User Tag List

Էջ 153 686-ից ԱռաջինԱռաջին ... 53103143149150151152153154155156157163203253653 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,281 համարից մինչև 2,295 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #2281
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձանձրացել եմ բոլորից ու ամեն ինչից, ո՞նց անենք մի հատ ռեստարտ Ըլնենք գրողը տանի, ուզում եմ քնեմ տուն գնալս չի գալիս, ստեղ քնել չեմ ուզում, չգիտեմ ինչ եմ ուզում, վելքամ բաք դեպրեսիա

  2. #2282
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էհ..տղերք..իսկականից գնահատե'ք մեր հայ աղջիկներին...հատկապես էն աղջիկներին,ովքեր հավատարիմ, սիրուն,լսող..ու էսպիսին են...հասկացե'ք իրանց կապրիզները, ձեզ մի դրե'ք եսիմինչի տեղ, ուշադի'ր եղեք ու հոգատար միշտ...սենց թե նենց..էդ օտարները սկսած ռուսներից մինչև ֆրանսուհիներ մեր հայ աղջիկների եղունգի չափ էլ չկան...հա չկան...որովհետև մերոնք իրենց տեսակով պարկեշտ են...ինչքան էլ ինքս ազատ եմ...լուրջ ժո'ղ...զարմանում եմ արյա...կպցնում են իրանք աջուձախ, ցկցկում են, ղժում են, կայֆեր են անում, բայց ուսերի վրա ման են տալիս սրանց,,,ճիշտ ա հաճախ են փոխվում էդ ուսերը, բայց իրանք էդ պաշտում են, կարևորը մոտոն ու մեքենան լավը լինի, կաֆեներ շատ գնան ու մի օրով,մի վայրկյանով ուրախանան, հաճույք ստանան ու մոռանան էդ մարդու մասին , որ գոյություն ա ունեցել...ասե'ք որ էդ նոռմալ ա...լօլ...ես ասում եմ ախպեր...հանգիստ թող ինձ, ես ընկեր ունեմինչ ղանդեվու, ինչ կաֆե, ինչ դիսկոտեկ, ինչ ժոլի, ինչ ես քեզ արդեն սիրում եմ կամ բիզու...ինքը ասումա էդ քո ընկերը չի էլ իմանա,եթե դու ուղղակի վայելես կյանքը ու տրվես զգացմունքներին ժամանակ առ ժամանակ...այ սենց ապրում եննկատի ունեմ ջահելությունը...բայց կան հրաշալի ընտանիքներ,շատ հավեսին...էն որ հասել ա էդ պահը, հոգնել են կայֆեից, բայց դ ե իրանք նույն էդ ջահելներն են եղել...ու ...ինչ ուզում եք ասեք..մենք ուրիշ ենք..լավն են մերոնք...ուշադի'ր եղեք,մի քիչ քնքշանք, արյա...հո մենակ Ձեր ստամոքսի պարունակության եփող թափողը չենանընդհատ, անընդհատ հոգատար եղե'ք,ու իրանք չեն նյարդայնանա, չեն գոռա, իրանց պատեպատ չեն տա...մերոնք ոչ թե փակ են , ոչ ազատ, այլ ուղղակի ֆռացող չեն /հիմնական տեսակի մասինե մ խոսում/ ու ադնալյուբ են...սպասում ե ն սիրուն սիրո, ու էդ սիրուն նվիրվելուն...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 08.07.2010, 03:20:

  3. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (08.07.2010), Agni (08.07.2010), CactuSoul (08.07.2010), Chilly (06.11.2010), Chuk (08.07.2010), cold skin (08.07.2010), einnA (08.07.2010), Farfalla (08.07.2010), murmushka (08.07.2010), Nare-M (19.12.2010), Norton (08.07.2010), Ribelle (09.07.2010), unknown (10.07.2010), Yeghoyan (08.07.2010), Yevuk (08.07.2010), Արևածագ (08.07.2010), Արևհատիկ (08.07.2010), Դատարկություն (08.07.2010), Երկնային (09.07.2010), Ժունդիայի (08.07.2010), Ինչուիկ (08.07.2010), Լուսաբեր (08.07.2010), Հայուհի (11.07.2010), Մանուլ (08.07.2010), Նաիրուհի (23.11.2011)

