Ասում են մարդը նկարների միջոցով վերարտադրում է իր ցանկությունները: Չգիտեմ ինչքանով են ճիշտ ասում, բայց ինքս ցանկացած «ասում»- ները միշտ փորձել եմ ինձ համար պարզաբանեմ:
Նկարների հարցում երևի թե ճիշտ են ասում: Դեռ մանկուց ինձ ինչ հիշում եմ՝ չունենալով նկարչական տաղանդ՝ ի հակադրություն նկարիչ քրոջս ու հորեղբորս, միշտ նկարել եմ: Մեծերը երբեմն դա խզբզանք են համարել, բայց իրականում էտ խզբզանքս շարունակվում ա մինչև հիմա: Հիմա էլ շատ հաճախ ինձ բռնեցնում եմ մատիտով թղթի վրա նկարելուց, երբեմն անգիտակցաբար նկարելուց: Լավ ի՞նչ կա զարմանալու, կասեք դուք: Կա. զարմանալի այն է, որ էսքան տարիներ ես անընդհատ նկարում եմ մենակ մի պատկեր. Տուն... իրականում դա պատկեր չի. էտ իմ աշխարհն ա: Փոքրիկ տուն իր փոքրիկ այգով... միշտ վախեցել եմ ու հիմա էլ վախենում եմ մեծությունից... մեծ տներից, մեծ մեքենաներից/ ամենևին չշփոթել բարձր մեքենաների հետ/, անծայրածիր տարածքներից նաև մեծանալուց՝ծերանալուց / մեծ արմատից ա. երևի դա է պատճառը/:
Ի՞նչի հենց տուն... չգիտեմ: Միշտ էլ ունեցել եմ տուն, ապրել եմ Մեր տանը: Բայց ես ուզում եմ Իմը: Իմ տունն եմ ուզում որ դառնա Մերը...
Ու.... էտպես էլ մերը իմը չդառավ ու երևի թե դա է պատճառը, որ մինչև հիմա նկարում եմ իմը ու ինչպի՜սի ջանադրությամբ...
... էսօր պահարանները մաքրելուց պատահական ձեռքս ընկավ աղջկաս նամակը ձմեռ պապին ուղղված, որտեղ ինքը խնդրել էր Տուն իր մամայի համար: Կողքին էլ տղաս էր նկարել այդ տունը, որպեսզի Ձմեռ պապը հստակ պատկերացնի թե կոնկրետ ինչպիսի տուն եմ ես ուզում: Մի բան հաստատ էր այդ նկարում ... այդ տունը կլիներ Իմ Տունը որը կդառնար Մերը...![]()


Մեջբերել
Ինչքան շատ են քո հարցերը, էն հարցերը որոնց պատասխանը առանց հարցնելու էլ պարզա: Հարցնում ես ու չես էլ սպասում պատասխանիս , ենթադրություն ես անում, սխալ ենթադրություն: Գիտես վախենում եմ ասել ,որ հոգնել եմ, հոգնել եմ անտեղի ու անհեթեթ մեղադրանքներից, ոչ ուզում եմ մի բան ապացուցել, ոչ էլ արդարանալ, ինչքան կարելիա արդարանալ չգործած սխալների համար, ինչքան կարելիա կուլ տալ էն վիրավորանքները , որ քո անհիմն կասկածներից են ծնունդ առնում: Հոգնել եմ բացատրելուց, որ երբ կասկածում ես ինձ, դա վիրավորականա, հոգնել եմ ապացուցելուց որ քոնն եմ: Ամենացնցողը էն էր , որ ասեցիր , թե չես հավատում, որ սիրում եմ քեզ, լավ բա եթե չեմ սիրում, էլ ինչի եմ տանում, էն ամեն ինչը ինչ տանում , եմ , ցանկացած չսիրող , նորմալ մարդ շուտվանից հեռացած կլիներ: Ախր գիտեմ, որ էտ անիմաստ կասկածներիցդ դու էլ ես տանջվում, ուզում եմ գրկեմ գլուխդ, շոյեմ, ու վերջապես հացկանաս որ չկա ոչ մի բան ինչ անցնումա քո մտքով
: Ձեռքերս կապե՞մ, նոր քայլե՞մ:

, բայց դա արդեն լրիվ ուրիշ թեմա է 
էդքան գրել/կարդալ կլինի, այ՛ հայ մարդ... էն էլ որ գրելու առանձնապես բան չկա...
Բայց թե ինչի են հայհոյում, մարդ չի հասկանում: Ախր լրիվ տեղին ա էդ հիմնը, թշվառ անտեր: Անապատացած քաղաք, քոքահան արված անտառներ, ճահճացած Սևանա լիճ: Էս Սևանը լրիվ առանձին թեմա ա: Մոտենում ես լճին, ու մի հրաշք տեսարան. մի հատ տռուսիկ ա ջրի մեջ, ջրի հոգնած ալիքը էս տռուսիկը բերում թողում ա ափին, մյուս ալիքը գալիս տանում ա, էս տռուսիկը միքիչ օրօրվում ա էդ ալիքի վրա, էլի գալիս շպրտվում ա ափ, շատ չանցած հաջորդ ալիքը, և այդպես շարունակ: Նայում ես էդ տեսարանին ու միանգամից աչքիդ առաջ գալիս ա մեր սիրելի մայրաքաղաքը՝ գիշերային Երևանը


Էջանիշներ