User Tag List

Էջ 161 688-ից ԱռաջինԱռաջին ... 61111151157158159160161162163164165171211261661 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,401 համարից մինչև 2,415 համարի արդյունքները՝ ընդհանուր 10307 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #2401
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անսխալականություն

    Մարդիկ իրենց հաշիվ չեն տալիս, թե իրականում ինչքան խորն են թափանցած միմյանց մտքերի ու զգացողությունների մեջ: Տարօրինակ կարծր անսխալականությամբ ասես գտնվում են դիմացինի ամենաառաջնային մտքերի ու զգացողությունների մեջ, որոնք դեռ չեն հասցրել դառնալ վերաբերմունք: Արդյունքում ունակ են կանխելու այդ առաջնային, նախա-զգացողությունների հաստատումն ու արձանագրումը որպես վերաբերմունք` բոլոր հնարավոր ձևերով:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (30.08.2010), Nare-M (30.08.2010), Ինչուիկ (30.08.2010)

  3. #2402
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդը, եթե չի գտել ինքն իրեն, փախչում է ինքն իրենից: Հաջողված փախուստը աշխատանքի ու գիտելիքի աշխարհում հանգրվանելն է: Արդյունքում` բացվում են աչքերը, պարզվում է հոգին, իջնում է խոնարհություն, ու խաղաղությունը առագաստ է պարզում: Նման լույսի տակ գտնել կարելի է ինչ ասես:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.08.2010), cold skin (30.08.2010), E-la Via (31.08.2010), matlev (02.09.2010), Դեկադա (30.08.2010), Ինչուիկ (30.08.2010), Մարկիզ (30.08.2010), ՆանՍ (14.09.2010), Ուլուանա (31.08.2010)

  5. #2403
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեմն մարմնովդ դող է անցնում, երբ հերթական անգամ տեսնում ես, որ ունես էն ընկերությունը, նենց ընկերներ, որոնց մասին երազել ես ու մտածել ես, որ դժվար թե ունենաս: Բայց ունեցել ես, ունես: Ձեր ցավը տանեմ....
    Лучше Гор могут быть только Горы.

  6. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (31.08.2010), Chuk (30.08.2010), E-la Via (31.08.2010), Kita (30.08.2010), Kuk (11.09.2010), matlev (02.09.2010), Nare-M (30.08.2010), StrangeLittleGirl (31.08.2010), Ungrateful (31.08.2010), Արևհատիկ (05.09.2010), Դարք (30.08.2010), Երկնային (31.08.2010), Երվանդ (30.08.2010), Ժունդիայի (31.08.2010), Ինչուիկ (31.08.2010), Հայկօ (30.08.2010), Ձայնալար (30.08.2010), Մանուլ (30.08.2010), Նարե (31.08.2010), Ուլուանա (31.08.2010), Ռուֆուս (31.08.2010)

  7. #2404
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ, որոնք չափազանց զգուշավոր են ու կողքովն են անցնում մի շարք բաների կամ խուսափում են մոտենալ ընդհանրապես, որպես կանոն մեկնաբանվում են վախկոտության, թափի կամ ոգու պակասի/բացակայության տեսանկյունից: Ու ոչ մեկի մտքով չի անցնում, որ մարդիկ այդ պարզապես ավելի զգայուն են, քան մնացածը, և զգայությունն այդ բարակ, նրբասրված մի թաղանթ է` թրթռացող, բաց նյարդային հյուսվածքներով, որոնք նրանք խնամքով ու արտաքին սառնությամբ թաքցնում, պաշտպանում են բոլորից:

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.08.2010), cold skin (31.08.2010), E-la Via (31.08.2010), einnA (31.08.2010), matlev (02.09.2010), Արևհատիկ (05.09.2010), Դեկադա (31.08.2010), Երկնային (31.08.2010), Կաթիլ (31.08.2010), Մանուլ (31.08.2010), Ուլուանա (31.08.2010), Ռուֆուս (31.08.2010)

  9. #2405
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Ատելությունը ուժեղ զգացմունք է: Երբ մարդ ատում է մեկին, ապա իրականում ատում է այն նույն հատկությունների համար, որոնց սաղմերը հենց ինքը կրում է իր մեջ:"

    vs

    Հետաքրքիր զգացմունք է սերը. այն կանգ է առնում նրանց վրա, ոքվեր ունեն մեր թերզարգացած կամ համարյա չզարգացած հատկությունները…

