանի կողմից: Հա բաՊատմական օրինաչափություն կա, որ երբ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից, Հայաստանի դիրքերն ուժեղանում են
Ո՜ւֆ, ներվայնացրեց:![]()
Malxas (27.07.2011), Ջուզեպե Բալզամո (22.07.2011)
Մի շատ խելացի և լավատեղյակ մարդուց լսել եմ, որ Ղարաբաղյան հարցի ընթացքի առաջիկա 20 տարվա պլանը Մոսկվայի կողմից արդեն իսկ մշակված և ներդրված է:
Այդպիսի պլաններ մշակվում և լրամշակվում են անընդհար` մեծաքանակ մասնագետներ են աշխատում այդ պլանների վրա:
Այդ տեսանկյունից դիտելով բավականին տրամաբանական է այն մոտեցումը, որ Երևանև և Բաքուն հանդիսանում են Մոսկվայի պլանի դերակատարները և ցանկացած կողմ, որը շեղվում է պլանից ստանում է ուշքի բերող ապտակ:
Հետևելով վերջին Ղարաբաղյան հակամարտության հետ կապված վերջին իրադարձութոյւններին այնպիսի տպավորություն եմ ստացել, որ Մոսկվան և Արևմուտքը հոգնել են Ադրբեջանին սթափեցնող զգուշացումներ տալուց և սպասու են կոնկրետ գործողությունների: Մասնավորապես սկսել են կտրուկ հայտարարություններ հնչեցնել Ադրբեջանի հասցեին, ինչպես նաև չեն մոռանում Ադրբեջանին հիշեցնել, որ իրենց երկրի ապագան գլխավորապես կախված է էներգակիրների շուկայից, իսկ այդ շուկայում ստաբիլ դիրք զբաղեցնելու համար Ադրբեջանը պետք է ընտրի ԼՂ կարգավորման որևիցե տարբերակ` իրավիճակը կայունացնելու և տնտեսական պլանավորում իրականացնելու համար: Էներգակիրների շուկայի տեսանկյունից ՀՀ-ն հետաքրքրություն չի ներկայացնում, դրա համար էլ մեր հանդեպ պահանջները ավելի քիչ են և ավելի շատ ուղղված են ոչ թե Ադրբեջանի օգտին, այլ էներգակիրների շուկայի օգտին:
Tig (22.07.2011)
Այս հարցի մասին շատ է խոսվում, բայց մինչև հիմա Արցախ անվանումը չի մտել մեր մեջ: Ինչո՞ւ Ղարաբաղի Հանրապետություն, այլ ոչ թե Արցախի Հանրապետություն, ինչո՞ւ ղարաբաղցի, այլ ոչ թե արցախցի.... Մինչև մենք ինքներս չընդունենք, մինչև ամենավերջին խորությամբ, ոչ ոք չի ընդունելու: Ինքս միշտ աշխատում եմ Արցախ անվանումը օգտագործել:
Ղարաբաղը Ադրբեջանի պատմական հողն ու անքակտելի մասն է. Ալիև
22:12 • 26.07.11
Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ ելույթ ունենալով՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական հողն է և հանդիսանում է նրա անքակտելի մասը, հաղորդում է 1news.az-ը:
«Դարերով ադրբեջանցի ժողովուրդը ապրել ու ստեղծագործել է այդ հողի վրա: Ինքը՝ «Ղարաբաղ» բառն ունի ադրբեջանական ծագում, այնտեղ գտնվող բոլոր հուշարձաններն ու տեղանուններն ունեն ադրբեջանական արմատներ»,-ասել է նա՝ հավելելով, որ միջազգային իրավունքի տեսանկյունից ևս Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է:
«Երբ Ադրբեջանը անդամակցեց ՄԱԿ-ին, նրա մասը հանդիսացող Լեռնային Ղարաբաղը ևս Ադրբեջանի կազմում էր: Կարծում եմ, որ այսօր կա հարցը լուծելու հնարավորություն. միջազգային իրավունքի նորմերը պետք է հաստատվեն ողջ ծավալով: Պետք է կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բոլոր 4 բանաձևերը, Եվրամիության, Եվրախորհրդարանի, ԵԱՀԿ-ի որոշումներն ու բանաձևերը: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»,-ընդգծել է նա:
Tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
REAL_ist (27.07.2011)
Ես ադրբեջանցիք էլ դուդուկն առած սրա-նրա մոտ լացում են, թե "մերն է, բայց անգութ հայերը վերցրին":
Բա որ ձերն էր ինչի չպաշտպանեցիք? Իչպես եղավ, որ հայերի թիվը այդքան մեծ էր, ինչպես եղավ, որ այդ տարածքում հայկական իշխանություններ ու թագավորություններ կային նույնիսկ մինչև թուրքական առաջին "ելևեջների" լսվելը անդրկովկասում?
Ալիևը հույսը դրել ա Լեհաստանի նախագահի "անգրագիտության" վրա?![]()
Tig եղբայր, Ալիևն իր գործն է անում (ի պաշտոնէ), ընդ որում հեթական անգրագետ տարբերակով՝ ադրբեջանական լեզվական ծագմամբ բառեր չկան, քանզի…
Բառ ա կպել ա տեղին, դարձել տեղանուն: Դրանից բան չի փոխվելու, ինչպես չի փոխվել նույն անձի տոհմական ծննդավայր հանդիսացող Նախիջևանի դեպքում: Այս տեղանունն ադրբեջանցիներն օգտագործում են առանց հասկանալու ու մեղքի զգացման… ու, որքան էլ որ, հայերենագետներն, ասեն որ դա հայերեն բառ է ու հետևաբար չի կարող ադրբեջանական տեղանվան վերաբերվել՝ դառը իրականությունն այլ բան է ասում: Աղրի Դաղ անունը ներմուծելով բան չի փոխվել, լեռն աշխահի համար Արարատ է… սիրտդ լեն պահի, ավելի լավ է Ալավերդի բնակավայրի "դարդը" քաշենք, առաջարկում եմ ուղղակի թարգմանել - "Ասատուր"![]()
Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 27.07.2011, 13:11:
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Ջուզեպե ջան, ասենք թե ադրբեջանական չի, բայց հայկական չի ու կարծում եմ, որ թուրքական է: Իսկ անվանումից չեմ ասում շատ բան բայց ահագին բան փոխվումա:
Ալավերդու հարցով ես նույնիսկ թեմա էի բացել, Մանաս էի առաջարկում անվանել, ինչպես հնում են անվանել: Հետո նույնիսկ Ալավերդու բնակիչների հետ զրուցեցի էդ մասին... մարդիկ դեմ էին...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Որովհետև ինքը սխալ ա մեկնաբանում: Ղարաբաղը եթե չեմ սխալվում Լենկթեմուրի ժամանակ ա կոչվել ու կապ չունի ադրբեջանցիների հետ
Բացի այդ տեղանվան ծագումը ոչինչ չի նշանակում: Հիմա Ինդիա (India) անգլյացիք են հորինել: Հո չի նշանակում, որ ագլիական հողա?
Տեղանվան ծագումը դեռ ոչինչ չի նշանակում նույնիսկ, եթե գտնվում է տվյալ պետության տարածքում: Օրինակ` Ստամբուլ: Փաստորեն Ստամբուլը պատմականորեն թուրքական տարածք ա? Հա, Թուրքիա պետության տարածքում ա, բայց պատմականորեն թուրքական չի:
Նույն ձևով Ռուսաստանի Կալնինինգրադը` պատմականորեն պրուսական հող է և դա ոչ մեկը չի հերքում, բայց ՌՖ կազմի մեջ է![]()
Վերջին խմբագրող՝ Varzor: 27.07.2011, 15:51:
Չեի ասի, թե "ոչ հեռավոր", նայած թե որքան ժամանակն ենք համարում հեռավոր
Ոչինչ էլ չի խանգարում, ուղղակի տերմինաբանության հարց է: Բաղի այդ ներկայիս ԼՂՀ-ն ընդամենը Արցախի մի մասն է, ուստի ճիշտ չի լինի այն կոչել Արցախ: Ղարաբաղը մերն է, բայց մենք Արցախն ամբողջությամբ ենք ուզում
Իսկ, օրինակ ինչն է խանգարում, որ Վարդենիսին Բասարգեչար են ասում, Գյումրեցին իրեն անվանում է լեննականցի, վանաձորցին` կիրովականցի, Արմավիրցին` Հոկտմբերյանցի??
Ընդամենը սերնդափոխության հարց է` սերնդափոխություն ու ինֆորմացիայի աղբյուրների հետևողական աշխատանք:
Որպես օրինակ` Արդեն շատերի համար, ոչ թե Օրջոնիկիձեի պողոտա է, այլ Արշակունյացոչ թե Հոկտեմբերյան, այլ ՏԻգրան ՄԵծ պողոտա, ոչ թե Ախտա, այլ Հրազդան և այլն
Ձայնալար (27.07.2011)
Համամիտ եմ, սերնդափոխության հարց է: Բայց հիմքերը պիտի դրվի: Օրինակ Գյումրու կամ Վանաձորի անունները, եթե չփոխեին, նոր սերունդ էլ հին անվանումները կօգտագործեր: Ես նոր նոր եմ սկսել Վանաձոր ասել, իսկ վանաձորցին դեռ բառապաշարիս մեջ չի նստել: Բայց հաստատ կնստի: Իսկ Արցախին Արցախ ասելու նախադրյալներ դրված չեն և սերնդափոխությունը այստեղ չի աշխատի...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)
Էջանիշներ