  4. #2283
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2 ժամվա ընթացքում երկրորդ գրառումը անկապում, սենց գնա վայթեմ ես խելքս էլ թռցնեմ... վերջնականապես, մտածում եմ տեսնես ես քանի դիմակ ունեմ, արդեն խառնել եմ որն ա դիմակ որը ես, սաղ խառնվել ա իրար դառել ա դիմակահանդԵՍ, ես էլ համ էլ հանդիսատես, չէ ցնդվում եմ իրոք, վայթեմ էլի խաղում եմ..., նույնիսկ ես գրելուց՝ որ իրականում տենց լիներ չէի գրի, բայց իրականում տենց ա ախր, ուրեմն ֆեյսիս գրածը սիգարետի ծխի պահով ճիշտ էր, չէէէէ ֆսյո տկի խաղում եմ...
    Հ.Գ Բյուր ձեր գժանոցում հենց տեղ ազատվի խաբար արա
    Վերջին խմբագրող՝ Երվանդ: 08.07.2010, 04:53:

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (08.07.2010), SSS (08.07.2010), Արևածագ (08.07.2010), Ինչուիկ (08.07.2010)

  6. #2284
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև...
    Վերադարձս միշտ դժվար ա եղել: Անկախ նրանից քանի օրվա բացակայություն ա եղել միևնույն ա դժվար եմ վերադառնում: Ավելին գնալս էլ ահավոր մտատանջություներով ա ուղեկցվում: Միշտ ծանրութեթև եմ անում. արդյո՞ք ճիշտ եմ վարվում, արդյո՞ք սխալ է, հնարավոր ա՞, որ մի օր փոշմանեմ և որ ավելի ցավալի ա գո՞ւցե փոշմանեմ վերադարձիս համար: Երևի հենց դա պատճառը, որ կոնկրետ ոչինչ չկա... ու էտ անկայունությունը գնալով ավելի ընդգծված ա դառնում. որովհետև մենակ ներքին գործոնը հերիք չի, արտաքին ազդակների ուժը ավելին ա... միշտ էլ ավելին ա՝ ինչքան էլ չհամաձայնվենք:

    օրագրերը... միշտ թաքուն հրճվանք եմ ունեցել ուրիշների օրագրերի նկատմամբ: Աչքերս փայլեցնելով ու գողեգող՝ չբռնվելու վախը մեջս, կարդացել եմ մարդու մտքերը: Սիրում եմ ուսումնասիրել մարդում: Ու միշտ էլ մեջս նախանձ ա եղել այն մարդկանց նկատմամբ, ովքեր ջանասիրաբար պահել են օրագիր և ամեն օր գրառում են արել այնտեղ... հետոյի համար թողնելով հանճարեղ մտքեր... մենակ թե կարդացող լինի: Իսկ ես... ոչ մի անգամ չվստահեցի օրագրին... ու դա պատճառ դարձավ, որ իմ մոտ մնա մենակ ուրիշինը կարդալուց հաճույք ստանալը: Էնպես եմ բավարարված զգում կարծես ես ինչ որ մեծ դեր ունեմ էտ գործում: Ու չգիտես ինչի թվում ա, որ կարդալով ես օգնում եմ... դե մասամբ օգնում եմ չէ

    Ինչևէ... ուրիշինը սեփական չսարքելը ամենից կարևորն ա....
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 08.07.2010, 10:44:

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.07.2010), Farfalla (08.07.2010), KiLa (09.07.2010), Norton (08.07.2010), Ժունդիայի (08.07.2010), Ինչուիկ (09.07.2010), Շինարար (08.07.2010)