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.08.2010), E-la Via (31.08.2010), einnA (31.08.2010), Երկնային (31.08.2010), Ռուֆուս (31.08.2010)

  11. #2406
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախընտրում եմ տեսնել ամենապիկային ճիչերը, բայց ոչ անտարբերություն: Անտարբերությունը դադարեցնում է գոյությունը. մահ:
    Նախընտրությունս նմանապես դեմ է առել անտարբերությանը: Մնում է միայն գնահատել շնորհակալությամբ. մեռնելով մի տեղ` ծնվում ես ուրիշ տեղ:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 31.08.2010, 16:10:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (31.08.2010), cold skin (31.08.2010), einnA (31.08.2010), matlev (02.09.2010), Norton (31.08.2010), Մանուլ (31.08.2010), Ռուֆուս (31.08.2010)

  13. #2407
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն երկու ժամ ա ինչ-որ անհասկանալի երգեր են հայտնվել փլեյլիստումս ու հաջորդականություն չխախտելով գնում են իրար հետևից: Կին ա երգում...նույն կինը...բոլորը: Չնայած պոռտուգալերեն չգիտեմ, բայց զգում եմ որ տխմար երգ ա, ոչ ավելին: Լռություն ա: Լռություն ու տխմար երգ: Հեչ լսել ե՞ք տխմար երգ լռության մեջ, մենակության մեջ: Հենց մտքերդ հավաքում ես, ուզում ես մի բան գրել, երգը վերջանում ա, հազիվ իրար գլխի հավաքված, բայց արդեն խառնված մտքերդ նույնպես փորձում են ելք փնտրել:Ուրախանում ես երգի ավարտի պահին, լռություն ա: Իդեալական իրավիճակ, խաղաղ: Երգերի արաքում վեցուկես վայրկյան դադար, որի մեջ տեղավորվում ա ամեն ինչ, ուզենաս անվերջությունն էլ կխցկես ու լիքը մտքեր՝ ոչ երգի հետ կապված: Ամբողջ կյանքը երգ ա, տխմար երգ: Իսկ դադարը՞, ու՞ր ա դադարը: Վեցուկեսվայրկյանոցը: Նրա մեջ ա գլխավորը, ամենակարևոր պահը, իսկականը...
    Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 31.08.2010, 16:17:
    Чеширский КотЭ

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nare-M (31.08.2010), Norton (31.08.2010), Shah (31.08.2010), Արևհատիկ (05.09.2010), Դատարկություն (31.08.2010), Դեկադա (31.08.2010), Ռուֆուս (31.08.2010)

  15. #2408
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպիսի՜ անկապություն:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Երվանդ (31.08.2010)

  17. #2409
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10 օր արցակուրդ ու 5673 չկարդացած գրառում

  18. #2410
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    տեսնես մարդ արարածը, կամ նրա հոգին, կամ նյարդային համակարգը, որքա՞ն է իզորու դիմանալ գերլարվածության, անընդհատ վախի, սևի սպասման…
    ամեն ինչ սև ա… արդեն քանի ամիս ամեն ինչ սևա, ե՞րբ պիտի գույն լցվի, ինչքան պետք ա սպասել, որ ինչ որ գույն սևին կարողանա ծածկել… կա՞ էդպիսի գույն… հոգնել եմ հոգնած լինելուց…
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (02.09.2010), erexa (14.12.2011), Nare-M (31.08.2010), Shah (31.08.2010), _Հրաչ_ (11.09.2010), Դատարկություն (31.08.2010)

  20. #2411
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ Ուգանդայում կարելիա սվետաֆորի առաջ կանգնել ուղիղ 40 րոպե... երևի ճան.ոստիկանը մոռացել էր որ մեր կողմից եկող ճանապարհ էլ կա Բոդաներն էլ անպակաս...

    Այսօր ժամը 14:30-ի կողմերը...

    I love my life and I celebrate it every day...

  21. #2412
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր խնամքով հագնված ու "պճնված" երեխեքին տեսա, թիթիզիկ շորիկներով ...
    .Ինձ հիշեցի ,իմ առաջին դասարանի կիսշրջազգեստն ու վերնաշապիկը, որոնք ,մաման հետագայում հագնելու հեռանկարով մեծ էր գնել... Մինչև 6-րդ դասարան հագա դրանք

    Ինչ լավա,որ հիմիկվա երեխեքի շորորը իսկը իրենց հագով են ...
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  22. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.09.2010), Ariadna (01.09.2010), Chilly (06.09.2010), cold skin (01.09.2010), E-la Via (02.09.2010), Freeman (29.01.2011), impression (01.09.2010), My World My Space (01.09.2010), Nare-M (02.09.2010), Sona_Yar (01.09.2010), StrangeLittleGirl (03.09.2010), Yevuk (02.09.2010), Արևածագ (03.09.2010), Արևհատիկ (05.09.2010), Դատարկություն (01.09.2010), Երկնային (01.09.2010), Ժունդիայի (01.09.2010), Կաթիլ (01.09.2010), Հայկօ (01.09.2010), Ձայնալար (01.09.2010), Մանուլ (01.09.2010), Ուլուանա (01.09.2010), Ռուֆուս (01.09.2010)

  23. #2413
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անհաղաթահարելին հաղթահարելու ձև է ծիծաղելը վրան, ու կանգ չառնելը:

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (02.09.2010), Jarre (03.09.2010), Nare-M (02.09.2010), Մարկիզ (03.09.2010)

  25. #2414
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որը չէր ժպտում
    Ես նրան տեսել եմ բարձրախոսի մոտ: Մազերն անկանոն տերևներով շոշափում էին ականջներն ու այտերի համաչափ եզրագիծը՝ դեպի կզակը: Ճակատը բարձր էր ու հարթ:
    Նա շատ գեղեցիկ էր, իմ կարծիքով:
    Երգում էր՝ a quoi beau, կարծում եմ՝ զգացմունքով, բայց անժպիտ: Ու անտխուր:

    Մարդիկ, որոնք չեն ժպտում, չեն աշխատում տպավորություն գործելու վրա: Եվ տպավորությունն էլ այնպիսին է, թե նա չի ժպտում առհասարակ: Համենայնդեպս, սառը օդ, թարմություն էր այդպես մտածելը:

    Մեկը, որն իր պահը չի ապրում տպավորություն գործելու համար, ուղղությամբ ու մոտիկ/հեռակա նպաատկով, ավելի քան տեղ ունի իմ մտքերում, ու երբեմն՝ տեքստերում:

    Այդպիսի մարդիկ շարժվում են առաջ: Նրանք շրջվում են, հնարավոր է, բայց չեն մնում ու, անշուշտ, չեն վերադառնում: Իսկ երբ նայում են քեզ՝ աչքերիդ, դու ոչինչ չես հասկանա, որովհետև անժպիտ ու անտխուր հայացք է դա՝ լավագույնը հայացքներից:

    Նրանք կրում ու տեղափոխում են ամբողջության ավարտուն համակարգ: Ու չես որսա նրանց որևէ կետում, չես մեխի նրանց քո վանդակի ճաղերին՝ անամբողջությանդ մղկտացող պահանջներով, քանի որ մարդիկ այդ շարժվում են, ու նրանց պահը չի կրկնվում երբեք:

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (03.09.2010), Nare-M (03.09.2010), SSS (03.09.2010), Արևածագ (03.09.2010), Արևհատիկ (05.09.2010), Կաթիլ (05.09.2010), Ռուֆուս (03.09.2010)

  27. #2415
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,330
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովու՜րդ... գտել եմ ծովից ծով Հայաստանի հյուսիսային սահմանները: Ու ափսոսանքի զգացումն էլ չկա, երբ քարտեզի վրա տխրությամբ նայում ես համր գծերին ու դժվարությամբ ես պատկերացնում՝ արդյոք եղե՞լ է նման բան, թե՞ մեր սնապարծ երևակայությունն է վայրկենական հաջողության ակնթարթը դրոշմել թղթին ու անունը դրել «Ծովից ծով: Ինքնադիմանկար»: Ես իրականն եմ գտել: «Ազատ անկախի» պետական սահմաններից ահագին հեռու: Առավոտյան դռնից կարող էս դուրս գալ, քայլել, զբոսնել, հազար ու մի գործով զբաղվել, շուկա ու խանութ գնալ, երթուղային նստել, այնքան խոսել, որ լեզուդ ցավի ու այդ բոլորը... հայերենով:
    . . .
    -Տատի ջան, կլինի կոշիկներս հանեմ, նոր կանգնեմ կշեռքին,- ամուսինս է:
    -Խի՞, կոշիգներդ մի կիլո կեղնի՞:
    -Տո իմ կոշիկներն երկու կիլո էլ կլնեն:
    -Ասա ըդոնք իսկական կատվի դագաղ են էլի: Հա'ն:
    . . .
    -Ինն տարի առաջ ենք եկել: Տուն ունեմ էստեղ: Իրեք միլիոն էլ «Սոչի» բանկը գցել էի, վառվավ: Բանկռոտ ընկավ:
    -Բա փոխհատուցում չստացա՞ք:
    -Ի՞... Յոթ հարուր հազա՞րը... Էդ մի տարվա արենդիս փողն ա: Երկու սեղան եմ դնում՝ մեկը սանատորիայի ներսը, մեկն էլ ստեղ:
    . . .
    -Ջիպպինգ... Ախպեր ջան, համեցե'ք...
    -Էդ նկարածդ տեղերո՞վ ես քշելու: Ես կամիկաձե չեմ, որ նստեմ քո «Ուազը»:
    -Մի վախեցի, ա'յ ախպեր, ես հո՞ խելառ չեմ, որ ավտոս տանեմ, քարերի մեջը ջարդեմ: Էդ ռեկլամ ա: Տվել եմ նկարները ֆոտոշոփիվ սարքել են, կպցրել եմ վրան: ԱսՖալտով ենք քշում, կարո՞ղ ա սկալալազ ենք:
    . . .
    Մի անմոռանալի բան էլ տեսանք. Երթուղային նստեցնող: Մեկը կանգնում է երթուղայինի առաջին կանգառում ու իր երթուղայինի համար ուղևոր է հավաքում: Մերոնք են: Անխտիր: Մոտենում ես, ասում, թե ու՞ր ես ուզում մեկնել, նա էլ՝«Քուր ջան, էս համարը նստի կամ էլ էն մյուսը»:
    Բայց երթուղայինի վարորդը, որ նույնպես հայ է, ճամփին մի վեց յոթ մարդ էլ վերցրեց: Կանգնած, կիսանստած, պպզած, համարյա իրար գիրկ նստած, մարդիկ շատ հանգիստ երթևեկում են: Կարծես հենց այդպես էլ պիտի լինի:
    Շատ երկարացրի... Կարճ՝ ժողովուրդ ջան. Քարտեզի վրա չէ', վիրտուլ չէ', իրական ծովից ծով Հայաստանի Հյուսիսային մայրաքաղաքը գտել եմ: Սոչին է: Ու իմ հայտնագործությունից այնքան եմ ուրախացել, ինչքան որդիս էր երջանիկ, երբ երկու տարեկանում ինքնուրույն հաշվեց սեփական ոտքերն ու հայտարարեց.
    -Մամ, ես երկու ոտք ունեմ...
    Իրեն ոչ ոք չէր ասել, թե ոտքերդ հաշվիր, կամ ուղորդող որևէ հարց չէինք տվել: Ինքնուրույն հայտնագործեց: Ու դրա ուրախությունից սկսեց ցատկոտել: Իմ ուրախությունն էլ այդքան է, գուցե ավելի, բայց որոշ ծանրակշիռ հանգամանքներ հաշվի առնելով ես առայժմ ցատկոտելուց ձեռնպահ եմ մնում:
    Եթե Աստված հաջողի, եկող տարի մեկնելու եմ Միջերկրական ծով՝ Հայաստանի հարավային մայրաքաղաքն էլ հայտնագործեմ:

  28. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (03.09.2010), A.r.p.i. (03.09.2010), CactuSoul (04.09.2010), Chilly (03.09.2010), einnA (03.09.2010), murmushka (03.09.2010), Nare-M (05.09.2010), Shah (03.09.2010), Tig (03.09.2010), Yevuk (03.09.2010), Արևհատիկ (05.09.2010), Բարեկամ (03.09.2010), Դեկադա (03.09.2010), Երվանդ (03.09.2010), Ժունդիայի (03.09.2010), Ձայնալար (03.09.2010), Մանուլ (03.09.2010), Ուլուանա (04.09.2010), Ռուֆուս (03.09.2010), Ստեգոզավր (05.09.2010)

Էջ 161 688-ից ԱռաջինԱռաջին ... 61111151157158159160161162163164165171211261661 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •