Ասում են օրգանիզմում երկաթի պարունակությունը բավարարելու համար անհրաժեշտ է ամեն օր խնձոր ուտել, բանան` կալցիումի համար, նարինջ` վիտամին C-ի, նաև մի գավաթ կանաչ թեյ շաքարային դիաբետը կանխելու համար: Ամեն օր անհրաժեշտ է խմել առնվազն 2 լիտր ջուր: Ա՜յ իսկ մածունը` կանխարգելու աղեստամոքսային տրակտի ոչ պատշաճ մարսողությունը: Ասում են նաև, որ ամեն օր մեկական ասպիրինի հաբ ընդունելը մարդուն կանխում է սրտի կաթվածից: Մեկ թաս գինին էլ վատ չէր լինի, ես կասեի: Այ օրինակ` սպիտակ գինին կայունացնում է նյարդային համակարգը: Մեկ բաժակ գարեջուրը...հ՜մմչեմ հիշում՝ ինչի համար էր լավ, բայց լսել եմ որ, բավականին օգտակար է: Այս ամենին էլ լրացնեմ, որ եթե բոլորը միաժամանակ փորձես ու հնակարծակի ուղեղի կաթված ստանաս, հավատա չես էլ նկատի:
Ամեն օր պարտադիր պետք յոգուրտ ուտել: Լի՜քը, լի՜քը յոգուրտ: Այնքան յոգուրտ, որ զուգարան գնալիս հեշտությամբ կարողանաս բնական կարիքները հոգալ(Oխա՜յ): Ասում են անհրաժեշտ է օրեկան առնվազն չորսից վեց անգամ թեթևակի սնվել: Հա՜, ու մեկ էլ չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր կտորը ճաշակելիս ամենա քիչը հարյուր անգամ պարտադիր պետք է ծամել: Փաստորեն միայն սնվելը մեկ օրվա ընթացքում մեզանից մոտ 5 ժամ է խլում...
Քիչ էր մնում մոռանայիՀաց ուտելուց հետո պետք է հիշել ատամները խոզանակով մաքրելու մասին: Այսինքն սա նշանակում է, որ պետք է ատամները խոզանակել խնձորից, բանանից, նարնջից ու օրվա մեջ առնվազն չորսից վեց անգամ թեթև սնվելուց հետո (բնականաբար, եթե ատամները դեռևս չեն բացակայում բերանում), այնուհետև մաքրել թելով, մերսել լնդերը, խոզանակել լեզուն, ողողել բերանը...Ի դեպ, լավ առաջարկ ունեմ զուգարանում կարելի է մի հատ էլ երաժշտական սարք մը տեղադրել: Որովհետև օրվա մեջ մի քանի անգամ ատամ լվանալը, բնական կարիքները հոգալը, այդ ամենը բավականին երկար գործողություն է պահանջում:
Ասում են մարդուն օրվա մեջ անհրաժեշտ է առնվազն ութ ժամվա քուն: Չենք մոռանում, որ աշխատելու համար սահմանված է ևս 8 ժամ: Ութ, մի հատ էլ ութ, գումարած սնվելու համար նախընտրելի հինգ ժամը, կստացվի քսանմեկ: Տակը մնաց երեք ժամ(իհարկե եթե աշխատանքից տուն վերադառնալիս ճանապարհը չի խցանվել): Ըստ վիճակագրության, մարդն օրեկան երեք ժամ անցկացնում է հեռուստացույցի դիմաց: Բա ընկերությունն ու՞ր մնաց: Չէ՞ որ պետք է նրանց մասին էլ հոգ տանել: Ասում են ընկերությունը նման է ծաղկի` պետք է ամեն օր ջրես: (Մի պահ մտածում եմ, «լա՜վ, բա որ ես մի օր գնամ ճանապարհորդելու, ո՞վ պետք է նրանց խնամի»
):
Այս դարում, որպեսզի կյանքից հետ չմնաս, պետք է տեղեկացված լինես, օրինակ` թերթ կարդաս, ինտերնետում որոնումներ կատարես, և հազար ու մի միջոց:...Արյա՜... մոռացել էի: Իա՜, բա սե՜քսը:
Ամեն օր, որպեսզի ռիթմից հանկարծ չնկնես, պետք է սեքսով զբաղվես: Իսկ դրա համար, արդեն գիտենք ինչե՜ր են անհրաժեշտ:
Պետք է լինես լավ ստեղծագործող, լինես նորարար` կիրքը հնարավորինս չմարելու համար: Իսկ այս ամենը, ավա՜ղ, ժամանակ է խլում: Տանտրիկ սեքսին չեմ էլ անդրադառնում:
Իսկ ու՞ր մնաց ավլելը, արդուկելը, լվացք անելն ու ամանները շփելը: Հուսով եմ տանը տնային կենդանի չունես:
Այսպես, որ հաշվենք, մոտավորապես քսանիննը ժամ է կազմում:
Միակ լուծումը, որ իմ մտքում գալիս է, պետք է նշվածս տարբերակներից մի քանիսը միաժամանակ անել: Այ օրինակ` լողանալիս բերաններս բաց պետք է լողանանք: Գոնե այսպես և ջուր կխմենք և ատամներս կմաքրենք:
Երբ ընկերներին հրավիրենք մեր տուն, միաժամանակ կարելի է նաև ծնողին հրավիրել: Գինին կարելի է խմել, խնձորն ու բանանն էլ ուտել ամուսնու հետ միասին......անկողնում
: Փա՜ռք Աստծու արդեն հասուն ենք, թե չե «բալես սա էլ կեր... չէ, չէ, չէ.... բերանիկդ բաց արա տեսնեմ... սամալյոծիկն եկա՜վ:
Ինչևէ, երևի այսքանը: Հաջողություն եմ մաղթում:
Ապրիր ուրախ ու մի քիչ էլ հումորով:![]()
Էջանիշներ