  8. #2285
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում ամեն ինչ ինչ դժվարա կատարվում
    Մի հատ հասարակ կնիք պետքա խփեն, որը ընդամենը օրվա 1 հարցա, 3 օրա չլում են: Հայկական պասպորտսեղանները ոնց որ հատուկ ժողովրդին սադիստական մեթոդներով տանջելու համար ստեղծված լինեն: Նախօրոք գնում ես բանկ անհրաժեշտ գումարը մուծում, աշխատողը ջահել աղջիկա, բայց իրա գործը նենց դժգոհությամբ ա անում, մի բան էլ դու ես պարտք մնում, բա որ մի հատ էլ սխալվես էդ մուծման հետ լրացուցիչ հարց տաս էս էլ մեր զարգացած բանկային համակարգի սպասարկումը:
    Հաա պասպորտսեղա՜նը +38 աստիճան տժժոցի պայմաններում, մոտ 10-12 քռ. մ. առանց օդափոխության տարածք ու մի 20-30 հոգանոց հերթ՝ բոլորը թիվ 5 սենյակի առաջ կանգնած: Բոլորին սպասարկումա է միջինից բարձր տարիքի մի կին, կյանքից հոգնած դժգոհ դեմքով ու կրիայից էլ դանդաղ աշխատանքով: Հերթը հասնելուց հետո պարզվում է մի փաստաթուղթ պակասումա, ետ ես վերադառնում տուն վերցնում գալիս նորից մինչև վերջ հերթ կանգնում հասնում ես, էլի խնդիրներ՝ բա գիտեք զինկոմիսարիատի ստորագրությունը չկա(նախօրոք չէր կարա ասեր):
    Էդ կնոջից բեշբեթար դժգոհ դեմքով գնում ես զինկոմիսարիատ բացատրում խնդրի էությունը, հաջորդ օրը կանչում են, որ պետքա վերցնես արդեն ստորագրած փաստաթուղթը: Հաջորդ օրը գնում ես վերցնելու, պարզվումա, որ ոչինչ էլ պատրաստ չի, քանի որ քո փաստաթղերը տեղափոխել են ուրիշ զինկոմ, հարցնում ես մոտավոր գտնվելու տեղը, որը իհարկե զինկոմում չեն իմանում(ո՞նց կարողա իմանան) Մոտավոր իմանալով, որ թաղապետարանի մոտ ա ճռռան շոգին գնում ես իրանց նշած զինկոմը, հասնում ես մուտքին, իսկ այնտեղ Ա4 թղթի վրա տպագրվածա, որ սույն զինկոմը տեղափոխվել է այսինչ-այսինչ հասցե: Մի կերպ գտնում ես, զինկոմում մոտ կես ժամ սպասում, որ քո բաժնի աշխատողը բարեհաճի գա: Կանչելու են հաջորդ օրը 17.00 հետո, այսինքն մի կերպ պետքա հասցնես պասպորտսեղան, եթե ուրիշ սյուրպրիզներ չանեն: Դեմն էլ շաբաթ, կիրակի ամեն ինչ հետաձգվումա հաջորդ շաբաթ
    մի հատ կնիք

  9. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.07.2010), KiLa (10.07.2010), Nadine (08.07.2010), Yeghoyan (08.07.2010), Yevuk (08.07.2010), Արևածագ (09.07.2010), Արևհատիկ (08.07.2010), Դատարկություն (08.07.2010), Ինչուիկ (09.07.2010), Լուսաբեր (08.07.2010), Մանուլ (08.07.2010)

  10. #2286
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդի՜կ, լավը եղեք, է՞լի, գոնե իմ խաթեր. սիրել եմ ուզում:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  11. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (06.11.2010), Katka (11.07.2010), Nare-M (19.12.2010), Ribelle (09.07.2010), Yeghoyan (08.07.2010), Yevuk (08.07.2010), Արևհատիկ (08.07.2010), Դատարկություն (08.07.2010), Երկնային (08.07.2010), Ժունդիայի (08.07.2010), Ինչուիկ (09.07.2010), Հայուհի (11.07.2010), Ձայնալար (08.07.2010), Մանուլ (08.07.2010)

  12. #2287
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես գիտեմ, որ մենք ընտելանում ենք, բայց ախր այդպես չպիտի լիներ էէէ՜

    Մենք ընտելանում ենք, երբ ապրում ենք նկուղային հարկում, հետևաբար ընտելանում ենք չտեսնել ոչինչ, բացի մեզ շրջապատող նեղլիկ լուսամուտներինց: Ու քանի, որ այդ պատուհաններից տեսարան գրեթե չկա ստիպված ընտելանում ենք դուրս չնայելուն: Ու քանի որ դուրս չենք նայում, հազվադեպ ենք բացում վարագույրները: Ու քանի որ հազվադեպ ենք բացում վարագույրները, ստիպված ավելի շուտ ենք վառում լուսմփոփը: Ու այդպես կամաց-կամաց ընտելանալով էլ մոռանում ենք արևը, մոռանում ենք մաքուր օդը, տարածությունն ու ժամանակը:

    Մենք ընտելանում ենք վեր թռնելով արթնանալուն, որվհետև եկել ժամանակը ինչ-որ բանի: Ընտելանում էնք սուրճը վազելով ըմպելուն, որովհետև ուշանում ենք ինչ-որ բանից:

    Ընտելանում ենք թերթ կարդալ միայն ավտոբուսի մեջ, որվհետև ուրիշ հարմար ժամանակ չկա դրա համար: Ընտելանում ենք մի կտոր բրդուճ բերաններս գցելուն, որովհետև ճաշի մասին երազելն, անգամ, ապարդյուն է: Ընտելանում ենք, որ պետք է գործից ուշ ժամին դուրս գալ, որվհետև մութն արդեն ընկել է: Ընտելանում ենք տուն վերադառնալիս ավտոբուսի մեջ աչքներս կպցնելուն, որովհետև գերհոգնած ենք: Ընտելանում ենք վաղ պառկենք տեղաշորում ու որքան հնարավոր է ավելի խորը քնել, առանց վայելելու ամեն մի օրը:

    Մենք ընտելանում ենք թերթը բացել ու կարդալ պատերազմի, բռնության, գողության ու առևանգումների մասին: Կարդում ենք պատերազմի մասին ու ստիպված ընտելանում ենք զոհերի քանակին կամ էլ ինչպես հաճախակի են գրում` առնվազն 30 մարդ, առնվազն 40, 50, 1000...արտահայտությանը: Ընտելանում ենք այդ հրեշավոր թվերին, ընտելանում ենք չհավատալ խաղաղություն պարունակող բանակցային գործընթացներին: Ու այդ բանակցային գործընթացներին չհավատալով էլ , շարունակում ենք ընդունել , որ պետք է ամեն օր կարդանք պատերազմերի, զոհվածների ու տուժածներ թվի ու դրանց երկարատևության մասին:

    Մենք ընտելանում ենք, ողջ օրը սպասել ու վերջում լսել «կներես, այսօր չեմ կարող» պատասխանին: Ընտելանում ենք ժպտալ մարդկանց, բայց հակառակը երբեք չստանալուն: Ընտելանում ենք արհամարված լինելուն, հատկապես այն ժամանակ երբ ամենաշատը ձգտում ենք դանալ ինչ-որ չափ նկատելի:

    Մենք ընտելանում ենք վճարել այն ամենի համար, ինչ ցանկանում ենք ու դրա անհրաժեշտությունը կա: Ընտելանում ենք պայքարել մի բան վաստակելու, որպեսզի կարողանանք վճարել: Ընտելանում ենք ավելի քիչ վաստակել, քան անհրաժեշտ է: Ընտելանում ենք վճարելու համար հերթ կանգնելուն ու վճարել ավելին քան ձեռք բերված ապրանքի կամ ծառայության իրական արժեքը: Ընտելանում ենք, որ ամեն անգամ, մեկ է ավելի շատ ենք վճարելու: Ստիպված ընտելանում ենք մեկ այլ ավելի վարձատրվող աշխատանք փնտրելուն, որպեսզի կարողանանք ավելին վաստակել, որպեսզի կարողանանք օրեցօր ավելացող վարձավճարների հերթը կարողանանք հաղթահարել:

    Մենք ընտելանում ենք փողոցով քայլել ու տեսնել գեղեցիկ ու գունեղ բազում պաստառներ: Ընտելանում ենք ժուռնալները բացել ու հոդվածներ կարդալ միայն գովազդի մասին: Միացնել հեռուստացույց ու կրկին գովազդ: Գնալ կինոթատրոն ու ֆիլմը դիտելուց առաջ մի 20 րոպե ևս գովազդ կուլ տալ: Ընտելանում ենք սադրանքին, կուլ տալ ամեն ինչ, պղտորվել ու նետվել անվերջ թվացող ապրանքների օվկիանոսում: Ընտելանում ենք խեղդվել:

    Մենք ընտելանում ենք աղտոտ օդին, միայն օդափոխիչով օդափոխվող փակ սենյակներին, էժանագին ու անճաշակ ծխախոտների անվերջ ծխին: Ընտելանում ենք արհեստական լույսին ու այն ցնցումին, երբ աչքերդ փողոցում հանդիպում են արևի հիասքանչ փայլին: Ընտելանում ենք կեղտոտ ջրի մանրեներին, օվկիանոսների ու ծովերի անվերջ աղտոտումներին, գետերի դանդաղ ցամաքելուն: Ընտելանում ենք, որ հազվադեպ ենք լսում թռչյունների դայլայլը, աքաղաղի կանչին առավոտ կանուխ: Ընտելանում ենք, երբ այլևս չենք հանդիպում բույսի մի նշույլ անգամ մոտակայքում:

    Մենք ընտելանում ենք գրեթե ամեն ինչին, որպես ավելի շատ չտանջվենք: Ընտելանում ենք փոքրիկ դոզաներով` փորձելով այդ ամենը չնկատել: Ընտելանում ենք, այլն էլ ոնց: Մի փոքրիկ ցավ անց է կենում այստեղից, մի տհաճ զգացողություն թեթևանում այնտեղից ու մի հոգու փոռթկում էլ այ աայն տեղից:

    Եթե կինոթատրոնը լեփ լեցուն է, ապա առաջին շարք նստելիս ստիպված ենք մի թեթև գլուխներս թեքել: Եթե ծովափը աղտոտված է, ապա միայն ոտքերս ենք թրջում, մնացած մասն էլ ստիպված ենք լինում զովանալ սեփական քրտինքով: Եթե աշխատանքը ծանր է թվում, ապա երազում ենք շաբաթվա վերջին ու մխիթարվում միայն դրանով: Իսկ եթե շաբաթվա վերջում այդքան էլ անելիք չկա, ապա ստիպված գնում ենք ավելի վաղ քնելու ու նույնիսկ բավարարված ենք զգում, որովհետև քանի-քանի քնելու անրաժեշտություն է ուշացել:

    Մենք ընտելանում ենք, որպեսզի կանխենք արնահոսությունը, որպեսզի խույս տանք «դանակներից» ու «սվինի» մրնռացնող դաժան հարվածից, որպեզի պաշտապենք սեփական կուրծքը:

    Մենք ընտելանում ենք, որպեսզի կարողանանք գոյատևել այս կյանքում:

    Վերջում այսպես այնքան ենք ընտելանալու, մաշվենք, պրծնենք ու չքվենք հավերժ...

    Մոտիվացիա եմ ուզում... ուզում եմ ապրել... ուզում եմ գոնե ինչ-որ բանի չընտելանալ
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  13. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.07.2010), Nare-M (19.12.2010), Ribelle (09.07.2010), Sona_Yar (08.07.2010), unknown (10.07.2010), Yeghoyan (20.10.2010), Yevuk (08.07.2010), Արևհատիկ (08.07.2010), Գալաթեա (09.07.2010), Ինչուիկ (09.07.2010), Մանուլ (08.07.2010)

  14. #2288
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ երբ մտնում եմ Ակումբից հեռացված անդամներ թեման, մի այլ կարգի սկսում ա բացել...
    Պատճառը էն չի, որ ծիծաղում եմ արգելափակվողների վրա, այլ նա ա, որ ամեն անգամ որևէ ակումբցու արգելափակման հայտարարությունից հետո` ներքևում անհիմն ինչ-որ շնորհակալությունների շարք ա հայտնվում...
    «այ տենց... դե գնա ու կորի» խորագրով:
    Չեմ հասկանում լոգիկան...
    Այսինքն լավ ա՞ որ արգելափակվեց ... թե՞...
    Ու պրիտոմ մեկ-մեկ նենց նիկեր են լինում էդ ցուցակում, որ արգելափակվողին սկի ոչ ճանաչում են ոչ էլ...



    աաաաաա....

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (08.07.2010), Ariadna (11.07.2010), SSS (09.07.2010), Արևածագ (09.07.2010), Ինչուիկ (09.07.2010)

  16. #2289
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, ապրում ենք ընտելանալով... Սովորում ու հանդուրժում ենք այնպիսի բաներ, որ իրականում ոչ թե հանդուրժել, այլ դրա համար բողոքել ու բղավել է պետք...
    Չեմ հիշում որտեղ եմ հանդիպել ( երևի Ֆիրդուսու ,,Շահնամեում՛՛ ), ժողովրդի համեմատությանը սպունգի հետ, որը սեղմվում է որքան սեղմեն և ընդարձակվում է՝ որքան թուլացնես ճնշումը: Ինչ խոսք ասվածի մեջ ճշմարտություն կա և դեռ ավելին: Ու ինձ թվում է արևելյան ժողովուրդները ավելի են ենթարկվում այս ,,օրենքին՛՛: Սեղմվում ենք ու սեղմվում, կծկվում ենք մինչև անհավանական թվացող աստիճանի: Իհարկե այստեղ պետք է ասեմ նաև հակառակի մասին: Ճիշտ նույն կերպ մենք ,,ընդարձակվում՛՛ ու անկառավարելի ենք դառնում, երբ թուլացնում են մեր վրա եղած ,,ճնշումը՛՛ կամ հսկողությունը:
    Բայց եթե երկրորդը շատ հազվադեպ է պատահում, ապա առաջինի ձեռքը կրակն ենք ընկել: Օր օրի վրա ավելի է ծանրանում մեր կյանքը, առօրյան: Օր օրի վրա պակասում են մեր օգտին գործող ,,օրենքների թիվը՛՛, այսինքն ,,նրանք՛՛ խլում են մեր ձեռքից այն ինչ մեզ է պատկանում, բայց... Մենք լռում ենք ու լռում:
    Այսինքն չենք լռում, բայց բամբասանքի նմանող խոսակցություններից բացի ուրիշ միջոցի չենք դիմում: Իսկ մի ժամանակ հետո մոռանում ու հարմարվում ենք, կարծես դա այդպես էլ պետք է լիներ: Կարծես բոլորս արդեն հարմարվել ու ընդունել ենք այն վիճակը, այն կուլտուրան, իրականությունը որը այսօր գոյություն ունի: Վախենում ենք ոչ թե օրենքից, այլ մեր ,,թույլ՛՛ լինելուց: Վախենում ենք ոչ թե պատասխանատվությունից, այլ՝ մեր դատարկ գրպանից: Բողոքում ենք ոչ թե կաշառակերության դեմ, այլ՝, որ մենք չենք կաշառք վերցնողը: Դժգոհում ենք ոչ թե կաշառակերության երևույթից, այլ դրա ոչ տրամաբանական չափերից, եղած ,,ստավկեքի" անխիղճ գներից: Եվ սա ամենասարսափելին է: Եթե չնդունենք, որ դա ահավոր վատ երևույթ է, ապա չենք էլ մտածի դրա դեմ պայքարելու մասին:

  17. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.07.2010), murmushka (10.07.2010), Sona_Yar (10.07.2010), unknown (11.07.2010), Արևածագ (10.07.2010), Դեկադա (10.07.2010), Երվանդ (14.07.2010), Ինչուիկ (12.07.2010), Ուլուանա (10.07.2010)

  18. #2290
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ խոսեմ հաջողակ մարդկանցից: Շանթով վերջերս նոր սերիալ ա սկսվել չէ՞ «Հաջողակը» վերնագրով: Անոնսը լսելուց հետո մտածեցի. տեսնես իրո՞ք կան հաջողակներ: Պատահականությունների մասին չի խոսքս, այլ հենց հաջողակ մարդկանց մասին, ովքեր կյանքի ցանկացած պարագայում հաջողակ են. անգամ սուղ պայմաններում նրանց բախտը կբերի՝ եթե նույնիսկ մնացածի համար դա լրիվ անիրական ա: Չգիտեմ կոնկրետ էտ սերիալը ինչի մասին ա, որովհետև չեմ նայում, բայց վերնագիրը օպտիմիզմի հույս ա տալիս: Ինչի՞ եմ էսքանը ասում: Մի քանի օր առաջ ամուսնուս հետ գնում էինք Երևան: Վանաձորից դուրս եկանք ահագին ուշ ու քաղաքը դուրս գալուն պես փողոցում մի երիտասարդ էր կանգնած, որը կանգնեցրեց մեզ: Վերցրեցինք: Դե մարդ է էլի: Չնայած միշտ կողքից զգուշացնումներին, որ գիշերվա կեսին ոչ մեկին մի վերցրեք. շատ չեք իմանա ով ա, բայց դե վերջերս եկել եմ կյանքիս ամենաճիշտ եզրահանգմանը. ինչ էլ անես ցանկացած գործողության հիմքում ընկած ա հաջողակ լինելը: «Բախտի բանա».- ասում էր տատս: Ինչևէ: Շարունակեցինք ճանապարհը՝ արդեն երեքով: Հարցրեցինք թե ի՞նչ ա էս գիշերվա կեսին կանգնել, բա ո՞ր ոչ մեկը չվերցներ իրեն, կամ էլ մեքենա չլիներ: Մեր հարցին երիտասարդը ժպտալով պատասխանեց.
    - Ես հաջողակ եմ.
    Սկզբում ոչ մի նշանակություն չտվեցինք էտ պատասխանին: Խոսալով դեսից դենից գնում էինք: Մոտենալով քաղաքին ասեցինք, որ ուղիղ ճանապարհով չենք գնալու, այլ ուրիշ ճանապարհով, որովհետև գործեր ունեինք ու դժվար կարողանայինք իրեն հենց իր ուզած տեղը հասցնել:
    - Ոչինչ,- պատասխանեց նա՝ նորից ժպտալով, ես հաջողակ եմ: Ձեզ որտեղ հարմար ա ինձ իջեցրեք, այ կտեսնեք կգա մի ուրիշը ու ինձ կտանի իմ ուզած տեղը:
    Լավ....
    Չերկարացնեմ: Հասանք տեղ ու երիտասարդին իջեցրեցինք: Դեռ չէր հասցրել սպասի մեկ էլ մի ուրիշ մեքենա եկավ: Էս տղան էլ թե
    - Ախպեր, ո՞ր կողմի վրա ես գնում: Ինձ կհասցնե՞ս...... էստեղ:
    Վարորդը համաձայնվեց:
    Մինչև կնստեր՝ նա մեզ մոտեցավ ու նորից ժպտալով ասաց.
    - Տեսա՞ք, բա որ ասում եմ ես հաջողակ եմ:

    .... Ի՞նչի հիշեցի... երևի նրա համար, որ իմ գծած ուղիղ գծով չեմ կարենում գնամ, ուր մնաց ուրիշները իմ գծածը հասցնեն վերջնագծին:

    Հաջողակը... լավ ա երբ մարդը հաջողակ ա... բայց դե էտ էլ բախտի բանա:

  19. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.07.2010), E-la Via (11.07.2010), Farfalla (13.07.2010), KiLa (10.07.2010), Ribelle (11.07.2010), Sona_Yar (10.07.2010), unknown (11.07.2010), Արևածագ (10.07.2010), Էլիզե (10.07.2010), Ինչուիկ (12.07.2010), Մանուլ (11.07.2010), Շինարար (10.07.2010)

  20. #2291
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհը, եկա, հեսա հիշեմ` գրելու ինչ հետաքրքիր բան կա....մմմ..... հա, հիշեցի, ահագին էլ կա

    Ախ մեր հայ տղաները շա՜տ ջենտլմեն են էէէ՜…
    Երեկ երթուղային տաքսու մեջ մի սիրահար զույգ էր նստած՝ ձեռքներին մի տուփ չիփս: Բառիս բուն իմաստով՝ իրար բերանից խլխլելով ուտում էին էտ չիփսը, հենց հասան չիփսի վերջին պատառիկին՝ աղջիկը կոկետ ձևով ասաց՝
    -Ո՞վ ուտի էս վերջին կտորը…
    Տղան շատ խրոխտ ձայնով ասաց՝
    -Աղջի՛, արի լուսամուտից շպՌՌտենք վերջին կտորը՝ ոչ ինձ ըլնի, ոչ քեզ…


    Երեկ ընկերուհիներիս հետ կաֆեյում նստած ենք, մեր կողքի սեղանի մոտ նստած է մի մամա` իր բալիկի հետ /բալիկը կլիներ մոտ 3 տարեկան/ և էտ մամայի ընկերուհին: Մաման արագ-արագ խոսում էր ընկերուհու հետ /երևի հազիվ մի զույգ ականջ էր գտել /, բալիկին էլ ոչ ոք բանի տեղ չէր դնում: Մեկ էլ բալիկը հոգոց հանեց ու նայելով մատուցողուհուն ասաց`
    -ԿԱՏՈԿԱ կբերես? ՇովաՃ եմ...
    Ահավասիկ` կաֆեյում մեծացած երեխայի օրինակ Խեղճ ճստո, ես կասկածում եմ, որ իրենց տանն էլ է էտ բալիկը իր համար ճաշիկ պատրաստում, չի բացառվում, որ նաև իր մամայի համար


    Համ էլ էսօր մի պստլիկ փչովի լողավազան ենք դրել մեր պատշգամբում՝ մեր ճստոյի համար : Ով ոտք է դնում մեր տուն՝ մեր բալիը ասում է՝ բա դու իմ բասեինը տեսե՞լ ես, ոնց որ չես տեսել, արի ՉուՉ տամ /Ց տառը դեռ տեղը չենք գցում /
    Վերջին խմբագրող՝ Էլիզե: 10.07.2010, 20:00:
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  21. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.07.2010), KiLa (10.07.2010), Magic-Mushroom (10.07.2010), Nare-M (31.07.2010), unknown (11.07.2010), Yevuk (11.07.2010), Արևածագ (10.07.2010), Ինչուիկ (12.07.2010), Շինարար (10.07.2010)

  22. #2292
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկապ օրագիր ջան, քեզ սիրու՞մ են, թե՞ օգտագործում պատեհ, անպատեհ:

    Հ.Գ. Արժե կապույտ երազանքներով բերման ենթարկել ու ցմահ բանտարկության դատապարտել կանաչ իրականությունը: Ի՜նչ անհետաքրքիր է դառել մարդ արարածը:

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (20.07.2010), E-la Via (11.07.2010), Շինարար (11.07.2010)

  24. #2293
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր իմ ամենաթարս օրն էր եղածների միջից. առավոտյան լույսերը կտրեցին, տանն անելու բան չկար եւ ես որոշեցի Հրազդան ստադիոնի տոնավաճառը գնալ, հոգ չէ, որ 15 հարկ ոտքով պետք է իջնեի, կարեւորը հետ գալուց լույսերը տված կլինեն: Իջնում եմ թե չէ, հիշում եմ, որ ստադիոն տանող ճանապարհն են վերանորոգում եւ երթուղայիններն այլեւս չեն գնում այդ ուղղությամբ: Որոշում եմ նախապես հարցնել. իրոք որ չեն գնում Ի՞նչ անել՝ դրսում շոգ, կրակ է թափում, իսկ ետեւում 15 հարկ…ընտրում եմ 2-րդը: Լավ, ոչինչ, երեկոյան լողի եմ գնալու: Երեկոյան իջնում եմ կանգառ 64-ին սպասելու. սպասում եմ 10րոպե, 20րոպե, 30, 45…ախր ո՞նց կարող է չգալ, ախր լավ աշխատող երթուղայիններից է…Ի վերջո մեկ այլն եմ նստում եւ Բարեկամություն եմ իջնում, իսկ այնտեղից էլ մետրոյով: «Քիչ մնաց, շուտով ջուր, սառը ջու՜ր կլինի»,-հուսադրում էի ինձ: Մոտենում եմ, իսկ պահակը դռներն է փակում. այսօր ոչ աշխատանքային է, 6:30 փակվում ենք…Լավ, մեկ է պլանավորված ժամանակից ուշ եմ եկել, հիմա մետրո կնստեմ ու կգնամ Սիրահարների այգի՝ ֆոտոցուցահանդես նայելու: Այստեղ ինձ մեկ այլ անակնկալ էր սպասում. մի մարդ այստեղ, մի քանի զույգ այնեղ ու ոչ մի նկար…կարո՞ղ է 8-ին էր սկսում, բայց գոնե նախապատրաստողական աշխատանքներ պետք է լինեին…մոտենում եմ մի աղջկա ու հարցնում եմ ցուցահանդեսի մասին. պարզվում է, ինքն էլ է եկել ու մարդ չի տեսել…բայց շատ «շփոթվածեր» պետք է լինեին…5 րոպե անց մեզ մոտենում են այդ աղջկա ընկերուհիներն ու ասում, որ մուտքի մոտ հայտարարություն է փակցված. ցուցահանդեսը հետաձգվում է Մինչեւ տուն գնալը որոշեցի մի քիչ ման գալ, բայց երկար չտեւեց. հիշեցի, որ այսօր մոռացել էի հաց ուտել ու հիմա ահավոր քաղցած էի Եվ քանի որ ամեն ինչ թարս էր այսօր, ուրեմն տանն ուտելու բան չէր լինելու…Բայց այս հարցում բախտս բերեց …փառք մայրիկիս, նա անբախտության օրենքներին չի ենթարկվում:
    Բայց ամենակարեւորը գիտե՞ք որն է՝ սա դժգոհի անկյունում չեմ գրում

    Հ.Գ. հիմա, երբ ձայնս «սառը» տեղից է գալիս, հասկանում եմ, որ ֆայմի գործակիցս էքսպոնենցիալ կերպով նվազում է շոգից

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (14.07.2010), Ձայնալար (17.07.2010), Մանուլ (12.07.2010), Չամիչ (12.07.2010)

  26. #2294
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպասողական վիճակ... Սպասողական վիճակ... Սպասողական վիճակ... Սպասողական վիճակ...
    Գժվել կարելի է.... ողջ կյանքներս սպասողական վիճակ է...
    Սպասում ես՝ դպրոցն ավարտելուն, սպասում ես՝ ԲՈՒՀ ընդունվելուն, սպասում ես՝ աշխատանքի անցնելուն, սպասում ես՝ ամուսնանալուն, սպասում ես՝ երեխա ունենալուն.... սպասում ես՝ երեխայի մանկապարտեզ գնալուն....
    Լավ, էսպես սպասելո՞ւ մեջ է կյանքի իմաստը...
    Վերջին խմբագրող՝ Էլիզե: 12.07.2010, 21:50:
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  27. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (12.07.2010), Chilly (14.07.2010), E-la Via (12.07.2010), KiLa (12.07.2010), Ժունդիայի (12.07.2010), Ինչուիկ (12.07.2010), Հայուհի (14.07.2010)

  28. #2295
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ լավն եք բոլորդ ռեալում, վիրտուալ հիմարություններից դուրս, էնքան լավ էր էդ երկու օրը, ինչ լավ ա որ դուք կաք
    շնորհակալ եմ բոլորից ամեն ամեն դրականի համար, որ բոլ-բոլ էղավ
    լավ էղեք

    չեմ կարող չհիշատակել դասականներին՝ ես էնտեղ ինձ զգում էի ոնց որ ձուկը ջրում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  29. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (20.07.2010), Chuk (12.07.2010), Norton (12.07.2010), Երվանդ (12.07.2010), Հայկօ (12.07.2010), Ձայնալար (17.07.2010), Չամիչ (12.07.2010), Ֆոտոն (13.07.2010)

Էջ 153 686-ից ԱռաջինԱռաջին ... 53103143149150151152153154155156157163203253653 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •