User Tag List

Էջ 152 686-ից ԱռաջինԱռաջին ... 52102142148149150151152153154155156162202252652 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,266 համարից մինչև 2,280 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #2266
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայ ազգային երգի և կոմիտասյան մշակումների մասին

    Օրերս վերջացրի Ռ.Աթայանի «Կոմիտասի երաժշտական ժառանգությունը» հոդվածի ընթերցումը: Նկատեցի, որ հեղինակն անընդհատ կրկնում է (գեղջկական) երաժշտության բազմազանության մասին: Մի պահ նույնիսկ լցվեցի թերահավատությամբ: Բայց ահա, լսում եմ կոմիտասյան մշակումները, և սա, իսկապես, երփներանգ ակների մի շարան է: Անգամ կատարումից կատարում մեղեդին փոփոխվում, շողշողում է նոր եզրերով:

    Վերցնենք, օրինակ, «Կուժն առա» երգը Արմենակ Շահմուրադյանի, Լուսինե Զաքարյանի և Հայասպանի Պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ: Հզոր, արտակարգ գեղեցիկ ձայնով համարձակ, առանց մի գրամ ավելորդ «զարդանախշ»-ելևեջների Շահմուրադյանը հնչեցնում է այս գեղեցիկ մեղեդին՝ լուսավոր, արևառ, հանգստություն բուրող: Վեհերոտ, նուրբ դաշնամուրային ակորդներով է սկսվում միևնույն մեղեդին Զաքարյանի կատարման մեջ: Ավելի թախիծ և երեկոյան երկինք պարունակող այս կատարումը ևս հանգստացնող է, սակայն այստեղ արև չկա արդեն: Եվ վերջապես արական ձայների ֆոնի վրա երգող կանանցից յուրաքանչյուրն իր ոսկե թելն է ներհյուսում այս մեղեդու խմբերգային մշակման մեջ: Դանդաղկոտ, ծորուն, կարծես կանայք միանման, միապաղաղ շարժումներով վառ գույների թելերով արևելյան կարպետ հյուսելիս լինեն:

    «Կուժն առայի» ծորուն-մտախոհ, դաշտի ոսկեգույն ցորենի հասկերի հոտը բուրող մեղեդուց հետո տեղափոխվում եմ մի ուրիշ, հայ երիտասարդ կնոջ նուրբ, ծիծաղկոտ, ամաչկոտ, սպասող-անհանգիստ, անորոշ-թախծալի (թավջութակի և ջութակի ադաջիոն կատարման կենտրոնական մասում) կերպարը կերտող «Շողեր ջանի» աշխարհը: Կերտողը «Կոմիտասի քառյակն» է: Լրիվ նույն մեղեդին Հայասպանի Պետական ակադեմիական երգչախմբի «ձեռքերում» արդեն դառնում է ավելի տարիքով, ընտանեկան կյանքին սովոր, ավելի հավասարակշռված կնոջ պատկեր:

    Հանգստություն սփռող սկզբնամասով, իր յարի կարոտն ու սպասումը հիացմունքով երգող աղջկա «Քելեր-ցոլերն» այնքան արտահայտչականություն ունի, այնքան նրբորեն և զուսպ փոխանցված, որ զարմանում ես՝ ինչպե՞ս է հնարավոր այդպիսի «քիչ գույներով» այդքան բազմերանգ պատկեր ստեղծել:

    «Վաղարշապատի» պարեղանակն ինձ բացառապես արական է թվում, լրիվ ներդաշնակ արևելցու տաքարյուն, արդարամետ, անկեղծ, բաց (իդելականացվա՞ծ) բնավորության հետ:

    Լուսինե Զաքարյանի ձայնի ելևեջների օրգանական միահյուսումը դաշնամուրային ակորդներին ստեղծում է խաղացկոտ (երևի, որոշ չափով ֆլիրտային, երգի բնույթին համահունչ՝ «արի իմ սիրեկան յար, առաջ գամ քեզ խաղերով...») առվի ջրերի կենսուրախ վազքի պատկեր «Էս առուն» երգում:

    Կարճ «Հաբրբանը» իր արձագանքող բասերով երեկոյան արտերի և աշխատանքից հանգստացող, քնելու պատրաստվող գյուղի, հեռավոր սարերի տարածական նկարն է նկարում:

    Ջերմության, նազանքի, բերկրանքի համաձուլվածք «Ալ այլուխս» իր հանդարտ ընթացքը մի պահ ընդհատող ընդվզող ջութակի մեներգը կրկին իր հուների մեջ է առնում, գրկում, հանգստացնում և հոսում առաջ: Մոր գրկում հագստացած երեխայի պես ջութակն իր փոքր «թաթիկները» ձգում է ծնողին (վերջին ակկորդը) և մուշ-մուշ «քնում»:

    Եվ վերջապես, այս «պարզունակ» մեղեդի-գլուխգործոցը՝ «Ե՛լ, ե՛լ»: Կատարում է Երևանի կամերային երգչախումբը: Բասերի ֆոնի վրա կանացի ձայների տագնապալից «Դե ե՛լ, դե ե՛լ»-ը մոտալուտ վտանգի, կյանքի սովորական հոսքը խաթարելու, ընդահտելու, կիսատ թողելու (Եղե՞ռն, memento mori?) զգացողություն է միշտ արթնացնում մեջս: «Օրն անցավ, դե ե՛լ, դե ե՛լ, ե՛լ, ել... քամին ելավ, դե ե՛լ, դե ե՛լ, ել, ել...»: Նրբագույն դիմինուենդոն (ձայնի ուժգնության իջեցում) երգի վերջում մի-տեսակ հոգնած, հույսը կորցրած, հիասթափված երանգ ունի: «Մութն ընկավ, դե ե՛լ, դե ե՛լ, ել, ել... Աստղն ելավ, դե ե՛լ, դե ե՛լ, ել, ել...»: Բայց արական հաստատակամ, անկոտրում բասի գերիշխումը երգի ավարտին խոսում է հարատևության մասին: Ընդամենը 1ր 36վ, բայց կարծես մի ամբողջ ազգի պատմություն և կամքի բարձրաձայնում լինի:

    Ինչ մեծ երջանկություն է, բայց, Կոմիտաս ուսումնասիրելը:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (28.06.2010), impression (22.07.2010), matlev (27.06.2010), Norton (27.06.2010), unknown (29.06.2010), Արևածագ (27.06.2010), Դատարկություն (27.06.2010), Հարդ (28.06.2010), Շինարար (27.06.2010)

  3. #2267
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ դատարկվում ես մի օր,
    Սիրտդ լցվել է ուզում...
    Սիրտդ լցվել է ուզում, հոգիդ ճախրել է տենչում...
    Հոգիդ ճախրել է տենչում, միտքդ անէանալ է խնդրում...

    Հա, սենց էլ ապրում ենք
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (28.06.2010), einnA (29.06.2010), helium (28.06.2010), Meme (28.06.2010), My World My Space (28.06.2010), unknown (29.06.2010), VisTolog (28.06.2010), Yevuk (28.06.2010), Արևհատիկ (28.06.2010), Դատարկություն (28.06.2010), Ժունդիայի (28.06.2010), Շինարար (28.06.2010)

  5. #2268
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ

    Վերջերս նկատել եմ, թե ինչքան բան է փոխում երթուղայինի վարորդի տրամադրությունը մեքենայի մթնոլորտում: Երբ նա գազազած է, շատ մարդիկ խուսափում են նրա հետ առանձնակի շփումից, իսկ շատերն էլ կազմ պատրաստ են նրա հետ կռվելու: Իսկ երբ նա անբարյացակամ է վերաբերվում ուղևորին... այդ ժամանակ մտքումդ որոշում ես, որ նրա մեքենան այլևս չես նստելու: Էլ չեմ ասում անտեղի հայհոյանքների մասին:

    Երբ նա լինում է ուրախ, բարի ու հավեսով, ակամայից չես էլ ուզում իջնել... ուզում ես ուղղակի երկար, քո գործերը վերջացրած, հոգնած վիճակում գնալ ու գնալ այդ հաճելի մթնոլորտում: Թե նրա, թե ուղևորի համար ժամանակն այդքան տանջալից չէ: Ես մի վարորդ եմ հիշում, այնքան կատակասեր ու հավեսով մարդ էր, որ գրեթե միշտ ծայրաստիճան լցված երթուղայինում թեկուզ խցկվելը հաճուք էր, կարծես այդ ժողովուրդը, որոնք շատ տարբեր են, մի քանի րոպեով մի ընտանիք են դառնում ու երբ մեկը իջնում է, մի տեսակ տխրում ես, որ կարծես հարազատ մարդ հեռացավ:

    Վերջերս շատացել են բարի վարորդները:
    Վերջին խմբագրող՝ Հարդ: 28.06.2010, 19:41: Պատճառ: Պարտադիր չէ

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (22.07.2010), Meme (28.06.2010), unknown (29.06.2010), Արևածագ (29.06.2010), Ձայնալար (01.07.2010), Մանուլ (05.07.2010)

  7. #2269
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ առավոտները շուտ արթնանալ և նայել՝ ինչպես են արևի առաջին քնատ ճառագայթները շոյում երկինքը… մի պստլիկ ճառագայթիկ, հետո՝ երկրորդ՝ ավելի մեծ ճառագայթը, հետո՝ ավելի մեծ… այդպես շարունակ մինչև իր թաքստոցից դուրս է գալիս ԱՐԵՎԸ և իր ժպիտով ողողում ողջ աշխարհը… Սիրում եմ արևը… Սիրում եմ վաղ առավոտյան ծլվլացող ծիտիկների զվարթ ճռվողյունները…
    Շատ եմ սիրում նաև զբոսնել առավոտները… զբոսնել անշտապ, անհոգ ու լսել շտապող մարդկանց արագացող քայլերի ձայները, ժպտալով ինքս ինձ ու երազելով՝ երանի՜ այսօր լավ ու հաջող օր լինի բոլորի համար…
    …սիրում եմ ժպտալ առավոտյան…
    Մարդի՛կ, ժպտացե՛ք՝ մոռանալով ամեն հոգս ու դարդ, ուղղակի նայե՛ք հայելու մեջ և ժպտացե՛ք, սկսե՛ք Ձեր օրը ժպիտով և արևի ճառագայթներով և այն անպայման հաջող կլինի
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (28.06.2010), einnA (29.06.2010), Meme (28.06.2010), unknown (29.06.2010), Yeghoyan (28.06.2010), Yevuk (28.06.2010), Արևհատիկ (02.07.2010), Ժունդիայի (28.06.2010), Շինարար (28.06.2010), Ռուֆուս (28.06.2010)

  9. #2270
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկյուններում անտեսանելի մժեղիկները խուդուտ տվեցին , և ինչ որ գերբնական ուժ քիչ քիչ դրանք ձգեց վերև…Արդյունքում կամարի նմանվող ինչ որ բան ստացվեց,որն ավելի շատ ժպիտ էր հիշեցնում…Հետո այդ մժեղիկները ցատկեցին ուրիշի շրթունքներին ու կրկին նույն պատմությունը, նորից ժպիտ ստացվեց, մյուսի քիթը խուդուտ տվեցին ու նա փռշտաց…փռշտոցից լիքը մանրէներ առաջացան ու տարածվելով ծիծաղ առաջացրեցին…Ծիծաղից նոր մժեղիկններ առաջացան ու քամու հետ գնացին հեռու հեռուները' նոր ժպիտ ու ծիծաղ ծնելու…
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (29.06.2010), unknown (29.06.2010), VisTolog (29.06.2010), Արևածագ (29.06.2010), Արևհատիկ (02.07.2010)

  11. #2271
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարլուս:
    Նոր մտա «համադասարանցիներ» ու տեսա, որ իմ ծանոթներից մեկն ինձ իրա դռուզյանեռի ցանկից հանել ա…
    Ախր, ես ի՞նչ եմ արել…

    Ընդամենն իրեն իր «վաստակած» տեղն եմ ցույց տվել… Բայց մի բան ասեմ, սավսեմ խնդալուց կմեռնեք. էդ մարդը՝ դե էն էլի, որ իրա հետ էլ մենք դռուզյա չենք, 50 տառեկանն անց ա… ու ասե՞մ… բարձրագույն կրթությամբ ու… էլի ասե՞մ… թոռնատեր:

    Մարդկանց մի տիպ կա, չէ՞, որ ոչինչ չանելով (իսկ ոչինչ չանելն իր մեջ ներառում է պորտաբույծություն, բամբասանքածնություն, որոնք հետագայում նախաձեռնող բամբասանքածնողին գերու՜մ և տանում են ինտրիգածնության հետաքրքիր ու արկածային աշխարհ ) արժանի են էն կողքի լավ անող ու ամեն ձև անող մարդու հետ «համեմատվելուն», «տալ-առնելուն», «զրուցելուն»… վիճելուն: Վիճելու՞ն…
    Բայց… մի րոպե, դու ո՞վ ես, որ վիճաբանես… Ասել մեր հայաթի գոջի Սերգոյի՝ այ չընթըռլո…
    Դե հասկանում ենք այ սա՝
    Մարդու հաջողությունը բարի մարդուն ուրախացնում է, իսկ չարին չարացնում:
    Հա… ուրեմն՝ ինտրիգները հետաքրքրացնում են զբաղմունք չունեցող ու չար մարդկանց կյանքը: Շատերի համար դառնում են կենսակերպ, ապրելաձև… Ինտրիգածնողները սովորաբար իրենք իրենց հաշիվ չեն տալիս, որ այն ինչ իրենք են կատարում, անբարոյականություն է:
    «Սարքելը», «ոտակերությունը» ինտրիգների տրամաբանական ավարտն են հանդիսանում: Ի դեպ, «սարքոցին», «ոտակերությունը» տարբեր մեխանիզմներով կարող են իրականացվել, որտեղ շատ մեծ դեր կարող են խաղալ այնպիսի մարդածին «երևույթներ», ինչպիսիք են կաթիլ-կաթիլ համապատասխան տեղ հասցվող լուրերը թվացյալ Զոհի թերի կողմերի և մանր-մունր սխալների մասին, թվացյալ Զոհին անընդհատ տարբեր տիպի պրովակացիաների ենթարկելն ու սպասելը, թե երբ որևիցե լուրջ, դժգոհելու կամ իրենց՝ ինտրիգածնողների նկատմամբ լուրջ վիրավորական ռեակցիա կլինի նրա (Զոհի) կողմից և այլն… )

    Շատ հաճախ ուղղակի անբարոյականների այդ ոհմակը ունակ չի լինում գնահատել թվացյալ Զոհի ավանտյուրիստ, հաշվարկող ու միևնույն ժամանակ նաև փի՜ս համբերատար խասյաթը)

    Թվացյալ Զոհի ճիշտ վարվելակերպի (որն իր մեջ շատ ու շատ բաներ է ներառում) դեպքում, ոհմակը իրեն շարունակաբար ու անխղճաբար պատեպատ է տալիս և արդյունքում ցաք ու ցրիվ է լինում գետնին զարնվող ու փշրվող ապակու բեկորների նման:

    Բան չմնաց: Մնացիր մենակ, քնքուշս, քո հերթն էլ կգա… ))

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (30.06.2010), Farfalla (29.06.2010), Kita (29.06.2010), Kuk (26.07.2010), Yevuk (29.06.2010), Երվանդ (02.07.2010), Ժունդիայի (29.06.2010), Հայկօ (29.06.2010), Ռուֆուս (29.06.2010)

  13. #2272
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամոթի մահը


    Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ աշխարհում երբեմնի մեծ հռչակ վայելած, երկրագնդի բոլոր ազգերի ու ժողովուրդների կողմից հարգվված ու գնահատված հոմո սապիենսի տարիքը ունեցող ամոթը։ Այո՛, ամոթը մեռավ

    Այն ամոթը, որն ամենուր էր՝ մարդու սրտում, տանը, դրսում, արվեստում, գրականությունում, կինոյում, փողոցում։ Ամոթն այնքան պատիվ ուներ, որ տրանսպորտում իր խաթեր ամեն մեկը մյուսին իր տեղն էր զիջում, անգամ եթե այդ ճանապարհը պիտի 8 ժամ տևեր։

    Ամոթին գիտեին բոլորը, բոլորը ուզում էին իր մի մասինիկը ունենալ իրենց մեջ։ Նույնիսկ ասում են, որ պեղումների արդյունքում հայտնաբերվել են Ամոթին նվիրված ֆան ակումբներ։ Եթե հանկարծ գտնվեր մարդ, ով ամոթ չունենար, կքարկոծեին, կդատապարտեին, կստիպեին, որ ունենար։ «Անամոթ» բառը համարյա թե չէր օգտագործվում, որովհետև ունեին բոլորը՝ թե՛ մեծ, թե՛ փոքր։

    Ամոթից ազդվել ու զգաստացել են թագավորենր, փարավոններ, նախարարներ, դատավորներ....

    Ամոթը մեծ էր ու վսեմ, նա չափանիշ էր, կարգուկանոն էր, արդարություն ու մաքրություն էր ամեն տեղ և ամեն ժամանակ։ Այնքան դրական բան, որ արել է Ամոթը, մարդկային ուրիշ ոչ մի հատկություն չի արել, բացի սիրուց իհարկե։

    Ամոթին են նվիրված եղել բազմաթիվ գրական գործեր, բեմականացված պիեսներ և ընդօրինակման արժանի գրական աշխատանքներ։

    Իսկ հիմա Ամոթը մեռել է։ Բայց ասեմ ձեզ, Ամոթը տարիքիքց չէր, որ մահացավ, նա դեռ երկար կապրեր, նրան ուղղակի կամաց-կամաց, սերնդեսերունդ մոռացան։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նրա կարիքը սկսեցին չզգալ։ Երիտասարդությունը, արվեստը, մոդան, զվարճանքն ու խրխճանքը, ցոփ ու ցինիկ կյանքը այնպիսի «արդարացնող» փաստարկներ բերեցին, իբր թե Ամոթը տարիքն առել է, երբեմն զառանցում է, և ժամանակն է պատվավոր հանգստի։ Դրանից հետո սկսվեցին ի հայտ գալ տնազներ՝ այսօր աշխարհը ողողած արվեստագետների տնազներ, երգիչ-երգչուհիների տնազներ, մարդկանց տնազներ....

    Եղան եվրոպական երկրներ, որ 24 ժամ տվեցին Ամոթին՝ լքելու իրենց տարածքը։ Արագորեն բոլոր երկրներում այն սկսվեց համարվել «persona non grata»։ Իսկ վերջին տարիներին Ամոթը սկսեց ընդհանրապես չմասնակցել որևէ միջոցառման։ Նա չկար ոչ ռեստորանում, ոչ հյուրանոցում, անգամ հնդկական ֆիլմերում

    Էս վերջերս, երբ նորաձևությունը ներկրեց կարճ շրջազգեստներ, երբ յուրաքանչյուր անտաղանդ սկսեց համարվել խորը արվեստ ստեղծող, որը ոչ բոլորը կարող են հասկանալ, Ամոթը միկրոինֆարկտ տարավ։

    Ամոթը վերջին տարիներին հաճախ տարաձայնություններ էր ունենում արվեստագետների և իշխանական ներկայացուցիչների հետ։ Իրեն իրավունք էր վերապահում արգելելու մարմնավաճառությունը, մանկապղծությունը, իշխանական վերին էշելոններում միասեռականների գոյությունը։

    Իշխանությունը նրան զրկեց կարծիք հայտելու իրավունքից, հանրային հեռուստատեսությամբ ելույթ ունենալուց, հասարակական վայրերում երևալուց (էս քանի տարի ա նրան ով ա տեսե՞լ որ... )։ Մի խոսքով, համարվեց ձայնազուրկ, ինչն էլ գլխավոր պատճառը դարձավ նրա մահվան։

    Բայց օբյեկտիվ լինելու համար հարկավոր է նշել մի կարևոր բան։ Ամոթը կատարյալ չէր։ Նա էլ ուներ իր թերությունները։ Օրինակ՝ նա զիջող չէր, հարմարվող չէր, նույն ամոթն էր, ինչ հիսուն տարի առաջ՝ անկոտրուն, կողի ու իր ասածին կանգնող։

    Ամոթի թաղման արարողությունը պատշաճ, կարգուկանոնով և անվերադարձ կազմակերպելու համար կառավարության կարգադրությամբ մտավոռականներից ձևավորվեց մի խումբ, որը ղեկավարվելու էր հարապետությունում նշանավոր դեմք, բազմաթիվ պետական և հասարակական շքանշանների ու պատվոգրերի դափնեկիր պարոն Նագլին, իսկ նրան օգնելու էր պարոն Քցողը

    Եկան, հավաքվեցին Ո* մտնողը ու Քծնողը, Հպարտն ու Լոպազը, պարոններ Միջակությունը, Թմրամոլն ու Խաղամոլը, Լկտին ու Պադոշը, Էշն ու Տավարը, Դոդն ու իրա հարազատ ախպեր Իձիոտը, Էշն ու Տավարը.... մինչև որ դահլիճում տեղ չմնաց Խոնարհին ու Պարկեշտին, որոնք հանգուցյալ Ամոթի արյունակիցներն էին և վերջին ամիսներին նրա կողքից չէին հեռանում։

    Առաջին շարքում նստած էին Պոռնկությունն ու Գարշությունը, Նենգն ու Տափակությունը։ Դագաղի մոտ պատվավոր պահակ էին կարգել պարոններ Խեղկատակին ու Պնդաճակատին։

    Ամբիոնից պարոն Ապուշը հայտնեց.
    - Որոշվեց Ամոթին թաղել Կորեայի ձորում։ Ճիշտ է, մեծ ցանկություն ունեինք նրան թաղել պանթեոնում, սակայն երեկ պարզվեց, որ պարոն Օլիգարխը սեփականաշնորհել է այդ տարածքը և շուտով ֆինանսավորելու է այդտեղ հանգչած Կոմիտասի և այլ մեծ հայերի «հարությունը», որպեսզի նրանց տեղում կանգնեցնի իր մեծ նոր օբեկտը.... Ուստի Ամոթին էլ տեղ չի մնացել այդտեղ։ Այս մասին մենք արդեն հայտնել ենք նաև մահվան մահճին գտնվող Խղճի հարազատներին։ Նաև հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ նույն վիճակում է գտնվում նաև Հույսը։

    Մենք սգո բոլոր հանդիսականներս, ի խորոց սրտի հայտնում ենք մեր ցավակցությունները Ամոթի հարազատներին, մտերիմներին, ազգականներին՝ Պարկեշտությանը, Շիկանքին, Շնորհակալությանը և Ներողությանը, որոնք իրենց պատվավոր տեղն են զբաղեցրել Կարմիր Գրքում։

    Ամոթի
    մեկընդմիշտ թաղման արարողությունը տեղի կունենա վաղը ժամը 11:00-ին՝ առանց վեր ու վար անելու, առանց պտտեցնելու, առանց սգո երաժշտության, առանց յոթ, քառասունք ու տարի, և նրա նկատմամբ երբեք չի կիրառվելու «Գնա մեռի՛, արի սիրեմ», ադանդական սկզբունքը։

    Հրավառությունը երեկոյան՝ ժամը 19:00-ին Հանրապետության Հրապարակում։ Վերջապես մնում ենք մենք մերոնցով.....



    ՀԳ՝ համահեղինակ ծանոթիս սիրալիր թույլտվությամբ

  14. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.07.2010), cold skin (01.07.2010), einnA (01.07.2010), erexa (12.03.2011), helium (01.07.2010), murmushka (01.07.2010), Ribelle (01.07.2010), Yeghoyan (02.07.2010), Արշակ (01.07.2010), Արևածագ (01.07.2010), Դատարկություն (01.07.2010), Մանուլ (05.07.2010), Ռուֆուս (01.07.2010), Ֆրեյա (01.07.2010)

  15. #2273
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թարգմանություն աղբյուր

    Կյանք (biota) - հատկանիշ է, որը առանձնացնում է օբյեկտները, որոնք ունեն ազդանշանի եւ ինքնապահովման գործընթացներ, նրանցից, որոնք այդ հատկանիշով օժտված չեն, որովհետև 1. կամ նման գործընթացները դադարել են (մահ), կամ այդպիսի հատկանիշներ բացակայում են եւ դրանք դասակարգված են որպես անշունչ։

    Կենսաբանության մեջ՝ կենդանի օրգանիզմների գիտություն, կյանքը պայման է, որ տարանջատում է ակտիվ օրգանիզմները անօրգանական նյութերից։ Կենդանի օրգանիզմները ունեն մետաբոլիզմ, հոմեոստազիս (բաց կամ փակ համակարգի հատկություն, որ կարգավորում է իր ներքին միջավայրը եւ պահպանում է կայուն վիճակ), աճելու ունակություն, ազդակներին պատասխան ռեակցիա, բազմանում են, ենթարկվում են բնական ընտրությանը, հաջորդ սերունդներում հարմարվում են միջավայրին։

    հ.գ. Այնպիսի տպավորություն եմ ստանում, որ վիքիպեդիան իր էջերը պատրաստում է





    LeeLoo–ի համար
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (01.07.2010), Հարդ (01.07.2010)

  17. #2274
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածում էի՝ «Դժգոհի անկյունում» բողոքե՞մ, որ ոմն մեկի՝ ճակատագրորեն սխալ ընտրված() մասնագիտության պատճառով 2000 դրամ եմ «կորցնելու», թե՞ «Լավատեսի անկյունում» ուրախանամ, որ պիցցա ենք ուտելու: Վերջը որոշեցի «Անկապում» ասել:

    Յոժիկյան, երեկ չհիշեցի, որ ասեմ՝ պարզել եմ… Շահել ես գրազը:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (02.07.2010)

  19. #2275
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ հրավիրված էի հանդեսի… Անիս/եղբորս աղջիկը`4տ./ առավոտից անհանգսիտ զբաղված էր միջոցառման նախապատրաստմամբ…”Էսօր երեխեքիս հանդեսնա, կգաս չէ՞” Դե իհարկե մեծ հաճույքով տվեցի համաձայնությունս ու նստեցի պատվավոր հյուրի համար հատկացված տեղում: Սկսեց ներկայացնել մասնակիցներին` Ղուկասյան Մարիամ/նապաստակ/, Հովհանիսյան Բուբի/մեծ արջուկ/, Չգիտեմինինչյան Սևուկ/փոքր արջուկ/ ու էլի երկուսի անուն ազգանուններ, որոնց չեմ մտաբերում: Չդիմացա, սկսեցի ծիծաղել անուն ազգանունների վրա, երբ Անիս սաստող հայցքով ասեց.
    - Լռությու՛ն, սկսվում է:
    Խելոք նստած սպասում եմ. անցավ մի քանի րոպե լռության մեջ ու չդիմացա, հարցնում եմ.
    - Ան ջան, շատ պատրաստվեցին, ի՞նչի չեն սկսում:
    - Վաա՜այ, մի ՛ խանգարի, չե՞ս տեսնում ոնց են երեխեքը պարում, երգում, ուրախանում
    Նայեցի լուռ անշարժ նստած խաղալիքներին ու տխրեցի… Փաստորեն մեծացել եմ …
    Միանգամից հիշեցի Փոքրիկ Իշխանին, երբ ասում էր, որ մեծերը չեն հասկանում, որ այդ նկարում գլխարկ չէ ու ոչ-ոք չի տեսնում, որ օձը փիղ է կուլ տվել…
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  20. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.07.2010), Amaru (08.07.2010), Ariadna (02.07.2010), CactuSoul (02.07.2010), Chilly (06.11.2010), Chuk (02.07.2010), cold skin (02.07.2010), E-la Via (03.07.2010), einnA (02.07.2010), Farfalla (02.07.2010), helium (02.07.2010), Kita (03.07.2010), murmushka (02.07.2010), My World My Space (02.07.2010), Nadine (02.07.2010), Norton (02.07.2010), Ribelle (03.07.2010), unknown (06.07.2010), Yevuk (02.07.2010), Արևհատիկ (02.07.2010), Դատարկություն (02.07.2010), Երկնային (02.07.2010), Երվանդ (02.07.2010), Ժունդիայի (02.07.2010), Ինչուիկ (02.07.2010), Լուսաբեր (02.07.2010), Մանուլ (05.07.2010), Շինարար (02.07.2010), Ուլուանա (02.07.2010), Ռուֆուս (02.07.2010)

  21. #2276
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ի՜նչ ոչ պրոֆեսիոնալ են էս մեր հայ մեկնաբանները: Չեմ մոռանա, թե ինչպես էր բազմափորձ մեկնաբաններից մեկը շփոթել Իտալիայի հավաքականի երկու ֆուտբոլիստներին (Իտալիայի, ոչ թե ասենք՝ Ղազախստանի)՝ Յակվինտային ու Ջիլարդինոյին:

    Մեկն իրեն «թույն» ֆուտբոլային «տակտիկաստրատեգի» տեղ դրած խոսում ու անընդհատ խոսում է, մյուսը հերթապահ մեծագլուխ (ծիպը՝ դիրքային գրո՜՜՜հ, փայլուն ցատկ, հակառակորդի կամային որակները…) խոսքերով նյարդեր է քայքայում, երրորդը զզվեցնում է, իսկ վերջինը… վերջինի մոտ ռինիտ է, ժողովրդական լեզվով ասած՝ «գրիպ»…)
    Ուրուգվայն ա լավ խաղում… այ հիմա: Սիրում եմ Ուրուգվայը… Երևի թասիբի (ազգային մոմենտ ա) հարց ա:

    Չեմպիոնատն էլ ախմախ չեմպիոնատ էր: Գոնե մինչև հիմա… Բրազիլիան էլ պարտվեց ահավոր թույլ Հոլանդիային: Հիշում եմ Հայաստան-Հոլանդիա ախմախ խաղը… Մեր համար՝ ախմախ: Հոլանդացիների համար հաստատ ախմախ չէր: Նիստեռլոյի աննկարագրելի դժվար դիրքից հարվա՜՜ծ ու… շատ գեղեցիկ գո՜՜լ… Ստադիոնում էի… Էշ-էշ:

    … Տենաս, որ ասենք մի հատ հոլանդացի (օրինակ՝ էն տղեն ակումբցի) էդ խաղից առաջ (Հոլանդիա-Բրազիլիա) մտներ ու «Լավատեսների ուգըլում» գրեր, որ Հոլանդիան հաստատ կրելու ա բրազիլացիներին, ինչ-որ մեկը կվերցներ ու էդ գրածը կգցեր «Անկապ օրագիր»՞՞՞…
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 03.07.2010, 00:33:

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (03.07.2010), Farfalla (03.07.2010), KiLa (10.07.2010), Kita (03.07.2010), Kuk (26.07.2010), unknown (06.07.2010), Արևհատիկ (03.07.2010), Ժունդիայի (03.07.2010), Ինչուիկ (04.07.2010), Մանուլ (05.07.2010), Ֆրեյա (03.07.2010)

  23. #2277
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    «««
    - Զանգե՞լ ես ավտոյի համար:
    - Արա՜, ծաղիկները:
    - Մատանին հո չե՞ս մոռացել:
    - Դե հերի՛ք ա էդ հայելու մոտ կանգնես:
    - Արագցրու, վա՜յ:

    Ներվային վազում են էստեղից էնտեղ, հիշում, մոռանում, ջղայնանում, գոռում, ճչում, վանկարկում...
    »»»

    Հաճախ եմ նման տեսարանների ներկա եղել: Բայց ինչի՞:
    Մնաց 1-2 ժամ:
    Ժպտում եմ: Զարթնել եմ բարձր տրամադրությամբ: Լավ օր է: Պայծառ օր է:
    Գուցե և ինչ-որ բան մոռացել ենք, գուցե և մեկն ավելի երկար է կանգնել հայելու մոտ, քան պետք է... բայց ուրախ օր է: Ինչու՞ ճչանք: Ինչու՞ ներվայնանք:
    Սպասում եմ:
    Կարոտել եմ:
    Բայց քիչ մնաց:
    Անհամբեր եմ:
    Գալիս եմ, հրեշտակս: Շուտով

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. Գրառմանը 38 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (03.07.2010), Agni (03.07.2010), Ariadna (04.07.2010), CactuSoul (06.07.2010), Chilly (06.11.2010), cold skin (03.07.2010), E-la Via (03.07.2010), Inna (17.12.2010), Kita (03.07.2010), murmushka (05.07.2010), My World My Space (03.07.2010), Nare-M (19.12.2010), Norton (04.07.2010), Rammstein (06.07.2010), Ribelle (04.07.2010), Shah (17.12.2010), SSS (06.07.2010), unknown (06.07.2010), VisTolog (17.12.2010), Yevuk (03.07.2010), Արևածագ (04.07.2010), Արևհատիկ (03.07.2010), Դատարկություն (03.07.2010), Դարք (03.07.2010), Երկնային (03.07.2010), Երվանդ (03.07.2010), Էլիզե (05.07.2010), Ժունդիայի (04.07.2010), Ինչուիկ (04.07.2010), Լուսաբեր (03.07.2010), Հայուհի (06.07.2010), Մանուլ (05.07.2010), Նաիրուհի (23.11.2011), Նարե (03.07.2010), Շինարար (03.07.2010), Ռուֆուս (03.07.2010), Ֆոտոն (06.07.2010), Ֆրեյա (03.07.2010)

  25. #2278
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2010 թվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, յուրահատուկ ակտիվություն ու “բուում” ա առաջացրել քաղաքում: Չեմ կարծում, բայց հնարավոր ա, որ մենակ ինձ ա տենց թվում:
    Միշտ էլ իմացել եմ, որ հայաստանը ֆուտբոլային երկրպագուների քանակով ու որակով հետ չի մնում եվրոպական /և ոչ միայն/ երկրներից: Ֆուտբոլային երկիր ա Հայաստանը… ցավոք, որ միայն երկրպագելու պահով:
    Հաճելի ա քաղաքով քայլելուց, տարբեր սրճարաններից լսել “գոոլ” կամ նմանատիպ գոռգռոցներ… ինքսնինքյա, քեզ դնում էս Վիվարոյի գովազդի միջի, Հյուսիսայն պողոտայում քայլող տղու տեղը :
    Սերը դեպի ֆուտբոլ` հետաքրքիր բան ա… հոգեվիճակ ա, տրամադրություն, ապրելակերպ… /կարծում եմ, ոչ միայն ֆուտբոլ երկրպագելու դեպքում ա տենց/:
    Մի խոսքով, շատերը գիտեն թե ինչ է, ինչ որ բանի երկրպագելը: խոսքս սրա մասին չեր:
    Առաջնության հենց սկզբից, մի երևույթ ա սկսել աչքիս երևալ` 10-15 օրում “մոլի երկրպագու” դարձաց մարդիք: Էս թեմայով երկար զրույցներ եմ վարել, ինքս իմ համար հետևություններ անելու ու կարծիքներս ամրապնդելու համար: Մտքերս ստեղ էլ գրեմ…
    Տղամարդկանց մոտ` չգիտեմ, բայց աղջիկների շրջանում, ասածս դեմպքը օրվա մեջ մի քանի անգամ հանդիպում եմ: Ստեղ Ֆուտբոլը նմանվել ա մոդայի… ո?րն ա մոդան հայաստանում` մեկը առնում ա Այֆոն` ասում ա, որ դա մոդա ա ու մյուս 10-20 հոգին առնում ա նույն Այֆոնից, և այլն: Այ հենց դրան ա նմանվել ֆուտբոլը:
    Երկրպագում են այն թիմերին, որոնցում ավելի շատ են սիմպո տղերքը, որի մարզազգեստը սիրուն ա, որը 7-0 հաշվով հաղթում ա /սակայն չգիտեն, որ 7-0 պարտվող թիմին մեր հայաթի ֆուտբոլի թիմն էլ կկրեր/:
    Կամ էլ “հելնենք մի հատ ֆուտբոլ նայենք, էսօր թույն խաղ ա” տարբերակն ա:
    Էդ երկրպագելու տեսակը, հաջորդ օրը “ես ֆուտբոլները Ջազզվեյում եմ նայում, տունը չի դզում” խոսքերի տեղ ունենալու համար ա:
    Պիտի որ սա ինձ չհետաքրքրեր... իմ ֆուտբոլային անձնական ճաշակը ձևավորվել ա շատ վաղուց: Էն ժամանակ, երբ 8-9 տարեկան հասակում, քեռիիս հետ նայում էինք Ռեալ Մադրիդի խաղերը:
    Էլի թքաց ունեմ… ով ինչ ուզում ա թող անի: Բայց ծանոթների շրջանում նման դեպքերի հանդիպելը անտարբեր անցնել չի թողնում, ներվայնացնում ա:
    - Արս, ու?մ ես բալետ անում:
    - Ռեալ, խի?
    - Բայց էս տարի «Ռեալ» անունով թիմ չկա, էս խաղերում:
    - ի?նչ խաղեր, աշխարհի առաջնության մասին ա? խոսքը.. Արգենտինա եմ բալետ անում:
    - Ես էլ Իսպանիա, մերոնք սաղ էդ են երկրպագում, լավն են իրանք, էն Վիլլյան մռութ ա:
    - Իսպանիայից, էլի մարդ գիտե?ս, բացի Վիլյաից…
    - Հա, Մեսսի:
    Ու սենց ամեն օր, օրը մի քանի անգամ:
    Սիրում եմ ֆուտբոլասեր աղջիկներին, բայց մի քանի տենց մարդ եմ ճանաչում.. 3-4-5 հոգի:
    Առաջնությունը նմանվել ա մի քանի ամիս առաջ, Երևանում տեղի ունեցած հոկեյի 3-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնությանը… երբ, բոլորը միանքամից դառան հոկեյի մոլի երկրպագու` ներկած դեմքերով ու հայաստանի դրոշերով… 2 օր հետո, էդ սպորտաձևն էլ մոռացվեց: Ֆուտբոլն էլ կմոռացվի, աշխարհի առաջնության ավարտից 1 շաբաթ հետո:

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (04.07.2010), E-la Via (03.07.2010), Kita (03.07.2010), Yellow Raven (03.07.2010), Դարք (03.07.2010), Ինչուիկ (03.07.2010)

  27. #2279
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նվիրում եմ սիրահար զույգերին: Արտակ և Ջուլիա ջաներ սիրեք իրար, բայց միայն սիրելը քիչ է: Սիրեք ՄԵԾ սիրով: Որովհետև...

    Մեծ սերը դա նա է, երբ քեզ զգում ես յուրահատուկ, սակայն սրտիդ խորքում ոչ այնքան բավարար տեղ կա նրա համար:

    Մեծ սերը դա նա է, երբ դու վախենում ես ու անվստահ ես, որ մի օր կկորցնես նրան, քանի որ դու ոչինչ չես տեսնում առանց նրա, կարծես` կույր ես ի ծնե:

    Մեծ սերը դա նա է, երբ դու սպանվում ես կարոտից, ու այնպես է անում, որ խեղդվես, ում մեկ վարկյան չտեսնելու դեպքում սարսափելի հոգևվարքի մեջ ես ընկնում ու սիրտդ պատում է անսպառ թախիծով:

    Մեծ սերը դա նա է, եթե նույնիսկ զայրանում ես կոնֆլիկտների ժամանակ, միևնույն է զայրույթդ չի կարողանում գերակշռել սիրուդ: Բավական է այդ պահին հիշես նրա ժպիտը…վերջ, այնժամ ինքանբերաբար սկսում ես դու էլ ժպտալ:

    Մեծ սերը դա նա է, երբ մեր աչքերն արցունքոտվում են, միայն «Բարով մնաս»-ը շշնջալիս:

    Մեծ սերը դա նա է, երբ միայն ինքն է կարողանում է առևանգել սեփական մտքերդ:

    Մեծ սերը դա նա է, նույնիսկ կատարյալ չլինելու դեպքում էլ, մեր աչքերում կարողանում է ներկայանալ անթերի: Նա գեղեցիկ է յուրովի ու ոչ մի բան չես կարող համամատել նրա հետ:

    Մեծ սերը դա նա է, ում պատճառով եթե նույնիսկ քեզ վիրավորում են, ցավացնում, սակայն դու քաջարի դիմադրում ես մինչև վերջ: Կարողանում ես ճանկերովդ պաշտպանել նրան, որովհետև այդ պահին չկա մեկը, ով ավելի կարևոր կլինի քեզ համար:

    Մեծ սերը դա նա է, ում պատճառով դեմ ես դուրս գալիս ընտանիքիդ, ընկերներիդ, բարեկամիդ…Նրա համար պատրաստ ես պայքարել նույնիսկ դժոխքում, քանզի նա միակն է, ով քեզ երկինք կհասցնի:

    Մեծ սերը դա մի զգացմունք է, որ զգում ենք մեր սրտերում. խեղդված ու նեղսրտված լինելու, ուրախության ու տխրության, սրտի ուժգին տրոփյունի ինչ-որ մի խառնուրդ է այն:

    Չգիտեմ, թե որքան մեծ սերեր կարող ենք ունենալ ողջ կյանքի ընթացքում...
    Չգիտեմ` արդյո՞ք հնարավոր է մեծ սերերին երբևէ փոխարինել…
    Չգիտեմ նույնիսկ, մեծ սերերը դրանք հավերժ են միայն այն ժամանակ, երբ հարատև են...
    Չգիտե՜մ…

    Սակայն մի բան գիտեմ: Այն զգացողությունը, որ մեծ սերը պարգևում է մեզ, պարզապես միակն է: Ու դու միշտ կպահես այն քո սրտում: Կարևոր չի այն խաբկանք էր թե իրականություն:
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 04.07.2010, 04:35:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  28. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (04.07.2010), Ariadna (04.07.2010), Chuk (04.07.2010), cold skin (04.07.2010), E-la Via (08.07.2010), einnA (06.07.2010), Empty`Tears (23.07.2010), Kita (04.07.2010), murmushka (05.07.2010), Nare-M (19.12.2010), Norton (04.07.2010), SSS (06.07.2010), unknown (06.07.2010), VisTolog (17.12.2010), Yeghoyan (04.07.2010), Yevuk (04.07.2010), Արևհատիկ (04.07.2010), Դատարկություն (04.07.2010), Դարք (04.07.2010), Երկնային (04.07.2010), Էլիզե (05.07.2010), Ինչուիկ (04.07.2010), Ֆոտոն (06.07.2010)

  29. #2280
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խելռուուու՜կս: Ուտեմ:
    Ուրեմն պատմեմ: Նշանվելուց հետո, այսինքն նշանը դնելուց ու սկզբնական լարվածությունից հետո, կամաց-կամաց հանգստություն եկավ: Ջերմություն: վախենում էի, որ իրարից հեռու կնստեցնեն մեզ, չգիտեմ ինչի: բայց լավ էր, իրար կողք էինք: Ապահով էի ինձ զգում: Իսկ հիմա միայն կարոտում եմ, նույնիսկ կողքին նստած կարոտում եմ ու հաճախ շրջվում ու ակնապիշ նայում եմ քաղցրուկիս: Էնքան հավես ա, որ տհաճ տեսակի լարվածություն չկա մեր մեջ, միայն հանգստություն ու գուրգուրանք: Հիմա էստեղ լիներ, գրկեի:

    Հրեշտուկս
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  30. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (06.07.2010), Agni (06.07.2010), Chuk (06.07.2010), E-la Via (08.07.2010), einnA (07.07.2010), Farfalla (06.07.2010), helium (06.07.2010), My World My Space (06.07.2010), Nare-M (19.12.2010), Norton (08.07.2010), Ribelle (09.07.2010), SSS (25.08.2010), Yellow Raven (06.07.2010), Yevuk (06.07.2010), Արշակ (06.07.2010), Արևածագ (06.07.2010), Արևհատիկ (06.07.2010), Դատարկություն (06.07.2010), Դարք (06.07.2010), Երկնային (06.07.2010), Էլիզե (06.07.2010), Ժունդիայի (06.07.2010), Մանուլ (06.07.2010), Նաիրուհի (23.11.2011), Նարե (08.07.2010), Ուլուանա (06.07.2010), Ուրվական (06.07.2010)

Էջ 152 686-ից ԱռաջինԱռաջին ... 52102142148149150151152153154155156162202252652 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •